23:14 30.03.2021
Մուրմանսկի շրջանի Կոլա քաղաքում սառցե զանգվածն ընկել է մեքենայի վրա, որից հետո այն հանկարծակի սկսել է ետ գնալ: Կատարվածի տեսանյութը հրապարակել է Daily storm Telegram ալիքը: Կադրերում, թե ինչպես են կինն ու տղամարդը նստում մեքենա, և հանկարծ սառույցի մի կտոր ընկնում է մեքենայի դիմապակուն: Նրանք արագ դուրս են թռչում, իսկ մեքենան սկսում է ետ գնալ: […]
22:47 30.03.2021
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստն է կայացել այսօր: Ներկա չեն եղել պետական մեղադրողները: Գևորգ Բաղդասարյանը մինչ այս միջնորդել էր հետաձգել նիստը, որպեսզի ժամանակ ունենա ծանոթանալ ՍԴ որոշմանը: Դատարանը որոշել է նիստը հետաձգել մինչև ապրիլի 2 ը, որպեսզի մասնակցեն նաև պետական մեղադրողները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 30.03.2021
Դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Գերմանիայի միջև: Պատճառը այն է, որ Բաքվում Գերմանիայի դեսպանը հրաժարվել է մասնակցել Ալիևի վարչակազմի հակահայկական միջոցառումներին: Դիվանագետի հասցեին այժմ անուղղակի սպառնալիքներ են հնչում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
19:11 30.03.2021
Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր էլ տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել… Նրանցից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել էր: Այս ամենը պարզվեց հետո, […]
17:46 30.03.2021
Երևանի թիվ 131 դպրոցի 8-րդ դասարանցիներն այցելել են արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, այնուհետև ծանոթացել բժշկական ապահովման վարչության, ինչպես նաև թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատում իրականացվող ծառայությանը: Իսկ թիվ 136 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին հյուրընկալել են Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում: Երևանի տարբեր դպրոցների տնօրեններ պարբերաբար նամակ-խնդրանքով են դիմում արտակարգ […]
13:00 30.03.2021
Ճավայի 69-ամյա բնակիչ Ալասան Սադիմանը կղզու կենտրոնական մասում 250 հա տարածքի վրա միայնակ տնկել է 11 հազար ծառ: Դրա համար նրանից 24 տարի է պահանջվել: Այդ մասին պատմում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ տղամարդու աշխատանքն իր արդյունքն է տվել. հրդեհներից այրված անպտուղ դարձած բլուրները վերածվել են օազիսի: Այժմ երաշտից հետո լեռնահովտում կրկին ջուր կա: Այն օգտագործվում […]
10:26 30.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ […]
23:05 29.03.2021
Ռուսաստանի Պետդումայի օդիոզ պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին գայլի պես ոռնացել է ռուսական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում՝ մեկնաբանելով նոր պատերազմի հեռանկարը: Այսպիսով, Ժիրինովսկին առաջարկել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների`Ջո Բայդենի, Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի վարքի իր սցենարը, եթե աշխարհը հայտնվի պատերազմի եզրին: «Երբ աշխարհը հասնի վերջին գիծ, երբ վտանգը, որ պատերազմ պետք […]
22:42 29.03.2021
Գորիսի փոխքաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` տեղեկացնելով, որ երեկ գիշեր` ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները»։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել տվյալ մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Շուշի-Լիսագոր հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով […]
21:57 29.03.2021
Մարտի 26-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կիրճում կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած տղամարդիկ թմրամիջոց ունեն։ Համայնքային ոստիկանները, իրացնելով այդ տեղեկությունները, նրանց բռնեցին ու, մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մինչ այդ դեպքի վայրում զննություն կատարվեց։ Հայտնաբերվեցին տարբեր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ […]
16:48 29.03.2021
Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ռումինական փողոցի 23-ամյա մի բնակիչ փորձել էր կողոպտել հարևանուհուն, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր կարողացել։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին: Պարզվել է, որ նա մարտի 23-ի երեկոյան, օգտվելով շքամուտքում լույս չլինելու հանգամանքից, […]
15:53 29.03.2021
Թուրքիայում օրեցօր ավելանում են սիրիացի փախստականներին նսեմացնելու փորձերը և նրանց վրա հարձակման դեպքերը, որոնք երկրի իշխանությունների որդեգրած խտրականության և ռասիզմի արդյունք են: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում սիրիացի մի ընտանիք իր տան մեջ քարերով հարձակման է ենթարկվել: Հարձակման պահը տեսանկարահանվել և տեղադրվել է համացանցում: Տեսանյութում սիրիացի կինը նշում է, որ իրենց ու […]
15:37 29.03.2021
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) միշտ կարևորել է, որպեսզի վայրի կենդանին մնա վայրի բնության մեջ։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն այս ծուռթաթ քոթոթին է արձանագրել վայրի բնության գրկում։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են […]
15:12 29.03.2021
«Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը և թշնամական գործողությունները: Արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից: Հայաստանի անկախացման օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք դարձավ Թուրքիայի կողմից: […]
10:02 29.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություների հետ, ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ.Ե-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնից բխող հեղինակությունն ու […]
10:01 29.03.2021
«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ի բարդությունները»․ այս վերտառությամբ սոցիալական հոլովակ է տարածել Առողջապահության նախարարությունը։
23:34 27.03.2021
ԱՄՆ-ում, Թենեսի նահանգի զբոսայգում, վայրի սև արջը մտել է ջակուզի տաքանալու։ Կատարվածի տեսանյութը հրապարակել է Daily Mail- ը: Տեղի բնակիչ Մեյսոն Տրեբոնին տեսանյութ է նկարահանել, երբ տեսել է, թե ինչպես է արջը բարձրանում իր բակի ցանկապատի վրա: Կադրերում երևում է, թե ինչպես է արջն անցնում բակի ցանկապատի վրայով ու շարժվում դեպի տաք ջրով լցված հիդրոմերսող […]
22:45 27.03.2021
Բրիտանական Նորթհեմփթոնում տեղի բնակիչները սարսափում են կարապից: Այս մասին մարտի 25-ին հայտնել է Mirror-ը: Սեդրիկ անունով թռչունը պարբերաբար այցելում է մարդկանց և կտուցով բարձրաձայն հարվածում նրանց փոստարկղերին: Նորթհեմփթոնցիները ստիպված են ժամեր շարունակ դիմանալ այդ աղմուկին: Միևնույն ժամանակ, տեղացիներից ոչ մեկը չի կարող հասկանալ կարապի այդ պահվածքը: 70-ամյա թոշակառու Սթիվեն Լեգը մի քանի անգամ ցանկացել է […]
22:18 27.03.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ Իսլանդիայի ընտրանին ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է: «Մենք խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա: Իսլանդիան ֆիզիկապես շատ լավ է պատրաստվել: Եվ այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաղային մամուլի ասուլիսին ասել է մասնագետը: Կապառոսն անդրադարձավ […]
22:05 27.03.2021
Հայաստանը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում: Ամիսներ առաջ Հայաստանը շատ ավելի վատ դիրքեր էր զբաղեցնում այդ աղյուսակում, սակայն դա չի նշանակում, որ իրավիճակը մեր երկրում բարելավվել է: Ճիշտ հակառակը, դատելով վերջին օրերի վիճակագրությունից` մասնագետները նշում են, որ Հայաստանը հիմա այն երկրների շարքում է, որտեղ սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:36 27.03.2021
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա խաղին ընդառաջ` մարտի 27-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: Լիխտենշտեյն մեկնած ֆուտբոլիստներին այսօր միացավ և մարզմանը մասնակցեց Էդուարդ Սպերցյանը: Վաղվա հանդիպմանը չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: Թիմի հայտացուցակը հայտնի կդառնա մարտի 28-ի առավոտյան: ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել։
16:20 27.03.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թվիթերյան իր էջում հումորային գրառում է կատարել՝ դիմելով Իսլանդիայի հավաքականին. «Բարի գալուստ… տո՞ւն»,-գրել է ՀՖՖ-ն՝ նկատի ունենալով Երևանում տեղացող առատ ձյունը, որը հոգեհարազատ է իսլանդացիներին: ??@footballiceland, Welcome to … home?????#ARMISL???? #Armenia #ArmenianNT #Հայաստան #EQ #EuropeanQualifiers #WC2022 pic.twitter.com/OmuPZ8vuFh — Official Armenian FF (@OfficialArmFF) March 27, 2021
15:31 27.03.2021
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Արցախում ոչնչացվող հուշարձանների ցուցակը քանի գնում, ընդլայնվում է: Սա պետական մակարդակով իրականացվող մշակութային ջարդ է, որի ականատեսն է միջազգային հանրությունը, որը կամ չի նկատում, կամ նկատում է, բայց չի արձագանքում: Հեռանկարի ձևաչափով սկայպով Արամ Աբրահամյանը զրուցել է նախարարի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
14:56 27.03.2021
Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում»:
13:50 27.03.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերջերս ընդունեց օրենք, որի համաձայն ռուսերենը դառնում է պաշտոնական լեզու: Արդյո՞ք այն վերաբերում է միայն պաշտոնական գրագրությանը, թե ռուսերենի գործածման սահմանները կընդլայնվեն: Այս հարցերի շուրջ Հեռանկարի ձևաչափով սկայպով Արամ Աբրահամյանը զրուցել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նախարարը համոզված է, որ դա սպառնալիք չէ կրթության ոչ […]
23:28 26.03.2021
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մերժել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությունը Կովկասյան համագործակցության պլատֆորմ ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ համագործակցության այս ձևաչափը, ըստ Էրդողանի, պետք է ծառայեր արցախյան խնդրի վերջնական կարգավորմանը: Վեցակողմ պլատֆորմի փոխարեն Զալկալիանին առաջարկել է արցախյան խնդրի լուծման հարցում իր երկրի միջնորդական ծառայությունները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։