TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ադրբեջանը թաքցնում է Արցախյան պատերազմում իր ունեցած կորուստների իրական թիվը

21:34 03.06.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է արցախյան երկրորդ պատերազմում այդ երկրի կորուստների մասին նորացված տեղեկությունները: Հրապարակված թվերը զգալիորեն տարբերվում են անկախ աղբյուրների կողմից հիշատակվող թվերից: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ակտիվ հանդիպումներ մայրաքաղաքում ու մարզերում․ քաղաքական ուժերը պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին

21:25 03.06.2021

Իսկ ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժեր սկսել են ակտիվ հանդիպումներն ու քաղաքացիների հետ շփումները, մյուսները նախընտրում են համախմբման կոչեր հնչեցնել կամ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո խոսել իրենց ծրագրերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատգամավորի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը՝ ՔՊ-ի ծրագրերի մասին

21:17 03.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը  նախընտրում է խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավն անցկացնել քաղաքացիների հետ դեմ առ դեմ հանդիպումների ձևաչափով, ներկայացնել նախընտրական ծրագիրը, հարկ եղած դեպքում պատասխանել հարցերին՝ չխուսափելով չարվածի վերաբերյալ բացատրություններ տալուց, նշել է կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն:

̰
Ինչ հետևություններ են արվել Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածից․ անդրադարձ կառավարության նիստում

20:59 03.06.2021

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հետ կապված մեծ աղմուկ հանած դեպքին։ Մինչ իր տեսակետը հայտնելը, Նիկոլ Փաշինյանը խնդրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել առողջապահության այդ համակարգում իրականացված աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի» շրջանակում  907 երիտասարդ ընտանիք աջակցություն է ստացել

18:21 03.06.2021

Արդեն իսկ 907 երիտասարդ ընտանիք աջակցություն է ստացել «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի» շրջանակում, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ ոստիկանները հանդիպումներ են ունենում ավագ դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի հետ

18:07 03.06.2021

Ճանապարհային ոստիկանությունը, անվտանգ երթևեկություն ապահովելուց զատ, հաճախ կազմակերպում է նաև տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ ոստիկանները հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի հետ: Հանդիպումների ընթացքում ոստիկանները ծանոթանում են «Վերջին զանգի» օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող […]

̰

16:56 03.06.2021

Հունիսի 3-ին՝ ժամը 16։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]

̰
«Իդիոտկա»․ Լենա Նազարյանը՝ Թագուհի Թովմասյանին

13:10 03.06.2021

«Իդիոտկա»․ այսպես անվանեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պատգամավոր Թագուհի Թովմասյանին այն բանից հետո, երբ վերջինս իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը Աբովյանի դիահերձարանում զոհվածների մարմինների ու մասունքների պահման պայմանների վերաբերյալ։ Նրա ելույթից հետո Նազարյանը ցածրաձայն ասաց` «իդիոտկա», խոսափողը, սակայն, միացված էր, և նրա ասածը լսվեց դահլիճում։ Ավելի ուշ մեկ այլ ելույթում Թովմասյանն անդրադարձավ […]

̰
Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

12:15 03.06.2021

Մայիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Մրգավան գյուղից բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կոնֆետների փաթեթ, որի մեջ սպիտակ փոշենման զանգված կար։ Ըստ 21-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը կրիստալ է, գնել է Երևանում՝ իր օգտագործման համար։ […]

̰
Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է

10:23 03.06.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է քարոզարշավը դեռ չմեկնարկած։ Որոշները համացանցային գրառումների, ընտրողների հետ հանդիպումների և ասուլիսների միջոցով արդեն փորձում են պատկերացումներ տալ ընտրողներին իրենց ծրագրերի և առաջնահերթությունների մասին։ Մարզերում ակտիվ աշխատանքներ տանող քաղաքական ուժերից մեկը «Լուսավոր Հայաստանն» է։ Կուսակցության ղեկավարը հասցնում է նաև մասնակցել ԱԺ հանձնաժողովների աշխատանքին և հարցազրույցներ […]

̰
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Նախիջևանում հայկական ժառանգության մասին ամերիկաբնակ պատմաբանի աշխատությունը

10:06 03.06.2021

Ամերիկաբնակ պատմաբան Սիմոն Մաղաքյանն ուշագրավ աշխատություն է պատրաստել Նախիջևանում եղած հայկական ժառանգության մասին։ Ինչո՞վ է առանձնահատուկ օրերս ԱՄՆ-ում ներկայացված այս աշխատությունը։ Նման աշխատությունների և հոդվածների լույս ընծայումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային ատյաններում, փոխել ինչ-որ բան: Թեմային հետևել է Սագօ Արեյանը:

̰
̰
ՔՈ գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

23:08 02.06.2021

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ, մայիսի լույս 2-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել ու Սիսիանի բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ Երևանի և Կոտայքի բնակիչներ: Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դանակ ու սպիտակ բյուրեղանման զանգվածներ, որոնք ըստ նրա՝ կրիստալ տեսակի թմրամիջոց են։ Մյուսի […]

̰ ̰
ԱԻՆ-ը «Պանդոկ Երևան» ռեստորանում բռնկված հրդեհից մանրամասներ է ներկայացրել

18:28 02.06.2021

Հունիսի 2-ին՝ ժամը 04։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանում կրակ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ

17:33 02.06.2021

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ […]

̰
Պարզվել է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանված տղամարդու ինքնությունը. ՔԿ

17:15 02.06.2021

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]

̰
Արտաշատում տղամարդը մահակով մարմնական ծանր վնասվածք է պատճառել հարևանին․ հարուցվել է քրեական գործ

11:31 02.06.2021

Մայիսի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը գանգուղեղային վնասվածքով Արտաշատից մի տղամարդու է տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր Արտաշատի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում հեծանվից է ընկել։ Օպերատիվ հարցումներով պարզ էր դարձել, որ նման միջադեպ տեղի չի […]

̰ ̰ ̰
̰
Միկկին մնում է․«Ռոման» տեսանյութ է հրապարակել

22:15 01.06.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ «Ռոման» սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել այդ կապակցությամբ, որին կից գրել է․ «Միկկին մնում է»։

̰
Ադրբեջանը պետք է հետ քաշվի մինչև մայիսի 11-ի ելման դիրքեր. Մակրոնի և Փաշինյանի հանդիպումը

21:44 01.06.2021

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ աշխատանքային այս հանդիպումը տեղի է ունենում  լուրջ ճգնաժամի ընթացքում, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

19:45 01.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները: Կիսանդրու հեղինակն է […]

̰ ̰
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

16:40 01.06.2021

Մայիսի 28-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 4, թաղանթապատված դիմապակիով՝ 4, համարանիշերը փակված՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ […]

̰
Բացառված է, որ միջանցք ասելով՝ որևէ մեկը ենթադրի սուվերենության հետ կապված որևէ ազդեցություն. Մհեր Գրիգորյան

15:20 01.06.2021

Բացառված է, որ միջանցք ասելով՝ որևէ մեկը ենթադրի սուվերենության հետ կապված որևէ ազդեցություն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի կողմից Մեղրիի մասին հնչեցրած խոսքերին ու վարչապետի պաշտոնակատարի կողմից միջանցք տերմինի կիրառությանը, նաև վստահեցրել է, որ եռակողմ միջգերատեսչական հանձնաժողովում օգտագործվում են միայն հունվարի 11-ին ընդունված տերմինները: Մանրամասները՝ […]

̰
Ֆրանսիան Հայաստանի կողքին է, կարող եք ներկայում և ապագայում նույնպես ապավինել մեզ. Փաշինյանը հանդիպել է Ռիշար Ֆերանին

15:08 01.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: Ազգային ժողովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: […]

̰
Հրազենով սպանության փորձ Նորք-Մարաշում․ հանցագործությունը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է

10:50 01.06.2021

Մայիսի 24-ին շտապօգնության խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել Նորք-Մարաշի 6-րդ փողոցի մի բնակչի։ Ժամը 17.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ 61-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էին կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները զննել էին տարածքը՝ հայտնաբերելով արնանման հետքեր, ապակու կտորներ և այլն։ Մարաշի բաժանմունքի քրեական […]

̰
BACK_TO_TOP