TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի հետ

17:35 22.06.2021

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սահակյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես այսօր կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Նաև կուզենայի լսել, թե ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը […]

̰
Մահվան ելքով ավտովթար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել

17:19 22.06.2021

2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՀՀ ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական […]

̰
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել

16:43 22.06.2021

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ նախատեսված 5,45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և գնդացրի պահունակ, որը պահել էր նկուղում, տեղեկացնում են ոստիկանությունից: Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Խանջյան գյուղի բնակիչներից մեկը հանձնել է հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինչպես և տարբեր տրամաչափի և […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լևոն Շիրինյանի հետ

16:15 22.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Շիրինյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես, ինչքան հասցրել եմ, ամբողջ ծավալով չէ, բնականաբար, հետևել եմ ձեր քարոզարշավին, […]

̰
Ընտրությունների ժամանակ աշխատել է նախկին իշխանությունների վերադարձի գործոնը. Ռոբերտ Քոչարյան

14:11 22.06.2021

Ընտրությունների ժամանակ աշխատել է նախկին իշխանությունների վերադարձի գործոնը:  Քարոզարշավի ժամկետի կարճ լինելու պատճառով «Հայաստան» դաշինքին չի հաջողվել կոտրել այդ մտածելակերպը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին իրենց համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ ռեակցիաներ են արձանագրվել Հայաստանում պատվասումներից հետո

13:51 22.06.2021

Կան սպասվող և չսպասվող ռեակցիաներ, մենք ավելի շատ մտահոգվում են չսպասվող ռեակցիաների առումով. այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Չսպասվող ռեակցիաներից մասնագետն առանձնացրել է սրտամկանի ախտահարումները, թրոմբոզները և նշել, որ այս տեսանկյունից խնդիր չեն ունեցել: «Դրանք հազվադեպ հանդիպող ռեակցիաներ են, […]

̰
Երեք տարի է՝ ոչինչ չի արվել ընդդեմ ապօրինի կրպակների տեղադրման․ ավագանու անդամ

12:08 22.06.2021

Ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը հարց բարձրացրեց Աջափնյակ համայնքում «զանգվածային, ապօրինի շինությունների մասին»: «Եթե նախկինում այդ ամենը կատարվում էր շաբաթ-կիրակի օրերին, այժմ աշխատանքային օրերին մարդիկ հանդգնում են ապօրինի խանութներ, կրպակներ տեղադրել կանաչ գազոնների մեջ»,- ասաց ավագանու անդամը: Նա դիմեց քաղաքապետին և շեշտեց, որ 3 տարին բավարար ժամանակ էր օրենսդրական կարգավորումներով ապօրինի […]

̰ ̰
Գուլակյան փողոցում կրակոցներ արձակած անձին ոստիկանները վնասազերծել են

16:28 21.06.2021

Ոստիկանությունից տեղեկացնում են. «Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Ահազանգողները հայտնում էին, որ Գուլակյան 16/բ շենքի բնակիչներից մեկը պատուհանից կրակոցներ է արձակում։ Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժնից մի քանի խումբ մեկնեց դեպքի վայր։ Գուլակյան 16/բ շենք մեկնեցին նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները։ Տեղում պարզվեց, թե […]

̰
Հանրապետության 120 դպրոցներում իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացվել

16:09 21.06.2021

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները տարեսկզբից մինչև հիմա իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացրել Երևանի 80 և մարզերի 40 դպրոցներում: Տարահանման հերթական վարժանքն է անցկացվել Երևանի թիվ 40 հիմնական դպրոցում: Աշակերտները սովորել են այն հիմնական գործողությունները, որոնք հարկավոր է անել երկրաշարժի ժամանակ:

̰
Փաշինյանը հայտարարում է, որ հաղթել է, «Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց է համարում

02:37 21.06.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանի քաղաքացին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է, և ժամանակն է վերականգնել հանրային և ազգային միասնությունը: «Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խոսեց, և ժողովուրդը կայացրեց իր որոշումը: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել […]

̰
Քվեարկության նախնական արդյունքները 106 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի

22:55 20.06.2021

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները 106 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն – 0.3 % 2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 0.5 % 3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 61.5 % 4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն –1.5 % 5. «Ազատություն» կուսակցություն -0.1 % 6. «Պատիվ ունեմ» դաշինք –4.1 % 7. «Միասնական հայրենիք» կուսակցություն – 0,1 % 8. […]

̰
ԿԸՀ-ն 3 ժամը մեկ պարբերականությամբ ներկայացնում է քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ

12:30 20.06.2021

ԿԸՀ-ն 3 ժամը մեկ պարբերականությամբ ներկայացնում է քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի աղյուսակավորումը. այս մասին ԿԸՀ-ում կայացած առաջին ասուլիսի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացրել է նաև ընտրական գործընթացին վերաբերող այլ ցուցանիշներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
ԿԸՀ-ում միջազգային դիտորդները հանդես են եկել ճեպազրույցով

20:58 19.06.2021

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներակայացուցիչների հետ, ներկայացրել ԱԺ ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի աշխատակարգը: Դիտորդները հանիպումից հետո պարզաբանել են իրենց պարտականությւնները, հանդիպել՝ ԿԸՀ անդամների, քաղաքական կուսակցութունների շտաբների ներկայացուցիչների հետ, հասկանալ՝ նախընտրական մթնոլորտն ու տրամադրությունները,հետևել բուն ընտրության գործընթացին ու պարզել, թե ինչպես […]

̰
̰ ̰
Գլխավոր դատախազությունն՝ ընտրական հանցագործությունների և դրանց համար նախատեսված պատիժների մասին

11:58 19.06.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ քաղաքացիներին և այլ սուբյեկտներին հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես քվեարկության ընթացքին բնորոշ ընտրական հանցագործություններ, ինչպես նաև՝ դրանց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժների մասին:

̰
Ռուսաստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ

10:01 19.06.2021

ՌԴ Կեմերովոյի մարզում երկշարժիչանի L-410 ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է 7 մարդ: Կա առնվազն 20 վիրավոր: Դեպքը տեղի է ունեցել Կուզբասի արդյունաբերական շրջանի «Танай» աերոդրոմում՝ պարաշյուտիստների հետ մարզչական թռիչքի ժամանակ: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը շարժիչի կանգն է: Ինքնաթիռը չի կարողացել բարձություն հավաքել և շրջադարձ կատարելիս թևով բախվել է գետնին:

̰
Հետընտրական բախումների բացակայությունն ավելի կարևոր է, քան՝ ընտրության արդյունքները․ Արտակ Զեյնալյան

23:42 18.06.2021

Հետընտրական բախումների բացակայությունն ավելի կարևոր է, քան ընտրության արդյունքները․ գործընկերոջս հետ ունեցած հեռախոսազրույցում այս տեսակետն է հայտնել «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ Նա ամփոփել է նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց հանդիպումները, թիմի կատարած աշխատանքը և ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտնել է իր տեսակետը։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
Հրանտ Բագրատյանը նշել է, որ կոնկրետ ուղիներ գիտի դեպի  Հայաստան ներդրումներ ուղղելու համար

23:42 18.06.2021

«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է,  թե ինչպես է  պատկերացնում նախընտրական խոստումների կատարման հնարավորություններն ու երկրի անվտանգային մարտահրավերները: Վարչապետի թեկնածուն նշել է, որ կոնկրետ ուղիներ գիտի՝ դեպի  Հայաստան ներդրումներ ուղղելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօր մեր հայրենիքին սեր է պետք, ազնվություն, արդարություն․ Կարին Տոնոյան

23:36 18.06.2021

Այսօր մեր հայրենիքին սեր է պետք, ազնվություն, արդարություն։ Այսօր ժողովուրդը ամենաշատը ազնվության կարիք ունի։ Այս մասին Գյումրիում նշել է «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարին Տոնոյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ օրենք է անհրաժեշտ Հայաստանին՝ ըստ «Միասնական հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածուի

23:36 18.06.2021

Հայատանին անհրաժեշտ է օրենք հասարակական հիմունքներով աշխատող կազմակերպություների գործունեությունը կանոնակարգելու համար, կարծում է «Միասնական հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Մհեր Տերտերյանը: Ըստ նրա` կարևոր է հստակ հասկանալ, թե այդ կազմակերպություններն ինչ խնդիրներ են կատարում Հայաստանում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազգային օրակարգ» կուսակցության քարոզարշավի ընթացքը՝ ըստ Վարազդատ Հարությունյանի

23:30 18.06.2021

«Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հիմնականում օգտվել են մեդիա դաշտի տարբեր հարթակներից, տվել հարցազրույցներ և այդկերպ ներկայացել ընտրողին։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Վարազդատ Հարությունյանը SHANTNEWS-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազանգի ընթացքում ամփոփել է իրենց քարոզարշավի ընթացքն ու ևս մեկ անգամ խոսել իրենց ծրագրային դրույթներից։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անդամները կրկին հանդիպել են քաղաքացիների  հետ

23:17 18.06.2021

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անդամները կրկին հանդիպել են քաղաքացիների  հետ և ներողություն խնդրել բոլոր այն բնակավայրերի ընտրողներից, որոնց չեն հասցրել այցելել: Քաղաքագետ Ստյոպա  Սաֆարյանը նշել է, որ դաշինքում ընդգրկված են բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անհատներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հասարակության հիմնական խնդիրը անվտանգ չզգալն է․ «Վերելք» կուսակցության առաջնորդ

23:14 18.06.2021

«Վերելք» կուսակցության ցուցակը գլխավորող Ալեքսան Ալեքսանյանն իրենց իրականացրած քարոզարշավն ամփոփել է մամուլի ասուլիսով։ Նա նշել է, որ իրենց հետ հանդիպումների ժամանակ քաղաքացիները բարձրացրել են անվտանգային խնդիրները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սամվել Բաբայանը չի բացառում ընտրություններից հետո համագործակցությունը այլ ուժերի հետ

23:14 18.06.2021

«Ազատական» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Բաբայանը չի բացառում ընտրություններից հետո համագործակցությունը այլ ուժերի հետ, եթե իրենց ծրագրային դրույթներն ընդունելի լինեն տվյալ ուժերի կողմից: Վարչապետի թեկնածուն, որպես առաջնահերթ լուծում պահանջող, նշել է բանակի հզորացման խնդիրը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության քարոզարշավն ամփոփող տեսանյութը

22:50 18.06.2021

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը  հրապարակել է տեսանյութ, որում ամփոփված են իրենց նախընտրական քարոզարշավի ուղղություններն ու ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ամփոփել է քարոզարշավը

22:33 18.06.2021

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ամփոփել է քարոզարշավը։ Տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն քվե կստանա դաշինքը, Աշոտյանը զերծ է մնացել իրենց կանխատեսումների մասին հայտարարելուց։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես ընթացավ ՔՊ-ի քարոզարշավը․ ասուլիսներ մայրաքաղաքում և հանրապետության մարզերում

22:20 18.06.2021

Մարզային այցելություններ, քայլերթ Երևանի վարչական շրջաններում ու մայրաքաղաքային ամփոփիչ հանրահավաք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ձևաչափերով է ներկայացրել իր նախընտրական ծրագրերը, խոսել անցած տարիներին կատարած աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP