TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿԸՀ-ն թողարկել է ընտրողների մասնակցությունը խթանող անիմացիոն հոլովակ

21:38 07.06.2021

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվը թողարկել է ընտրողների մասնակցությունը խթանող անիմացիոն հոլովակ։ SHANTNEWS-ը ներկայացնում է հոլովակը։

̰
ԱՄՆ-ը նվաճեց ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի գավաթը

16:10 07.06.2021

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը նվաճել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի հաղթողի կոչումը: Եզրափակչում ամերիկացիներն ավելացված ժամանակում 3:2 հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիսիչը։ Նա իրացրել է 11 մետրանոցը։ ԱՄՆ-ը դարձավ ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի առաջին հաղթողը:

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել

14:24 07.06.2021

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաբաժանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված»,- ասված է […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցների 15 փաթեթ

11:43 07.06.2021

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում։ Արդյունքում` Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված: Այն […]

̰
Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից կատարված պետական դավաճանության աննախադեպ դեպք

10:08 07.06.2021

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք: Մասնավորապես. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական […]

̰
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Արցախն իր օրոք բանակցություններից դուրս թողնելու մասին լուրերին

23:51 06.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Արցախն իր օրոք բանակցություններից դուրս թողնելու մասին լուրերին: «Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի […]

̰
Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր

18:47 06.06.2021

Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: […]

̰
Դանակով հարվածել է մորեղբոր կրծքավանդակին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Շենգավիթում տեղի ունեցած սպանությունից

14:47 06.06.2021

2021թ. հունիսի 5-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում տղամարդու դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]

̰
Ճիշտ ընտրություն կատարելու պահը. Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքային և մարզային հանդիպումներ է ունեցել

23:47 05.06.2021

Մայրաքաղաքային հանդիպումների շարքում ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Էրեբունի համայնքի բնակիչների հետ: Արձագանքելով նրանց մտահոգություններին՝ Երկրորդ նախագահը նկատել է, որ յուրաքանչյուր ընտրություն իշխանության համար այն պահն է, երբ նա պետք է ներկայացնի կատարած աշխատանքը, ինչ ցուցանիշների են հասել, որքանո՞վ է բարելավվել մարդկանց կյանքը, որքանո՞վ են լուծվել երկրի անվտանգության հարցերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը տարբեր հարթակներում ներկայացրել են իրենց ծրագրերը

23:35 05.06.2021

Արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը արդեն տևական ժամանակ է՝ ներկայացնում են իրենց ծրագրերն ու հանդիպում ընտրողներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փաշինյանն ակնկալում է ժողովրդից ստանալ «թավշյա մանդատը պողպատե մանդատով»  փոխարինելու լիազորություն

23:10 05.06.2021

Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Դրանից հետո  դրամահավաք է անցկացվել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ, հանդիպել աբովյանցիների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՀՀ-ից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանիում հայտնաբերել են 137.85 գրամ քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց

11:34 05.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանարպետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է 137.85 […]

̰
̰
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին

23:02 04.06.2021

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Քարդաշյանների ընտանիքի վերաբերյալ ռեալիթի շոուի հերթական թողարկմանն առաջին անգամ անդրադարձել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնության խնդիրներին: Ինչպես հայտնի է, զույգը ամուսնալուծության մասին առաջին անգամ խոսել է տարվա սկզբին, բայց չի մեկնաբանել իրենց բաժանումը: Քիմի ու Քանյեի հարաբերությունների թեման առանցքային դարձավ նոր դրվագում, որը նկարահանվել է Թահո լճում […]

̰
Նախընտրական խճանկար. ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերը շարունակել են հանդիպումները

22:52 04.06.2021

Հետզհետե ավելանում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերի թիվը, որոնք դեռ պաշտոնական քարոզարշավից առաջ ակտիվ նախընտրական աշխատանքներով են զբաղված։ Հետևեք այսօրվա նախընտրական խճանկարին։

̰
Աշխատանքային այց Արարատի մարզ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարզի բնակիչների հետ

22:40 04.06.2021

2018-21թթ․-ին կատարված աշխատանքներ, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված ծրագրեր ու երկրի սպառազինությանն ու 44-օրյա պատերազմին վերաբերող հարցեր. դրանք են այսօր եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումների օրակարգում: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ այցելել է Արարատի մարզի մի շարք համայնքներ, ելույթներ է ունեցել և պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանն ու Իշխան Սաղաթելյանը խոսել են երկրի անվտանգության ու տնտեսության մասին

22:32 04.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի  ներկայացուցիչների հետ:  Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Տավուշն իրենց համար  յուրահատուկ թիրախ է և հատկապես  Իջևանում պետք է հաղթեն: Իշխան Սաղաթելյանն էլ համոզմունք է հայտնել, որ  «Հայաստան» դաշինքը կարող է երկրին բերել կայունություն, ապահովել սահմանների […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մարզում է անցկացրել Ստոկհոլմում

22:20 04.06.2021

Հունիսի 3-ին՝ Շվեդիա-Հայաստան ընկերական խաղին ընդառաջ, Հայաստանի ազգային հավաքականը մարզում անցկացրեց Ստոկհոլմի «Օլիմպիական» մարզադաշտում։ Ազգային ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը մարզվում էր անհատապես: Ամենայն հավանականությամբ, Հարոյանը չի մասնակցի նաև Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպմանը: ՝

̰
̰
Բաքուն շարունակում է անտեսել միջազգային բոլոր նորմերը և դատում է հայ գերիներին

20:12 04.06.2021

Բաքուն, անտեսելով հայ գերիներին ազատ արձակելու միջազգային կոչերը, օրերս ընթացք է տվել պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողների դատավարությանը։ Եվրոպական կառույցները դատապարտում են Ադրբեջանի վարքը։ Արդյո՞ք այդ հայտարարություններն ազդելու են հայ  գերիների տունդարձի վրա: Մանրամասներ է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։

̰
Կոտայքում կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը

18:10 04.06.2021

Հայաստանում կառուցվում է սանիտարական առաջին աղբավայրը։ Այն կլուծի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 97 բնակավայրի աղբահանության խնդիրը, աղբանոցների 105 հա տարածքը կկրճատվի 4 անգամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

̰
Շտաբային բանակցություններ՝ «Գրոմ-2021» ՀԱՊԿ հատուկ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում

17:40 04.06.2021

Հունիսի 1-ից 3-ը Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ անցկացվելիք «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայությունների ղեկավարներ, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ներքին […]

̰
Արարատի ոստիկանները բացահայտեցին մթերային խանութից արված գողությունը

16:51 04.06.2021

Մայիսի 31-ին ոստիկանության Արարատի բաժին գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Կոտրել էին Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի մթերային խանութի պատուհանի ապակին ու տարբեր տեսակի ապրանք գողացել։ Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Արարատի ոստիկանները նույն օպերատիվությամբ էլ բացահայտեցին հանցագործությունը։ Հետախուզական միջոցառումները ժամեր տևեցին։ Հունիսի լույս 1-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ու բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի […]

̰ ̰
Ադրբեջանի ՊՆ «ԿամԱԶ»-ը ականի վրա պայթել է․ կան մահացածներ ու վիրավորներ

14:27 04.06.2021

Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։ Այս մասին հաաղորդում է Razm․info-ն։ [Թարմացում] Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մահացածները 3-ն են, վիրավոր են՝ 4-ը։ [Թարմացում] Այս մասին հայտնում են ադրբեջանական […]

̰
Պետական կառավարման համակարգը «գնում է на нет». թեժ բանավեճ ԱԺ-ում

13:32 04.06.2021

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, օրակարգում երեկ քննարկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումներն էին: Նախագծերը ներկայացվել և ընդունվել են առանց որևէ առարկության, փոխարենը «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները քննադատություն են հնչեցրել գործադիրի հասցեին, ի պատասխան՝ հնչել են նաև «Իմ քայլի» մեղադրանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել

12:46 04.06.2021

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական […]

̰
Անհամաձայնություն առաջարկվող օրակարգի հետ. խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է գումարվել

23:35 03.06.2021

Խորհրդարանում այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ է գումարվել։ Օրակարգում ընդգրկված են եղել շուրջ մեկ տասնյակ հարցեր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰ ̰ ̰
BACK_TO_TOP