TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արտակարգ դրության ժամկետը  երկարաձգելու հարցի քննարկումը ԱԺ հատուկ նիստում

22:03 13.07.2020

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը քննարկվել է ԱԺ հատուկ նիստում: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է խորհրդարանին ներկայացրել այն երկարացնելու հիմքերը: Դրա անհրաժեշտությունից մինչև պատվաստանյութի ձեռքբերում ու միջազգային ավիափոխադրումներ. պարետին ուղղված հարցերը բազմաբնույթ են եղել, հարց տալու համար հերթագրվել է 30 պատգամավոր: Ելույթների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, հանդես եկել հանրահավաքների վերաբերյալ սահմանափակումը […]

̰
Ինչ խնդիր էր լուծում Բաքուն այս չստացված սադրանքով․ հարցազրույց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

21:54 13.07.2020

Ո՞րն էր ադրբեջանական դիվերսիայի նպատակը, ի՞նչ խնդիր էին ցանկանում լուծել և ի՞նչ արդյունքի հասան մեր հակառակորդները. այս և մի շարք այլ հարցեր Արամ Աբրահամյանը քննարկել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Ըստ փորձագետի՝ վարկածները շատ են՝ սկսած նրանից, որ  սահմանախախտները հարբած են եղել, մինչև այն, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, պլանավորված է եղել, սակայն իրականություն […]

̰
Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել

21:29 13.07.2020

Գյումրիում մոտ երկու ժամ շարունակվող հորդառատ անձրևի հետևանքով մեծ վնասներ են կրել գրեթե բոլոր թաղամասերը։ Ջրածածկ են եղել  փողոցներ, սեփական տների բակեր, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Փողոցները հեղեղի պատճառով անանցանելի են, մեքենաները մնացել են ջրածածկ փողոցներում։ Երևանյան խճուղում մեքենաների  կուտակումներ են կամրջի տակ։ Տեղումներից հետո Գյումրիի փողոցներում հաճախ է այս վիճակը կրկնվում: Մի շարք փողոցներում […]

̰
Գյումրիում ջրի ու կարկտից ձևավորված սառցաբեկորների տակ մնացած ավտոմեքենաների ուղևորներին դուրս են բերել փրկարարական նավակներով

20:40 13.07.2020

  Գյումրիում մեկ ժամից ավելի  տեղացած հորդառատ անձրևը, որն ուղեկցվել է կարկտով, մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր թաղամասերին։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Բոլոր փողոցները հեղեղի պատճառով  դարձել են անանցանելի։ Վտանգավոր և արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանյան խճուղում, որը տարբեր ուղղություններով դեպի քաղաք մտնող գլխավոր մուտքն է։ Փողոցի շրջանաձև […]

̰
Հորդառատ անձրևից հեղեղված Գյումրին

18:48 13.07.2020

Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: SHANTNEWS-ը ներկայացնում է կադրեր անձրևներից հեղեղված Գյումրիից:

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից

18:30 13.07.2020

Հանգստյան օրերին մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։ «Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ, […]

̰
Ալիևի հայտարարությունը ներքին լսարանի համար էր. Հովհաննես Իգիթյան

18:14 13.07.2020

Հայ ադրբեջանական շփման հարավային սահմանին երեկվանից սկսված լարվածության մասին ԱԺ-ում խոսել է ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմից իրավիճակը սրելու պատճառները դեռ կհետաքննվեն, սակայն իր ենթադրություններով դա   Ադրբեջանի նախագահի՝ հուլիսի 6-ին արված ռազմատենչ հայտարարությունների տրամաբանական շարունակությունն է: «Հուլիսի 6-ին մի ռազմական հիվանդանոցի բացման ժամանակ Ալիևը խոսեց կորոնավիրուսի […]

̰ ̰ ̰
Ըստ նախնական կանխատեսումների՝ ակնկալվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական 140 արձանագրված դեպք․ Ավինյան

15:02 13.07.2020

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը քննարկվել է ԱԺ-ում: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է խորհրդարանին ներկայացրել այն երկարացնելու հիմքերը: Պարետի վստահեցմամբ՝ թեստավորման կարողությունների աճին նպաստել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք էին լաբորատորիաներին թեստավորման հնարավորություն տալն ու թեստերի տեղական արտադրության հիմնումը։ Արդեն 8000 թեստ փոխանցվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ինստիտուտին, նախատեսվում է ստեղծել ավելի քան […]

̰
ԱԺ-ում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրական փաթեթը

13:45 13.07.2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Նախագծի հեղինակ Վահագն Թևոսյանը նշել է, որ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մեծ թվով առաջարկություններ են ստացվել ինչպես կառավարությունից, այնպես էլ պատգամավորներից: Կառավարության ներկայացրած 45 առաջարկությունների մեծ մասն ընդունվել է: […]

̰
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով

11:26 13.07.2020

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Նման որոշում ընդունվեց այսօր՝ հուլիսի 13-ին՝ Կառավարության արտահերթ նիստում: Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թ. օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն:

̰
Հակառակորդն ունի զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան

11:19 13.07.2020

Կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ ի՞նչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Նախարարը նշեց՝ երեկ մեր դիրքերին մոտեցել է ՈՒԱԶ, զինծառայողներն անհասկանալի պատճառով դուրս են եկել և շարժվել դեպի մեր դիրք: Տոնոյանը հստակեցրեց՝ դիրքը ՀՀ տարածքում է՝ անմիջապես մեր սահմանի վրա: «Քանի որ […]

̰
Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. Նիկոլ Փաշինյան

11:08 13.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի մեկնարկին խոսեց հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին: Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: «Դրանով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա: Վարչապետը մտահոգիչ համարեց նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս […]

̰
Այս պահին կրակոցները դադարել են. Տեր Աբել քահանա Քարտաշյան

01:11 13.07.2020

Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանի խոսքերով՝ այս պահին կրակոցները դադարել են։ Նրա խոսքերով՝ Չինարիի և Մովսեսի բնակչությանը վտանգ չի սպառնում։ «Մենք վստահ ենք մեր զինվորների պրոֆեսիոնալիզմի, ուժի և կամքի վրա», – նշել է նա։

̰
Անցած շաբաթ շատ լավ այց եմ կատարել Արցախ. Արայիկ Հարությունյան

19:35 12.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Անցած շաբաթ շատ լավ այց եմ կատարել Արցախ: Նախագահ Արայիկ Հարությունյանի և Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրթական բարեփոխումներին ու համատեղ իրականացվող աշխատանքներին»:

̰
Էրլինգ Հոլանդին դուրս են վռնդել գիշերային ակումբից

18:43 12.07.2020

Հայրենիքում արձակուրդն անցկացնող Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ գիշերային ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցը վռնդում է երիտասարդ նորվեգացուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Erling Haaland was kicked out of a club in Norway last night. ??? pic.twitter.com/oaeLJUyBMw […]

̰
Ռումինիայում մի քանի րոպեում 3 անգամ 11 մետրանոց հարված չեն իրացրել

18:10 12.07.2020

Անսովոր դրվագ է տեղի ունեցել ռումինական երկրորդ լիգայի «Պետրոլուլ» – «Ռապիդ Բուխարեստ» խաղում: Երկրորդ խաղակեսում մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Ռապիդի» դարպասին: Բուխարեստյան թիմի դարպասապահ Միհայ Պոպը հետ է մղել 11 մետրանոց հարվածը, սակայն մրցավարն արձանագրել է կանոնների խախտում, քանի որ կանոնների համաձայն` հարվածի պահին դարպասապահի գոնե մեկ ոտքը պետք է գտնվի դարպասի գծի վրա, և […]

̰
Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ. Արցախի նախագահն այցելել է զորամաս, որտեղ զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները

16:41 12.07.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից: Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական […]

̰
Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար

15:34 12.07.2020

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Այս պահին երկրում 53 սպանդանոց կա: Այն տնտեսվարողները, որոնք կցանկանան նախապես նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից:

̰
Լուկաս Սելարայանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Կոմումբուսը» ջախջախեց «Ցինցինատիին»

13:35 12.07.2020

Լուկաս Սելարայանի «Կոմումբուսը» MLS is back մրցաշարի շրջանակում 0:4 հաշվով հաղթանակ տարավ «Ցինցինատիի» նկատմամբ։ Հայազգի ֆուտբոլիստը 27-րդ րոպեին տուգանային գեղեցիկ հարվածով բացեց հանդiպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում նրա փոխանցումից հետո աչքի ընկավ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Զարդեսը:

̰
Ռոնալդուի դուբլը փրկեց «Յուվենտուսին» պարտությունից

13:20 12.07.2020

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ատալանտային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով: 16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան: 55-րդ րոպեին թուրինյան թիմի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 80-րդ րոպեին «Ատալանտան» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկու գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն վերջին րոպեներին […]

̰
UFC 251․ Պյոտր Յանը նվաճեց թեթևագույն քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը

13:15 12.07.2020

Ռուսաստանցի Պյոտր Յանը UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հաղթել է բրազիլացի Ժոզե Ալդոյին: Մենամարտը կայացել է UFC 251 մրցաշարի շրջանակներում և ավարտվել է նոկաուտով 5-րդ ռաունդի ավարտից 1 րոպե 36 վայրկյան առաջ: 27-ամյա Յանայի համար սա 15-րդ հաղթանակն է կարիերայի 16 մարտերում։ 33-ամյա Ալդոն 7-րդ պարտությունը կրեց 35 մարտերում: https://youtu.be/pb3kGx9Agl4  

̰
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի

23:12 11.07.2020

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին, դիմեց փախուստի: Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

̰
Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից

22:55 11.07.2020

Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է անձամբ երգչուհին իր Instagram-ի էջում: «Բարևներ, իմ սիրելիներ, բարևներ, իմ սքանչելիներ: Այս առավոտը բերեց բազմաթիվ հրաշալի, դրական լուրեր: Բանն այն է, որ կորոնավիրուսի իմ թեստը բացասական է, այսինքն՝ այժմ ես վարակակիր չեմ և շուտով կարող եմ տուն վերադառնալ»,-  ասել է Ցոյը: Երգչուհին նշել է, […]

̰
Կարեն Վարդանյանի հիշատակին. «Շանթ» հ/ը արխիվից

22:49 11.07.2020

Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա 7 արտոնագրված գյուտերի հեղինակ էր, մեծ ներդրում էր ունեցել «Դիջիթեք էքսպո»-ի Արմաթ ինժեներական լաբորատորիաների, «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի, ՏՏ մի շարք նախագծերի և տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի ստեղծման գործում: Կարեն Վարդանյանը բազմիցս է հյուրընկավել «Հորիզոն»-ում և «Հեռանկար»-ում: Առանձնացրել ենք արխիվում […]

̰
Ներկայացնում ենք «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենափոքր անդամին. ԿԳՄՍ-ը տեսանյութ է հրապարակել

20:49 11.07.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենափոքր անդամին. իննամյա թավջութակահարուհին է՝ տաղանդավոր Լյանա Ուլիխանյանին:

̰
Երբ հայրիկն ընդհատակում էր, երեխաները նրա հետ տեսաուղերձներով էին շփվում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

19:22 11.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել դստեր՝ Մարիամի մասնակցությամբ, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Երբ հայրիկն ընդհատակում էր, երեխաները նրա հետ տեսաուղերձներով էին շփվում: Մարիամը այս տեսագրության ժամանակ խիստ անհանգիստ է, որ հանկարծ սխալ բան չասի, և տան «պատերը չլսեն» իր գաղտնի ցանկությունները»,- գրել է Աննա Հակոբյանը:

̰
Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերվել են դիմակ չկրող անձինք

19:07 11.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2 անձ, որոնց նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ […]

̰
Էյֆելյան աշտարակը բացում է ամառային պատշգամբը

17:00 11.07.2020

Էյֆելյան աշտարակը բացում է 57 մետր բարձրության վրա գտնվող ամառային պատշգամբը: Այս մասին հայտնում է BFM Paris-ը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP