11:41 09.10.2020
Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ: Պատգմավորները քննարկում են վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում փոփոխություններով առաջարկվում է պատիժ սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու, ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ ռազմական դրության ժամանակ զորակոչվելու կամ […]
23:54 08.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. Tv5Monde – Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: […]
22:12 08.10.2020
Ադրբեջանական զինված ուժերի հուսահատության քայլերը առաջին իսկ օրվանից եղել են ռազմաճակատի անհաջողությունների ֆոնին: Այս մասին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով թշնամու կողմից Արցախի քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, սրբավայրերը, բնակիչներին թիրախավորելու քայլերը: «Մյուս կողմից՝ դարեր շարունակ տեսել ենք, համոզվել, որ միշտ մեր սրբավայրերը թիրախավորվել են՝ անկախ նրանից, թե դրանք […]
20:24 08.10.2020
Այն համախմբումը, որ տեղի է ունենում սփյուռքում պատերազմի վերսկսման առաջին իսկ օրվանից, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աննախադեպ է համարում: Մեր տաղավարում Զարեհ Սինանյանը, սակայն, նշել է, որ հավաքված ավելի քան 80 միլիոն դոլարն իրեն դեռ չի բավարարում: Նա կոչ է արել համայն հայությանը շարունակել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանը: Բազմաթիվ են օրինակները, երբ տնտեսապես […]
16:50 08.10.2020
Հեռանկարում Արամ Աբրահամյանը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, զրուցել է ռուս և իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Իմ օրը սկսվում է ձեր նորություններով և ավարտվում է ձեր նորություններով: Այդպես շարունակվում է այս բոլոր օրերի ընթացքում։ Ես կարծում եմ առաջիկա օրերին իրավիճակը կփոխվի, քանի որ ինձ թվում է՝ Ռուսաստանը պետք է միանա և միջամտի իրավիճակին։ Ոչ […]
15:53 08.10.2020
Ժամանակն է, որ ռազմաճակատում հայկական զինուժի արձանագրած հաջողությունը նաև դիվանագիտական մակարդակում հաստատվի ու հիմք դառնա բանակցությունների: Այս համոզմանն են խորհրդարանական խմբակցությունները, որոնք այսօր ճեպազրույցներով են հանդես եկել: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի. Արցախի ճանաչման, բանակցություններում հայկական կողմի առավելության խնդիրներ, ահաբեկչական Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունք և միջազգային […]
15:41 08.10.2020
Ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանը ներկայացրել է «Արցախ» ստեղծագործության տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, խոսքերի հեղինակը՝ Սոսի Խանիկյանը։ Երգից ստացվող ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի»,- գրված է տեսահոլովակին կից։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր […]
13:31 08.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր կոչով տեսանյութ է տեղադրել սփյուռքի մեր հայրենակիցների համար։ «Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին և ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ. և, ի վերջո, մենք, […]
16:53 07.10.2020
ՊԲ-ն թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրերն է հրապարակել։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:51 07.10.2020
«Ճշտված տվյալների համաձայն՝ խոցված նավթամթերքի պահեստին կից, ըստ էության, ոչնչացել է ադրբեջանական մոտոհրաձագային մեկ գումարտակ՝ ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով: Դա, կարելի է ասել, կազմում է մի ամբողջ մեծ զորամաս»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել […]
14:47 07.10.2020
Թիկունքը՝ մշակույթ. Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվել են հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից հերոսների սրերը: Դրանք ուժ ու եռանդ կփոխանցեն այսօրվա զինվորներին։ «Պատիվ և իրավունք» ցուցադրության ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
13:15 07.10.2020
Արցախի ՊԲ-ն փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել է ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստը։ Մանրամասները՝ Պաշտպանության բանակի տեսանյութում։
21:45 06.10.2020
Ցերեկվա ժամերին հատկապես թեժացել են մարտերը հարավային ուղղությամբ։ Հակառակորդը լայնածավալ հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է՝ առավոտվա տվյալներով, հոկտեմբերի 5-ին ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմել են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:33 06.10.2020
Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ է տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն է ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված […]