17:28 25.02.2025
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […]
17:08 25.02.2025
Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան […]
23:01 24.02.2025
Կիրակի օրը Անկարայում կայացել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության հերթական համագումարը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես և սպասվում էր, վերընտրվել է կուսակցության նախագահ, բայց համագումարում անսպասելի զարգացումներ էլ են եղել: Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, ինչի՞ հետ է կապված քաղաքական թիմի կազմը վերանայելու ձգտումը և իշխող քաղաքական ուժը ո՞ւմ է առաջադրելու նախագահի թեկնածու. այս […]
22:30 24.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ներկայացրեց Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որտեղ խոսեց նաև նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը և ի՞նչ քայլեր են նախաձեռնելու. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
21:32 24.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով փետրվարի 17-21-ը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։ Միասնական տաղավարում ներկայացված են եղել ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ։
21:19 24.02.2025
Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և […]
19:48 24.02.2025
Փետրվարի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4276 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 551, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:47 24.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մարզի Զարթոնք գյուղից Արևիկ տանող ճանապարհին, առանց ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության ղեկավարները կազմակերպել են ավազակոպճագլաքարային խառնուդի արդյունահանում: Փետրվարի 11-ին կատարված ստուգմամբ օպերատիվ տեղեկությունը հաստատվել է: Տարածքում կար մեծ քանակի ավազակոպճագլաքարային խառնուրդ, աշխատում էր էքսկավատոր, կային ավազով բեռնված բեռնատարներ, ավազի լվացման կետ: […]
17:12 24.02.2025
Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները տեղեկություն են ստացել, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարում է անկանոն և կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ «Դրիֆթի» վերաբերյալ տեսանյութը տարածվել է նաև համացանցում։ Միաժամանակ, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը կայանված վիճակում անդադար սեղմում էր […]
16:54 24.02.2025
Փետրվարի 21-ին որո՞նք են եղել մայրաքաղաքի հիմնական խցանումների պատճառները. դրանք այսօր նշվել են գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Ավինյանը տվել է նոր ցուցումներ: Խորհրդակցությանը, ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է նաև այն մասին, որ վերջին 30 տարիների ընթացքում մայրաքաղաքի համար առաջին անգամ կկառուցվի 2 նոր գազաբաշխիչ կայան, «Կասկադ» համալիրի վերակառուցման համար էլ կներդրվի շուրջ 20 մլրդ […]
16:24 24.02.2025
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում: Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային […]
16:20 24.02.2025
Լուսանկարում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:28 22.02.2025
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […]
23:14 22.02.2025
ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա – Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնել են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից: Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում […]
21:43 22.02.2025
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 14,133 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում։ Այս մասին նշվում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է: Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին:
21:26 22.02.2025
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այդ թվում Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձնամաքրման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը` ապահովելով քաղաքի բնականոն կյանքը։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում։
21:00 22.02.2025
«Հեռանկարն» այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները: Կարևոր ու գլխավոր իրադարձությունները վերջին օրերին առավելապես ամերիկյան նոր վարչակազմի ու Թրամփի շուրջ են տեղի ունենում: Թրամփը Զելենսկուն է մեղադրում, ասում է բռնակալ, մյուս կողմից պատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը: Ի՞նչ է սա նշանակում, և արդյոք այս զարգացումները նոր […]
16:56 22.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 […]
16:49 22.02.2025
Ձմեռը` սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջան: Կառավարությունը համաճարակային պատկերի վերաբերյալ հարցազրույց է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:16 22.02.2025
Արևմուտքի ու Ռուսաստանի միջև վերջին տարիների լարվածությունը միջազգային մամուլը դեռ տարիներ առաջ համեմատել էր Սառը պատերազմի հետ: Ուկրաինայի պատերազմը լարեց առանց այդ էլ բարդ հարաբերությունները: Իրականում ուկրաինական թնջուկը սրեց նաև Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգը փոխելու անհրաժեշտությունը: Այս պայմաններում նախ աղմկոտ հայտարարություններ արեց Սպիտակ տուն վերադարձած Դոնալդ Թրամփը, ապա նրա տեղակալ Ջեյ Դի Վենսը իր […]
14:00 22.02.2025
Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ամբողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության։ Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են […]
13:11 22.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հայ-իտալական օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանն […]
22:44 21.02.2025
Փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Վարդենյաց լեռնանցքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ […]
18:46 21.02.2025
Գաղտնիք չէ, որ ձմռանը նաև առատ ձյուն պետք է տեղա: Պարզապես եղանակին պետք է միշտ պատրաստ լինել բոլոր առումներով: Առատ տեղումները մեզանում անսովոր են դարձրել կլիմայի գլոբալ փոփոխությունները: Վերջին տարիներին անձյուն ձմեռներ անցկացրած մայրաքաղաքում եղանակային անգամ թեթև փոփոխությունը էսթետիկ հաճույք է պատճառում նախ փոքրերին, իսկ փոքր-ինչ ավելի տեղացած ձյունն արդեն փաստի առաջ է կանգնեցնում հատկապես […]
01:44 21.02.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար կգործի սրտանոթային և շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղերի տրամադրման պիլոտային կարգ»։ Մանրամասները՝ տեսանյութում:
01:28 21.02.2025
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրիամ Ռեգևը կարգադրել է դադարեցնել գնացքների երթևեկությունը երկրում՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։ Այս մասին գրել է Israel Hayom թերթը X-ի իր միկրոբլոգում: Բացի այդ, կարգադրվում է դադարեցնել ավտոբուսների երթևեկը: Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր Բաթ Յամ քաղաքում ավտոբուսներում պայթյունների և Գուշ Դան շրջանում հասարակական տրանսպորտում երկու պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին։ Պայթյունների […]
00:06 21.02.2025
Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Վրաստանի հետ: Հիշեցնենք՝ արդեն 5 տարի է Ադրբեջանը փակ է պահում իր ցամաքային սահմանները բոլոր հարևանների հետ: Ինչո՞ւ էր փակել սահմանները ու ինչո՞ւ է բացում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թարմ տեղեկությունների համաձայն, հավանաբար մայիսի 1-ից մարդատար երկաթուղային այդ փոխադրումները կվերականգնվեն: Համենայն դեպս այդ մասին է վկայում […]
23:56 20.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանից դեյսբուքի ուղիղ միացմամբ ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքում։ Քաղաքապետն ասել է, որ կան խցանումներ Արաբկիր վարչական շրջանում։ Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարի որոշումը, որի համաձայն՝ վաղը դպրոցներում դաս չի լինելու, Ավինյանը հայտարարել է, որ վաղը մանկապարտեզները աշխատելու են, որ ծնողները, որոնք գնալու են աշխատանքի, հնարավորություն ունենան երեխաներին թողնել։ «Բայց կոչ ենք […]