15:47 24.04.2021
Ակտուրի մոտակայքում Զիմբաբվեի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է iHarare տեղական պորտալը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը: «Ուղղաթիռը բախվել է տանը և, ցավոք, խլել է երկու օդաչուի և տեխնիկական մասնագետի, ինչպես նաև երեխայի կյանք, որը գետնին է եղել», – մեջբերում է հրատարակությունը երկրի ռազմաօդային ուժերի հայտարարությունից: […]
14:38 24.04.2021
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
14:16 24.04.2021
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ելույթներ են ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահը, Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը, Լիտվայի արտաքին գործերի փոխնախարարը, Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարարը։ Նրանք բոլորն էլ դատապարտել են ցեղասպանության իրագործողներին և իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:59 24.04.2021
Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքից հայերեն տեսաուղերձ է հղել: Իմ ուղերձը հայ ժողովրդին` Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: My message on the occasion of the 🇦🇲 commemoration of Mets Yeghern pic.twitter.com/DJQ9gReYT4 — Nico Schermers (@NicoSchermers) April 24, 2021
12:13 24.04.2021
Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդ է այցելել նաև հայ-բրիտանական խորհրդարանական խմբի փոխնախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: SHANTNEWS-ը բարոնուհու հետ զրուցել է իր այցի, ցեղասպանության և արցախյան երկրորդ պատերազմի մասին: Քերոլայն Քոքսը Արցախյան պատերազմի ընթացքում նյութական ու բարոյական մեծ ու անգնահատելի օգնություն է ցույց տվել Հայաստանին ու Արցախին։ Զինադադարից հետո նրա ակտիվ աջակցությամբ և […]
10:06 24.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեսանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Այս մասին Այվազյանն ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո։ «Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության հաստատման, պատմական իր հայրենիքում […]
00:00 24.04.2021
Կարտասանի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» բառը, և ինչ կտա դա Հայաստանին: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրույցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
19:26 23.04.2021
Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Վանին»։ 15-րդ րոպեին Իգոր Ստանոևիչը հեռահար գեղեցիկ հարվածով առաջ մղեց տանտերերին: Քիչ անց Ստեֆան Աջումանին խփեց պատասխան գոլը։ Իսկ խաղավերջում Էզա Կուասին իրացրեց 11-մետրանոցը։ Այս խաղից հետո «Վանը» 24 միավորով 6-րդն է։ «Շիրակը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
19:00 23.04.2021
Վաղը լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Ծիծեռնակաբերդում այսօր կեսօրից արդեն մարդիկ հոծ խմբերով իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեկուկես միլիոն նահատակների հիշատակին։ Shantnews-ի նկարահանող խումբը զրուցել է հուշահամալիր այցելածների, այդ թվում՝ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:42 23.04.2021
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց […]
18:35 23.04.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետի հրաժարականի ժամկետն ու անդրադարձել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին: Լիլիթ Մակունցն ասել է, որ նախարարի հրաժարականի պատճառներն իրեն հայտնի չեն, հաջորդ նախարարի անունը՝ նույնպես: Մանրամասները՝ տեսանյութում:
14:27 23.04.2021
Ֆլորիդայում այսօր՝ ապրիլի 23-ին, SpaceX Crew 2 տիեզերագնացներով առաքելությունը կթռչի NASA-ի հարթակից Միջազգային տիեզերակայան: Հեռարձակումը վարում է NASA-ն YouTube-ի իր ալիքում: Falcon 9 կրիչ-հրթիռը և Crew Dragon տիեզերանավն առաջին անգամ վերօգտագործվում են տիեզերագնացներին ISS հասցնելու համար: Առաքելության մեկնարկը նշանակված է տեղական ժամանակով 05:49-ին: Սկզբնական շրջանում մեկնարկը նախատեսված էր ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվել է եղանակային […]
23:45 22.04.2021
Թուրքիան վերջնականապես զրկվել է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին մասնակցությունից: Թեև պաշտոնական տեղեկությունները դեռ չեն տարածվել, բայց Վաշինգտոնն Անկարային այդ մասին արդեն տեղեկացրել է: ԱՄՆ-ը վաղուց սպառնում էր Թուրքիային, որ կգնա այդ քայլին: Բայց չէր շտապում այդ քայլը կատարել: Հիմա արդեն կարող ենք կայացած փաստ համարել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Վաշինգտոնի այդ որոշումը անուղղակիորեն կապված […]
18:30 22.04.2021
Ապրիլի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 17-ի ժամը 18-ից ապրիլի 19-ի ժամը 10-ը բացել են պատուհանը, մտել ներս և Նորաշխարյան փողոցի շինությունից գողացել են էլեկտրական հորատիչ, տաքացուցիչ, մալուխներ, էլեկտրական մետաղահատիչ և զոդող սարքեր: Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Ապրիլի 21-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ […]
18:26 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստը հիմնականում տնտեսական ուղղվածություն է ունեցել: Գործադիրը հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, Արցախի Հանրապետությանը տարեկան աջակցության գումարն ավելացնելու որոշմանը, խոսվել է նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գումարների մասին: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 100 մլն դրամ: Այդ գումարով պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական վերականգնման […]
18:14 22.04.2021
Ապրիլի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Թաիրով գյուղի 29-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց կարճեցված փողով ու խզակոթով հրազեն՝ լիցքավորված 16 մմ տրամաչափի երկու […]
17:50 22.04.2021
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նրանցից մեկը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման մեղադրանքով, իսկ մյուսը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների […]
16:57 22.04.2021
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությանն այսօր երևանյան ակումբներից մեկում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ պետք է ճիշտ հասկանալ աշխարհաքաղաքական խաղերը և դրանք կարողանալ ի շահ մեզ օգտագործել։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:29 22.04.2021
Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերաբերյալ ԵԽԽՎ-ում քննարկման քաղաքական ու քարոզչական արձագանքներին, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովների ձևաչափով գործող միջազգային հարթակներում հայկական կողմի աշխատանքի արդյունավետության հարցերին այսօր անդրադարձել են երևանյան ակումբներից մեկում։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ապրիլի 20-ի նիստին քննարկվող հարցերից մեկը վերաբերել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների ճակատագրին: Մեր […]
15:56 22.04.2021
Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ` սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։ Այս մասին գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել Սոցիալական հիփոթեքի համակարգը։ Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի […]
15:14 22.04.2021
Վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Եթե համեմատենք այս տարին 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա հունվար, փետրվար և մարտ ամիսներն ավելի լավ են գնում 2019 թվականի համեմատ»,- ասաց Քերոբյանը: Ճշգրտմանը՝ արդյո՞ք մարտին […]
15:09 22.04.2021
Shamshyan.com-ը ապրիլի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ դեպքի հայտնել էր աղբյուրը՝ ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Նոր-Նորք վարչական շրջանում՝ Բադալ Մուրադյան փողոցում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր:
12:31 22.04.2021
Այսօր առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում Մարմաշեն խոշորացված համայնքի Լենգես բնակավայրում տնակ է այրվել։ Տնակում գտնվել են Մալխասյանների ընտանիքի 4 անդամները: Հրդեհի վայրում աշխատող SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այրվող տնակից ընտանիքի անդամները դուրս են եկել հարևանների օգնությամբ։ Դեպքի վայր է մեկնել Գյումրիի թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Կրակը մեկուսացնելու համար հրշեջները […]
12:25 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց տնտեսական ոլորտին վերաբերող արձանագրումներով՝ 2021 թվականի մարտի տվյալներով գրանցված աշխատատեղերի թիվը Հայաստանում 2500-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ամսին գրանցված տվյաների համեմատ, իսկ 2019 թվականի մարտի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 38.000-ով: Դրանց զգալի մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ հարկման բազան, […]
08:55 22.04.2021
Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։
23:45 21.04.2021
ԱՄՆ Վայոմինգ նահանգում սև արջը հետապնդել է վազորդին: Այդ մասին գրում է Daily Mail- ը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էվան Մեթյուզը վազում էր Grand Teton ազգային պարկում: Տղամարդը տեսել է, որ իրեն արջ է հետապնդում: «Ես այսօր իմ սովորական վազքը կատարեցի այգում և ավարտվեց ինձ մոտ կես մղոնիչափ սոված սև արջի կողմից […]