20:21 01.09.2021
Շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող: Հրշեջներին օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը: Ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով: Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 […]
17:48 01.09.2021
Մեկնարկել է ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Վաղ առավոտից մայրաքաղաքի խաչմերուկներում ծառայության էին դուրս եկել պարեկները։ Կարգավորվում էր ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովվում հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական հաստատությունների մոտ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, ապահովում դպրոցականների անվտանգ ճանապարհը դեպի դպրոց։ Դպրոցների բակերում նույնպես երեխաներին դիմավորեցին պարեկները։ Այստեղ ոստիկանները ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորեցին առաջին դասարանցիներին […]
17:41 01.09.2021
Հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ: Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել […]
15:26 01.09.2021
Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Օգոստոսի 30-ին ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված զանգը հենց նման քարոզչության արդյունք էր: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ցանկանում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք: Նա ոստիկաններին նկարագրել էր, թե որտեղ է թաքցրել հրազենը, նաև նշել, որ ինքը վերջին պատերազմի մասնակից է, ինքնաձիգն էլ […]
23:30 31.08.2021
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կատարել է իր առաջին արտասահմանյան այցը Մոսկվա։ Իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Միրզոյանը քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների հիմնական օրակարգը, ղարաբաղյան հակամարտության ներկա դրությանն առնչվող հարցերը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը Մոսկվայում հետևել է երկու նախարարների հանդիպմանն ու Սերգեյ Լավրովի երկխոսությանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր Ռուսաստանի […]
23:17 31.08.2021
Ինչպես ամեն տարի, ոստիկանությունը լրջորեն է նախապատրաստվել նոր ուսումնական տարվա մեկնարկին․ նախապես որոշված է՝ որ ուսումնական հաստատության շրջակայքում որ ստորաբաժանումները պետք է ծառայություն իրականացնեն: Մարզերում ծառայությանը ներգրավված ճանապարհային ոստիկանները դպրոցների մոտ հետևում են երթևեկության անվտանգությանը, մայրաքաղաքում պարեկային ծառայության ոստիկաններն ու տարածքային բաժինների ծառայողները դպրոցական տեսուչների հետ համատեղ ապահովում են հասարակական կարգը։ Ոստիկանությունն անցել է մեկամսյա […]
21:07 31.08.2021
Մի քանի օրից Վրաստանում մեկնարկելու է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ մայրուղու նոր հատվածի կառուցումը: Այդ նախագծի շնորհիվ դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը զգալիորեն կկրճատվի: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։
19:47 31.08.2021
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի […]
17:57 31.08.2021
Oգոստոսի 28-ի կեսգիշերին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթքի Կենտրոնական խճուղու բենզալցակայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է […]
17:50 31.08.2021
Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում ստացվել է ահազանգ: Գյումրիի մի բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցը հայտնում էր, որ գրասենյակ է զանգել 48-ամյա մի տղամարդ և ասել, թե ցանկանում է գումար կանխիկացնել իր հաշվից, ինչը մերժվել է, տղամարդն էլ սպառնացել է պայթեցնել գրասենյակը: Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողներն ու Շիրակացու փողոցում հայտնաբերել […]
17:45 31.08.2021
2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի […]
17:42 31.08.2021
Օգոստոսի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, կեղծ փողեր ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Վանաձորի Բաղրամյան փողոցի 27-ամյա մի բնակչի: Ըստ նախնական տվյալների` նա Վանաձորի Բաղրամյան և Տիգրան Մեծի փողոցների խանութներում կեղծ թղթադրամներ էր իրացրել: Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորս՝ 5000, և ինը 1000-դրամանոց կեղծ թղթադրամ: Ավելի ուշ պարզվեց, որ օգոստոսի 25-ից […]
11:01 31.08.2021
Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։ Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոնի […]
22:05 30.08.2021
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստը կյանքից հեռացել է 97 տարեկանում: Նրա մարդ տեսակի, հեղինակած բազմաթիվ ստեղծագործությունների և երգարվեստի հարուստ ժառանգության մասին խոսել են արվեստագետ ընկերները:
21:17 30.08.2021
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ հետախուզական տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները պատրաստվում են Աֆղանստանից Արցախի գրավյալ շրջաններ տեղափոխել թալիբներից փախչող ահաբեկիչներին: Ինչպե՞ս կարող է իրականացվել այս ծրագիրը: Թալիբների դեռևս առաջին իշխանության շրջանում հազարավոր աֆղաններ Ադրբեջան էին տեղափոխվել․ Բաքվի իշխանությունները կարողացե՞լ են նրանց ինչ-որ կերպ օգտագործել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։
17:11 30.08.2021
2021թ. օգոստոսի 29-ի՝ ժամը 16։06-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանգստյան գոտու մոտակայքում վթար է տեղի ունեցել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հարվածել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե ցանկապատին, […]
16:35 30.08.2021
Օգոստոսի 28-ից 29-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 162 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 584 գրամ մարիխուանա: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ […]
11:55 30.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակավ ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին: Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական […]
11:56 28.08.2021
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է գնում կատարելիս տնտեսվարող սուբյեկտներից անպայման պահանջել ՀԴՄ կտրոնը։
22:31 27.08.2021
Երեկ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությու»ն խմբավորման տեղի կառույցներից մեկը: Խոսքը «Վիլայաթ Հորասանի» մասին է: Ի՞նչ է հայտնի այդ խմբաորման մասին, արդյո՞ք այս ամենը կարող է հանգեցնել «Թալիբանի» ու «Իսլամական պետության» միջև գլոբալ պատերազմի, ինչպե՞ս այս ամենը կազդի Փանջշերի կիրճում պաշարված հակաթալիբական ուժերի հետ հակամարտության վրա, իրատեսակա՞ն է, որ թալիբները համաձայնվեն […]
19:30 27.08.2021
Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ Ուռուտ գյուղի 1-ին փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Ուռուտի 36-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց ապակյա մոխրացված զանգվածով կաթուցիչ։ Ըստ բերման […]
17:44 27.08.2021
Օգոստոսի 26-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հանցագործությունների կանխման և նախականխման, բացահայտման, իրավախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացրին Գավառում։ Արդյունքում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հայտնաբերելուց զատ, ոստիկանները մի մեքենայում հայտնաբերեցին զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների։ Հայտնաբերվեցին նաև սառը զենքեր։ Կասկածանքներով ոստիկանություն բերման ենթարկվեցին մի […]
15:16 27.08.2021
Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող բոլոր հարցերը վերաբերել են պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Ըստ այդմ, կհիմնանորոգվեն ճանապարհներ, Արցախին կտրամադրվի դրամական օգնություն, իսկ Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի հեծանվավազքի սիրողական մրցաշար։ Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության ծրագրին երեկ ԱԺ-ը հավանություն տվեց, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հերթը միջոցառումների հնգամյա ծրագրի կազմելունն ու հաստատելունն է, […]
13:49 27.08.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 700 մարդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնել է նաև, որ այս պահին քովիդով վարակվածներին բուժող 14 բժշկական կենտրոններում առկա 1500 մահճակալից զբաղված է 1143-ը։ Ընդհանուր հոսպիտալացված և ծանր հիվանդների թվի համամասնությունը նախարարը մտահոգիչ է համարել: Խոսելով պատվաստումային գործընթացի մասին՝ նախարարը տեղեկացրել […]
12:53 27.08.2021
Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ որևէ […]
21:45 26.08.2021
Թուրքիայի արտգործնախարարությունն Անկարայում հավատարմագրված դիվանագետների համար քարոզչական շրջագայություն է կազմակերպել դեպի Արևմտյան Հայաստանի Վան քաղաք և արվարձաններ: Արտասահմանցի հյուրերը շրջագայության ընթացքում եղել են նաև Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս այցելությունը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։
20:33 26.08.2021
Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը երեկ էին արտահայտել իրենց տեսակետը, մնացած չորսը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի երեք խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։ Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի միջպետական ճանապարհահատվածը […]