TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Փաշինյանը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին

12:10 14.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: «Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Գրիգորյանին վերջին երեք տարիներին կատարած աշխատանքի համար եւ Արգիշտի Քյարամյանին մաղթում արդյունավետ գործունեություն»,- գրել է Փաշինյանը:

̰
Օր 5-րդ. ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցը

22:33 13.07.2021

Արդեն 5-րդ օրն է` Սահմանադրական դատարանը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը: Կողմերին հարցեր են ուղղել դատավորները, մյուսներն էլ հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել երրորդ անձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Կառավարությունը կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին

18:33 13.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նիկողոսյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ […]

̰
Տուլայի մարզի մանկատներից մեկում գտնվող 1-ամյա փոքրիկը վերադարձավ հայրենիք

18:00 13.07.2021

Ապրիլի 28-ին արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։ Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։ Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում […]

̰
Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

17:56 13.07.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։ Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից […]

̰
Շենգավիթի ոստիկանները խուզարկությամբ հրազեն ու ռազմամթերք են հայտնաբերել

15:35 13.07.2021

Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկեցին մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով ու կարճեցված փողով հրացան, 16 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ, հրացանի գոտի, ծաղկամանով կանեփանման բույս, կանեփի սերմի հատիկներ, կաթուցիչներ ու հոգեներգործուն դեղահաբեր: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

̰
«ԿամԱԶ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

14:20 13.07.2021

2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ԿամԱԶ»-ի լիցքը բեռնաթափելու ժամանակ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 3-րդ փողոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել հողասահք, […]

̰ ̰
̰
Ինչո՞վ է պայմանավորված իշխող ուժի ներկայիս վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, եթե ՔՊ-ն չի ընդունել նախորդ ընտրությունների արդյունքները

12:52 13.07.2021

Սահմանադրական դատարանը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը: Կողմերը հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու երրորդ անձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին: Բադասյանին, սակայն, հարցեր են ուղղել միայն դատավոր Արթուր Վաղարշյանը և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը: Վերջինս հետաքրքրվել է` ինչո՞վ է պայմանավորված իշխող ուժի ներկայիս վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, եթե […]

̰
Գելենջիկի հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել

12:26 13.07.2021

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել քառահարկ հյուրանոցի խոհանոցում: Պայթյունի հետևանքով քանդվել են առաստաղներն ու արտաքին պատը, ինչպես նաև վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները։ Փրկարարները տարհանել […]

̰
̰
1 օրում կազմվել է 1019 արձանագրություն․ ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

22:36 12.07.2021

Հուլիսի 11-ին Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, ճանապարհային ոստիկանությունը մարզերում իրականացրեց ուժեղացված ծառայություն։ Ճանապարհային ոստիկանության ուժերը կենտրոնացած էին հատկապես հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում։ 1 օրում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների միջոցառումներով հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ։ Տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 1019 արձանագրություն։ Չնայած բազմաթիվ հորդորներին ու զգուշացումներին՝ այդուհանդերձ […]

̰
Ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները

17:58 12.07.2021

Ոստիկանության ՆԱ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները։ Մասնավորապես, մի անձի խոստացել է 200 դոլարի դիմաց նրա որդու համար կազմակերպել «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։ Պարզվել է նաև, որ նույն տեսուչը […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վայրից ՔԿ-ն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել

16:18 12.07.2021

2021թ. հուլիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ հիշյալ ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական […]

̰
Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատարված խուլիգանությունը. ինքնաձիգը հայտնաբերվել է

14:59 12.07.2021

Հուլիսի 7-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անձը հայտնել էր, որ Քասախ գյուղում կրակում են։ Բաժնից Քասախ մեկնած օպերատիվ խումբը նախ ահազանգի ստուգման միջոցառումներ ձեռնարկեց։ Նաիրիի համայնքային ոստիկանները բնակիչների հետ զրուցելիս պարզեցին, որ կրակոցը հնչել էր Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում։ Հետագա միջոցառումների շնորհիվ […]

̰
Ի՞նչ խախտումներ են արձանագրել ՍԴ դիմած քաղաքական ուժերը․ հարցեր Տիգրան Մուկուչյանին

14:46 12.07.2021

Սահմանադրական դատարանում առավոտյան ժամը 10-ից շարունակվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Հիշեցնենք, որ դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին: Անցած օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի շահերի ներկայացուցիչների փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաև հարցեր ուղղել նրանց: Ընտրությունների արդյունքները […]

̰
Ծեծված հեռուստաօպերատորի մահից հետո Թբիլիսիում հանրահավաք է

19:42 11.07.2021

Կիրակի օրը Թբիլիսիում մի քանի հազար մարդ եկել է խորհրդարանի շենքի մոտ`պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հրաժարականը՝ կապված TV Pirveli- ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հետ: Ռուսթավելի փողոցում երթևեկությունը սահմանափակված է։ Ինչպես հայտնել ենք, «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավան, որը տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո մահացել է։ Դեպքի […]

̰
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը ենթաուղեծրային թռիչք է կատարել

19:24 11.07.2021

Բրիտանացի 70-ամյա գործարար Ռիչարդ Բրենսոնը դարձել է առաջին միլիարդատերը, որը ենթաուղեծրային թռիչք է կատարել։ Տիեզերաթիռը կբարձրանա 90 կիլոմետր բարձրության վրա, որտեղ անձնակազմը մոտ 6 րոպե կզգա անկշիռ վիճակը։ Թռիչքը իրականացվել է միլիարդատիրոջ Virgin Galactic ընկերության Unity-22 տիեզերաթիռով։ Ենթաուղեծրային թռիչքը կտևի մոտավորապես 2 ժամ։ Թռիչքից առաջ Բրենսոնին այցելել է Իլոն Մասկը՝ նրան հաջողություն մաղթելու համար։

̰
Վարդավառը Երևանում

13:52 11.07.2021

SHANTNEWS-ի տեսախցիկը Հանրապետության հրապարակում ֆիքսել է՝ ինչպես են երևանցիները տոնում Վարդավառը։  

̰
ՍԴ-ն քննում է արտահերթ ընտրության արդյունքների բողոքարկման դիմումները

10:27 11.07.2021

Սահմանադրական դատարանն այսօր՝ չնայած ոչ աշխատանքային ու տոնական օրվան, շարունակել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ից: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այսօրվա նիստի ընթացքում […]

̰
Սուր բանավեճ իրավաբանների միջև․ ՍԴ-ում շարունակվել է ընտրությունների վիճարկման դիմումների քննությունը

21:57 10.07.2021

Սահմանադրական դատարանում շարունակվել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի` «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումի քննությունը։ Այսօր էլ բոլոր ինը դատավորները մասնակցել են նիստին։ Այն սկսվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի նախորդ օրվա միջնորդությունների վերաբերյալ ընդունված որոշումների հրապարակմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հրե տորնադո ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում

13:51 10.07.2021

Արտասովոր բնական երևույթ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Ականատեսները տեսանկարահանել են հրե տորնադո: Դա ծայրահեղ եղանակի վերջին նշաններից մեկն է: Միացյալ Նահանգների արևմտյան հատվածում այժմ ուժեղ երաշտ է և ռեկորդային բարձր ջերմաստիճան:

̰
Ինչ նպատակ են հետապնդում թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները

23:25 09.07.2021

Մեկնարկել է թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունների կազմակերպման հարցերով բարձրաստիճան զինվորականների եռակողմ հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ի՞նչ զորավարժություն է դա ու որտե՞ղ է այն անցկացվում, ի՞նչ նպատակ է հետապնդում, եռակողմ թուրք-ադրբեջանա-վրացական այս ռազմական դաշինքը էլ ինչ դրսևորումներ ունի: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը

22:33 09.07.2021

Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը: Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե […]

̰ ̰
Լողափերին ԱԻՆ-ը կիրականացնի ուժեղացած հսկողություն

18:07 09.07.2021

Հուլիսի 10-ից, Սևանա լճում լողասեզոնի բացմամբ պայմանավորված, լողափերին ԱԻՆ-ը կիրականացնի ուժեղացած հսկողություն։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰ ̰
BACK_TO_TOP