TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները

18:10 16.07.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Պարզվել […]

̰
Տավուշի մարզպետը հայտնել է Բերդ տանող առավել անվտանգ ճանապարհը

13:54 16.07.2020

Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է։ Այդ մասին ասել է Տավուշի մարզպետը՝ նշելով, որ բոլոր ճանապարհներն այս պահին բաց են։ Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում։

̰
Հեղեղներ իտալական Պալերմոյում. կան զոհեր և վիրավորներ

13:45 16.07.2020

Իտալիայի Պալերմո քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից 2 մարդ է զոհվել: 2 երեխա հոսպիտալացվել է: 40 րոպե տևած անձրևը հեղեղել է բազմաթիվ փողոցներ և տներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Հակակառավարական ակցիաներ Բուլղարիայում

13:44 16.07.2020

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և նրա կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 9-ին, երբ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո ձերբակալվել և հարցաքննվել էին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի […]

̰
Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք. Հայկ Չոբանյան

13:40 16.07.2020

Այս պահին հարաբերական անդորր է։ Այդ մասին Իջևանում ճեպազրույցի ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չաբանյանը: «Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասել է մարզպետը: Մարզպետը […]

̰
Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին․ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում է

13:35 16.07.2020

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ «Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

̰
Սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի ցույցեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում. կան ձերբակալվածներ

13:30 16.07.2020

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են իրականացվել: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել ընդդեմ սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու: Նաև ստորագրահավաք է իրականացվում սահմանադրական փոփոխությունները չեղարկելու նպատակով դատարան դիմելու համար: Համաձայն ռուսական լրատվամիջոցների՝ Սանկտ Պետերբուրգում ստորագրելու համար հերթեր են գոյացել: Տեղի իշխանություններն էլ հայտարարել են, որ բողոքի ակցիաները եղել են չարտոնված և ձերբակալել են ակցիայի […]

̰
Արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, որպեսզի մեկնեն մարտական դիրքեր. Հովհաննիսյան

13:28 16.07.2020

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը նախ՝  ներկայացրել է գիշերվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ շեշտելով, որ հայկական կողմը չունի կորուստներ, չի խոցվել նաև հայկական ԱԹՍ: «Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե հայկական կողմը օգտագործել է ԱԹՍ,  որը իրենց կողմից խոցվել է, սա պաշտոնապես հերքվել է և […]

̰
Կհայտարարագրվեն նաև պաշտոնյաների ծախսերը. փոփոխություն օրենքում

13:15 16.07.2020

«Հայտարարատուի ֆինանսական շարժը պատկերացնելու համար կհայտարարագրվեն նաև ծախսերը: Դրանք կհայտարարագրվեն հետևյալ  կերպ՝ անձը պարտավորվում է դրանք հայտարարագրել, եթե միանվագ ծախսը գերազանցում է 1 մլն դրամը կամ դրան համարժեք  արտարժույթը: Այդ ծախսերի թվին են դասվում հանգստի, կեցության, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության, ուսման կամ դասընթացների  համար, գյուղատնտեսական գործունեության համար կատարված ծախսերը: Հայտարարագրվելու է նաև ցանկացած այլ […]

̰
Քաղպաշտպանության զինծառայողները ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են. Ֆելիքս Ցոլակյան

12:50 16.07.2020

«Քաղպաշտպանության մեր զինծառայողները բոլոր ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են, գյուղերում են և տեսնում են՝ ինչ կատարվում: Մեր խնդիրն է այնտեղ բնակության անվտանգության ապահովումը, միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը: Հրդեհներ արդեն եղել են, մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են: Բոլոր նշված գյուղերում հրշեջ մեքենաներ կան, անձնակազմը կա, ամեն ինչը կա, լրացուցիչ ուժեր […]

̰
Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարիի հացի փուռը և հարակից տունը

12:48 16.07.2020

Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարիի հացի փուռը և հարակից տունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գրավոր քվեարկության իրավունք կունենան միայն ինքնամեկուսացման ու մեկուսացման ցուցում ունեցող պատգամավորները

12:29 16.07.2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով գրավոր քվեարկության իրավունք է տալիս համավարակի հիմքով մեկուսացման կամ ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորներին: Ինչպես ներկայացրել է հեղինակ Վահագն Հովակիմյանը, հաշվի են առնվել որոշ առաջարկություններ և ըստ այնմ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել փոփոխություններ: ««Ժամանակավոր անաշխատունակության հետևանքով» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի հիմքով ինքնամեկուսացած […]

̰
Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակի թուլացել է. վարչապետ

12:10 16.07.2020

«Ստիպված եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում շարունակում են գրանցվել կորոնավիրուսի նոր դեպքեր: Երեկ գրանցվել է 554 դեպք 2190 թեսթերի ընդհանուր թվից: Ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակի թուլացել է, և  մենք վերլուծում ենք, որ […]

̰
Ադրբեջանի հերթական անհաջող դիվերսիան. կառավարության նիստը սկսվեց իրավիճակի գնահատմամբ

11:43 16.07.2020

Կառավարության նիստն այսօր սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ներկայացմամբ: «Այս գիշեր՝ 03.40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ջոկատներն ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել՝ Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի […]

̰
Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ

08:33 16.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից այսօրվա հարվածից։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3055497261153080

̰
Կորոնավիրուսային վարակի վիճակագրական աղյուսակում Հայաստանը վերջին տասնօրյակում կայուն դիրք է զբաղեցնում

23:21 15.07.2020

Կորոնավիրուսի տարածման երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում Հայաստանը վերջին տասնօրյակում կայուն դիրք է զբաղեցնում: Մեր երկիրը 50-րդ տեղում է, որն իր զբաղեցրած ամենաբարձր տեղից ցածր է երեք հորիզոնականով: Ի՞նչ է նշանակում 50-րդ տեղը Հայաստանի համար և ինչ զարգացումներ են հնարավոր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել․ Արծրուն Հովհաննիսյան

22:52 15.07.2020

ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ բնակչի, վստահաբար կարող ենք ասել, որ չեն թիրախավորել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ այդտեղ այլ հարց կա. «Ադրբեջանի զինված ուժերն իրենց բնակիչներին դիտավորյալ թիրախավորում են տների բակերում, կամ հարակից տարածքներում դիտավորյալ տեղակայելով օբյեկտներ, որոնք հաճախ պարտադիր են ոչնչացման»: Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ […]

̰
Ամենաշատը տուժել է Այգեպարը. Արման Թաթոյան

22:36 15.07.2020

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է քաղաքացիական բնակավայրերին պատճառված վնասները։ Ամենաշատը տուժել է Այգեպարը: Թաթոյանը նշել է, որ հրետակոծվել էր «Տավուշ տեքստիլը», որը արտադրում էր բժշկական դիմակներ։ Բնակիչները հաստատել են, որ նախապես տարածքով անօդաչու սարքեր են թռչել, հետևաբար հակառակորդը տեղեկացված է եղել, որ այդտեղ չկա ռազմավարական նշանակության օբյեկտ: «Միջազգային մարդասիրական […]

̰
Ինչպես գործել, երբ իրավիճակը նման է կարապի, խեցգետնի ու գայլաձկան հայտնի առակին․ խորհրդարանական արտահերթի օրակարգից

22:12 15.07.2020

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է անցկացրել «Իմ քայլի» 36 պատգամավորի նախաձեռնությամբ: Օրակարգում ընդգրկված 14 հարցը սպառել չի հաջողվել, դրանց մի մասը նախատեսված է եղել քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում: Հատկապես թեժ են ընթացել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին երկու նախագծի քննարկումները:  

̰
Ինչ նպատակներ են հետապնդում դրսից հնչած հայտարարությունները. Ս.Սաֆարյանը` ադրբեջանական ագրեսիայի արձագանքների մասին

21:52 15.07.2020

Ինչ քաղաքական նպատակներ են հետապնդում տարբեր երկրներ ու միջազգային կառույցներ՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: Աջակցու՞մ են արդյոք այդ կառույցները և այդ երկրները Հայաստանին, ինչ կարելի է սպասել Թուրքիայի, Ուկրաինայի և Պակիստանի արձագանքների հետևանքներից, և ադյո՞ք լրջորեն պետք է վերաբերվենք հատկապես Թուրքիայի արձագանքին՝  այս  հարցերի շուրջ Հեռանկարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա  […]

̰
Թուրքիային ձեռնտու չէ ներգրավվել Հարավային Կովկասում ինչ-որ ռազմական գործողությունների մեջ. թուրքագետ

20:34 15.07.2020

«Թուրքիային ձեռնտու չէ ներգրավվել Հարավային Կովկասում ինչ-որ ռազմական գործողությունների մեջ». այսօր նման կարծիք է հայտնել թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: Նա, պատասխանելով հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հարցերին, նաև ասել է, որ հայկական սահմանին ցանկացած լուրջ զարգացում Ռուսաստանի կողմից ինչ-որ տեղ պատգամ է Անկարային, ինչը պայմանավորված է երկու երկրների միջև տարբեր բնագավառներում առկա փոխշահավետ և մրցակցային հարցերով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրային»

18:47 15.07.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին: Ստորև ներկայացնենք այն. Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով […]

̰
ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից

17:34 15.07.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից: Մեկ […]

̰
«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:09 15.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։

̰
Ռուսական ռազմական ուղղաթիռներ՝ հայ-թուրքական սահմանին

15:51 15.07.2020

Հայ-թուրքական սահմանին թռիչք են իրականացրել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազայի ուղղաթիռները: Ռուսական ուղղաթիռները պարեկություն չեն իրականացնում հայ–թուրքական սահմանին։ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգից «Sputnik Արմենիային» հայտնել են, որ պլանավորված զորավարժություններ են ընթանում։ Նման մարզումներ շաբաթվա սկզբից իրականացվում են նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, Հյուսիսային Օսիայում և Աբխազիայում։ Տեսանյութը՝ այստեղ:  

̰
Բանավեճ խորհրդարանում ծրարով քվեարկության իրավունք տալու հարցի վերաբերյալ

15:20 15.07.2020

ԱԺ պատգամավորի ներկայությունը հարցի քննարկման ու քվեարկության ընթացքում պարտադի՞ր է, թե՞ հաճախ շատերը ֆիզիկական ներկայություն ապահովում են միայն կոճակ սեղմելու համար. հարցի շուրջ այսօր խորհրդարանում բանավիճել են ընդդիմության ու իշխանության պատգամավորները, երբ քննարկել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում բացակա պատգամավորներին ծրարով քվեարկության իրավունք տալու հարցը: Հիշեցնենք, նախաձեռնության հեղինակը իմքայլական պատգամավորներն են, որոնք նշում են, որ այսպիսի […]

̰
Միջազգային կառույցների արձագանքը կա՛մ չեզոք է, կա՛մ հօգուտ մեր երկրի. Շիրակ Թորոսյան

15:10 15.07.2020

«Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային մակարդակով: Կարծում եմ, որ մենք մեր խնդիրները պիտի լուծենք՝ անկախ միջազգային արձագանքներից, չնայած, որ դրանք եղել են կա՛մ չեզոք, կա՛մ հօգուտ մեր երկրի, բացառությամբ Թուրքիայի և Ուկրաինայի»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Սա ևս  մեկ անգամ ցույց է տալիս, որ […]

̰
Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին․ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութեր է հրապարակել

15:08 15.07.2020

Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը և կից տեսանյութեր հրապարակել։

̰ ̰
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան

13:41 15.07.2020

«Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը: Ուզենք թե չուզենք, դա փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում դա տեսնել, չի ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական […]

̰
BACK_TO_TOP