23:00 09.06.2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը սկսել են դարձյալ եկեղեցի այցելելուց, ապա շրջել են Երևանի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ, նրանց բաժանել բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:37 09.06.2021
Ինչի՞ն էր ի սկզբանե ուղղված «Լրջանալու պահը» կարգախոսը, և ինչո՞ւ է այն օրեցօր արդիական դառնում․ երիտասարդների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս և նախընտրական այլ հարցերի մասին այսօր խոսել են «Հայ Ազգային Կոնգրես»-ի ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 09.06.2021
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդները այցելել են քաղաք Աշտարակ, զրուցել բնակիչների հետ և նրանց ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:46 09.06.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում գտնվող Ադլեր միկրոշրջանում տղամարդը երկու հարկադիր կատարողի է սպանել։ Այսպես, «Baza»-ի տվյալներով՝ սպանվել են 35-ամյա Անդրոնիկ Մակիվասյանը և 36-ամյա Ալբերտ Ազյազյանը (դատելով ազգանուններից՝ էթնիկ հայեր)։ Նրանք գնացել են տղամարդու տուն, քանի որ նրա տունը պետք է դատարանի որոշմամբ ապամոնտաժվեր։ Տղամարդը դիմավորել է զենքով ու կրակ […]
18:15 09.06.2021
Հայաստանում 2018-2020 թվականների ընթացքում տնտեսական աճին զուգընթաց էականորեն կրճատվել է ստվերային տնտեսությունը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Կառավարության իրականացրած` տնտեսական ստվերի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ Հայաստանի պետական եկամուտներն ավելացել են ավելի քան 40%-ով»։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
17:34 09.06.2021
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Այստեղ դեռ այսօր առավոտյան կար 3 աղբաման։ Այժմ դրանք չկան՝ վառվել են ամբողջությամբ»։
13:00 09.06.2021
Մայիսի լույս 28-ի գիշերը մի կին զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ սկեսրոջ տնից 8 հազար 200 դոլար են գողացել։ Դեպքի վայրը Սարի թաղում էր։ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց։ Նախ ուսումնասիրվեց բնակարանը. պատուհաններն ու դուռը վնասված չէին, 62-ամյա կինն էլ տնից չէր բացակայել։ Բնակարան […]
12:03 09.06.2021
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին: Բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչ Կոճոռ թաղամասի հարակից դաշտավայրից ապամոնտաժել և գողացել էին Հրազդանի համայնքապետարանին պատկանող 75 մմ տրամաչափի մոտ 125 մետր երկաթյա խողովակ: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին: Պարզվել է, որ հունիսի 1-ին նրանցից […]
11:38 09.06.2021
Հունիսի 5-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Ձեռնարկած միջոցառման արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց Երևանում հաշվառված 39-ամյա մի տղամարդ: Փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ մեկուկես ժամ առաջ, օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու հանգամանքից, գողության նպատակով մտել էր մի բնակարան, […]
22:47 08.06.2021
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 8-ին Դիլիջան, Իջևան և Սևան են այցելել և ընտրողների հետ են հանդիպել «Ազատ Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները: Նրանք բաժանել են բուկլետներ՝ «Ազատ Հայրենիք» դաշինքի ծրագրային դրույթներով: Դաշինքի հիմնական նպատակները 12-ն են՝ Անվտանգության վերականգնում, Անկախ արտաքին քաղաքականություն, Բացարձակ ժողովրդավարության հաստատում, Արցախի ճանաչում, Տնտեսության կայուն զարգացում, Հայրենադարձություն, Համայն հայության ուժերի համախմբում, […]
22:00 08.06.2021
Տնտեսական զարգացման, ճանապարհաշինական ծրագրեր, երկրի պաշտպանունակության ամրապնդում, ընտրությունների օրը ժողովրդի կամքը վերահաստատելու անհրաժեշտություն. այս հարցերն են եղել այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումների օրակարգում: Իր թիմակիցների հետ նա այցելել է Արագածոտնի մարզի համայնքներ: Մանրամասները՝ տեսանյութում։
18:25 08.06.2021
Անհայտ անձը հարվածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմքին։ Միջադեպը տեղի է ունեցել պետության ղեկավարի Դրոմի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Դրանից հետո անվտանգության աշխատակիցները միջամտել են։ Ոստիկանությունը բերման է ենթարկել […]
17:57 08.06.2021
Հունիսի 8-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ներկա էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, բարձրաստիճան սպաներ, զոհված ոստիկանների հարազատներ, ծառայողներ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: «Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի […]
16:43 08.06.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով 31-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Տուժողը անգիտակից վիճակում էր և կատարվածի վերաբերյալ նրանից որևէ բան պարզելն անհնար էր: Հանցագործության բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին: Քրեական հետախույզները փորձում էին պարզել, թե ովքեր և որտեղից էին տուժողին […]
14:11 08.06.2021
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։ Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն […]
13:10 08.06.2021
«Վերելք»-ը կդառնա ՀՀ անվտանգության երաշխիքը․ կուսակցությունը քարոզարշավին տվել է խորհրդանշական մեկնարկ։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը հանդիպել է մարտական ուղի անցած զինակից ընկերներին, ապա լրագրողների հետ ունեցել ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:51 08.06.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի առանձնատներից մեկում գործում է ապօրինի խաղատուն։ Մի խումբ անձինք, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, 2019 թվականից վարձու խաղավարների միջոցով առանձնատանը կազմակերպել են կենդանի […]
10:24 08.06.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2021 թվականի մայիսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ա-ի կողմից բեռնափոխադրող ընկերությանը հանձնված և Ճապոնիա ուղարկվող առաքանիում հայտնաբերել են երկու սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց: Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության […]
09:58 08.06.2021
Մեր երկրին անհրաժեշտ է ֆինանսական համաներում․ այս տեսակետն է հայտնել «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը: Նա նաև խոսել է երկրում բիզնեսին խանգարող հանգամանքներից։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:57 07.06.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրն այցելեց Արմավիրի մարզ: Էջմիածին, Փարաքար, Մրգաշատ, Փշատավան, Արմավիր, Քարակերտ և մյուս համայնքներում կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ նախորդ 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձավ պատերազմի հանգամանքներին: Առաջին կանգառը Փարաքարն էր, որտեղ անցած տարիներին կառավարության սուբվենցիոն ծրագրով 98 մլն դրամի ասֆալտապատում […]
22:42 07.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու այն թիմը, որը պատասխանատվություն է ստանձնում երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի առողջացման համար: Քանաքեռ Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը […]
22:34 07.06.2021
«5165» ազգային պահպանողական շարժման նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունիների դամբարանը: Ապա կուսակցության անդամներն Աղձքից մեկնել են ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 07.06.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների մի մասը նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցկացրել է մայրաքաղաքում, իսկ մյուս մասը՝ Սյունքի մարզի Ագարակ քաղաքում՝ շրջելով և քաղաքացիներին նախընտրական թերթոններ բաժանելով։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ունեցել է նաև ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 07.06.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվը թողարկել է ընտրողների մասնակցությունը խթանող անիմացիոն հոլովակ։ SHANTNEWS-ը ներկայացնում է հոլովակը։
16:10 07.06.2021
Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը նվաճել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի հաղթողի կոչումը: Եզրափակչում ամերիկացիներն ավելացված ժամանակում 3:2 հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիսիչը։ Նա իրացրել է 11 մետրանոցը։ ԱՄՆ-ը դարձավ ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի առաջին հաղթողը:
14:24 07.06.2021
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաբաժանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված»,- ասված է […]