TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+14.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հեղեղներ Նեպալում. կան զոհեր և անհետ կորածներ

12:59 11.07.2020

Նեպալի կենտրոնական շրջաններում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են գետերի վարարման ու սողանքների պատճառ, այդ ամենի հետևանքով մահացել է 24 մարդ։ Եվս 23 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի հետևանքով վնասվել են բազմաթիվ տներ, փակվել են ճանապարհներ: https://www.youtube.com/watch?v=pU_nSnQGBKg

̰
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է «Շախտյորին»

10:52 11.07.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր նախկին թիմին՝ Դոնեցկի «Շախտյորին»՝ հերթական անգամ Ուկրաինայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ «Շախտյորին» հերթական չեմպիոնության կապակցությամբ: Առա՜ջ «Շախտյոր», միշտ առաջին տեղում», – դոնեցկյան ակումբի ինստագրամյան էջում հրապարակված տեսաուղերձում ասել է Մխիթարյանը:   Посмотреть эту публикацию в Instagram   ?⚒ «Вперед, «Шахтер»! Всегда на первом месте!» […]

̰
«Ռոման» գրաֆիկական պատկերով ներկայացրել է Մխիթարյանի փոխանցումով Վերետուի խփած գոլը

19:25 10.07.2020

Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-«Պարմա» հանդիպման ժամանակ  Վերետուի խփած գնդակը հռոմեական թիմը ներկայացրել է գրաֆիկական պատկերման շնորհիվ: Հիշեցնենք, որ այս գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մինչ այդ նա նաև գոլի հեղինակ էր դարձել, իսկ խաղից հետո ճանաչվել էր լավագույնը:

̰
3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

19:20 10.07.2020

Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի […]

̰
Մեսսիի բոլոր՝ 700 գոլերը ներկայացվել են մեկ տեսանյութում

17:07 10.07.2020

Լա լիգայի 33-րդ տուրի «Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղում Լիոնել Մեսսիի խփած հերթական գոլը 700-րդն էր իր կարիերայի ընթացքում: Ստորև ներկայացված տեսանյությում ներառված են Մեսսիի բոլոր՝ 700 գոլերը:

̰
Հայաստանը պատրաստ է դառնալ քաղաքակրթությունների ու ժողովուրդների երկխոսության հարթակ. վարչապետ

14:12 10.07.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում ընթանում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը: Անվտանգության խորհրդի նիստին ներկա է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, […]

̰
Բուլղարական «Լոկոմոտիվի» 5 ֆուտբոլիստ և 50 երկրպագու երկրի գավաթում հաղթանակը տոնելիս վարակվել են կորոնավիրուսով

20:22 09.07.2020

Պլովդիվի «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը հայտնել է ակումբում կորոնավիրուսով վարակվելու 7 դեպքի մասին: Հիվանդացել են 5 ֆուտբոլիստներ և մարզչական շտաբի 2 ներկայացուցիչներ: Հուլիսի 1-ին «Լոկոմոտիվը» նվաճել է Բուլղարիայի գավաթը, ինչից հետո ֆուտբոլիստները հաղթանակը տոնել են երկրպագուների հետ: Պլովդիվի «Մարիցա» թերթի տեղեկություններով՝ հենց դա էլ հիվանդության տարածման պատճառ է դարձել։ Բացի խաղացողներից, կորոնավիրուսով վարակվել են մոտ 50 […]

̰ ̰ ̰
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները միացել են «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» ակցիային

19:32 09.07.2020

Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների ֆուտբոլիստները, ՀՖՖ մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում, կոչ են արել կրել դիմակներ:

̰
Բուրիաթիայում կորոնավիրուսի դեմ պայքարում են խոր փոսի օգնությամբ

19:30 09.07.2020

Բուրիաթիայի Շուլութա գյուղի տեղական ինքնակառավարման մարմինները պատերազմ են հայտարարել կորոնավիրուսին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նրանք խոր փոս են փորել գյուղի շուրջը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնեն բնակիչներին: Գյուղի տարածք կարող է մտնել միայն շտապօգնությունը և այն մեքենան, որը մթերք է ներկրում:

̰
16-ամյա դարպասապահը, որին հարվածել էր կայծակը, ապաքինվում է

19:25 09.07.2020

Ռուսական «Զնամյա Տրուդա» ակումբի դարպասապահ Իվան Զաբորովսկին, որին մարզման ժամանակ հարվածել էր կայծակը, պատմել է իր ինքնազգացողության մասին և շնորհակալություն հայտնել աջակցության խոսքերի համար: 16-ամյա դարպասապահը հոսպիտալացվել էր, ինչից հետո տեղափոխվել էր արհեստական կոմայի մեջ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Զաբորովսկին ուշքի է եկել և վիճակը բարելավվում է: Невероятное видео: во время тренировки в […]

̰
Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին

18:11 09.07.2020

Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։ Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն: Ոստիկանության պետը ներկայացրեց […]

̰
Հարձակումը ծրագրված աշխատանքի արդյունք էր. սիրիահայ լրագրողը մանրամասներ է հաղորդել Բեռլինից

18:10 09.07.2020

Գերմանիայի իշխանությունները խոստացել են բացահայտել Բեռլինում սիրիահայ լրագրողի դեմ հարձակում գործած մարդու ինքնությունը: Հիշեցնենք՝ օրեր առաջ սիրիահայ լրագրող Գևորգ Էլմասյանը Բեռլինում հարձակման էր ենթարկվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հալոնգ նեղուցը ճանաչվել է աշխարհում բնության կերտած ամենագեղեցիկ վայրերից մեկը

17:15 09.07.2020

Վիետնամական Հալոնգ նեղուցը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկ՝ բնության 50 հրաշքներից մեկը: Insider ամսագրում գրված է, որ նեղուցը համարվում է աշխարհում ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը, որը բնությունն է կերտել, այլ ոչ մարդկային ձեռքը:

̰
Անհամբեր սպասում ենք Աշոտին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել

16:49 09.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Անհամբեր սպասում ենք Աշոտին»,- գրել է Աննա Հակոբյանը որդու զորացրման առիթով։ Նա նաև տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, որդու զորացրման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կատարել գրառում և կից հրապարակել տեսանյութ։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/726990664760159?__xts__[0]=68.ARBbFansL4S8W1oB35s1Q1gkGqwJOEW928EGTLJEJAVpLP76T5uJHoCG4W430kIkaAkeXJsA40-1-zGcTu_vScLTiBBFGp2QUJSW5VKD4EwUY6TEeascdGwSkqVby9AAU8cyZfWDC2wICqTi8lcbjPM_ywlI0o6AL6080emTGr4JL0ABNu1BRO54EJtdNE3PPvADTv9oSuSA3pcoALZVVAlJAO4UCCgejHoYlwU3jfYeg15m0rGaS4xEWJkgoAfvLzUeARRJEk1fgUfJ_3fEX8PkTNvEnx3K4Mq2aGYwTKFxNZv9o1Mtm68mNd3zSem9LK71p027maL0wOD-DeCG7jQ&__tn__=-R

̰
Խուսափել էլփոստում կարևոր տեղեկությունները պահելուց. Հայրապետյանի խորհուրդը

13:10 09.07.2020

Վերջին դեպքերի ընթացքում, երբ կորոնավիրուսով վարակված մարդկանց և կոնտակտավորների տվյալներ էին հրապարակվել, առաջին դեպքում հրապարակված մարդկանց ցուցակը պարունակում էր 3500 քաղաքացու տվյալ, երկրորդ դեպքում՝ մոտ 1000: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը՝ նշելով, որ այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են թիրախավորվել, հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել, քանի որ […]

̰
Շրջանառվող անունների 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը, Սիմոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուների մասին

13:03 09.07.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ՄԻԵԴ որոշմանը՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին 3 դատավորների պահանջների վերաբերյալ: Սիմոնյանի խոսքերով՝ իրենք նման ակնկալիք չեն էլ ունեցել, որ միջանկյալ միջոց կկիրառվի, և առհասարակ այդ որոշման հետ կապված որևիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Լրագրողները հետաքրքրվել են նաև ՍԴ […]

̰
ԱԺ հանձնաժողովում որոշվել է «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանել 24-ժամյա ռեժիմից

12:55 09.07.2020

Տեսչական մարմինների գրասենյակի նախագիծը թեև հրատապ ռեժիմով է բերվել, բայց հանձնաժողովում մանրամասն քննարկում է եղել, և լիովին պատրաստ էր փաթեթն ամբողջությամբ ընդունելուն: Այս հարցում պատգամավորները վստահ էին, և այդ մասին բարձրաձայնեց Բաբկեն Թունյանը: Սակայն նաև խոսեց մյուս փաթեթի մասին, որը որոշվել էր հանել 24-ժամյա ռեժիմով ընդունվող հարցերի օրակարգից: Խոսքը «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների մասին է: […]

̰
27-ամյա քաղաքացին Ֆեյսբուքով վարկ է առաջարկել ու անձնագրի սկան պահանջել. Գևորգ Հայրապետյան

11:56 09.07.2020

«Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները համացանցում և չդառնալ ֆիշինգի զոհ» թեմայով ասուլիսի ժամանակ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ ամեն տարի ավելի շատ մարդ է դիմում գործակալություն, և ավելի շատ վարույթներ են հարուցվում, այդ թվում՝ քրեական գործեր: «Անգամ քրգործ կա, որ 27-ամյա քաղաքացին Ֆեյսբուքով գրել է, ասել՝ վարկ ենք տրամադրում, անձնագիրը սկանավորած կուղարկե՞ք, […]

̰
Հնարավոր է՝ նամակներ գան նաև ծանոթների անունից. Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

11:53 09.07.2020

Կասկածելի նամակ, անծանոթից նամակ ստանալու դեպքում չպետք է անցնել հղումով: Այդ մասին ասուլիսի ժամանակ զգուշացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը: Նա նշել է, որ հնարավոր է՝ նաև նամակներ գան ծանոթների անունից՝ 1 տառի կամ սիմվոլի տարբերությամբ: Այդպիսի նամակներ կարող են ստացվել հատկապես տարբեր բանկերի, կազմակերպությունների անունից: Հայրապետյանի խոսքով՝ այսօր գործակալության էջում հրապարակվելու […]

̰
ԱԺ արտահերթ նիստն ընթանում է կիսադատարկ դահլիճում

11:21 09.07.2020

ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանը, քննարկում երեկ ընդունված այն նախագծերը, որոնց համար սահմանվել էր 24-ժամյա ռեժիմ: Նիստին քիչ թվով պատգամավորներ են ներկա, 76 պատգամավոր է գրանցվել «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, ևս մի քանիսը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի […]

̰
Քիմ Քարդաշյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սերժ Թանկյանի նկարներով ֆիշինգ է իրականացվել

11:08 09.07.2020

Վերջին շրջանում ֆիշինգի դեպքերը Հայաստանում շատացել են, ինչը կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ մարդիկ ավելի շատ են հիմա լինում համացանցում։ Այս մասին ասուլիսի մեկնարկին նշել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ Այդպիսի օրինակ է տարբեր հայտնի մարդկանց նկարներով առաջարկությունները, որոնց նպատակն օգտատերերի հաշիվները կոտրելն է։ Այդպիսի արշավ եղել է […]

̰
Եթե դիմակը կարող է թեկուզ 10 տոկոսով նվազեցնել որևէ մեկի վարակվելու ու մահանալու հավանականությունը, ուրեմն պետք է այն կրել. Վանիկ Հակոբյան

19:15 08.07.2020

Վերջերս «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի խմբագիր Վանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ  83-ամյա հոր մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի հետևանքով զարգացել է ատիպիկ թոքաբորբ։ Նա  միաժամանակ լուսանկար էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է վարակը աննկատ ախտահարում հիվանդի թոքերը։  «Հորիզոն»-ի եթերում Վանիկ Հակոբյանն  այսօր խոսել է այն մասին , թե ինչն […]

̰
Թուրքիան ռուսական С-400 ԶՀՀ-ի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ է անցկացրել. ԶԼՄ

18:43 08.07.2020

Թուրքիայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ են անցկացվել: Այդ մասին հայտնել է Fighter Jets World պորտալը: Փորձարկումները անցկացվել են թուրքական «Մյուրտեդ» ավիաբազայում: Այդ փորձարկումները սկսվել են հուլիսի 4-ին և կշարունակվեն մինչև նոյեմբեր: Այսկերպ փաստորեն Թուրքիան անտեսել է ԱՄՆ-ի զգուշացումներն այն մասին, որ նման փորձարկումներ սկսելու դեպքում կարող են պատժամիջոցներ […]

̰
60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա

18:15 08.07.2020

Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է […]

̰
Կարծում եմ՝ Էջմիածնի հետ համատեղ քննարկման արդյունքում հնարավոր է հանգել ընդհանուր եզրակացության. Լիլիթ Մակունց

17:50 08.07.2020

Բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում առանձին չդասավանդելու նախաձեռնությանը։ «Կարծում եմ՝ քրիստոնեությունը և հայ եկեղեցին թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար, շատ կարևոր դեր են ունեցել, և […]

̰
ԿԸՀ-ն ոչ թե նախադեպային որոշումներ է կայացնում, այլ կայացնում է որոշումներ, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրության պահանջներին. Մուկուչյան

17:38 08.07.2020

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց և մերժեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը, որով պահանջում էր կուսակցությանը վերադարձնել 1 մանդատ: Նիստից հետո Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ն մանդատ տալու լիազորություն չունի, եթե չկա թափուր մանդատ: Իսկ այն հարցին, թե գուցե ԿԸՀ-ն նախադեպային որոշո՞ւմ կայացներ, նա ասաց. «ԿԸՀ-ն պետական մարմին է. ոչ […]

̰
Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ. Մակունցի պատասխանը Ալիևի հայտարարություններին

17:30 08.07.2020

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է, որ շատ քիչ բան էր փոխվել Ալիևի վերջին և դրան նախորդած ելույթի միջև։ «Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն […]

̰
ԼՀԿ-ն դեռ քննարկելու է իր հաջորդ քայլերը՝ 18-րդ մանդատը վերականգնելու համար. Խաժակյան

17:25 08.07.2020

Սա անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը: Թե ինչու դիմումում չէին նշել պատգամավոր Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու տարբերակը հարցին ի պատասխան՝ Խաժակյանը նշեց, որ իրենց խնդիրը Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերի 1/3-ի համամասնությունը վերականգնելն է: Թե որն է լինելու կուսակցության հաջորդ քայլը, դեռ քննարկելու են […]

̰
BACK_TO_TOP