ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

14:31 16.04.2021

Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը: Մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություններ է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին: Արդյունքում ստուգումները դառնում են առավել հասցեական: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքերով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և մոնիթորինգի կենտրոնում` ՀԴՄ-ով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրման, եկամտային հարկի ու աշխատողների ձևակերպման մասով։

Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը վերլուծական մեխանիզմներով առանձնացրել է այն տնտեսվարողների ցանկը, որոնք որպես անհատ ձեռնարկատեր, չունենալով գրանցված աշխատող, իրենք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում, միաժամանակ՝ ամբողջական աշխատաժամանակով այլ գործատուի մոտ աշխատում և վարձատրվում: Ըստ Կարինե Ներսիսյանի՝ 2021թ. մարտ ամսվա ընթացքում նման ռիսկ ունեցող 770 անհատ ձեռնարկատիրոջ ուղարկվել են ծանուցումներ` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ կամ գրանցել աշխատակիցներին, ինչի արդյունքում 183 անհատ ձեռնարկատերեր արդեն իսկ ապրիլ ամսվա սկզբի դրությամբ գրանցել են շուրջ 200 աշխատողի: Այսպիսով, ծանուցումներին արձագանքած տնտեսվարողները, չեզոքացնելով ներկայացված ռիսկերը, զերծ են մնացել լրացուցիչ հսկողական միջոցառումներից, խուսափել տուգանքներից, միաժամանակ վերականգնվել են աշխատողների իրավունքները: Իսկ աշխատակիցներին դեռևս չգրանցած 587 անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ մշտադիտարկումը շարունակվում է և վարքագիծը չփոխած ռիսկային հարկ վճարողների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, կնախաձեռնվեն ստուգողական միջոցառումներ՝ գնահատված ռիսկերը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ինքնուրույն շտկել ռիսկերը, գործել բացառապես օրենքի դաշտում՝ ամրագրելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.06.2025

SHANTNEWS

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

21:48 14.06.2025

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

Հունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...

Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ

21:26 14.06.2025

Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

21:14 14.06.2025

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

20:30 14.06.2025

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...

BACK_TO_TOP