TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կանխարգելիչ միջոցառում անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով

17:09 13.09.2021

Մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ինչպես և տարբեր իրեր վաճառող անչափահասների, նրանց հակաիրավական գործունեության դրդող անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին ու 10-ին Երևանում իրականացվեց ստուգայց-շրջագայություն։ Կանխարգելիչ միջոցառումներին ներգրավվել էին նաև ոստիկանության տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների և պարեկային ծառայության ոստիկանները: Հայտնաբերված անչափահասների հետ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության […]

̰
Տղամարդը կասկածվում է փող գողանալու մեջ

16:53 13.09.2021

Տղամարդը կասկածվում է փող գողանալու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰ ̰
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է դպրոցական ավտոբուսին

13:46 13.09.2021

Առաջին ավտոբուսում գտնվել են զբոսաշրջիկներ Ուկրաինայից:

̰
Հրապարակվել է Իրկուտսկի մերձակայքում L-410-ի կոշտ վայրէջքի վայրից տեսանյութ

23:52 12.09.2021

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսանյութ է հրապարակել Իրկուտսկի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, որտեղ կոշտ վայրէջք է կատարել L-410 ինքնաթիռը: Օդանավում, նախնական տվյալներով, եղել են 14 ուղևորներ և անձնակազմի երկու անդամներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Իրկուտսկի մարզում Մոսկվայի ժամանակով 18:15-ի սահմաններում L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Իրկուտսկի մարզի Կազաչինսկո-Լենսկի շրջանում ինքնաթիռի […]

̰ ̰
Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են

12:53 12.09.2021

Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են, օրեր անց զինծառայության կմեկնեն պահեստազորայինների հաջորդ հերթափոխը։ Պահեստազորայինների հավաքներին մասնակցում են բոլորը. տնօրեն, ենթակա, պաշտոնյա և բանվոր` խտրականություն չկա։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում։

̰
Երբ է բացվելու Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը. արդյո՞ք Անկարան կարձագանքի Փայլանին

22:28 11.09.2021

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսում հայ- թուրքական հարաբերությունների մասին հարցադրումներ է արել: Փայլանը թուրքական իշխանություններին մասնավորապես հարցրել է, թե ե՞րբ են բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։

̰
Նյու Յորքում մեկնարկում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը

17:10 11.09.2021

Ground zero… էպիկենտրոն կամ զրոյական մակարդակ․ այն վայրը, որտեղ  մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ը գտնվում էին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակները, այժմ հուշահամալիր է՝ սև մարմարյա ավազանով, որի պատերից ջուր է հոսում և ամբողջ երկայնքով փորագրված են զոհերի անունները։ Հիշատակի արարողության ընթացքում կկարդան ահաբեկչական հարձակումների 2983 զոհերի անունները:

̰
Արցախահայությանն աջակցելու ծրագրերի թեմայով հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

15:15 11.09.2021

«Հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. հիմա նպատակ ունենք սոցիալական աջակցությունից անցում կատարել զարգացման ծրագրերի»,- հարցազրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Ամսական 68 հազար դրամ աջակցությունից օգտվել է ավելի քան 100 հազար մարդ. շուրջ 27 մլրդ դրամ է տրամադրվել կառավարության կողմից: Նախատեսվում է Արցախում 1000 սոցիալական […]

̰
Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

14:51 11.09.2021

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին: Ինչպես հայտնում են Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից, Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է […]

̰
Կայացել է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» ձեռնարկի շնորհանդեսը

13:42 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին՝ «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում, կայացել է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի և Հայարփի Զարգարյանի համահեղինակությամբ: Ձեռնարկում լուսաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ խնդիրները, լուծման ուղիները ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների […]

̰
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ

13:12 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։ Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Ներկայացվել է վիճակագրություն, […]

̰
34-ամյա տղամարդը երթուղային ավտոբուսում դրամապանակ է գողացել

23:09 10.09.2021

Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։ Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։ Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։ Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին […]

̰ ̰
Լիբանանը նոր կառավարություն ունի. Սագօ Արեանի մեկնաբանությունը

21:36 10.09.2021

13 ամիս հետո Լիբանանը վերջապես կառավարություն է ձևավորել՝ վարչապետ Նաժիբ Միքաթիի գլխավորությամբ: 24 անդամ ունեցող կառավարության կազմում հայկական համայնքը նույնպես ներկայացուցիչ ունի: Լիբանանյան զարգացումներին հետևել է հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման․ կառավարության երդման արարողությունը

19:58 10.09.2021

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված տեքստը: Արարողության ավարտին նախագահը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ի շահ պետության և ժողովրդի:

̰
Netflix-ը հրապարակել է արքայադուստր Դիանայի մասին մյուզիքլի թրեյլերը

19:10 10.09.2021

Netflix-ը հայտարարել է հանգուցյալ արքայադուստր Դիանայի կյանքի մասին մյուզիքլի թողարկման մասին, որը կոչվում է Diana: The Musical, այս մասին գրում է New York Post-ը: Այն ներկայացնում է Ուելսի արքայադստեր պատանեկությունը: Նա հանդես է գալիս որպես երգչուհի: Նշվում է, որ Diana: The Musical-ը էկրաններին կհայտնվի հոկտեմբերի 1-ին: Այն նկարահանվել է անցյալ տարի: Եվ միայն այժմ արտադրության […]

̰
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

18:54 10.09.2021

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության […]

̰
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

16:54 10.09.2021

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 20-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված ՈւԱԶ մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամը 13.30-ին Փամբակ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։ Փայտանյութն ի […]

̰
Օգտվել է բնակչի անուշադրությունից և գողություն արել՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս

16:07 10.09.2021

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթե շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։ Դեպքի առթիվ հարուցվել էր […]

̰
4 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմության նախագծին

14:18 10.09.2021

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվան մեջ լրացում կատարելու «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ընդդիմադիր խմբակցությունը առաջարկել է վերոնշյալ հանձնաժողովը դարձնել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով: Բավականին բուռն քննարկումներից հետո նախագիծը դրվել է քվեարկության: 4 կողմ, 0 դեմ, 7  ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: […]

̰
Պուտինը նշել է Ռուսաստանից գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի շահութաբերությունը

12:51 10.09.2021

«Նրանք, ովքեր համաձայնել են մեզ հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքել Եվրոպայում, կկարողանան ձեռքերը շփել և ուրախանալ, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն վճարել 650 դոլար, իսկ« Գազպրոմը» գազը վաճառում է Գերմանիային 220-ով»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Եվրոպայում գազի գինը գերազանցել էր 1000 խորանարդ մետրի դիմաց 700 դոլարի նշագիծը: Ռուսաստանի կառավարությանն […]

̰
Ստուգող տեսուչից մինչև վարչության պետ․ կանանց ներկայությունը ՊԵԿ-ում խրախուսվում է

12:19 10.09.2021

Պետական եկամուտների կոմիտեի ավելի քան 50 կին հարկային տեսուչ կարծրատիպ է կոտրում։ Իրենց օրինակով նրանք աստիճանաբար փոխում են պատկերացումը, թե հարկային տեսուչի աշխատանքը տղամարդկանց մենաշնորհն է։ Նրանցից մեկը Գոհարն է, ով երեք տարվա ընթացքում 1000-ից ավելի ընթացիկ ստուգման է մասնակցել։ Հարկ վճարողների արձագանքը տարբեր է եղել։ «Երբեմն շատ դրական է լինում և մոտիվացնում է, որ […]

̰
̰
Մակրոնի վերընտրվելը լավագույն տարբերակն է հայության համար

22:39 09.09.2021

SHANTNEWS-ի գործընկեր Սագօ Արեանն այսօր զրուցել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբանյանի հետ՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարություններին, Հայաստան-Ֆրանսիա, Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններին և Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը ՄԻԵԴ-ում լուծելու հեռանկարին։

̰ ̰
Կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ

21:19 09.09.2021

Կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Փարիզում տեղի է ունեցել Բելմոնդոյի համազգային հրաժեշտի արարողությունը

20:07 09.09.2021

Աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել  Փարիզի հաշմանդամների տանը՝ պատմական նշանակության վայրում, որտեղ թաղված է Նապոլեոնը, և որտեղ հրաժեշտ տվեցին նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին:Արարողությանը մասնակցել Ելիսեյան պալատը  հրավիրել է ավելի քան 700 ֆրանսիացու: Ներկա են գտնվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի արվեստագետներ,  քաղաքական գործիչներ, նկարչի այլ հայրենակիցներ: Դերասանի հուղարկավորությունը տեղի […]

̰
Այսօր Ֆրանսիան հրաժեշտ է տալիս կինոյի լեգենդ Ժան Պոլ Բելմոնդոյին

18:29 09.09.2021

Անդիմադրելի ժպիտով ըմբոստը․ այդպես բնութագրեցին ֆրանսիական կինոյի լեգենդներից մեկին՝ Ժան Պոլ Բելմոնդոյին: Այսօր Ֆրանսիան հրաժեշտ է տալիս նրան: Վերջին հրաժեշտը Փարիզի հաշմանդամների տանն է՝ պատմական նշանակության վայրում, որտեղ թաղված է Նապոլեոնը, և որտեղ հրաժեշտ տվեցին նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Բելմոնդոյի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 10-ին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP