TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Որո՞նք են «Ազգային օրակարգ» կուսակցության որդեգրած գաղափարները․ Վարազդատ Հարությունյան

22:25 16.06.2021

«Ազգային օրակարգ» կուսակցությունն այս ընտրություններին որոշեց մասնակցել առանձին՝ նպատակ ունենալով հանրությանը հասցնել սեփական գաղափարները։ Այս մասին Շանթնյուզի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց ծրագրային դրույթների մեջ առանձնահատուկ տեղ ունի Արցախյան հարցի լուծումը։ Կուսակցության ներկայացուցիչները հիմնականում քարոզարշավն իրականացնում են հարցազրույցների, բանավեճերի, դահլիճային հանդիպումների ձևաչափով։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Ազատական» կուսակցության պատկերացումները Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և  լուծման տարբերակների մասին

22:18 16.06.2021

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավոր Սամվել Բաբայանը Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և իրենց քաղաքական ուժի պատկերացումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայոց հայրենիք» կուսակցությունից կոչ են անում նախընտրական քարոզարշավն անցկացնել զսպվածության մթնոլորտում

21:50 16.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Եղոյանը ընտրություններին մասնակցող մյուս ուժերին հորդորում է նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել զսպվածություն։ Անահիտ Եղոյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում ներկայացրել է իրենց ծրագրային դրույթները և խոսել առաջիկա անելիքների մասին։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը Հայաստանի համար նոր հեռանկարներ է տեսնում

21:45 16.06.2021

«Հայաստանի եվրոպական» կուսակցության ներկայացուցիչներն էլ նախընտրական քարոզարշավն անցկացնում են մեդիա տարբեր հարթակներում հարցազրույցներ տալով և մարզեր այցելելով։ Այս և ծրագրային այլ դրույթների մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը։ Մանրամասները՝  ձայնագրությունում։

̰
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հանդես է եկել տեսաուղերձ-կոչով

21:33 16.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը այսօր հանդես է եկել տեսաուղերձ-կոչով, որն ամբողջությամբ վերաբերում է Արցախի խնդրին։ Հիշեցնելով, որ ներկա ու նախորդ իշխանություններից ոչ մեկին չի հաջողվել լուծել Արցախի խնդիրը, Նորիկյանը նշել է, որ երբևէ ճիշտ չեն սահմանվել մեր ազգային առաջնահերթությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպման ընթացքում ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

18:50 16.06.2021

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին La Grange վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել  գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր

11:55 16.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում միմյանց շահառու երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են փաստացի մի վայրում, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրություններ իրականացնելու ծանուցումներում նշել են այլ հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի […]

̰
Մենք գալիս ենք մաքուր խղճով, մենք գալիս ենք մաքուր ձեռքերով․«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն

23:26 15.06.2021

Մենք գալիս ենք մաքուր խղճով, մենք գալիս ենք մաքուր ձեռքերով։ Այս կարգախոսով է քարոզարշավն իրականացնում «Համահայկական ազգային պետականություն»  կուսակցությունը:  Քաղաքական այս ուժի ներկայացուցիչները եղել են Արարատի և Սյունիքի մարզերում, շրջել են համայնքներում, զրուցել մարդկանց հետ: Հետո պատմել են ընտրողների հետ  հանդիպումներից ստացած տպավորությունների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցչների կարծիքով՝ սոցհարցումներն ունեն ուղղորդված բնույթ

23:19 15.06.2021

«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցչները քարոզարշավի հերթական օրն այցելել են Սպիտակ և Վանաձոր։ Սեփական ծրագրերին անդրադառնալուց բացի, կոնգրեսականները խոսել են քարոզարշավի ընթացքի մասին։ Նրանց կարծիքով՝ որոշ սոցհարցումներն ունեն ուղղորդված բնույթ և արվում են հատուկ նպատակի համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Միասնական hայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ասուլիս են տվել

23:11 15.06.2021

«Միասնական hայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ասուլիս են տվել։ Նրանց կարծիքով քարոզարշավը բնականոն է ընթանում, իսկ իրենք օգտագործում են բոլոր հնարավոր գործիքները սեփական մոտեցումները հասարակությանը հասցնելու համար։ «Միասնական hայրենիքը» կարևոր է համարում, որ կարողանա կողմնորոշվել և ընտրություններին մասնակցել յուրաքանչյուր ընտրող։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են ներկայացնում նախընտրական զարգացումների և իրենց ծրագրերի մասին

23:04 15.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքը, քարոզարշավային հանդիպումներից բացի, կազմակերպում է մամուլի ասուլիսներ, որտեղ դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները իրենց տեսակետներն են ներկայացնում նախընտրական զարգացումների և իրենց ծրագրերի մասին, պատասխանում լրագրողների հարցերին։ Այս անգամ բանախոսը Արտակ Զաքարյանն էր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը լուծելու Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը

22:55 15.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր եղել են Երևանի Հաղթանակ թաղամասում։ Քաղաքական այս ուժի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին և ներկայացրել անվտանգային խնդիրը լուծելու իրենց տարբերակը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Մենք ո՛չ արկածախնդիր ենք, ո՛չ հակառուս․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ասուլիս էր հրավիրել

22:47 15.06.2021

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ նաև մամուլի ասուլիսի ձևաչափով են խոսել իրենց ծրագրերի մասին։ Եթե չեք ուզում հայտնվել քաոսում, ընտրեք «Ազգային ժողովրդավարական բևեռ» -ին՝ հորդորել են կուսակցության ներկայացուցիչները։ «Մենք ո՛չ արկածախնդիր ենք, ո՛չ հակառուս»,-հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ պետք է քաղաքացին հենց «Ինքնիշխան Հայաստան»-ին ընտրի․ պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

22:38 15.06.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Երևանում։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են մայրաքաղում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին, ծանոթացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթներին։ Իսկ թե ինչո՞ւ պետք է քաղաքացին հենց «Ինքնիշխան Հայաստան»-ին ընտրի, պարզաբանել է ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ազգային միասնության ավտոերթով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուղևորվել է Սյունիք

22:11 15.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ազգային միասնության ավտոերթով ուղևորվել է Սյունիք: Կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ տասնյակ համայնքներում հանդիպումների ժամանակ խոսել է սահմանային իրավիճակին առնչվող լուծման ճանապարհների մասին, միասնականության կոչ արել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կոտրել էին տնակի դռան փականը և փորձել խորդանոցից գողություն անել

20:53 15.06.2021

Ոչ միայն խոստովանեց գողության փորձը, այլև ներկայացրեց ատրճանակը. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը 15.06.2021 18:03 Գողություն Հունիսի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Րաֆֆու փողոցի մի տնակից փորձել են գողություն անել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տնակի դռան փականը և փորձել խորդանոցից գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից […]

̰
Ոստիկանությունը կապահովի ընտրելու իրավունքի անխափան իրականացումը

19:59 15.06.2021

Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովելու է պատշաճ կարգ ու կանոն՝ օպերատիվ արձագանքելով ցանկացած ապօրինության։ Ոստիկանությունը տեսահոլովակ է հրապարակել։

̰
Արդեն ութ օր է՝ հրշեջ-փրկարարները պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ

17:55 15.06.2021

Մասիսի աղբավայրի՝ երկու շաբաթ տևած հրդեհից ընդամենն օրեր անց արդեն ութ օր հրշեջ-փրկարարներն այս անգամ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ: 31․2 հա ընդհանուր մակերեսով աղբավայրում կուտակված աղբը կազմում է 10 հա, որից 3 հա այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջումն աղբավայրում մեծ դժվարությամբ է կատարվում: […]

̰
Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

17:22 15.06.2021

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերականգնվում է Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին:

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք

10:29 15.06.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք: Անհետաձգելի քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ. Ա-ն և Ղ. Ա-ն, նրանց ազգական […]

̰
 «Հայոց հայրենիք» կուսակցության անդամներն այսօր ուղերձ-երդում են տարածել

23:33 14.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցության անդամներն այսօր ուղերձ-երդում են տարածել՝ իրենց  նախընտրական ծրագրի դրույթների ու դրանց իրականացման ուղիների մասին: Նրանք  այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր ու այնտեղ երդվել պաշտպանել երկիրն ու վերադարձնել կորցրածը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է տարբեր բնակավայրերի ընտրողների հետ

23:18 14.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախըտրական քարոզարշավի 8-րդ օրը շարունակել է մարզային հանդիպումները և ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներն ու իրականացման ուղիները: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ երկրում տնտեսական ու ներքաղաքական կայունության հասնելն անհնար կլինի առանց սահմանների բացարձակ անվտանգությունն ապահովելու: Իսկ ընտրողների վստահության քվեն ստանալուց հետո հաշվետու են լինելու […]

̰
ՔՊ-ն Արարատի մարզում էր․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ընտրողների ու համակիրների հետ

23:06 14.06.2021

Սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետություն, ընտրակաշառքների բացառում և պողպատե մանդատի կիրառություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նախընտրական քարոզարշավը ծավալվել է այս թեմաների շուրջ: Նիկոլ Փաշինյանը եղել է Արարատի մարզի համայնքներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Վերելք» կուսակցության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները երկրի անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ

22:09 14.06.2021

«Վերելք» կուսակցության անդամները մամուլի ասուլիս են հրավիրել և ներկայացրել իրենց տեսակետները երկրի անվտանգության ապահովման, բանակի վերազինման  ու այդ համատեքստում՝ գիտության ու կրթության զարգացման  ուղենիշների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում եղել է Շիրակի մարզում

22:03 14.06.2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում եղել է Շիրակի մարզում։ Կուսակցության անդամները այցը սկսել են մարզի սահմանամերձ գյուղերից և նշել, որ հատկապես կարևորում են սահմանամերձ բնակավայրերի խնդիրները։ Իսկ ընդհանրապես կուսակցության ծրագրերում առաջնային են պետականության, բանակի, եկեղեցու և ընտանիքի գաղափարները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչների այցը Սևան և Մալիշկա

21:51 14.06.2021

«Անտարբեր մի եղեք երկրի համար այս կարևոր ու օրհասական ժամանակահատվածում և սթափ եղեք ընտրություն կատարելու հարցում»․ Մալիշկայում և Սևանում ընտրողների հետ հանդիպմանը նշել են «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն Շիրակի մարզում էին

21:38 14.06.2021

«Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն էլ Շիրակի մարզում են եղել: Կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանն իրենց նախընտրական ծրագրին անդրադարձել է հարցուպատասխանի ձևաչափով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրենք. Գագիկ Ծառուկյան

21:20 14.06.2021

Մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրենք: Հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը սյունեցիների հետ հանդիպման ժամանակ: «Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- ասել է Ծառուկյանը:

̰
Գորիս համայնքի ղեկավար Ա. Առուշանյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:17 14.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա. Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առուշանյանը, 2017թ. […]

̰
Պայթյուն Նովոսիբիրսկի բենզալցակայաններից մեկում․ ականատեսները ֆիքսել են պայթյունի պահը

17:17 14.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ 6 մարդ վիրավորվել է, նրանցից չորսը հոսպիտալացվել են այրվածքաբանության կենտրոն:

̰
BACK_TO_TOP