TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել

21:05 07.04.2021

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։ Տեղեկություններ կային նաև, որ տանը հրազեն կա։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ 72-ամյա տղամարդու տուն։ Հյուրասենյակի կահույքին, ակնհայտ տեսանելի, դրված էին թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ակոսավոր հրազենն ու 5,6 մմ տրամաչափի 19 փամփուշտը […]

̰
Ադրբեջանում ևս մի քանի ազդեցիկ գեներալ է ձերբակալվել․ ինչո՞ւ է Ալիևը վախենում բարձրաստիճան զինվորականներից

20:43 07.04.2021

Ադրբեջանում ձերբակալել են Ազգային անվտանգության նախարարության մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Կալանավորված գեներալները, ըստ որոշ տեղեկությունների, կարող էին վտանգ ներկայացնել Ալիևի վարչակազմի համար: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մի շարք հարցեր

20:10 07.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, կրկին ընդունել Մոսկվայում: Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, քանի որ, անկասկած, ունենք քննարկելու բաներ և՛ երկկողմ հարաբերությունների կառուցման, և՛ իհարկե ամենաակտուալ ու ամենասուր խնդրի` Լեռնային […]

̰
ԱԺ-ում քննարկվել է «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխության առաջարկը

15:27 07.04.2021

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Եկամտային հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որի հեղինակները՝ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանը, առաջարկել են նորակառույց շենքերում բնակարաններ ձեռք  բերելու դեպքում հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսների չափով եկամտահարկի փոխհատուցման համակարգը կիրառելի դարձնել նաև կառուցապատողների համար: Օրենսդրական առաջարկի քննարկումը որոշվել է հետաձգել 2 ամսով: Կառավարության ներկայացուցիչ […]

̰
ՃԵԿ խախտման վերաբերյալ գործերն առաջարկվում է քննել գրավոր ընթացակարգով. կառավարության նոր նախագիծը

12:56 07.04.2021

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակի նախաձեռնությամբ հետ է կանչվել․ օրինագծով առաջարկվում էր ԱԺ խմբակցությունները լքած պատգամավորներին խումբ կազմելու իրավասություն տալ: Սերգեյ Բագրատյանն այն համարել է ժամանակավրեպ, իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հետաձգվել է երկու ամիս ժամկետով: Քննարկվել է կառավարության հեղինակած «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և […]

̰
Շահումով խաղերի գովազդի արգելքը չի նպաստի ոլորտի կարգավորմանը

10:55 07.04.2021

Շահումով խաղերի գովազդը լրատվամիջոցներում, այդ թվում՝ կայքերում արգելելու մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց վերջերս, ոլորտի մասնագետների համոզմամբ՝ էականորեն կվնասի օրինական դաշտում աշխատող լրատվամիջոցներին ու գրեթե չի ծառայի իր նպատակին։ Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է «Մեդիասիսթեմս» գովազդային գործակալության թվային մարկետինգի բաժնի ղեկավար Յանա Յանիկյանի և «Մենք» խորհրդատվական ընկերության տնօրեն Արթուր Վարդերեսյանի հետ։

̰
Բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

22:58 06.04.2021

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում Գուրգեն Մադոյանի և Արման Դարչինյանի շնորհիվ բոլորից վեր ծածանվեց նաև հայոց եռագույնը: Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները փայլուն հանդես եկան և գեղեցիկ հաղթանակ տոնելով նաև եզրափակչում հռչակվեցին չեմպիոն: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ […]

̰
Հարցեր Հայաստանի երկրորդ նախագահին․ Պոզները զրուցել է Ռոբերտ Քոչարյանի հետ

22:16 06.04.2021

Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը։ Զրուցավարը՝ Վլադիմիր Պոզները, զրույցը սկսել է այն հարցից, թե ինչու է Քոչարյանը Մոսկվայում և արդյոք չի հանդիպել Պուտինի հետ։ Քոչարյանը պատասխանել է, որ չի հանդիպել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հարցազրույցներ ռուսական լրատվամիջոցներին․ Փաշինյանը խոսել է ներկա իրավիճակի և հետագա անելիքների մասին

21:24 06.04.2021

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին և ՌԻԱ «Նովոստի»-ին։ Վարչապետը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի, ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների ու Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին: Մանրամասները՝ռեպորտաժում։

̰
Դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ

18:13 06.04.2021

Ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի , Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու մասին մերժեց։ Վերացրեց Սեյրան Օհանյանի խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին: Վերացրեց նաև Սեյրան […]

̰
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի ընդունում այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը

17:19 06.04.2021

Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողությունները, ըստ հայտարարության, տեղափոխվում են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Այսպիսով՝ Շարժման առաջին կանգառը Սևանն է։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ են […]

̰
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է․ Արա Այվազյան

22:09 05.04.2021

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշեց. «Ինչպես […]

̰
Ի՞նչ ընդhանուր բան կա ձերբակալված թուրք ծովակալների ու Հայոց ցեղասպանության ճանաչման միջև

21:45 05.04.2021

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեղադրանքով մի քանի նախկին ծովակալներ են ձերբակալվել: Պատճառը մի քանի օր առաջ նրանց կողմից ստորագրած բաց նամակն է, որով բարձրաստիճան զինվորականները քննադատել էին Մոնտրյոի կոնվենցիայից դուրս գալու Էրդողանի պլանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան ատյոմ Երկանյանի հետ։

̰
Նոր Խարբերդում կատարված դանակահարությունը բացահայտվել է հաղորդումից ժամեր անց

17:48 05.04.2021

Ապրիլի 1-ին Նոր Խարբերդ համայնքում դանակահարություն էր եղել: Ժամը 23-ի սահմաններում Նոր Խարբերդի 8-րդ փողոցում անցորդներից մեկն արնաքամ լինող տղամարդու էր տեսել, զանգել էր արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղից էլ ոստիկանություն էին զանգել։ Օպերատիվ խմբի մի մասը՝ Նոր Խարբերդ, մյուսը «Էրեբունի» բժշկական կենտրոն մեկնեցին։ Շտապօգնության բրիգադը վնասվածք ստացած տղամարդուն հիվանդանոց էր տեղափոխել։ Բժշկական կենտրոն հասնելուն պես […]

̰
Վաղարշապատի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

17:30 05.04.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 17-18 տարեկան երկու տղա գողություններ են արել: Մարտի 31-ին նրանք ներկայացվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվեցին խոստովանական բացատրություն: Պարզվել է որ երիտասարդները, համաձայնության գալով երրորդ ընկերոջ հետ, նրա մեքենայով մարտի կեսերին մեկնել են Արմավիրի մարզի Գայ գյուղ և կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել […]

̰
Քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են կամավոր հանձնել

17:06 05.04.2021

«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Կոտայքի, Գորիսի և Մարտունու բաժնի ծառայողները։ Կոտայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ դիմել է Բյուրեղավանի բաժանմունք ու հայտնել, որ Ջրաբեր գյուղից Ֆանտան գյուղ տանող ճանապարհից հրազեն է գտել։ Նշված տարածքում […]

̰
Փորձել են մեքենայից գողություն անել և նույն պահին բռնվել են․ ոստիկանության բացահայտումը

16:52 05.04.2021

Մարտի 31-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։ Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։ Փողոցով քայլելիս տղամարդիկ բացում են կայանված «Մերսեդեսի» դուռը, սրահում ինչ-որ բան փնտրում, ապա փորձում հեռանալ։ Մի քանի քայլ՝ ու բռնվում են և, գողության փորձի կասկածանքով, բերման ենթարկվում բաժին։ Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի […]

̰
Դատարաններ դիմելու պետական տուրքը բարձրացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

12:57 05.04.2021

Կառավարությունը դատարաններ դիմելու նվազագույն պետական տուրքը սահմանում է 6000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն, բարձրացվում է նաև դրամական պահանջի հայցադիմումների դեպքում տարբեր ատյանների դատարաններ դիմելու պետական տուրքերի չափը՝ հասնելով մինչև 25 մլն դրամի: Հարցն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է, որ վերանայվել է […]

̰
Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ԱՄՆ-ում արջն իր քոթոթներին անցկացնում բանուկ ճանապարհը

22:00 04.04.2021

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգ արջն իր չարաճճի քոթոթներին անցկացնում էր բանուկ ճանապարհը: Վարորդներն այդ պահին կանգնեցրել էին իրենց մեքենաները և համբերատար սպասում էին մինչև բոլոր ծուռթաթ արջերը ապահով տեղում լինեին:  

̰
Թուրքիայում անտուն կատուն իր ձագերին բժշկի է տարել

20:14 04.04.2021

Թուրքիայում անտուն կատուն իր հիվանդ ձագերին տարել է անասնաբուժական կլինիկա: Այս մասին հայտնում է ТСН-ն: Դեպքի տեսանյութը նկարահանվել է Իզմիր նահանգի կլինիկաներից մեկում: Տեսանյութի կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է շեկ կատուն ձագին տանում կլինիկայի սենյակ: Կատուն նախ բերել է առաջին ձագին և երկար ժամանակ մլավել, այնուհետև նա հեռացել է և շուտով վերադարձել երկրորդ […]

̰
Առյուծը յոթ ժամում գետնի տակից հանել է խորամանկ վարազին

18:44 04.04.2021

Քենիայի Masai Mara ազգային պարկում զբոսաշրջիկները ականատես են եղել, թե ինչպես է առյուծը հարձակվում վարազի վրա: Ականատեսի կադրերը հրապարակել է Daily Mail- ը: Այգի կատարած այցի ժամանակ Նայրոբիից 24-ամյա ինժեներ Սուհաիբ Ալվին նկատել է առյուծի, որին այդ կենդանիների համար ոչ բնորոշ գործողություն էր կատարում. նա գետնինն էր փորում: Ինչպես պարզվել է, գիշատիչը փորձում էր հասնել […]

̰
Սուրբ Զատկի տոնը՝ Ամարասի վանքում. Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել

18:11 04.04.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել: «Քրիստոս հարյավ ի մեռելոց, մեզ և ձեզ մեծ ավետիս: Սուրբ Զատկի տոնը՝ Ամարասի վանքում»,- տեսանյութին կից գրել է նա:

̰
Հրապարակվել է տեսանյութ ռուսական վառվող սրտաբանական կենտրոնի վիրահատարանից

16:08 04.04.2021

Հրապարակվել է տեսանյութ, որտեղ Բլագովեշչենսկի այրվող հիվանդանոցում բժիշկները վիրահատություն են կատարում: Այն ապրիլի 4-ին ներկայացրել է REN TV-ն։ Կադրերում երևում է, թե ինչպես են հրշեջներն աշխատում պատուհանից այն կողմ և ինչպես են նրանք պայքարում կրակի դեմ: Մինչ հիվանդի սիրտը վիրահատում էին, կրակը տարածվել է շենքի տանիքում, ինչն ուժեղ ծուխ է առաջացրել կարդիոկենտրոնում: Այդ պայմաններում բժիշկները […]

̰
Ամերիկացի բլոգերն «իրեն ողջ թաղել է»

11:45 04.04.2021

ԱՄՆ բլոգեր Ջիմի Դոնալդսոնը, որը MrBeast սոցիալական ցանցերում կեղծանունով է հայտնի, «իրեն ողջ-ողջ թաղել է» և տեսանյութը տարածել իր բաժանորդների համար: Ամերիկացին ավելի քան երկու օր անցկացրել է դագաղում: Դա նրան հաջողվել է անել օդափոխման համակարգով ապակե դագաղի շնորհիվ: Տղան նաև վերցրել է ջրի, սննդի և զուգարանի համար տարաներ: Բացի այդ՝ բլոգերի վիճակը վերահսկում էին […]

̰
Ինչպիսին էր Արկադի Տեր-Թադևոսյանը մարտի դաշտում ու կյանքում․ զրույց Սպարտակ Ղարաբաղցյանի հետ

20:42 03.04.2021

Խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ Կոմանդոսը հարցազրույցներից մեկում համեստորեն ասել էր,թե առանձնապես ոչինչ չի արել, պարզապես խորհրդային իշխանությունը սովորեցրել էր ռազմարվեստ, իսկ ինքը 1991-1992 թթ. այդ գիտելիքները փոխանցել է գործընկերներին: Լեգենդար հրամանատարի մասին «Հեռանկարի» տաղավարում հուշեր է  պատմել արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Առանց սահմանափակումների ու պաշտպանիչ միջոցների․ Հայ Առաքելական եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի պատարագը

20:27 03.04.2021

Ի տարբերություն եվրոպական երկրների՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի պայմաններում նոր սահմանափակումներ չեն կիրառվում: Առանց սահմանափակումների են անցնում նաև զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ եկեղեցական: Այսօր մատուցվել է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվել է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:  Հավատացյալներից ոչ բոլորն են, որ պատարագին մասնակցել են պաշտպանիչ դիմակներով:

̰
Երևանում ռիսկի խմբերի պատվաստումը նախատեսում ենք սկսել ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ. Գայանե Սահակյան

16:54 03.04.2021

«Գիտական հետազոտությունները խոսում են “AstraZeneca” պատվաստանյութի օգտին․ Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ առաջացած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում»։ «Երևանում ռիսկի խմբերի պատվաստումը նախատեսում ենք սկսել ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ»: Հարցազրույց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հետ:

̰
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններ մայրաքաղաքում

16:48 03.04.2021

ՃՈ ուժեղացված ծառայություններ մայրաքաղաքում․ հայտնաբերվել են մի քանի տասնյակ խախտումներ: Ոստիկանության տեսանյութը:

̰
ԱՄՆ-ում ռոբոտին սովորեցրել են «կուրորեն» ճանաչել իրերը

16:02 03.04.2021

ԱՄՆ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները ռոբոտին սովորեցրել են փնտրել իրեր, որոնք նա չի տեսնում: Այս մասին ասվում է  ТСН-ի տեսանյութում, փոխանցում է korrespondent-ը: Առօրյայում օգտակար հայտնագործությունը հիմնված է ռադիոալիքների հետ փոխազդեցության վրա: «Գործնականում ռոբոտը փորփրում է աղբով արկղը՝ փնտրելով այն իրը, որի չափսերը կոդավորել են իրեն»,-ասվում է տեսանյութում: Հետազոտողների կարծիքով՝ սա կօգնի պահեստներում գտնել այն […]

̰
Այսօր տեղի է ունեցել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հուղարկավորության արարողությունը

15:13 03.04.2021

Այսօր հողին է հանձնվել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի աճյունը: Գեներալ-մայորի մարմինն ամփոփվել է Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում. Կոմանդոսն ինքն է այդպես ցանկացել: Մինչ այդ Սբ. Հովհաննես եկեղեցում անցկացվել է վերջին հրաժեշտի արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
BACK_TO_TOP