17:20 21.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր իրավահաջորդ է հայտարարել Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիայի վարչապետ, կառավարող Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Արմին Լաշետին: Նա այդ մասին խոսել է Բեռլինում իր ղեկավարած միության նախընտրական հավաքի ժամանակ: Մերկելի խոսքով՝ սա առաջին ընտրությունն է 1994 -ից ի վեր, երբ գործող կանցլերը չի պայքարում վերըտրվելու համար: Նա Լաշետին համարել է Գերմանիայի ապագա կանցլեր, բարձր […]
13:45 21.08.2021
Մոտ 12.000 այլազգի քաղաքացի ու աֆղանցի, որոնք աշխատել են միջազգային հումանիտար խմբերում, տարհանվել են Աֆղանստանից օգոստոսի 15-ին, երբ «Թալիբան» շարժման անդամները գրավեցին երկիրը,-հաղորդում է Reuters-ը: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ մարդկանց տեղափոխությունը արհեստականորեն ձգձգել են, որպեսզի Քաբուլի օդանավակայանում բախումներ չլինեն թալիբների հետ: Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնեց, որ Աֆղանստանից 18 հազար մարդ է տեղափոխվել: […]
13:23 21.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի ներկաներ: Նախ ցանկանում եմ Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Դա կարճ, բայց կարևոր մի շրջան էր, որտեղ, կարծում եմ, կարևոր որոշումներ […]
23:22 20.08.2021
Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]
19:23 20.08.2021
Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց […]
19:16 20.08.2021
Օգոստոսի 16-ին Գյումրիում օտարերկրացի մի կին զբոսայգու նստարանին էր թողել պայուսակը և մինչ ցայտաղբյուրից ջուր կվերցներ, մի պատանի պայուսակից հափշտակել էր լիցքավորման սարքն ու դիմել փախուստի։ Կինը տեսել էր նրան, բայց կանխել կամ բռնել չէր կարողացել։ Տուժողը դեպքից ժամեր անց ոստիկանության Կումայրիի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդում տվեց։ Վնասի չափը մոտ 50000 դրամի էր։ Որոնողական աշխատանք […]
18:46 20.08.2021
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառումը շարունակվում է։ Օգոստոսի 19-ից 20-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2178 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 279 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 200 գրամից ավելի մարիխուանա և ալֆա-pvp տեսակի թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը […]
18:15 20.08.2021
Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշել է, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։ […]
17:49 20.08.2021
Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Կապանի և Գորիսի բաժինների սպասարկման տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են տրանսպորտային միջոցներ, տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի խումբ անձինք, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել […]
17:37 20.08.2021
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրոմ-2021» զորավարժությանը զուգահեռ տեղի են ունենալու տակտիկական հրաձգության մրցումներ։ Այդ կապակցությամբ քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչությունը և մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը օգոստոսի 9-ից կազմակերպել են ՀԱՊԿ շրջանակում կայանալիք հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավվածությամբ ուսումնամարզական հավաք, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Հավաքին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրներից հրավիրված մասնագետներ և Հայաստանի […]
16:58 20.08.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գերմաներեն Guten Tag («Բարի օր») արտահայտությամբ և ծաղիկներ է նվիրել: «Վստահ եմ, որ դա կլինի ոչ միայն հրաժեշտի այց, բայց նաև այց, որը լի է լուրջ բովանդակությամբ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման սկզբում անսպասելի հեռախոսազանգ է […]
12:45 20.08.2021
Հետազոտողների միջազգային խումբը բիոլյումինեսցենտ տեսողականացման միջոցով իրական ժամանակում ցույց է տվել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում մարմնում և քթից անցնում թոքեր, այնուհետև ուղեղ: Աշխատանքի արդյունքները հրապարակել է Immunity- ն: Գիտնականները մկների օրգանիզմ են մտցրել սպիտակուցներ, որոնք լույս են արձակել հատուկ նկարահանման ժամանակ: Սա առաջին անգամ օգնել է իրական ժամանակում պատկերացնել COVID-ի տարածումն օրգանիզմում: «Կարևոր է […]
12:11 20.08.2021
Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 12 հողամասից հայտնաբերվել է կանեփի 247 բույս: […]
11:32 20.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերին հյուրընկալել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ողջունելով նրանց Չոլպոն-Ատայում և արդյունավետ ընթացք մաղթելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում, […]
10:58 20.08.2021
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. […]
17:52 19.08.2021
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում, ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները դասընթացներ են անցկացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի անձնակազմի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:07 19.08.2021
Օգոստոսի 19-ին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ միամսյա ուժեղացված ծառայության նախապատրաստման աշխատանքներն էին։ Ոստիկանության պետի տեղակալը հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության, և անհրաժեշտ է քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։ Ծառայության կազմակերպման կարգին […]
15:45 19.08.2021
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում՝ ուժեղացված ծառայության ուղղություններն են, որոնք ստորաբաժանումների […]
18:16 18.08.2021
Կարապետ Բադալյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:50 18.08.2021
Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: ԱԺ փոխնախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշել է, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծել է բարեկամական խմբերի միջև համագործակցության սերտացման և […]
17:43 18.08.2021
Կարեն Մարտիրոսյանը հետախուզվում է ավազակության մեղադրանքով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:11 18.08.2021
Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդը թաքնվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում։ Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ։ Հետախուզվողը, որը փորձել էր փախչել, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի […]
16:45 18.08.2021
Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ կառավարության 2021-26 թթ․-ի գործունեության ծրագիրը։ 6 բաժիններից բաղկացած ծրագիրն այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նախագիծը կառավարության կողմից ընդունվել է և օգոստոսի 20-ին այն կուղարկվի ԱԺ՝ 7-օրյա քննարկման։
21:52 17.08.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին այցելել է Արցախ: Նրան ուղեկցել է տիկինը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Որտե՞ղ են այս անգամ եղել նրանք, և ի՞նչ հայտարարություններ է արել Ալիևը․ այցի մասին մանրամասներ է հայտնում Արտյոմ Երկանյանը։
17:43 17.08.2021
Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 16-17-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1283 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել է կանեփի 332 բույս: Ապօրինի […]
17:38 17.08.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել: Դիահերձարան մեկնած իրավապահները դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերեցին շագանակագույն քերծվածք: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: […]
17:25 17.08.2021
Արմեն Թոռչյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:12 17.08.2021
Գուրգեն Առաքելյանը հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: