TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը

14:14 24.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:  

̰
Մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեզծ խաղաղասիրությամբ․ ՀՀ ՄԻՊ

12:49 24.07.2021

Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ ««Անկլավային գյուղեր» հեռանկարը լի է վտանգներով`իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ: Մենք չպետք է թույլ տանք թմրեցնել […]

̰
Տարերքը ծածկել է Կոստա Ռիկան․ երկրում ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել

09:16 24.07.2021

Կոստա Ռիկայում հորդառատ անձրևների հետևանքով մի քանի շրջաններ հայտնվել են տարերային աղետի գոտում: Վատ եղանակի պատճառով փակում են ճանապարհները և տարհանում մարդկանց, հայտնում է Tico Times-ը։ Ամենաուժեղ տեղումները գրանցվել են հուլիսի 22-ին և 23-ին։ Կոստա Ռիկայի արտակարգ իրավիճակների ազգային հանձնաժողովը հաղորդել է 480 պատահարների մասին, որոնք կապված են վատ եղանակի հետ, այդ թվում՝ 391 ջրհեղեղների […]

̰
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

21:06 23.07.2021

«Արմենպրես»-ի ձեռքի տակ է հայտնվել հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում: Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին […]

̰
Ոստիկանության մարզերի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

18:43 23.07.2021

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Սիսիանի բնակիչներից մեկը հանձնել է ծալովի խզակոթով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը: Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ, իսկ Վայքի բաժնում՝ «Կարաբին» հրացանի, ինքնաձիգի պահունակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ […]

̰
Արտաշատի ոստիկանները որսագողություն են բացահայտել ու թմրամիջոցներ հայտնաբերել

18:25 23.07.2021

Հուլիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություն ձեռք բերեցին, որ Ոստան գյուղում բնակվող 50-ամյա տղամարդը ապօրինի որս է արել։ Քրեական հետախույզները տեղեկություն ունեին նաև, որ նա ու Արտաշատում բնակվող 57-ամյա ընկերը թմրամիջոց են պահում։ Նույն օրը տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին։ Հետագա գործողություններով հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ։ Ոստանում բնակվող […]

̰
Արագածի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

18:16 23.07.2021

Հուլիսի 21-ին ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ տարածքային ստորաբաժանման աշխատակիցների հետ քննարկել են ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու հարցեր, ապա տարածքում համատեղ ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Արդյունքում՝ Գեղակերտ գյուղում հայտնաբերվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով, որի օրինականությունը հավաստող փաստաթղթեր վարորդը չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ […]

̰
Բագրատաշենի մաքսատան մոտ պայթյունի հետևանքով 35-ամյա վարորդը մահացել է

13:15 23.07.2021

2021թ․ հուլիսի 22-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել […]

̰ ̰
̰ ̰
Որ ուժն ինչ ներկայացվածություն կունենա խորհրդարանում. օգոստոսի 2-ը՝ առաջին նստաշրջանի օր

22:02 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել և հաստատել: Հանձնաժողովը հաստատվել է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատները, ինչպես նաև հայտարարվել է առաջին նստաշրջանի օրը: Բացի այդ, ուժը կորցրած է ճանաչվել այն թեկնածուների գրանցումը, որոնք ինքնաբացարկ էին հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դսեղի հարակից անտառից ծառ հատած երիտասարդը հայտնաբերվեց

21:35 22.07.2021

Հուլիսի 19-ի կեսգիշերին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ գյուղի հանդամասերից մեկում ստուգման նպատակով կանգնեցրել են առանց համարանիշերի «ՈւԱԶ» մակնիշի մի մեքենա։ Մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ Դսեղի բնակիչ, 25-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ վարորդի՝ Դսեղի հարակից անտառից բենզասղոցով հատել էր կանգուն կաղնի և փայտանյութը տեղափոխում էր տուն։ Մեքենան տեղափոխվել […]

̰
Ինչու ներգաղթի «բում» չեղավ. Զարեհ Սինանյանի պարզաբանումը

20:05 22.07.2021

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից  հետո Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին լրագրողները հարց են ուղղել՝ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո արդյո՞ք Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթի ակնկալված ալիքը տեղի ունեցավ, թե ոչ: Զարեհ Սինանյանն ասել է, որ դրական տեղաշարժ կա, սակայն օբյեկտիվ հանգամանքները խոչընդոտեցին այդ գործընթացին: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում մի խումբ անձինք հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

19:43 22.07.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների […]

̰
Լուսանկարի անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողները դիմեն ոստիկանություն

18:30 22.07.2021

Լուսանկարի անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հայտնի է ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի օրը

17:25 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է, որ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին` ժամը 10-ին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ ըստ օրենսդրության պահանջների՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը` ժամը 10.00-ին, որի մասին հայտարարում է […]

̰
Ովքե՞ր են նոր ԱԺ-ի պատգամավորները. ԿԸՀ-ն հաստատեց մանդատներ տրամադրելու արձանագրությունը

17:18 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը հաստատել է ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու արձանագրությունը: Ըստ այդմ` 8-րդ գումարման խորհրդարանը կունենա հետևյալ պատկերը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 71, «Հայաստան» դաշինք 29, «Պատիվ ունեմ» դաշինք 7 պատգամավոր: Այսօրվա նիստում ԿԸՀ-ն նաև ուժը կորցրած է ճանաչել 20 թեկնածուների գրանցումը, քանի որ նրանք ինքնաբացարկ էին հայտնել: Ինքնաբացարկ հայտնած […]

̰
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին և այլ թեմաների

14:30 22.07.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խոհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը, Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկային, առաջին 6 ամսվա տվյալներով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերությանը, նոր տիպի կորոնավիրուսի հետ […]

̰ ̰
Դիմիտրով համայնքի վարչական շրջանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել․ կա զոհ

12:48 22.07.2021

2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ […]

̰
Ուղիղ եթերում մոլդովացի պաշտոնյաներից մեկը մյուսի վրա ջուր է լցրել, ի պատասխան՝ բռունցքի մի քանի հարված է ստացել ու կորցրել գիտակցությունը

21:32 21.07.2021

Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը կռվել են հեռուստահաղորդման ժամանակ, գրում է РИА Новости-ն: Կոսովանը կորցրել է գիտակցությունը, բժիշկների օգնության անհրաժեշտություն է ծագել։ Քաղաքական գործիչներին հրավիրել էին՝ փորձագետի կարգավիճակով մասնակցելու Jurnal TV-ի հաղորդաշարերից մեկին։ Ուղիղ եթերի ժամանակ նրանք անցել են անձնական վիրավորանքների․ նախկին փոխնախարարն իր ընդդիմախոսին անվանել […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

21:17 21.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք […]

̰ ̰
̰
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ

18:21 21.07.2021

Հուլիսի 21-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Կողմերը քննարկել են ՀՀ և ԵՄ միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները։ Երկուստեք կարևորվել է այս ուղղությամբ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի […]

̰ ̰
̰
Ջերմուկի ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային գողություն

16:29 21.07.2021

Բնակարանային գողությունը Ջերմուկում կատարվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերի 6-ին, տուժած տանտիրուհին էլ հաղորդում չէր տվել: Բայց քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս բացահայտելու նաև նման հանցագործությունները: Այս տարվա հուլիսի 19-ի առավոտյան Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ջերմուկի բաժին բերման ենթարկվեց նույն շենքի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Նա […]

̰
Crew Dragon-ը տեղը զիջում է Boeing Starliner-ին

15:37 21.07.2021

Crew Dragon տիեզերանավը անջատվում է ISS-ից կայանի մեկ այլ հատված տեղափոխվելու համար: Դա անհրաժեշտ է Boeing CST-100 Starliner-ի համար տեղ ազատելու նպատակով, հայտնում են NASA-ից: Boeing Starliner-ը կսկսի իր երկրորդ Orbital Flight Test-ը հուլիսի 30-ին:

̰
BACK_TO_TOP