21:51 10.10.2020
Հոկտեմբերի 9-ից մինչև այսօր կեսօր հրադադարի ուժի մեջ մտնելը հատկապես թեժ մարտեր են եղել հարավային կողմում: Սակայն Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմագրավել է։ Այդ ժամանակահատվածում հակառակորդը կորցրել է 3 ԱԹՍ և 4 ավտոտեխնիկա, ունեցել է մոտ 200 զոհ: Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդը հետախուզա-դիվերսիոն փոքր խմբերով փորձել է մտնել Հադրութ, սակայն այդ պրովոկացիաները չեզոքացվել են, հայտնել […]
20:44 10.10.2020
«#Հաղթելու_ենք»․ հայի շուրթերից այս օրերին հնչող արտահայտություն, որ ողողում է համացանցն ու հորդում փողոցներ։ Սահմանին մարտիկներն են, թիկունքում՝ նրանց թիկունքն ամուր պահող ազգը։ Մայրաքաղաքի ամեն անկյունում կտեսնեք ժպտացող մարդկանց՝ խիզախ զինվորի անձնվեր գործով հպարտ ու ոգևորված։ Ինչո՞ւ չէ՝ անցուդարձ անողների աչքերում նաև թախիծն է ՝ գիտակցաբար կյանքը հայրենիքին նվիրողների համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը մայրաքաղաքում շրջել […]
18:46 10.10.2020
«Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ: Փա ՛ռք Հայոց Բանակին»,-գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ։ https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/367218971140942/
17:16 10.10.2020
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պայմանավորվածության ընդունումը,- այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և […]
16:34 10.10.2020
«Զինուժ մեդիան» ներկայացրել է հերթական ոգեշնչող տեսանյութը, որտեղ պատմում է հայ ժողովրդի միասնական ուժի ու հաղթական պատերազմի մասին: Այն վերնագրել է «#Հաղթելու ենք. առանց մեկնաբանության»:
04:15 10.10.2020
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ավարտին հայտարարություն է ընդունվել։ Հրադադարի մանրամասները դեռ կհամաձայնեցվեն։ Կողմերը համաձայնել են, որ հավատարիմ են մնալու բանակցային ձևաչափին, այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնահարցի կարգավորմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
01:42 10.10.2020
«Զինուժ մեդիայի» ռեպորտաժը արցախյան այս պատերազմի հերոսներից մեկի՝ Ալբերտ Հովհաննիսյանի մասին։
01:12 10.10.2020
Բեյրութի Թառիկ Ջադիդա խիտ բնակեցված թաղամասում գտնվող վառելիքաքսուքային նյութերի պահեստում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, հայտնել է Կարմիր Խաչի լիբանանյան ստորաբաժանումը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքի տեղեկություններով ՝ ավելի քան 50 մարդ վիրավորվել է:
23:48 09.10.2020
Իսլամիստ զինյալները տեսանյութ են պատրաստել՝ դիմելով Ադրբեջանում կռվող իրենց եղբայրներին․ «Այսօր շատ են խոսում այն մասին, որ նյութական նեղ կացության պատճառով թողնում են իրենց դիրքերն ու մեկնում Ադրբեջան: Ես որ այս պահին խոսում եմ, հնարավոր է՝ ես ամենաաղքատ մարդն եմ Սիրիայում, ամենաաղքատ զինյալն եմ, սակայն ես չեմ թողնի իմ դիրքն ու գնամ Ադրբեջան: Ո՞ւմ է […]
22:07 09.10.2020
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նոր թափով են սկսվել ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում, այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ հյուսիսում նախորդ օրերի համեմատ ավելի շատ մարտեր են եղել, բայց ծանր մարտական գործողությունները շարունակվում են հարավում: Բացի առաջնագծում իրավիճակը ներկայացնելուց, նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին […]
21:39 09.10.2020
Ինչպե՞ս առաջին օգնություն ցույց տալ կոտրվածքների դեպքում. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն: Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում: Մանրամասները` տեսանյութում:
21:35 09.10.2020
Կառավարության առաջարկությամբ խորհրդարան այսօր արտահերթ նիստ է գումարել և հատուկ ընթացակարգով քննարկել վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Կառավարության և «Իմ քայլը» խմբակցության օրենսդրական այս նախաձեռնությունները ընդունվել են թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
17:07 09.10.2020
Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ձախողումը. Իլհամ Ալիևը և նրա օգնական Հիքմեթ Հաջիևը հակասում են միմյանց: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Another fail for the Azerbaijani propaganda machine President Aliyev and his assistant Hikmet Hajiev contradict each other on the presence of Turkish F-16 on their soil. Очередной провал азербайджанской пропагандистской машины։ Президент Алиев и […]
16:57 09.10.2020
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո… ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել։
15:08 09.10.2020
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարվածների հետևանքով վիրավորվել էին նաև ռուսական լրատվամիջոցներից երկու լրագրող՝ «Офицеры России»-ի լրագրող Լևոն Արզանովը և «Сегодня.ру» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Կոտյոնոկը։ Վիրավորվել էր նաև նրանց ուղեկցողներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացի Հրանտ Բալադյանը։ Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ստանալուց և վիրահատվելուց հետո երեքն էլ ուղղաթիռներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Բժիշկներին […]
13:44 09.10.2020
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել աշխարհին։ Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: «Թող աշխարհն իմանա, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը: Եթե իրենց նյութեղեն զենքը իրենց հզորության աղբյուրն է ու ապավենը, հայոց բանակի […]
12:10 09.10.2020
Վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին ներկայացրեց, որ սրանք նպատակ ունեն կանխարգելելու ռազմական դրության ժամանակ կեղծ տեղեկությունների տարածումն ու հակապետական գործունեությունը։ Սահմանվում է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի […]
11:41 09.10.2020
Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ: Պատգմավորները քննարկում են վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում փոփոխություններով առաջարկվում է պատիժ սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու, ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ ռազմական դրության ժամանակ զորակոչվելու կամ […]
23:54 08.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. Tv5Monde – Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: […]