TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

17:21 08.02.2022

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության […]

̰
Իջևանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:07 08.02.2022

Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Իջևանի Մետաղագործների փողոցի 50-ամյա մի բնակչի առանձնատանը թմրամիջոց է պահում։ Տան նկուղի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից իր անձնական օգտագործման համար: Տանտերը բերման է ենթարկվել […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

11:11 08.02.2022

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Նույն օրը նախարարը եղել է […]

̰
Մակրոնը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

19:45 07.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ընդ որում, վայրէջքից հետո Մակրոնը գրեթե կես ժամ դուրս չի եկել ինքնաթիռից։ Ավելի վաղ նա ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ լավատես է, սակայն չի հավատում «հանկարծակի հրաշքների»։ Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ իր այցի նպատակն է թույլ […]

̰
Մահվան ելքով ավտովթարներ Տավուշի և Արագածոտնի մարզերում. ՔԿ-ի մանրամասները

17:33 07.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 7-ին` ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր BMW մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, […]

̰
Պարեկները շրջայցի ժամանակ գողության դեպք են կանխել

17:26 07.02.2022

Հատկապես գիշերային ժամերին հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում ոստիկանական կարգախմբերի շրջայցերն առանցքային նշանակություն ունեն, հնարավորություն են ընձեռում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ փետրվարի 4-ին ՊԾ Երևանի գնդի ոստիկանները գողության հերթական դեպքը կանխեցին: Ժամը 3։30-ի սահմաններում Ազատության հրապարակում, շրջայցի ժամանակ, պարեկները նկատել էին երկու տղամարդու, որոնք բացել էին սուրճի վաճառակետի սառնարանի […]

̰
Գրպանահատը վաթսունն անց կին էր. Սպիտակի ոստիկանների բացահայտումը

17:06 07.02.2022

Փետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր: Գաղտնի հափշտակությունը բացահայտվել է հաղորդումից րոպեներ անց՝ քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ: Անհետաձգելի միջոցառումներով նրանք պարզել են, որ տուժողի դրամապանակը […]

̰
Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մեթամֆետամինի ապօրինի շրջանառության դեպք են բացահայտել

16:36 07.02.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը: Տվյալն իրացնելու նպատակով նրանք համագործակցեցին Շենգավիթի ոստիկանների հետ: Փետրվարի 4-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց չորս տղամարդ, երեքը՝ Սևան քաղաքի, մեկը` Երևանի բնակիչ: 33-ամյա սևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե խողովակ` մոխրացած հետքերով, նաև պոլիէթիլենային տոպրակով […]

̰
Տաշիրի ոստիկաններն ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

13:48 07.02.2022

Փետրվարի 2-ին Տաշիրի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի պահվող հրացաններ առգրավվեցին։ Ժամը 17-ին բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Երևանյան-Լճափնյա փողոցների խաչմերուկում, շրջայցի ժամանակ, նկատել էին «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենա, որի սրահում հրացաններ կային: Վարորդը Տաշիր քաղաքի բնակիչ էր, երկու ուղևորները՝ Նորաշեն գյուղի: Ստուգման արդյունքում պարզվեց, որ «BM-16», «ԻԺ» և «Վալտեր» տիպի հրացաններից միայն վարորդին պատկանող […]

̰
Թուրքիայում հարսանյաց դահլիճը վերածվել է կռվի դաշտի․ կա 24 վիրավոր

12:49 07.02.2022

Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի, հայտնում է Ermenihaber-ը։ Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։ Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։ […]

̰
Առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիրն արդեն լուծվել է

18:00 06.02.2022

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվել է. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չի ստացել։ «Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիրն արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 […]

̰ ̰
Երևանի 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է էներգաարդյունավետության ծրագրով

19:25 05.02.2022

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ներկայում հիմնանորոգվում է մայրաքաղաքի 8 մանկապարտեզ: Ծրագիրն ընդգրկում է 29 նախակրթարան. 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ: Ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը, արևային ջրատաքացուցիչ: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, որի […]

̰
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

14:09 05.02.2022

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ «Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰ ̰
Մակրոնը տեսակապով զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

19:54 04.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսության զարգացման և հումանիտար համագործակցության հնարավորությունները։  

̰
«Լավագույն ուսանող» մրցույթում 34 ուսանող կստանա անվանական կրթաթոշակ

16:30 04.02.2022

ԿԳՄՍ-ի կողմից անցկացվող «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնք, ըստ կրթական աստիճանների՝ բակալավր, մագիստրոս և 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ և սպորտ, զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած […]

̰ ̰
̰ ̰
Ընձառյուծը պարտվել է փշախոզուկի հետ մենամարտում և հայտնվել տեսագրության մեջ

20:40 03.02.2022

  Ընձառյուծի հետ դիմակայությունում հաղթեց փշախոզուկը։ Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգեր ազգային պարկում ընձառյուծը որոշել է խոզուկին որսալ և պարտվել է։ Կենդանիների կռիվը ֆիքսվել է Youtube-ի Latest Sightings ալիքում հրապարակված տեսանյութում:   Կադրերում երևում է, թե ինչպես է ընձառյուծը ճանապարհի մեջտեղում թաթը լիզում, իսկ փշախոզուկը դիոտւմ է: Լարվածությունը մեծանում է և  ընձառյուծը սկսում է հետապնդել կրծողին։ Խոզուկը […]

̰
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ոստիկանության զորքեր

19:15 03.02.2022

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հյուրերը ծանոթացան թանգարանի […]

̰
Թումանյանի բաժնի քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին թարմ հետքերով

18:20 03.02.2022

Հունվարի 29-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ Օձուն գյուղի Այգեգործների փողոցի քարի չգործող արտադրամասից գողություն են անում: Կար նաև տեղեկություն, թե ինչ մակնիշի մեքենան են բեռնում գողոնը: Ոստիկաններն արագ մեկնում են դեպքի վայր, սակայն բեռնատարն արդեն շարժվել էր: Այն հաջողվում է հայտնաբերել ու կանգնեցնել Ալավերդի քաղաքի Սանահին […]

̰
Արթիկի ոստիկանները քարհանքում բռնել են տղամարդկանց, իսկ գողոնը մեքենայում էր

17:30 03.02.2022

Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքի քարհանքից գողություն է կատարվում: Շտապ ոտքի են հանվում տարբեր ծառայությունների աշխատակիցներ: Րոպեների ընթացքում քարհանքի տարածքը շրջափակվում է: Ժամը 11։50-ին ընկերության տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բաժին բերման են ենթարկում Տուֆաշեն գյուղի երկու բնակչի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի սրահում հայտնաբերվում […]

̰
Մուշի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:00 03.02.2022

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրիի Աթարբեկյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` ավելի քան 11 գրամ կանաչավուն, մանրացրած, չորացրած բուսական զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ մարիխուանա է, որը պատրաստել է 2021 […]

̰
Շատ ժամանակ վառելիքը թերի են լիցքավորում. ինչ է առաջարկում կառավարությունը

13:23 03.02.2022

Տեսչական մարմինը տարին մեկ անգամ ստիպում է տնտեսվարողներին անցնել ստուգաչափում: Փորձը ցույց է տվել, որ ստուգաչափված վառելիքաբաշխիչ աշտարակները շատ ժամանակ վառելիքը թերի են լիցքավորում: Այս մասին այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը: Այդ խնդիրը կարգավորելու համար առաջարկում են փոփոխություններ իրականացնել համապատասխան օրենքներում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը

13:15 03.02.2022

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Մեծարգո՛ պարոն նախարար Հարգելի՛ գործընկերներ Տիկնա՛յք և պարոնա՛յք Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` […]

̰
BACK_TO_TOP