22:42 01.10.2020
«Այս օրերին Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցում: «Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ»,- ասել է Նաղդալյանը: […]
22:29 01.10.2020
Առաջնագծում մարտիկներն են, թիկունքում՝ նրանց զորավիգ լինել ցանակացողները։ Ամեն գյուղ ու քաղաքում, մարդաշատ վայրերում ու սոցիալական ցանցերում կտեսնեք կամավորների, նախաձեռնություններով հանդես եկող տարբեր խմբերի։ Արցախին կամ արցախցուն շտապ օգնելու բարի ցանկությամբ մեկտեղում են սնունդ, հագուստ, դեղորայք ու անգամ գումար։ Այստեղ կարևոր է հստակ տարանջատել աջակցության անկեղծ մղումով առաջնորդվողներին իրավիճակից օգտվել ցանկացողներից։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:22 01.10.2020
Սեպտեմբերի 27-ից, ինչ Ադրբեջանը նախահարձակ ագրեսիվ գործողություններ է ձեռնարկել, առաջին անգամ անցած գիշեր առաջնագծում համեմատաբար հանգիստ է անցել: Սակայն օրվա ընթացքում ինտենսիվ ռազմական գործողությունները վերսկսվել են: Պատերազմի 5-րդ օրվա պատկերը ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Մանրամասները՝ տեսանյութում։
22:11 01.10.2020
«Այն վայրերում, որտեղ տեղի են ունենում զինված հարձակումներ և պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է: Լրագրողների աշխատանքն այդպիսի տարածքներում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը: Խոսքը արտասահմանյան լրագրողների մասին է: Այն լրագրողներն, ովքեր այսօր վիրավորվել են, նրանք անկախ լրագրողներ են: Լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի ոչ թե այն կոչով, որ արգելեն նրանց մուտքն այդ […]
21:45 01.10.2020
«Առ այսօր 11 զոհ կա՝ Մարտունու դեպքը ներառյալ, 60 ավելի վիրավոր, որից 42-ը, մեր արձանագրմամբ, լրջորեն վիրավորված անձինք են»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ խոսքը քաղաքացիական անձանց շրջանում գրանցված դեպքերի մասին է: Ինչ վերաբերվում է սպանվածներին․ առաջին 4 դեպքերը գրանցվել են սեպտեմբերի 27-ին՝ Մարտունի քաղաքում մեկ երեխա և […]
21:30 01.10.2020
Միջազգային հանրությունը շարունակում է հետևել Արցախի շփման գծում ծավալվող մարտական գործողություններին։ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով հայտարարություն են տարածել Միսնկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հարցը քննարկման օրակարգ է մտել նաև Եվրոպական խորհրդի նիստում։ Իրանն էլ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին լուրերին, հայտարարել է, որ թույլ չի տա ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը Կովկաս։ […]
21:17 01.10.2020
«Երեկ ՊՆ-ի կողմից տվյալներ են տրվել թուրքական միջամտության մասին: Տեղեկություններ կան, որ բոլոր ադրբեջանական ԱԹՍ-ները կիրառվում և ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից Էրզրումի և Կարսի հրամանատարական կետերից»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիայի այս գործողությունները լրջորեն խոչընդոտում են միջազգային կառույցների՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը: Թուրքիայի կողմից […]
16:36 01.10.2020
Le Monde-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել: Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ The reporter from Le Monde Allan Kaval is in critical condition, and currently undergoing surgery at the Stepanakert Medical Centre. He was among the journalists wounded in an […]
14:32 01.10.2020
Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։
11:14 01.10.2020
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության […]
10:27 01.10.2020
Հիմնականում բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։ Այս մասին «Արցախ» տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են […]
23:54 30.09.2020
Ադրբեջանի քարոզչամիջոցները շարունակում են պնդել, թե աշխարհում բազմաթիվ դաշնակիցներ ու աջակիցներ ունեն Արցախի դեմ պատերազմում: Ո՞րն է իրականությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:27 30.09.2020
Բարձր մակարդակով հայտարարվել է, որ ՀՀ-ն քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, ինչ եք մտածում այս մասին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցը տվեց Shantnews-ի թղթակիցը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: «Բոլոր հարցերը քաղաքական հետագա մեր հարաբերությունների և ընդհանուր առմամբ մեր քաղաքական օրակարգի հետ կապված, ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում […]
23:23 30.09.2020
Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական […]
22:53 30.09.2020
Պատերազմի չորրորդ օրը հակառակորդը շարունակում է իր մարտավարությունը՝ ներգրավելով ռազմատեխնիկական նոր միջոցներ, օգտագործելով Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները: Հյուսիսային ուղղությամբ հակառակորդն անցել է լայնածավալ հարձակողական գործողությունների, իսկ Վարդենիսին հասցված հարվածներից հետո Հայաստանի Հանրապետության որևէ այլ հատվածում գործողություններ չեն ընթացել։ Մինչ այս պահը օրվա զարգացումների ժամանակագրությունը՝ ներկայացվող տեսանյութում:
22:19 30.09.2020
Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ընթացել են շատ ակտիվ մարտական գործողություններ՝ Օմարից մինչև Արաքս: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ: Իհարկե, հակառակորդինը անգամներով ավելին է, ինչպես միշտ: Զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների առումով, որովհետև հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում՝ շատ անտարբեր է […]
22:15 30.09.2020
Արցախի Հանրապետության ՊԲ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 23 զինծառայողների անունները: Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ. Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ. Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ. Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ. Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ. Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ. Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ. […]
21:37 30.09.2020
Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի ՛ հայրենակիցներ Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, […]
21:27 30.09.2020
Գիշերը Ստեփանակերտում այդքան էլ խաղաղ չանցավ: Հերթական անգամ հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք խախտեց մայրաքաղաքի օդային տարածքը: Դրանցից երկուսը, սակայն, հայկական ՀՕՊ ստորաբաժանումները կարճ ժամանակում ոչնչացրին: Առավոտյան, սակայն, ստեփանակերտցին անցավ իր առօրյա գործերին, ասես, ոչինչ էլ չէր պատահել, ասես, ժամեր առաջ իրենց տների մոտ չէին ընկել հակառակորդի խոցված անօդաչուները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:45 30.09.2020
Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։
13:21 30.09.2020
Վարդենիսի դեպքերի վերաբերյալ երկու անգամ երեկ տեղեկատվություն է ներկայացվել ՄԻԵԴ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Տեղեկատվություն ենք ներկայացրել նաև տուժածների մասով»,-ասաց Կիրակոսյանը: Ի՞նչ է նախատեսվում ըստ գործընթացի այն կողմի համար, որը չի պահպանում որոշման պայմանները, այս հարցը տրվեց լրագրողների կողմից: «Եթե կողմը չի պահպանում որոշման պայմանները, […]
12:51 30.09.2020
Գիշերն Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր: Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդ ուղղությամբ […]
23:02 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: Հարց – Բարև Ձեզ, Նիկոլ Վովայի: Առաջին հերթին կխնդրեինք Ձեզ մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում հենց այս պահին: Շատ տագնապային լուրեր են ստացվում: Վարչապետ […]
22:48 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների […]