23:01 27.09.2020
Ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում ռազմական […]
21:54 27.09.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ: Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդի կողմից ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասներն ու ընթացիկ իրավիճակը, մանրամասնել հայկական կողմի հակազդող միջոցները: Նախագահ Հարությունյանը ընդգծել է, որ առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար, իսկ […]
21:32 27.09.2020
Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
21:18 27.09.2020
Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է վերջին նորությունները մարտական գործողությունների մասին՝հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ: Հայկական կողմից կորուստները ճշտվում են: 10 վիրավոր տեղափոխվել է Երևան: Մյուսները տեղի բժշկական կենտրոններում են:
20:27 27.09.2020
Ամասիայի տարածաշրջանի 18 գյուղերի երիտասարդներն ու տարեց տղամարդիկ, երկրապահ կամավորականներն առավոտից շտապում են զինկոմիսարիատ՝ անդամագրվելու և սահման մեկնելու համար։ Զինկոմիսարիատի մոտ ստեղծված ակտիվության մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը։
19:44 27.09.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում վերջին տվյալով 2 զոհ ու 30-ից ավելի վիրավորներ կան: Այդ թվերը պարբերաբար փոխվում են: Բեգլարյանի խոսքով՝ նպատակային կերպով Ադրբեջանը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել միջազգային հանրությանն աչք չփակել և հստակ արձանագրել Ադրբեջանի կողմից […]
19:30 27.09.2020
Արցախի պաշտպանական բանակը ներկայացրել է վերջին տեղեկությունները շփման գծից: Լայնածավալ ռազմական գործողությունները շարունակվում են հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով, հակառակորդը զգալի կորուստներ է կրել:Ցավոք, կան կորուստներ նաև հայկական կողմից: Կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները՝ ՊԲ-ն խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, և շուրջ 30 տանկ ու հետևակի մեքենա։
18:02 27.09.2020
ԱԺ-ն սկսել է հատուկ նիստի աշխատանքները: 115 պատգամավոր է գրանցվել, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի գործողությունների ժամանակ նախ գործի է դրվել հրետանին, հրթիռային հարձակումից հետո գործի է դրվել ծանր տեխնիկան և հարձակման թիրախ են դարձել ՊԲ բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով: «Սա, ըստ […]
13:24 27.09.2020
Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել։
12:18 27.09.2020
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
11:16 27.09.2020
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։
23:25 26.09.2020
Խարկովի մարզպետ Ալեքսեյ Կուչերը պատմել է, որ իրեն հայտնի են Խարկովի մերձակայքում կործանված Ան-26 ինքնաթիռի օդաչուի վերջին զրույցի մանրամասները: Նրա խոսքը մեջբերում է Obozrevatel.ua-ի Telegram-ի ալիքը։ «Ես հաստատ գիտեմ, որ կործանումից 45 վայրկյան առաջ օդաչուն խոսում էր երկրորդ օդաչուի հետ, նրանք քննարկում էին վայրէջքի հնարավորությունը»,- ասել է Կուչերը: Ուկրաինայի մասնագետներն ու իրավապահները Խարկովի մարզում տեղի […]
22:17 26.09.2020
Հակահայ քարոզչության չափաբաժինը ադրբեջանա-թուրքական լրահոսում վերջին շրջանում զգալի ավելացել է: Ինֆորմացիոն պատերազմում ադրբեջանական կողմից նոր ապատեղեկատվություն է սկսել տարածվել: Ինչպիսի տարածաշրջանային զարգացումներ կարելի է կանխատեսել՝ արևելագետներն այսօր որոշակի մեկնաբանություններ են տվել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 26.09.2020
Սահմանադրական դատարանին այս շաբաթ չհաջողվեց նախագահ ու տեղակալ ընտրել` չնայած երեք օր շարունակ տևած քննարկումներին: Բարձր դատարանը հաջորդ շաբաթ էլ կշարունակի իր աշխատանքները: Սահմանադրական դատարանի շաբաթվա քրոնիկան ու նախագահի և փոխնախագահի ընտրության ժամկետները՝ տեսանյութում:
11:19 26.09.2020
«Իրենց քարոզչությունը երբեք չի դադարում, մենք պատերազմի մեջ ենք, և ինֆորմացիոն պատերազմի ընթացքում չի լինում դադար։ Թուրք -ադրբեջանական քարոզչության որոշակի ակտիվացումը պայմանավորված է դիվանագիտական և ռազմական պարտություններով»,- խոսելով վերջին շրջանում ադրբեջանական և թուրքական կողմերից հակահայ քարոզչության ակտիվացման մասին՝ ասել է քրդագետ Վահրամ Պետրոսյանը։ Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն վերջին շրջանում հայտարարություններ է տարածում, թե Հայաստանը տապալել է […]
23:50 25.09.2020
Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, փոխանցում է «Корреспондент.net»-ը: Ոստիկանության տվյալներով ՝ օդանավում եղել է 28 մարդ ՝ անձնակազմի 7 անդամ և 21 կուրսանտ։ Հայտնաբերվել են 22 զոհվածների մարմինները, 2 մարդ տուժել է, և 4 մարդու որոնումները շարունակվում են: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 21:55-ին: Խարկովի […]
22:15 25.09.2020
«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։ Այս նստաշրջանը տարբերվող էր մյուսներից: Խորհրդարանը նստաշրջանի 5 աիսներից 3-ը աշխատել է բացառիկ պայմաններում, այսպես կոչված, ֆորսմաժորային իրավիճակում: Ըստ այդմ՝ տարբերվող են եղել նաև խորհրդարանի աշխատանքների արդյունքները: Ասուլիսին «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի պատասխանատուներից բացի, մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ: […]
21:41 25.09.2020
Թուրքիայում ազգային արժույթը` լիրան, շարունակում է աննախադեպ տեմպերով արժեզրկվել: Այսօր Թուրքիայի Կենտրոնական բանկը ստիպված է եղել լրջորեն խստացնել ֆինանսավարկային քաղաքականությունը: Փորձագետների մեծ մասը նշում է, որ դա հազիվ թե օգնի փրկել թուրքական տնտեսությունը անխուսափելի խնդիրներից: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 25.09.2020
Ի՞նչ պետք է անի Հայաստանն այն քաղաքացիների համար, որոնք սահմանի փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի, որո՞նք են միգրանտների խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհները. այդ հարցերի շուրջ այսօր Հեռանկարի տաղավարում բանավիճել են տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրանք խոսել են նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հանդեպ դիրքորոշման մասին։ Մանրամասները՝ […]
21:06 25.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ:Փաշինյանը իր խոսքը սկսել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման հիմնադրման 75-ամյակի անդրադարձով․ Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում […]
18:54 25.09.2020
Անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստանալու պատճառով Երվանդ Խուդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ: Սահմանված ժամկետներում ՍԴ դատարանի նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն: Ինչ վերաբերում է ՍԴ փոխնախագահի ընտրությանը, ապա աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվել է մինչև երկուշաբթի՝ ժամը 11:00-ն:
16:14 25.09.2020
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո էլ նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը՝ նպաստելով ոլորտի […]
16:03 25.09.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2012-2013 թվականներին մի ՍՊ ընկերության տնօրինություն, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող հարկային 8 հաշիվներում մտցրել է ակնհայտ […]
15:56 25.09.2020
Ինչպես արդեն հաղորդել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Դատարանն ընդմիջման է գնացել, քանի որ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները դատավորին ինքաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատարանի դահլիճի մոտ են հավաքվել Ծառուկյանի կուսակիցներն ու համակիրները: Կենտրոնացած են նաև ոստիկանական ուժեր: SHANTNEWS.am-ի հաղորդմամբ՝ դատարանի բակում […]
15:29 25.09.2020
Չգիտեմ՝ պարոն Թովմասյանն ինչ տեղեկություն ունի: Լրագրողների հետ զրույցում այսպես նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ՍԴ մյուս դատավոր Հրայր Թովմասյանի հայտարարությանը: Նա ասել էր, որ իր չճշտված տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածության վերաբերյալ որոշակի այլ սցենարներ են քննարկվել: «Չգիտեմ՝ պարոն Թովմասյանն ինչ ինֆորմացիա ունի և որտեղից: Քննարկում ենք պարոն Խունդկարյանի թեկնածությունը: Երեք-չորս դատավոր […]
15:18 25.09.2020
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իր հայտարարությունից հետո ՍԴ նախագահի թեկնածության վերաբերյալ «որոշակի այլ սցենարներ են քննարկվել»: Նա նաև խոսել է այն մասին, թե ինչու հրաժարական չէր տալիս ՍԴ նախագահի պաշտոնից:
14:47 25.09.2020
Փարիզում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ, չորս մարդ դանակահարվել է։ Այս մասին հաղորդում է Рен ТВ-ն։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները եղել են առնվազն երկուսը։ Ներկայումս Փարիզի իրավապահները որոնում են նրանց։ Հաղորդվում է նաև, որ չորս տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մի քանի օր առաջ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները վերահրատարակելուց հետո «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը […]