TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անդրանիկ Քոչարյանի ուղերձը ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող բոլոր զինվորականներին

20:55 06.10.2020

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչով դիմեց աշխարհասփյուռ հայ այն զինվորականներին, որոնք աշխարհի զարգացած երկրների բանակներում ծառայություն են իրականացրել: «Հայտարարությունս ուղղված է ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող սպաներին, շարքայիններին և բոլոր այն զինվորականներին, որոնք ծառայություն են տարել աշխարհի տարբեր բանակներում` հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ունեն […]

̰
Վարչապետն այցելել է Արցախ և անցկացրել խորհրդակցություն

16:06 06.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես […]

̰
Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները

15:22 06.10.2020

Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները։ ԱՀ ԱԳՆ-ը տեսանյութ է հրապարակել։

̰
«Արցախ․ վերջին առաջնագիծ» փաստագրական ֆիլմը՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի պատճառների, նպատակների ու ռիսկերի մասին

15:17 06.10.2020

«Արցախ․ վերջին առաջնագիծ» փաստագրական ֆիլմը նկարահանվել է այս օրերին։ Այն ներկայացնում է Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի պատճառները, նպատակներն ու ռիսկերը։ Մանրամասները՝ Արցախի տեղեկատվական շտաբի ներկայացրած տեսանյութում։

̰
Անհրաժեշտ է ընդլայնել ՀՀ կառավարության լիազորություններն ու նրան հնարավորություն տալ հաստատել տնտեսության մոբիլիզացման ծրագիրը. Գաբրիել Բալայան

13:41 06.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքերը. «Անհրաժեշտ է ընդլայնել ՀՀ կառավարության լիազորություններն ու նրան հնարավորություն տալ հաստատել տնտեսության մոբիլիզացման ծրագիրը»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ի՞նչ ձայն է հնչում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում

12:27 06.10.2020

Ի՞նչ ձայն է հնչում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և ի՞նչ է պետք անել օդային տագնապի դեպքում ապաստարան տեղափոխվելուց առաջ՝ ներկայացնում է ՄԻՊ-ը:

̰
̰
Ռեփեր The Game-ն իր աջակցությունն է հայտնել հայերին

12:03 06.10.2020

Աշխաարհահռչակ ռեփեր The Game-ն իր աջակցությունն է հայտնել հայերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցեղ իրադարձությունների հետ կապված: Տեսանյութում ռեփերն աջակցության խոսքեր է ուղղում հայ եղբայրներին և քույրերին և բոլոր նրանց, ովքեր պատերազմում են առաջնագծում ահաբեկիչների դեմ: «Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում: Անհեթեթություն է, թե ինչպես են մարդիկ սպանում մարդկանց: Ես կանգնած եմ հայ […]

̰
Արցախի ԱԺ նախագահն՝ Ադրբեջանում հեղափոխության հավանականության մասին

11:55 06.10.2020

«Ալիևը պատրաստ էր արկածախնդրության 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմին, Ալիևը գնաց նաև տավուշյան լոկալ պատերազմին: Ես կարծում եմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն ստիպել է գնալ այդ արկածախնդրությանը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ ինքն Ադրբեջանում տեսնում է իշխանափոխություն: Ըստ ԱՀ ԱԺ  նախագահի՝ հնարավոր է իշխանափախության երկու […]

̰
Բժշկական համայնքը փաստացի զրկված է լինում բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից. Արսեն Թորոսյան

11:50 06.10.2020

«Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները խաթարում են քաղաքի բնականոն կյանքը, հատկապես ամբողջովին  մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը և Հայաստանից մեկնող խմբերը փաստացի զրկված են լինում կարիքի մեջ  գտնվող մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, քանի որ քաղաքները գտնվում են օդային տագնապի տակ: Ինքս եղել եմ ականատես Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, որը կարող էր հարվածել հենց […]

̰
Էդմոն Մարուքյանը խնդրում է հանդիպում կազմակերպել վարչապետի հետ՝ ռազմաճակատի արտաքին ֆրոնտում խոսակցությունների մասին տեղեկանալու համար

10:24 06.10.2020

ԱԺ-ը հերթական նիստերի օրակարագից ընտրել է բացառապես այն հարցերը, որոնց քննարկումը հնարավոր չէ հետաձգել, ըստ այդմ՝ առաջին բաժնում մնացել է երեք հարց, որոնք ներկայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Մտքերի փոխանակության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Ես մի առաջարկություն ունեմ. շատ պատգամավորներ Արցախում էինք, վերադարձել ենք նիստին, գիտենք՝ ինչ է կատարվում […]

̰
Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է․ Աշոտ Մելքոնյան

23:56 05.10.2020

Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է, պատմական իրադարձությունների վերլուծության վրա հիմնվելով՝ նշել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցում նա զուգահեռներ է անցկացրել պատմության նմանատիպ դրվագների հետ, անդրադարձել է դաշնակիցների վերաբերմունքին ու թուրքական վիլայեթ դարձած Ադրբեջանի դերի բացակայությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին

23:48 05.10.2020

«Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչ էր հղել վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին։ «Տղե՛րք, հայրենիքն ունի այսօր ձեր կարիքը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

̰ ̰ ̰
Պատերազմի 9-րդ օրվա զարգացումները՝ ըստ ժամանակագրության

23:01 05.10.2020

Ինտենսիվ մարտերը շարունակվում են: Թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։ Ռազմաճակատային 9-րդ օրվա ժամանակագրությունը՝ տեսանյութում:

̰
Հակառակորդը միայն այսօրվա ընթացքում միայն հարավային ուղղությամբ 200 զոհ է տվել. Արծրուն Հովհաննիսյան

22:25 05.10.2020

«Այսօր առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել է լայնածավալ հարձակման փորձ՝ կիրառելով զրահատեխնիկա և այլն:Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին ամրագրել տեսանյութերով, հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու ապացույցների միջոցով, սակայն դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ հաջողությունները, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակ: Մեր զորքերի հրամանատարները մարտավարական գրագետ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ […]

̰
Քաղաքացիական օբյեկտներին հարվածելը էթնիկ զտման նպատակ ունի. Արման Թաթոյան

22:13 05.10.2020

«ԱԹՍ-ները քաղաքացիական անձանց նկատմամբ ավերածություններ անելու նպատակ են հետապնդում»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դրանք իրականացվում են այն քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, որտեղ կան մարդկային կուտակումներ կամ մարդաշատ են: Թիրախավորվում են մեքենաների կուտակումները, ավտոբուսները: Թաթոյանի համոզմամբ՝ այդ հարվածները նպատակ ունեն էթնիկ զտում կատարել: Նա նշել է, որ […]

̰
Հայկ Մարությանն այցելել է Արցախի՝ երևանաբնակ նոր հերոսների ընտանիքներին

21:57 05.10.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ԱՀ պաշտպանության բանակի երևանաբնակ զինծառայողներ Յուրա Ալավերդյանի ու Էդգար Մարկոսյանի ընտանիքներին: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Ոսկե արծիվ» շքանշանի արժանացած երևանցի տղաների ընտանիքի անդամները լրահոսից են […]

̰
ՊԲ-ն թիրախավորում է բացառապես ռազմական օբյեկտներ. Արծրուն Հովհաննիսյան

21:36 05.10.2020

«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսեցին համատարած հրթիռակոծություն: Համապատասխան կադրերը ներկայացրել ենք, այնտեղ աշխատում են նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեև իրենց կյանքը վտանգում են, բայց աշխարհին ներկայացնում են ողջ ճշմարտությունը: Արցախի ՊԲ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս արդրբեջանական գործողություններին՝ թիրախավորելով ռազմական օբյեկտները՝ զորքերը, զորախմբերը և աշխատելով բացառապես ռազմական թիրախների ուղղությամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական  ղեկավարության մեղադրանքները՝ […]

̰
Մի կողմից նոր կյանք, մյուս կողմից` պայքար հանուն ապրելու իրավունքի. Երևանում ծնված արցախցի փոքրիկը դուրս է գրվել ծննդատնից

21:27 05.10.2020

Արցախցի ևս մի փոքրիկ է ծնվել Երևանում: Նորածնի՝ Արթուրի հայրն առաջնագծում է, արդեն տեղյակ է որդու լույս աշխարհ գալու մասին: Փոխանցել է, որ այսուհետ ավելի ամուր է իր թիկունքը: Փոքրիկն այսօր դուրս է գրվել ծննդատնից, դեռ մի քիչ էլ կմնա Երևանում: Մայրը վստահ է, որ կարճ ժամանակ անց կրկին տուն են վերադառնալու: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Առանց մեկնաբանության. Ստեփանակերտ, 05.10.2020…

20:17 05.10.2020

Առանց մեկնաբանության. Ստեփանակերտ, 05.10.2020… Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։

̰ ̰
Ադրբեջանը լկտիություն ունի ասելու, որ Հայաստանն առաջինը հարձակվեց իր վրա. բացարձակ անհեթեթություն. Ջոն Դի

15:55 05.10.2020

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը գնդակոծում Արցախի քաղաքացիական բնակավայրերը։ «Սա հայկական անկլավ է: Ադրբեջանը լկտիություն ունի ասելու, որ Հայաստանն առաջինը հարձակվեց իր վրա. բացարձակ անհեթեթություն»,- գրել է նա:

̰
Վավերագրական կադրեր Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության թիրախավորումից

15:49 05.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է վավերագրական կադրեր Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության թիրախավորումից։

̰
Ինչքա՞ն գումար է հավաքվել թիկունքի համար

12:07 05.10.2020

««Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը «Հայաստան» հիմանդրամին փոխանցել է 3 մլն դոլար: Նույնն արեց նաև «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահը՝  Քրիստին Սիմոնը, նույնպես 3 մլն դոլար փոխանցեց: Ալ Եսայանը հավաքագրեց Լոս Անջելեսում 3 մլն դոլարը ընդամենը  մի քանի ժամում: Երեկ խոսել եմ ՀԲԸՄ հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին կհավաքագրվի 5 մլն դոլար, իրենք կկրկնապատկեն այդ […]

̰
Շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ ադրբեջանական կողմից ընկալվում են որպես Հայաստանի մաս. Արծրուն Հովհաննիսյան

11:32 05.10.2020

«Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ: Մեր զորքերը հետ են մղել հակառակորդին: Նույն ժամանակ հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը: Տուժածների մասին տվյալները ճշտվում են: Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է  եղել, բայց վաղ առավոտյան սկսեց սաստկանալ: Մի քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, թե հայկական կողմից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը: Մենք հայտարարեցինք, որ դա […]

̰
̰
Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը

00:31 05.10.2020

Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Հատուկ արարողակարգով հանձնել եմ պարգևները․ ԱՀ նախագահ

23:39 04.10.2020

«Արցախի հերոս» բարձրագույն կոչում եմ շնորհել ԱՀ պաշտպանության բանակի 5 զինծառայողների: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, […]

̰
BACK_TO_TOP