14:09 16.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը: «Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ և պետական-մասնավոր գործակցության մի յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով է աշխատող և կիրառելի այս մոդելը: Հետևաբար՝ այսօր հերթական հաշվետվության […]
10:31 16.07.2021
Հռոմի «Ռոման» հուլիսի 15-ին միջմրցաշրջանային հատվածքի առաջին ընկերական խաղն է անցկացրել՝ մրցելով իտալական «Մոնտեկատինի» թիմի հետ։ Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ առաջին խաղում «Ռոման» 10-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։ Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, հռոմեական թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Մայորալը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Պերեսը, Մանչինին, Կալաֆիորին, Զանիոլոն, Զալվեսկին, Դիավարան, և […]
08:52 16.07.2021
Գերմանիայի Արվայլեր շրջանում մոտ 1,3 հազար մարդ անհետ կորել է ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնում է շրջանի վարչակազմի կայքը։ Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ Գերմանիայի արևմտյան մասում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Ընդհանուր առմամբ, տարերքի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերում ավելի քան 1000 հրշեջներ, ոստիկաններ և ստորաբաժանումների այլ աշխատակիցներ: Իր […]
23:33 15.07.2021
Ալիևի հայտարարությունների շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:01 15.07.2021
Բրիտանացի Թրեվիս Լադլոուն մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ 44 օրվա ընթացքում թեթև շարժիչով ինքնաթիռով թռչելով երկրագնդի շուրջը: Երեքշաբթի, հուլիսի 14-ին, նա վայրէջք է կատարել Նիդեռլանդներում, հաղորդում է ТСН- ն: Նշվում է, որ 18-ամյա Լադլոուն անցել է ավելի քան 40 հազար կիլոմետր ճանապարհ և դարձել աշխարհի ամենաերիտասարդ մարդը, որը միայնակ շրջագայել է աշխարհը: Նախորդ ռեկորդակիրը 13 […]
20:29 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ […]
11:12 15.07.2021
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցներ են, տեղում մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի […]
08:45 15.07.2021
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 97-ի: Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա-Լիվայն Կավան Twitter-ի իր էջում։ Անհայտ է մնում 12 մարդու ճակատագիրը։ Ամերիկյան Սերֆսայդ քաղաքում 12 հարկանի բնակելի շենքի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Հաջորդ օրը ԱՄՆ […]
18:12 14.07.2021
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կապանի բաժնում արձանագրվել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգների, «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի, սվին-դանակների և այլ ռազմամթերքի, իսկ Գորիսի բաժնում՝ «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արտաշատի ու Մասիսի բաժինների և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել […]
17:52 14.07.2021
Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։ Մասնավորապես, ձեռնարկած միջոցառումներով տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը, մի քաղաքացու անչափահաս որդուն նույն կլինիկայում, պետական պատվերի առկայության պայմաններում, աչքի վիրահատություն կատարելու համար, անցած տարվա օգոստոսին, քաղաքացուց շորթմամբ պահանջել […]
16:51 14.07.2021
2021թ. հուլիսի 14-ին` ժամը 03:30-ի սահմաններում, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Արզնի խճուղով դեպի Աբովյան քաղաք տանող ուղղությամբ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի ուղեգոտուց և բախվել մայթեզրում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական […]
15:51 14.07.2021
Հուլիսի 11-ին՝ ժամը 19։45-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ստորին վերջույթների բեկորային վիրավորում, գլխի սալջարդ ու գանգուղեղային վնասվածք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել Կենտրոն թաղամասի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ կես ժամ առաջ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, տղամարդը տնից վերցրել էր նռնակի պայթուցիչ, […]
15:23 14.07.2021
Վարշավայում այսօր՝ հուլիսի 14-ին, փոթորիկ է մոլեգնել, վատ եղանակը վնասել է տները և ողողել փողոցները: Այս մասին հայտնում է ТСН-ն: Հաղորդվում է, որ ամենից շատ տուժել են քաղաքի հարավային ծայրամասերը: Փողոցները հեղեղվել են, իսկ ծառերը` տապալվել: Հեղեղվել է նաև մետրոյի կայարաններից մեկը: Վատ եղանակի պատճառով Վարշավայի օդանավակայանում թույլ չեն տվել վայրէջք կատարել մի քանի ինքնաթիռների: […]
14:01 14.07.2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը […]