22:31 02.04.2021
Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը: Հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ընկերներ ու պարզապես քաղաքացիներ իրենց սրտի խոսքն են ասել Կոմանդոսի անցած ուղու, մարդկային որակների ու նվիրումի մասին։ Վաղը՝ ապրիլի 3-ին, Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Տեր-Թադևոսյանը կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում: Կոմանդոսը ինքն է […]
22:10 02.04.2021
Շարունակում է զարգանալ «Իսկանդեր» համակարգերի շուրջ սկանդալային պատմությունը: Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման մասին Բաքվի տարածած տեղեկություններին այսօր անդրադարձել են Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակն ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
18:36 02.04.2021
Խմելու և ոռոգման ջուր, զբաղվածության ապահովում, անվտանգ միջավայր․ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված կառավարության քաղաքականությանը և զարգացման հնարավորություններին այսօր անդրադարձ է կատարվել երևանյան ակումբներից մեկում։ «Խմելու ջրի հետ կապված խնդիր ունենք ոչ միայն ֆիզիկական հասանելիության, այլև խմելու և ոչ միայն ոռոգման ջրի որակական հատկանիշների ուսումնասիրության և ապահովման ուղղությամբ։ Հատկապես ոռոգման ջրի […]
15:55 02.04.2021
Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն շնորհակալություն է հայտնել այն բժիշկներին, որոնք Բլագովեշչենսկում՝ Սրտի կենտրոնի այրվող շենքում ավարտել են բաց սրտի վիրահատությունը: Մինչ կլինիկայի տանիքն այրվում էր, այդ ժամանակ վիրաբուժական սենյակներից մեկում վիրաբույժները կատարել են աորտակորոնար շունտավորում, իսկ հրշեջները փորձել են կանխել ծխի և ջրի մուտքը շենքի այս հատված: Հրդեհի պահին հիվանդանոցում տասնյակ հիվանդներ են եղել, […]
15:49 02.04.2021
Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով: Դատարանը քննում է նախորդ երկու դատական նիստերի ընթացքում պաշտպանների և պետական մեղադրողների վարքագիծը: Հիշեցնենք՝ մարտի 23-ի դատական նիստին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը լքեցին նիստերի դահլիճը այն բանից հետո, […]
15:21 02.04.2021
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Չարենցավանի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի 73-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալի տան և նրա «ԻԺ-21251» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի՝ 119 […]
12:53 02.04.2021
Վարչական դատարանում Մհեր Պետրոսյանի նախագահությամբ սկսվել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցի քննությունն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Օնիկ Գասպարյանը վիճարկում է նախագահի հրամանագիրը՝ իրեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այդ հրամանագիրը հաստատվել էր 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված […]
12:30 02.04.2021
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը շարունակվում է։ Հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժնում երկու դեպքԿա արձանագրվեց։ Մեծ Մասրիկ գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։ Մեծ Մասրիկ գյուղի մեկ այլ բնակիչ էլ կամավոր հանձնել է […]
22:38 01.04.2021
Ավարտել է իր աշխատանքը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը: Ինչպես սպասվում էր, Ադրբեջանն ու Թուրքիան կրկին փորձեցին օգտագործել այդ ֆորումը գործընկերներին հակահայկական արշավի մասնակից դարձնելու նպատակով: Ի՞նչ կարևոր որոշումներ են կայացվել գագաթնաժողովում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան արտյոմ Երկանյանի հետ։
22:28 01.04.2021
Այսօր տեղի է ունեցել «Չինաստանի ժողովրդական հանրապետության և ՀՀ պետական կառավարման համակարգերի առանձնահատկությունները» խորագրով մենագրության շնորհանդեսը։ Գրքի հեղինակն Աննա Զալինյանն է։ Հայաստան-Չինաստան հանրապետությունների պետական կառավարման համակարգերի առանձնահատկություններին նվիրված մենագրությունը հեղինակի՝ Աննա Զալինյանի 2-րդ աշխատանքն է։ Գիրքը լույս է տեսել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված, աշխատության շնորհանդեսը կայացավ այսօր։ Գրքում հեղինակը համեմատություններ է անցկացրել […]
21:48 01.04.2021
Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է Ռումինիայի նկատմամբ տարած հաղթանակի և իր առաջին խաղում խփած գոլի մասին. «Աննկարագրելի հույզեր են, չգիտեմ` ինչ ասեմ: Այսպիսի նորամուտի մասին կարելի էր միայն երազել: Դաշտ դուրս գալուց առաջ մարզիչն ինձ խնդրեց լինել կենտրոնացած, խաղալ իմ դիրքում: Մեծ հպարտություն եմ զգում: Ներդրեցի ամբողջ ուժերս, որպեսզի թիմը […]
19:23 01.04.2021
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն մտավորականներ, հասարակական և քաղաքական այնպիսի գործիչներ, որոնց հասարակությունը վստահում է: Այդ խորհուրդն արդեն ստեղծվել է։ Այսօր խորհրդի անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հրապարակելու Կոմանդոսի, ինչպես նշել են հավաքվածները՝ «քաղաքական կտակը»: Մանրամասները՝ տեսանյութում։
18:30 01.04.2021
Մարտի 30-ին Սևանի քրեական հետախույզները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Սևանի Շահումյան փողոցի բնակիչ, 43-ամյա տղամարդը փետրվարի լույս 25-ի գիշերը Ծովագյուղում գողություն է արել: Մենակ չէր, գնացել էր 35-ամյա համաքաղաքացու հետ` նրա մեքենայով: Ըստ նախնական տվյալների` սևանցիները նախկինում էլ մեկնել էին Ծովագյուղ, նաև մտել նույն տուն` […]
18:12 01.04.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 6-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]
17:42 01.04.2021
Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր, իսկ փայտանյութը վաճառել 25-ամյա ուղևորին, որը Շիրակի մարզի […]
15:17 01.04.2021
Կառավարության որոշմամբ՝ փոխվել է բուհական ընդունելության կարգը: Բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով: Նախ դիմորդները հայտերը լրացնելու են էլեկտրոնային տարբերակով: Առաջին փուլում դիմորդը մեկ վճարովի ու մեկ անվճար տեղի համար պետք է դիմի մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքով: Մանրամասները՝ տեսանյութում:
13:22 01.04.2021
Բրիտանիայում 80-մետրանոց բեռնանավ «Էլիզան» փակել է Լիթլհեմփթոնի ծովախորշը: Այս մասին BBC- ն գրում է չորեքշաբթի՝ մարտի 31-ին՝ միջադեպը համեմատելով Սուեզի ջրանցքի հարավային մասում ծանծաղուտի մեջ խրված Ever Given բեռնարկղային նավի հետ կապված իրավիճակի հետ: Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան «Էլիզան» պոկվել է Լիթլհեմփթոնի նավահանգստի նավամատույցից մակընթացության սկսվելու պատճառով: «Նավը քշվել է Արուն գետը մոտ 100 […]
12:25 01.04.2021
Գործադիրը նախատեսում է նաև ֆինանսական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք Արցախյան պատերազմում զինհաշմանդամություն ստացած անձանց աշխատանքի կտեղավորեն: Առաջարկվել է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել թեքահարթակների կառուցման ու այլ հարմարությունների ստեղծման համար: «Միջոցառման շրջանակում առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամի չափով աջակցություն՝ եռամսյակի կտրվածքով, աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի […]
11:48 01.04.2021
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե ինչի մասին է խոսքը: «Հանրության շրջանում, այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ՀԿ-ների, թե՛ […]
23:22 31.03.2021
Պաշտոնավարման 100-օրն է ամփոփել Կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարարը: Առաջին հարցը, որն ուղղել են լրագրողները Վահրամ Դումանյանին, վերաբերել է վարչապետի կողմից արված հայտարարությանը այն մասին, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել հասարակության շրջանում մտահոգություն առաջացրած գաղափարի […]
22:45 31.03.2021
Ադրբեջանում այսօր պաշտոնապես հաստատել են արցախյան երկրորդ պատերազմի օրերին Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառումը: Հիշեցնենք, որ «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ էին արել Հայաստանի ու Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ըստ ադրբեջանցիների՝ որտե՞ղ է կիրառվել «Իսկանդերը» ու ե՞րբ: Ինչո՞ւ է հենց հիմա տարածվում այս տեղեկությունը ու ի՞նչ է այն նշանակում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:52 31.03.2021
Ֆուտբոլի ազգային ընտրանին այսօր հերթական հաղթանակը տարավ Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Ռումինիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն երկրորդ խաղակեսը գոլառատ էր: Խաղի հաշիվը 56-րդ րոպեին բացեց հավաքականի կազմում իր նորամուտը նշող Էդուարդ Սպերցյանը: Խաղի 62-րդ րոպեին Ալեքսանդրու Չիկալդաուն հավասարեցրեց հաշիվը, այնուհետև 72-րդ րոպեին «դուբլ» ձևակերպեց: 77-րդ րոպեին […]
20:32 31.03.2021
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
18:30 31.03.2021
Մարտի 26-ին՝ ժամը 15.50-ին, ոստիկանություն զանգահարեց մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին: Ահազանգը բնակարանային գողության մասին էր: 39-ամյա կինը հայտնում էր, որ այդ օրը՝ ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել և գողացել են փող ու ոսկեղեն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տուժած կնոջից ընդունեց հաղորդում: Ուսումնասիրվեց […]
17:57 31.03.2021
Մարտի 25-ին՝ ժամը 11։15-ին, ոստիկանություն էր զանգել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը և հայտնել, որ կոտրել-տարել են Նոր Նորքի 1-ին զանգվածի եկեղեցու բակում տեղադրված արձանի ոտքերը: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները լծվեցին հանցագործության բացահայտման գործին: Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին մարտի 30-ին: Ոստիկանության […]
12:51 31.03.2021
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում օդի աղտոտվածության մակարդակը հասել է վտանգավոր մակարդակի, իշխանությունները չորս օրով փակել են դպրոցները: Հաղորդում է Reuters- ը: Կառավարության պաշտոնյա Շանկար Պաուդելը հայտարարել է, որ անցյալ հանգստյան օրերին մայրաքաղաքում աղտոտվածության մակարդակը 2016 թվականից հետո հասել է գագաթնակետին: Կրթության նախարարության ներկայացուցիչ Դիպակ Շարման ասել է, որ դպրոցների փակումն ազդել է շուրջ ութ միլիոն աշակերտի […]
10:37 31.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յու. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի […]
23:59 30.03.2021
Մարտի 26-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մի բնակարանից գողություն են արել։Ընտանիքի անդամները գիշերը տանը չէին եղել, ինչից էլ օգտվել էին հանցամիտները. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին դուռը և տունը տակնուվրա անելուց հետո հյուրասենյակից գողացել էին բջջային հեռախոս: Քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին […]
23:44 30.03.2021
Մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրելու։ Եղեգնաձորի ոստիկանները շտապեցին քաղաքի Երևանյան խճուղում գործեղ արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, քրեական հետախույզները դարանակալեցին, իսկ երբ […]