21:03 28.02.2025
Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ […]
20:27 28.02.2025
Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Թե ովքեր կարող են օգտվել պետական այս ծրագրից` տեսանյութում:
20:18 28.02.2025
Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է. «Վստահ եմ, այս նիստը ևս մեկ քայլ կդառնա մեր պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման […]
19:17 28.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային և թունելի կառուցման շինհրապարակ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
17:45 28.02.2025
Աշխարհում Հայաստանի դիրքերը որպես առաջատար ինովացիոն կենտրոն ամրապնդելու և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով այս տարի Հայաստանի վենչուրային ֆոնդերից կֆինանսավորվի 35-40 հայ ստարտափ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:39 27.02.2025
Թուրքական բանտում գտնվող քրդական ազատագրական շարժման առաջնորդ Աբդուլլա Օջալանը պատրաստվում է այսօր պատմական կոչով հանդես գալ: Ենթադրվում է, որ նա կհայտարարի Թուրքիայի իշխանությունների հետ ձեռք բերված կարևոր համաձայնության մասին, որը հնարավորություն կտա հաշտություն հաստատել ու վերջ տալ տասնամյակներ տևած արյունահեղությանը: Դա Օջալանի որոշո՞ւմն է, թե այն պարտադրված է Թուրքիայի կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
22:56 27.02.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ այցելեցինք ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Շուտով կմեկնարկեն Մաշկաբանության մասնաշենքի երկու նոր բաժանմունքների վերանորոգման և Այրվածքաբանության ամբողջ շենքի հիմնանորոգման աշխատանքները»:
22:44 27.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում ՔՊ նախաձեռնող խմբի նիստում»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:22 27.02.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի երեկվա հարցազրույցին, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող զարգացումներին: «Ալիևը չի գնա խաղաղության պայմանագրի կնքման, եթե մեծ ճնշումներ չլինեն: Ռուսաստանից մեծ ճնշումներ չեն լինի, Ֆրանսիայից կարող են լինել, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները այն չեն, ԱՄՆ-ն էլ կարծես […]
21:45 27.02.2025
Շուրջ 35 միջազգային գործընկերների մասնակցությամբ կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան երկրորդ հանդիպումը: Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
21:36 27.02.2025
Փետրվարի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
18:18 27.02.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օտարերկրյա երեք քաղաքացի «Տելեգրամ» հավելվածում գործող էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, պահում Գյումրի քաղաքի իրենց բնակության վայրում, ապա` իրացնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 7-ին նրանց բնակության վայրում կատարված խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավենի յոթ փաթեթ` ընդհանուր 18 գրամ «Ալֆա […]
23:36 26.02.2025
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին: Խոսքը այն մեր հայրենակիցների մասի՞ն է, որոնց գործերով այժմ զինվորական դատարանում շարունակվում է դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոչ միայն. Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել էին այս անգամ բոլոր այն հայերին, որոնց առկայությունը Բաքվի բանտերում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես են ճանաչում: Խոսքն […]
23:09 26.02.2025
ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները անհանգստության պատճառ են դարձել ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպական մի շարք երկրների համար: Ֆրանսիայի նախագահը շտապ այցելեց Սպիտակ տուն և հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ: Վերջինիս հետ կհանդիպի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը: Այս հանդիպումների ֆոնին Զելենսկին հայտարարել է, թե կհամաձայնի հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության: Ի՞նչ սպասել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներից և ի՞նչ […]
22:12 26.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր […]
21:37 26.02.2025
Հայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
18:46 26.02.2025
Վաղարշապատի համայնքային ոստիկանները փետրվարի 23-ին ստացել էին տեղեկություն, որ Արարատյան փողոցի 40-ամյա բնակիչը տանը պահում է թմրանյութ։ Նույն օրը տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, ընդհանուր՝ 10 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
18:11 26.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ` առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի: Առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգեցին փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ […]
17:55 26.02.2025
Փետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։ Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։ Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա […]
17:49 26.02.2025
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք: Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, […]
00:29 26.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ «Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ […]
23:55 25.02.2025
Աբխազիայում, ուր նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սպանության սպառնալիքներ էին հնչում տեղի հայերի հասցեին, իրավիճակը կայունացել է: Իրավապահների ու քաղաքական իշխանությունների գործողությունների շնորհիվ աբխազահայերն իրենց ավելի վստահ են զգում, թեև հայկական գյուղերում շարունակում են հերթապահել ոստիկանության ուժեղացված ստրաբաժանումները: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց իջեցնել լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ընտրությունների առաջին փուլում առաջին […]
23:15 25.02.2025
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։ Արաբկիրում և Դավթաշենում իրականացվում են աղով և ավազով ձնամաքրիչ աշխատանքներ, որոնք ընդգրկում են բակային տարածքները, շենքերի մուտքերը և մայթերը։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում:
22:43 25.02.2025
Վերջին 10-ն օրյակում միջազգային լրահոսում տիրապետողը Թրամփի Ռուսաստանի ու Եվրոպացի լիդերների հետ շփումներն են: Ու դրանում առանցքային հարցերից մեկը վերաբերում է Ուկրաինային: Պատահական չէր, որ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը մեկնեց ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին: Ի՞նչ են այս ամենում առանձնացնում մասնագետները: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:17 25.02.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 1: Ո՞րն է բարեփոխման նպատակը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:07 25.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։ «Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 25.02.2025
Երևանի սրտում՝ Կասկադում սկսվում է նոր դարաշրջան։ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ այս նշանավոր վայրը կամբողջանա՝ ստանալով իր ավարտուն ու ամբողջական տեսքը։ Կասկադի անավարտ հատվածը վերջապես կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին՝ վերականգնելով քաղաքի պատմամշակութային դիմագիծը։ Ծրագիրն իրականացվելու է աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա։ 1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի […]
17:52 25.02.2025
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» […]