21:03 05.09.2021
Սիդնեյի «Տարոնգա» կենդանաբանական այգու քնարահավը սովորել է կրնկօրինակել նորածնի լացի ձայնը: «Էխո» անունով քնարահավը, որը 7 տարեկան է , կարողանում է կրկնօրինակել գրեթե բոլոր ձայները: Երգեցիկ թռչունների այս տեսակը կարողանում է կրկնել տարբեր ազդանշանների ձայները`բենզասղոցի, էլեկտրագնացքի, լուսանկարչական ապարատի, այլ թռչունների և կաթնասունների ձայներ: Իսկ հենց քնարահավերի արձակած ձայնը շատ պարզունակ է: Ներկա պահին կենդանաբանական այգին […]
18:13 05.09.2021
Համացանցի բազմաթիվ օգտատերեր ակտիվորեն տարածում են տեսանյութ, որտեղ Միստր Բլիկ անունը կրող առնետը շրթհարմոն է նվագում: Առնետը երիտասարդ զույգի հետ ապրում է Նիդերլանդներում: Նրա տերերը երաժիշտներ են: Նրանք որոշել են, որ առնետն իրենցից ոչ պակաս երաժիշտ է և նրան շրթհարմոնով նվագելու հնարավորություն են տվել: Երաժշտական գործիքի վրա նախապես մեղր են քսել: Միստր Բլիկը նրանց սպասումներն […]
17:47 05.09.2021
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է ապստամբների կողմից, հայտնում է Guinee News-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ մամուլի հրապարակումների, դա տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկել էին հատուկ ջոկատայինները գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ: Ապստամբներին հաջողվել է ձերբակալել նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների: Կիրակի ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին նախագահական նստավայրի տարածքում հատուկ նշանակության […]
16:47 05.09.2021
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեին հավատարիմ ուժերը ձերբակալել են 25 զինծառայողի, ովքեր մասնակցել են Կոնակրի մայրաքաղաքում տեղի ունեցած հեղաշրջմանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Կոնակրի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայրի մոտ հնչած կրակոցների մասին: Ըստ Jeune Afrique թերթի, որը հղում է կատարում աղբյուրներին, հեղաշրջման փորձի հետևում կանգնած են հատուկ ջոկատայինների ներկայացուցիչները, […]
11:27 05.09.2021
Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երեկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա […]
16:19 04.09.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 4-ին կայացել է ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Գերատեսչության ղեկավար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է աշխատակցի օրվա առթիվ, բոլորին մաղթել անփորձանք աշխատանք և հաջողություններ։ Միևնույն ժամանակ Անդրանիկ Փիլոյանն ընդգծել է, որ այս տարի տոնը նշվում է երկրի և ազգի համար դժվարին ժամանակահատվածում: Նախարարության աշխատակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ ոստիկանապետ […]
14:35 04.09.2021
Հոգեբանները շարունակում են հանդիպել պատերազմի դժվարությունները սեփական մաշկի վրա զգացած մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները։ Պետական աջակցության ծրագրով արդեն ավելի քան 4300 հոգեբանական սեանս է անցկացվել։ Գործում է նաև թեժ գիծ՝ 060 834 777։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
20:12 03.09.2021
ԱԻՆ-ը՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով տարվա ամենամեծ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն է անցկացրել: Ներգրավված են եղել Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Գործողությունների ընթացքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ […]
19:11 03.09.2021
Հայաստանը սպասում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի արձագանքին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:25 03.09.2021
Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացըներն ավարտվել են: Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ […]
22:29 02.09.2021
Օգոստոսի 27-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ ինչ-որ մեկը չարաշահել է բջջային հեռախոս վաճառող մի կնոջ վստահությունը. վճարման միջոց չհանդիսացող 700 եվրո վճարելով՝ վերցրել է հեռախոսն ու տիրացել դրան։ Խարդախություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները միջոցառումներ էին ձեռնարկում, երբ […]
21:44 02.09.2021
Օգոստոսի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Հարավարևմտյան թաղամասում հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Պարզվեց՝ նա Մալաթիա-Սեբաստիայի և մայրաքաղաքի այլ համայնքներում մի շարք գողություններ է արել։ Խանութներից, բանկից, շտապօգնության կայանից, սննդի ու համակարգիչների սպասարկման կետերից 15 բջջային հեռախոս էր գողացել, մի […]
18:25 02.09.2021
Հասկանալի պատճառներով Արցախում անկախության օրն այս տարի տարբերվում էր նախորդներից: Տոնական միջոցառումներ որպես այդպիսին չեն կազմակերպվել: Մշակութային միջոցառումներն ավելի շատ խորհրդանշական են եղել` երեխաների ու պատանիների մասնակցությամբ: Ոմանք նկարել են, ոմանք էլ արդեն պատրաստի նկարները ցուցադրել: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև այգում բացվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ցուցահանդեսը: Նկարներում Արցախն է եղել` իր […]
18:21 02.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անկախության օրվա առթիվ Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին: Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին: Պաշտոնական արարողակարգին մասնակցել […]
17:22 02.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։ Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ […]
15:52 02.09.2021
Արցախի անկախության նշանակությունը մարդու իրավունքների տեսանկյունից՝ ազատություն, մարդու իրավունքներ, արժանապատվություն, խտրականության բացառում, խաղաղություն, ահա որոնք են 5 կարևորագույն համամարդկային արժեքները, որոնք ընկած են Արցախի անկախության հիմքում, ասում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
12:56 02.09.2021
Կառավարության այսօրվա նիստը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև արձակուրդում է: Փոխվարչապետը նախ շնորհավորել է Արցախի Հանրապետության տոնի առթիվ, այնուհետև, մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը, նշել է, որ օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային վարկանիշավորման կազմակերպության կողմից հրապարակած զեկույցում Հայաստանը պահպանել է իր դիրքերը 2019 թվականի համեմատ: Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանի […]
11:25 02.09.2021
2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում Լոռու մարզի 27-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է երևանաբնակ 28-ամյա երիտասարդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում 27-ամյա վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդն ու նրա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան […]
22:35 01.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով կատարվել է ընդհանուր 124 ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել է 14 խախտում, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում 70 ստուգայց՝ 8 խախտում, առևտրի մանրամեծածախ կետերում 42 ստուգայց՝ 4 խախտում, դեղատներում 10 ստուգայց՝ 1 խախտում, գրասենյակներում 2 […]
21:59 01.09.2021
Միսաք Մեծարենցի անվան դպրոցի բակում կրկնակի տոն է․ նոր ուսումնական տարի, նոր ու հարմարավետ պայմաններ։ Կեսդարյա պատմություն ունեցող կրթօջախը վերանորոգման կարիք ուներ երկար տարիներ, սակայն սեյսմակայուն էր և պետական ծրագրի մեջ ընդգրկվելու հնարավորություն չկար։ 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված հուշաքարի բացման առիթով հրավիրված միջոցառմանը Արտյոմ Հարությունովը տեղեկանում է նաև անմխիթար կրթօջախի մասին ու խոստանում, որ 44 […]