22:26 29.09.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ «Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր […]
22:24 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից: «Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն […]
22:12 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Այսօր առավոտվանից Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի տարածքի գյուղերը, իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: […]
22:07 29.09.2020
Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։
21:45 29.09.2020
Այսօր ևս հակառակորդի զավթողական մտադրությունը ձախողվել է. հերթական ասուլիսում հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Ավելին ՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած դիրքեր հյուսիսային և հարավային ուղղություններով: «Այսօրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական ծանր զրատեխնիկա, 13 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի մարդկային […]
21:32 29.09.2020
ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին այսօր ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա: Նա խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ: Այսօր միջազգային գործընկերներին իրավիճակը ներկայացրել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն […]
15:15 29.09.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ մեր ԶՈՒ-ն ևս մեկ ԱԹՍ է խոցել։
13:25 29.09.2020
Իրականում այս պահին էլ տարբեր ուղղություններով լինում են քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և քաղաքացիական բնակավայրերը հրետակոծելու դեպքեր, բայց առաջին օրն ամենամեծ ալիքն է եղել: SHANTNEWS-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Բոլոր քաղաքներն ու շրջկենտրոնները հրետակոծել են: Այստեղից ակնհայտորեն կարելի է ասել, որ նպատակային ու հասցեական կերպով նրանք թիրախավորել են նաև քաղաքացիական […]
12:57 29.09.2020
Արցախում աշխատող Shantnews-ի նկարահանող խումբը խոսել է կամավորականների հետ: Նրանք նշել են, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ ու տրամադրված են հաղթանակի: Մանրամասները՝ տեսանյութում:
12:53 29.09.2020
Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 […]
12:14 29.09.2020
Ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանին իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն ամփոփել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են թեժ մարտեր, մոտ 60 կորուստով հետ է շպրտվել, այս պահին մարտերը շարունակվում են, և ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի, իրավիճակն արագ է փոխվում, րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր»,-ասել է նա: Մարդու […]
21:36 28.09.2020
Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին: ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրեց արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում […]
20:40 28.09.2020
Արցախի տեղեկատվական շտաբում քիչ առաջ տեղի է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի ասուլիսը: Արթուր Սարգսյանը ամենավերջին տեղեկություններն է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակից: «Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում […]
20:20 28.09.2020
ՀՀ դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հակադարձման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախորդ օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ այլ երկրների իր գործընկների հետ։ Վարչապետ Փաշինյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ»,- ասաց Նաղդալյանը։ […]
14:32 28.09.2020
Կամիկաձե ԱԹՍ-ը՝ Մարտակերտի վրա։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել։
13:43 28.09.2020
Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները: Տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ու կից տեսանյութ հրապարակել։
12:45 28.09.2020
Ադրբեջանական կողմը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը. այս մասին SHANTNEWS.am-ի՝ Ստեփանակերտում գտնվող նխարահանող խմբի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Պողոսյանը նաև ասել է, որ շարունակում են կոչ անել բնակիչներին մնալ ապաստարաններում: Անցած գիշերվանից հետո զոհերի թիվը չի ավելացրել, բայց կան վիրավորներ: Մանրամասները՝ տեսանյութում։
12:33 28.09.2020
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով Հայաստանից Արցախ հեռախոսազանգերի թեմային, մեկ անգամ ևս հանդես եկավ խնդրանք-հորդորով։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ այդ հեռախոսազանգերը խանգարում են կառավարման համակարգերի իրականացմանը և ստեղծում են գերծանրաբեռնվածություն, այլև պարունակում են վտանգի ռիսկ․ «Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք անընդհատ զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, դրանցով իրենց […]
12:11 28.09.2020
Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերն ընթացել են մարտեր։ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրել է վերջին նորությունները մարտական գործողությունների վերաբերյալ։ «Մեր ԶՈՒ-ին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք ետ ենք մղել։ Մենք որոշ դիրքեր ետ ենք վերցրել, ամբողջական […]
08:36 28.09.2020
Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:
01:06 28.09.2020
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչը․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցեղասպան մեծ եղբոր […]
23:18 27.09.2020
Արցախի դեմ, բացի Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը; Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը; «Ոչ միայն անօդաչուներ, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են թուրքական զորամիավորներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է՝ միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը, և իհարկե, […]