14:56 19.04.2021
Առողջապահության նախարարությունը հորդորում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ մարդկանց շփումներին զուգահեռ մեծանալու է հիվանդության տարածման ռիսկը: Իսկ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է հիշատակի համերգ: Ապրիլի 24-ին՝ առավոտյան 9-10-ը, կսահմանափակվի […]
12:54 19.04.2021
Ապրիլի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Արցախի փողոցի 8/16 շենքի մոտ կրակում են։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերտիվ խումբը, որին միացել էին քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու տարածքային քննչական բաժնի ծառայողները, ինչպես և փորձագետներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ արձակած տղամարդը տեղում էր, հրազեններն էլ՝ […]
14:06 18.04.2021
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ Զբոսաշրջության կոմիտեն և հյուրատները պատրաստվում են տուրիստական ակտիվ սեզոնին։ Գրեթե մեկ տարի տևած կորոնավիրուսային շոկից հետո շարժը, բնականաբար, փոքր է, բայց ոլորտի մասնագետները հուսով են ամռանն ավելի շատ զբոսաշրջիկների տեսնել մեր երկրում»։
22:19 17.04.2021
ՕՆՏ հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես նշվում է, Բելառուսում հեղաշրջում ծրագրողները քննարկում են իրենց ծրագրերը: «Մեզ մոտ թիվ 1 խնդիրը, ստացվում է, ամենագլխավորին վերացնելն է։ Խնդիրն №2` վերցնել, արգելափակել ներքին զորքերը։ Խնդիրն թիվ 3` վերցնել մի քանի խորհրդանշական օբյեկտներ քաղաքի կենտրոնում, այդ թվում` ռադիոկայանը, հեռուստատեսությունը: Եվ ցանկալի է արգելափակել Մինսկը, որպեսզի չկարողանան ձգել արտաքին […]
21:28 17.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ: Ռինդ համայնքում նա հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, հանդիպել զոհերի ծնողների ու հարազատների հետ: Այնուհետև այցելել է Ռինդ համայնքում նորոգված ու վերաբացված մանկապարտեզ, ապա՝ ծանոթացել Զառիթափ-Նոր Ազնվաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհի վերանորոգման արդյունքներին: Բնակիչների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է տնտեսական, սոցիալական ու անվտանգային […]
21:19 17.04.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է իր և իր երեխաների դեմ մահափորձ ծրագրած և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապված խմբի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Բելառուսի նախագահի խոսքով ՝ այդ խմբում են ՌԴ-ում ձերբակալված փաստաբան Զենկովիչը և քաղաքագետ Ֆեդուտան: «Մենք ձերբակալել ենք խմբին, նրանք ցույց են տվել, թե ինչպես են այդ ամենը ծրագրել»։ […]
20:15 17.04.2021
Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանը կարող է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հայտ ներկայացնել: Արդեն քննարկվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
19:48 17.04.2021
Հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին ընդառաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր քննարկում է կազմակերպել «Ընտրական բարեփոխումների ամբողջական ընդունման անհրաժեշտությունը» թեմայով: Մասնակցել են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:Քննարկման մասնակիցներից մի քանիսի կարծիքով ընտրական օրենսգրքի փոփոխությունները մինչև հունիսի 20-ը կյանքի կոչելու հետ կապված խնդիրներ կլինեն՝ իրականացման գործիքների բացակայության պատճառով: Մանրամասները՝ տեսանյութում:
19:14 17.04.2021
Ռուսաստանցի հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները հարցազրույց է տվել Շանթի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանին: Հարցերը վերաբերել են Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Պոզների պատկերացումներին, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրա հետ կապված ռուսական իշխանությունների դիրքորոշումներին: Հարց է հնչել նաև վերջերս ռուսական առաջին ալիքով Ռոբերտ Քոչարյանի հետ արված հարցազրույցի և դրա շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ:
18:32 17.04.2021
Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հոգեհանգստի արարողությունը սկսվել է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում: Հուղարկավորության թափորին միացել է նաև թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Թագուհին դուրս է եկել ամրոցից՝ մասնակցելու արարողությանը: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, ամուսնու մահից հետո թագուհին առաջին անգամ է դուրս եկել հանրության առջև։: Ըստ նախնական պայմանավորվածության, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը պետք է մասնակցեր 800 մարդ,սակայն համավարակի պատճառով […]
16:12 17.04.2021
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ հատվածի ամբողջ երկայնքով կազմակերպվել է շաբաթօրյակ: Տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցել են «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկների ավելի քան 550 աշխատակիցներ, քաղաքը սիրող մեծ ու փոքր բնակիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ: «Տարածքում կուտակվել է մեծաքանակ աղբ, որը, ցավոք, […]
15:49 17.04.2021
Բրիտանական թագավորական ընտանիքը Էդինբուրգի դուքս Ֆիլիպի՝ թագուհու ամուսնու հուղարկավորության օրը հրապարակել է տեսանյութ՝ ի հիշատակ հանգուցյալի: «Տեսանյութը ոգեկոչում է Էդինբուրգի դուքսի անհավանական կյանքը, որն իր մեծ փորձով եզակի է և պատկանում է ռազմական սերնդին»,- ասվում է տեսանյութին կից գրության մեջ: 2 րոպե 15 վայրկյան տևողությամբ տեսանյութում կարելի է տեսնել արքայազնի լուսանկարները՝ մանկությունից մինչև կյանքի վերջին […]
15:41 17.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ: Ռինդ համայնքում նա հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, հանդիպել զոհերի ծնողների ու հարազատների հետ: Այնուհետև այցելել է Ռինդ համայնքում նորոգված ու վերաբացված մանկապարտեզ: Բնակիչների հետ հանդիպմանը խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա: […]
13:36 17.04.2021
«Ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար»։ «Հուլիսից գործարկվելիք Պարեկային ծառայությունը իրականացնելու է հասարակական կարգի ապահովում, ընդունելու է հանցագործությունների մասին հաղորդումներ, արագ արձագանքելու է ահազանգերին, օգնություն է տրամադրելու տուժողներին». ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասին հարցազրույց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ։ Կառավարության տեսանյութը:
23:45 16.04.2021
Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն Instagram-ում հրապարակում է արել՝ ցույց տալով իր և քրոջ միանման հագուստը։ Նա տեսանյութ է հրապարակել Քայլի Ջեների հետ և նշել, որ միանման հագուստը պատահական են ընտրել։ Նրանք պիթոնի կաշվից կարմիր կորսետներ են կրում՝ սև կրծկալներով, ինչը համադրել են սև կաշվե տաբատի և շրջազգեստի հետ։
18:16 16.04.2021
Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով շարային ստուգատես: Ներկայացվել են գերատեսչության Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումները: Ստուգատեսն անցկացրել են նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։ Միջոցառման հիմնական նպատակն էր ստուգել ստորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ինչպես նաև տեխնիկայի […]
18:07 16.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի բացման մասին լուրերին և տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման գործընթացին: Մանրամասները՝ տեսանյութում:
14:31 16.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը: Մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություններ է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին: Արդյունքում ստուգումները դառնում են առավել հասցեական: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքերով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և […]
12:57 16.04.2021
Արդեն երրորդ օրն է՝ Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2020թ-ի ծրագրի քննարկումը: Մասնակցում են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցնում պատերազմի հանգամանքների, տնտեսական իրավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը» որևէ տեսակետ չի հնչեցրել հարցի շուրջ: Նշենք, որ խորհրդարանի օրակարգում դեռ ավելի քան 20 չքննարկված օրինագիծ կա: Մանրամասները՝ տեսանյութում:
23:00 15.04.2021
Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի, ինչի շնորհիվ կընդլայնվեն տեղական արտադրության սպառման հնարավորությունները, այսօր ԱԺ-ում Կառավարության 2020-ի ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում հայ տնտեսվարողների համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:49 15.04.2021
Կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կազմավորման մասին որոշման նախագծին: Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այդ նախարարության մաս կկազմեն: Գործադիրն այսօր քննարկել է նաև Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:39 15.04.2021
Թուրքիայի արտգործնախարարն այսօր անրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Հաշվի առնելով, որ մոտ է ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայերին ուղղված ուղերձով, Մեվլյութ Չավուշօղլուն կոչ է արել Բայդենին խուսափել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
17:51 15.04.2021
Ապրիլի 3-ն էր, երբ Եղվարդի մի բնակիչ դիմեց ոստիկանության Նաիրիի բաժին: Նա հայտնում էր, որ մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեղեկություն էր տարածել, որ վաճառում է իր խոշոր եղջերավոր անասունը: Մարտի 12-ին եղվարդցուն էր զանգել մի տղամարդ: Սակարկելուց և գինը որոշելուց հետո նա պատրաստակամություն էր հայտնել գնել ցլիկը՝ մորթած վիճակում: Տաքսիով գնացել էր Եղվարդ և […]
16:51 15.04.2021
Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնքելու և զինապարտության հարցը վերջնականապես […]
15:05 15.04.2021
Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման […]
15:03 15.04.2021
ԱԺ-ը շարունակում է կառավարության 2020 թվականի ծրագրի քննարկումը: Այն սկսվել էր երեկ, զեկույցով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա անդրադարձել է երկու առանցքային թեմաների՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին: Նիստին մասնակցելու համար գրանցվել է 70 պատգամավոր: Չնայած ներկա պատգամավորների ոչ մեծ թվին՝ Ալեն […]
14:52 15.04.2021
Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի, որի շնորհիվ կընդլայնվեն տեղական արտադրողների սպառման հնարավորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության 2020 թվականի ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում հայ տնտեսվարողների համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մանրամասները՝ տեսանյութում: