TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ամփոփիչ հանրահավաք Հանրապետության հրապարակում. «Հայաստան» դաշինքը նախընտրական վերջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ

22:13 18.06.2021

«Հայաստան» դաշինքն ամփոփիչ հանրահավաք է անցկացրել մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: Հանրահավաքի կազմակերպիչները նախ բեմահարթակ են հրավիրել դաշինքի բոլոր անդամներին: Նրանք նշել են, որ հրապարակում հավաքված են բոլոր այն նվիրյալները, ովքեր պատրաստ են պայքարել սահմանային անվտանգության, ներքին համերաշխության և դեպի զարգացում ուղղվող Հայաստանի համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շվեդները ստանձնեցին առաջատարի դերը E խմբում. ԵՎՐՈ-2020

19:09 18.06.2021

ԵՎՐՈ-2020 առաջնության E խմբում կայացավ երկրորդ տուրի առաջին հանդիպումը: Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն: 11 մետրանոցից գնդակը 77-րդ րոպեին խփեց Էմիլ Ֆորսբերգը: Շվեդիայի թիմն ունի 4 միավոր և առայժմ խմբի առաջատարն է: 3 միավոր ունի Սլովակիան, Իսպանիան մեկ միավորով երրորդն է, Լեհաստանը միավոր չունի: Վերջին 2-ը երկրորդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը:

̰
Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել․ ոստիկանների բացահայտումը

15:11 18.06.2021

Հունիսի 14-ին, գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ քաղաքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայով երեք տղամարդ սրճեփ սարքերից գողություններ են անում: Տեղեկություններն իրացնելով` ոստիկանները ժամը 3։30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերեցին կասկածելի մեքենան և վարորդին ու երկու ուղևորներին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին: Պարզվեց` նրանք Արմավիրի Երևանյան փողոցի երեք սրճեփ սարքերից […]

̰
Վթարի հետևանքով մեքենայում բռնկված հրդեհից վարորդը տեղում մահացել է

13:07 18.06.2021

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհից մեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Դեպքի առթիվ նույն […]

̰
«5165 ազգային պահպանողական շարժման հիմնադիրները համացանցային մամուլի ասուլիս են հրավիրել

23:12 17.06.2021

«5165 ազգային պահպանողական շարժման հիմնադիրները այսօր համացանցային մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք խոսել են իրենց քաղաքական ուժի ստեղծման պատճառների ու նպատակների մասին, ապա` պատասխանել հարցերի։ Դրանց մի մասը վերաբերել է համայն հայության միավորման գաղափարին։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰ ̰
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է տեսաուղերձ

22:45 17.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է տեսաուղերձ, որում կոչ է անում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին և ձայնը տալ իրենց քաղաքական ուժին, որը ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ կարող է զսպող ուժ դառնալ նոր ձևավորվելիք ազգային ժողովում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շարունակել են քայլերթային քարոզարշավը

22:37 17.06.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ շարունակել են քայլերթային քարոզարշավը։ Նրանք շրջել են փողոցներով, բակերով, զրուցել մարդկանց հետ ու բաժանել բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

22:30 17.06.2021

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 17-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, […]

̰
Շարմազանովը` Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին սատարելու որոշման մասին

22:23 17.06.2021

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև ընտրությունների երկրորդ փուլի հավանականությանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին սատարելու մասին որոշմանը։    

̰
Երևանյան հանրահավաքը ՔՊ-ն ավարտել է երթով

22:15 17.06.2021

Անվտանգություն, տնտեսություն, իրավունք, մարդկային կապիտալի զարգացում. այս չորս հենասյուների վրա է հիմնված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագայի պատկերացումը: Այս մասին  նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի ընթացքում ներկայացվել են նաև նախորդ 3 տարիների ընթացքում տնտեսության, կրթության ու գիտության, պաշտպանության և այլ ոլորտներում տեղի ունեցած բարեփոխումները, խոսել են դատական համակարգի դեռևս անավարտ փոփոխությունների […]

̰
«Հայ ազգային կոնգրեսի» կին ներկայացուցիչները պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցի վերաբերյալ խոսքերը

21:41 17.06.2021

«Հայ ազգային կոնգրեսի» կին ներկայացուցիչներն այսօր պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե Արցախի հարցը լուծելու հարցում Հայաստանի ձայնն այլևս որոշիչ չէ, քանի որ կորցրել ենք խնդիրը փոխզիջմամբ լուծելու հնարավորութունը: Ըստ Կոնգրեսի թեկնածուների՝ առաջին նախագահի խոսքը ոչ թե Արցախն ամբողջությամբ զիջելու, այլ ճշմարտությունը հասկանալու և իրավիճակը ճիշտ գնահատելու մասին է: Նրանք նաև խոսել են կուսակցության ծրագրային […]

̰
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածուների քաղաքական զբոսանքը վերածվել է չպլանավորված երթի

21:33 17.06.2021

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածուները քաղաքական զբոսանք են արել, որին աստիճանաբար միացել են քաղաքացիներ և այն, ըստ էության, վերածվել է չպլանավորված երթի Երևանի կենտրոնի փողոցներով: Ընթացքում մի խումբ ակտիվիստներ բաժանել են բուկլետներ, իսկ թեկնածուները զրուցել են քաղաքացիների հետ և ներկայացրել իրենց ծրագրերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ընտանիք, բանակ, եկեղեցի, պետականություն՝ «Զարթոնք»-ի Հայաստանում այս չորս սյուներն ամուր են լինելու․ կուսակցության ներկայացուցիչների ուղերձը

21:23 17.06.2021

Ընտանիք, բանակ, եկեղեցի, պետականություն՝ «Զարթոնք»-ի Հայաստանում այս չորս սյուներն ամուր են լինելու` ուղերձով ընտրողներին են դիմել և վստահեցրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացնուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ներկայացուցիչները խոսել են Հայաստանի քաղաքական և տնտեսական հեռանկարից

21:21 17.06.2021

Հայաստանի քաղաքական և տնտեսական ինչպիսի՞ հեռանկար է տեսնում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, որո՞նք են նրանց նախընտրական ծրագրի դրույթները և ի՞նչ են նրանք հորդորում ընտրողներին։  Կուսակցության ներկայացուցիչները հանդես են եկել ասուլիսով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչի՞ց կարող է Հայաստանը շատ արագ գումար աշխատել․ Արամ Սարգսյանի պարզաբանումը

21:18 17.06.2021

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը ուղիղ տեսակապով Երևանից պատասխանել է Վանաձորի Արցախ պուրակում հավաքված քաղաքացիների հարցերին` այդկերպ պարզաբանելով նաև իրենց ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰

17:56 17.06.2021

Հունիսի 14-ին մի կին ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր տվել, որ Վանաձորի Համբարձումյան փողոցում երթուղային ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակը չկա, որի մեջ հեռախոս, փող, բանկային ու նույնականացման քարտեր էին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ երթուղային ավտոբուսում, օգտվելով տուժողի անուշադրությունից, պայուսակը գողացել էր Վանաձորի Չերկասի փողոցի 35-ամյա մի բնակչուհի։ Կասկածվողը բաժին […]

̰

17:51 17.06.2021

Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր տվել, որ կտրել ու գողացել են իր ավտոլվացման կետի ջրցան սարքը՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվել է արագ ճշտել, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Արդեն հաջորդ օրը Արարատի մարզի Սուրենավան գյուղի իր տնից […]

̰

17:27 17.06.2021

Տավուշի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Դեպքը ձմռանն էր եղել: Փետրվարի 16-ին «Արծվաբերդի» անտառտնտեսությունից ոստիկանության Տավուշի բաժին գրություն էր ստացվել, որ նախորդ օրը գողացել են անտառամիջյան ճանապարհին տեղադրված, «Արծվաբերդի» անտառտնտեսության 2 տեսաձայնագրիչներ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսեց: Քրեական հետախույզները, […]

̰

16:30 17.06.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 16-ին Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Միավորված ազգերի կազմակերպության, պետական եկամուտների կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը […]

̰
«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է մամուլի ասուլիսների շարքը

23:49 16.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքը համայնքային հանդիպումների հետ մեկտեղ շարունակում է մամուլի ասուլիսների շարքը։ Այսօր դաշինքի բանախոսը «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էր: Նա իր կարծիքն է հայտնել, թե ինչու ընտրողները պետք է հունիսի 20-ին կատարեն իրենց քաղաքացիական պարտքն ու ձայնը տան հենց «Պատիվ ունեմ» դաշինքին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ներկայացրել է շատ արագ փոփոխությունների ծրագիր

23:42 16.06.2021

Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում իրականացնել շատ արագ փոփոխություններ, եթե դրանք կապված են լրջագույն խնդիրների հետ։ Նման հարց է այսօր տրվել «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին։ Հիշեցնենք, որ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը  ներկայացրել է շատ արագ փոփոխությունների ծրագիր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի ընտրողների հետ

23:37 16.06.2021

Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը ՀՀ երկրորդ նախագահ , «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքների բնակիչների հետ: «Հայաստան» դաշինքի մարզային ներկայացուցիչները հիշեցրել են, որ աղետից հետո մարզում լայնածավալ շինարարությունն ու ենթակառուցվածքների վերականգնումը սկսվել է 90-ականների վերջին: Այս մարզային հանդիպումը «Հայաստան» դաշինքն ավարտել է Գյումրիում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔՊ-ն ավարտել է քարոզարշավի շրջանակներում մարզային այցերը

23:32 16.06.2021

Սյունիքյան երեկվա հանդիպումներն այսօր Գորայքում եզրափակելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Վայոց ձորում: Այսպիսով` կուսակցությունն ավարտել է քարոզարշավի շրջանակներում մարզային այցերը: Իսկ նախընտրական հերթական օրն ամփոփել է Երևանի Զեյթուն վարչական շրջանում քայլերթով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որո՞նք են «Ազգային օրակարգ» կուսակցության որդեգրած գաղափարները․ Վարազդատ Հարությունյան

22:25 16.06.2021

«Ազգային օրակարգ» կուսակցությունն այս ընտրություններին որոշեց մասնակցել առանձին՝ նպատակ ունենալով հանրությանը հասցնել սեփական գաղափարները։ Այս մասին Շանթնյուզի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց ծրագրային դրույթների մեջ առանձնահատուկ տեղ ունի Արցախյան հարցի լուծումը։ Կուսակցության ներկայացուցիչները հիմնականում քարոզարշավն իրականացնում են հարցազրույցների, բանավեճերի, դահլիճային հանդիպումների ձևաչափով։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Ազատական» կուսակցության պատկերացումները Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և  լուծման տարբերակների մասին

22:18 16.06.2021

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավոր Սամվել Բաբայանը Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և իրենց քաղաքական ուժի պատկերացումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայոց հայրենիք» կուսակցությունից կոչ են անում նախընտրական քարոզարշավն անցկացնել զսպվածության մթնոլորտում

21:50 16.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Եղոյանը ընտրություններին մասնակցող մյուս ուժերին հորդորում է նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել զսպվածություն։ Անահիտ Եղոյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում ներկայացրել է իրենց ծրագրային դրույթները և խոսել առաջիկա անելիքների մասին։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը Հայաստանի համար նոր հեռանկարներ է տեսնում

21:45 16.06.2021

«Հայաստանի եվրոպական» կուսակցության ներկայացուցիչներն էլ նախընտրական քարոզարշավն անցկացնում են մեդիա տարբեր հարթակներում հարցազրույցներ տալով և մարզեր այցելելով։ Այս և ծրագրային այլ դրույթների մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը։ Մանրամասները՝  ձայնագրությունում։

̰
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հանդես է եկել տեսաուղերձ-կոչով

21:33 16.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը այսօր հանդես է եկել տեսաուղերձ-կոչով, որն ամբողջությամբ վերաբերում է Արցախի խնդրին։ Հիշեցնելով, որ ներկա ու նախորդ իշխանություններից ոչ մեկին չի հաջողվել լուծել Արցախի խնդիրը, Նորիկյանը նշել է, որ երբևէ ճիշտ չեն սահմանվել մեր ազգային առաջնահերթությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպման ընթացքում ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

18:50 16.06.2021

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին La Grange վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել  գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ […]

̰
BACK_TO_TOP