TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայկական արտադրության թեստերը գործածության մեջ դնելու համար սպասում են ԱՆ պաշտոնական թույլտվությանը

13:24 01.07.2020

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Ամեն դեպքում, մատակարարումը դեռ սկսված չէ: ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն այսօր ասել է, որ դա կանեն ԱՆ-ից պաշտոնական գրություն ստանալուց անմիջապես հետո: Իրենց հայտնի է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն […]

̰
Ուշադրություն․ պահպանեք սոցիալական հեռավորություն. ՀՀ ոստիկանություն

23:17 30.06.2020

Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։ Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։ «Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում […]

̰
Ներկայացվեց ՍԴ-ին վերաբերող հերթական նախագիծը

22:10 30.06.2020

Առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ. առաջին առաջադրումը կատարվելու է կառավարչության կողմից, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը: Փոփոխություններ են կատարվել նաև ՍԴ-ի մասին օրենքում. ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթները, որոնք դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու  հնարավորություն են տալիս: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՍԴ-ում ճգնաժամ կլիներ, եթե գործող 6 դատավորների քանակը չբավարարեր նիստ նշանակելուն․ Նիկոլայ Բաղդասարյան

20:23 30.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում բացառեց, որ ՍԴ-ը կհայտնվի ճգնաժամային վիճակում։ «Ճգնաժամ կլիներ, եթե գործող դատավորների քանակը չբավարարեր նիստ նշանակելուն։ Այդ դեպքում իշխող, կառավարող ուժը, տվյալ դեպքում կառավարությունն ինքը շատ հրատապ կառաջարեր այդ թեկնածուին, թեկնածուն կընտրվեր և ձեր ասած ճգնաժամը կվերանար։ Այսինքն կառավարությունը […]

̰
Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգում

20:15 30.06.2020

Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել երկու մետաղական անգարներում: Հրդեհն ընդգրկել է 2 հազար մետր քառակուսի տարածք: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 153 մարդ և 37 միավոր տեխնիկա, ինչպես նաև՝ Ми-8 ուղղաթիռ: Հրդեհի պատճառով դադարեցվել են հարակից փողեցների երթևեկությունը: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

̰
Հորդանանում հայկական եկեղեցու դեմ պատրաստված ահաբեկչական ծրագիր է բացահայտվել. մանրամասներ Ամմանից

19:38 30.06.2020

Հորդանանում ահաբեկչական գրոհ է իրականացվել, որի թիրախը եղել է հայկական եկեղեցիներից մեկը: Ըստ հորդանանյան լրատվամիջոցների՝ ահաբեկչությունը ծրագրված է եղել դեռևս հունվարին: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը:

̰
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Միլանի» հետ խաղում

19:08 30.06.2020

Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով պարտվեց «Միլանին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու դաշտում 69 րոպե անցկացրեց։ Հայ ֆուտբոլիստը խաղի ընթացքում 2 հարված է կատարել, որոնք դիպուկ չեն եղել։ Մխիթարյանի կատարած 25 փոխանցումների 80 տոկոսը ճշգրիտ է եղել։

̰
Փարիզում ոստիկանության հատուկ գործողությունը խուճապ է ստեղծել կայարանում

19:00 30.06.2020

Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ երկաթուղային կայարանում զինված անձ կա։ Նրան «վնասազերծելու» գործողությունը, սակայն, խուճապ է ստեղծել կայարանում, մարդիկ սկսել են փախչել այնտեղից։ Կադրերը հայտնվել են համացանցում։ Փարիզի ոստիկանները, ինչպես պարզվել է, կայարանում գտնվողներից պահանջել են տարածքից դուրս գալ ափերը դեպի վեր պարզած, որպեսզի հասկանան՝ ում մոտ զենք կա, սակայն սա վախեցրել է […]

̰
Մեր իշխանության օրոք դատավորները որևէ խնդիր չունեն վիճարկելու իրենց ենթադրյալ խախտված իրավունքները․ Նիկոլայ Բաղդասարյան

18:33 30.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, խոսելով ՍԴ-ի շուրջ ծագած հարցերից, լրագրողների հերթական հարցին պատասխանելով ողջունելի համարեց այն, որ տարբեր դատավորներ դիմում եմ վարչական դատարաններ։ «Ես ողջունում եմ, որ իրենք ցանկանում են վիճարկել որոշումները, որևէ առարկություն չունեմ, որ իրենց իրավունքները իրենք պաշտպանելու խնդիր ունեն, հակառակը, դա ցույց է […]

̰
Կառավարությունն ու վարչապետը լուծումներն առաջարկել են․ Մակունցը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ

18:30 30.06.2020

Լրագրողները Լիլիթ Մակունցին հայտնեցին, որ Ամուլսար տանող ճանապարհին այսօր միջադեպ է գրանցվել բնակիչների և այն շահագործել փորձողների միջև, արդյո՞ք իշխանությունն այս օրերին այս հարցը քննարկում է, այն դեպքում, որ Ամուլսարի չշահագործումը բացասական ազդեցություն կթողնի Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ ««Իմ քայլը» խմբակցությունում այսօր այդ թեմայով քննարկում չի եղել և այս օրերին քննարկում չի եղել, իսկ ինչ […]

̰
Հայաստանի տնտեսական աճը 2020թ. համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7 տոկոսից մինչև -4 տոկոս. ԿԲ նախագահ

18:12 30.06.2020

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել 2020 թվականի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից և առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունից: Մարտին Գալստյանը կենտրոնացել է ընթացիկ և կանխատեսվող տնտեսական իրավիճակի և ԿԲ-ի քաղաքականության որոշման վրա: «Այս մամուլի ասուլիսով մենք սկիզբ ենք դնում մի […]

̰
Ով ԱԺ-ում է, ուրեմն ախտանշան չունի կամ թեստի պատասխանը եղել է բացասական․ Մակունց

17:40 30.06.2020

Ինչո՞ւ «Իմ քայլ»-ի պատգամավորները չեն ինքնամեկուսանում այն դեպքում, երբ խմբակցությունում արդեն 8 վարակակիր կա․ լրագրողներն ԱԺ-ում այս հարցն ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Ըստ էության, բոլորս կոնտակտավոր ենք, այդ թվում՝ դուք։ Այդ առումով ուշադիր և զգոն, անխտիր, պետք է բոլորս լինենք։ Իսկ ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա, ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով […]

̰
Գյումրիում բռնկված հրդեհի հետևանքով բնակելի տան ձեղնահարկն ամբողջությամբ այրվել է

17:34 30.06.2020

Այսօր՝ կեսօրին, Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում բռնկված հրդեհի բարդության աստիճանից ելնելով՝ պահանջվել է 4 մարտական հաշվարկ։ Այրվել են Մովսիսյաններին պատկանող սեփական տան տանիքն ու կից փայտաշեն ձեղնահարկն ամբողջությամբ։   4 մարտական հաշվարկը երկու ժամում կանխել է կրակի տարածումը հարևան տներ։ Ձեղնահարկից բարձրացող ծուխը նկատել է տանը գտնվող տարեց կինը, որն այդ պահին տանը […]

̰
Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում. Գագիկ Ծառուկյան

17:08 30.06.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»:

̰
Ի՞նչ անհանգստանալու մասին կարող է լինել խոսքը․ Մակունցը՝ եռյակ կուսակցությունների ներկայացրած հաղորդման վերաբերյալ

16:54 30.06.2020

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների՝ դատախազությանը ներկայացրած հաղորդման վերաբերյալ իր դիրքորոշումն է այսօր հայտնել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մեր գործողությունները, որպես պատգամավորներ, որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործողություններից, այնպես որ, այս առումով անդրադարձել եմ և վերահաստատում […]

̰
Այս հիվանդությանը պետք է շատ լուրջ վերաբերվել. կորոնավիրուսից ապաքինվող

16:39 30.06.2020

Կորոնավիրուսից ապաքինվող Դավիթ Դավթյանը կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները և կորոնավիրուսին լուրջ վերաբերվել: «Այս հիվանդությանը պետք է շատ լուրջ վերաբերվել: Ցանկացած մարդ պետք է մտածի, որ ինքը հիվանդ է և դիմացինին վնաս չպատճառի»,- ասել է նա կառավարության հրապարակած տեսանյութում:

̰
Մուլտիպլեքսում կլինե՞ն ռուսական հեռուստաալիքներ․ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը

16:37 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է ՌԴ դեսպանատան այն հայտարարությունը, որ հնարավոր է՝ դադարեցվեն ռուսալեզու հեռուստաալիքների ցուցադրումը։ «Ես այդ հարցը քննարկել եմ նաև Հայաստանում ՌԴ դեսպանի հետ։ Եվ կարող եմ ասել հետևյալը, որպեսզի պարզ լինի ընդհանրապես, թե ինչի մասին է խոսքը նաև մեր հեռուստադիտողներին։ Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի […]

̰
ԱԺ-ն նիստը տևեց 5 րոպե. պատգամավորները գնացին ընդմիջման

15:39 30.06.2020

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի երկրորդ մասը, որի ժամանակ պետք է երկրորդ ընթերցումով քննարկվեին ՍԴ հարցով օրենքները, տևեց ընդամենը 5 րոպե։ Սա ռեկորդ է 7-րդ գումարման Ազգային ժողովի համար։ Քննարկման էր ներկայացվում «Սահմանադրական դատարանի մասին օրենքում» և այլ օրենքներում փոփոխությունների հարցը, որը կեսօրին ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Զեկուցողները հայտնեցին, որ փոքր խմբագրական փոփոխություններ են արվել […]

̰
Եթե իմանամ ԱԺ-ում բոլորը վարակակիր են, իսկ ես՝ ոչ, մեկ է, կգամ. Ալեն Սիմոնյան

15:00 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք վտանգավոր չի համարում այն հանգամանքը, որ ԱԺ-ում վարակակիր անձինք կան և հնարավոր է՝ ռիսկային խմբում գտնվողների հետ կոնտակտային շփումներ լինեն։ «Աստված մի՛ արասցե, եթե մենք նման իրավիճակ ունենանք, բայց եթե այնպես ստացվի, որ ենթադրենք՝ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և ԱԺ պատգամավորների […]

̰
Քոչարյանի գործով պաշտպանները պահանջում են ապահովել սոցիալական հեռավորություն

14:43 30.06.2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի այն տեղեկությամբ, որ ինքը շփվել է կորոնավիրուսով վարակակրի հետ, թեստը հանձել է, սակայն ասել են, որ, հավանաբար, շուտ է հանձնել, թեստը բացասական է եղել, ջերմաչափվել է դատարան մտնելիս, ջերմությունը եղել է 36.9: Պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ այդ պատճառով էլ թեև […]

̰
Բեյոնսեի դուստրը երաժշտական մրցանակ է ստացել

13:51 30.06.2020

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի դուստրը՝ Բլու Այվին, դարձել է երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր: Այսս մասին հայտնում է CNN-ը: Ութնամյա աղջիկը ստացել է BET Award-ի մրցանակը՝ «Brown Skin Girl երգի համար: Նա այն ձայնագրել է մոր հետ: Այսկերպ, Բլու Այվին դարձել է այդ մրցանակաբաշխության վերջին 20 տարիների ամենաերիտասարդ դափնեկիրը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել օնլայն տարբերակով, սակայն ինքը՝ […]

̰
Հրայր Թովմասյանը որոշեց իր խրամատը թողնել Ալվինա Գյուլումյանին․ Ալեն Սիմոնյան

13:45 30.06.2020

Լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ հունիսի 26-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեկնեց արձակուրդի և արդյո՞ք այդ քայլի մեջ որևէ մարտավարություն կարելի է տեսնել, քանի որ կարծիքներ են հնչում, որ եթե անձը գտնվում է արձակուրդում, ապա նա չի կարող աշխատանքից ազատվել։ «Ես կարծում […]

̰
Նույնն է, ինչ իմ նամակը վերագրվի ամբողջ «Իմ քայլի» քվեարկությանը․ Ալեն Սիմոնյանը՝ Ջիանի Բուքիքիոյի նամակի մասին

13:29 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի վերաբերյալ։ «Մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է կառույցի նամակ ներկայացնել, այսինքն` ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ մարդիկ փորձում են պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին։ Վենետիկի հանձնաժողովի նամակը դա Վենետիկի հանձնաժողովի նամակն է, իսկ այս դեպքում, նույն բանն […]

̰
Ի՞նչքան է կազմելու գույքահարկը կենտրոնում նորակառույցների համար. Թունյանը օրինակներ է ներկայացնում

13:10 30.06.2020

Մտահոգությունները կցրվեն, երբ լինի Կադաստրի կողմից տեղադրվող հաշվիչը: Այդ մասին ասել է Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրինակներ, թե հատկապես կենտրոնում գտնվող նորակառույցների համար ինչքան գույքահարկ է պահանջվելու: Գյուղական համայնքներում էլ, որտեղ նախկինում չի եղել գույքահարկ, այս փոփոխությունների արդյունքում գույքահարկի չափը առավելագույնը կազմելու է 5000 դրամ, մեծ մասի դեպքում՝ մինչև 3000 դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի անհրաժեշտությունը՝ ըստ Ալեն Սիմոնյանի

13:02 30.06.2020

Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ և հարցրին՝ արդյո՞ք որևէ թերացում կար նախնական փաթեթը բերելիս։ «Իրավական գործընթացը, իրավական ակտերը, հաճախ ենթադրում են տարբեր փոփոխություններ և մեկ փոփոխությունով կամ մեկ քվեարկությունով, հաճախ ոչ միայն նման օրենքների պարագայում, լուծումը գտնելը վերջնական ճիշտ չի լինում»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

̰
Վարշավան հեղեղվել է տեղատարափ անձրևներից

12:50 30.06.2020

Լեհաստանի մայրաքաղաքում տեղատարափ անձրևները հեղեղել են բազմաթիվ տներ, հիվանդանոցներ, երկաթուղու և մետրոյի կայարաններ, փողոցներ: Հեղեղումների մանրամասները ներկայացրել են Վարշավայի քաղաքային իշխանությունները: Փոխքաղաքապետ Ռենատա Կազնովսկայի խոսքով՝ վերջին անգամ այսպիսի մասշտաբի տեղումներ եղել էին երկու տարի առաջ: Պաշտոնյան նաև նշել է, որ բոլոր ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ իրավիճակը վերահսկողության տակ է: Նշվում է, որ հեղեղումների պատճառով քաղաքի […]

̰
Սիմոնյանն անտարբեր է կուսակցությունների եռյակի՝ դատախազություն ներկայացրած հաղորդմանը

12:43 30.06.2020

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Այս ամենի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բավականին անտարբեր եմ վերաբերվում և որևէ դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում։ Առավել ևս, որքան որ ես տեսա, […]

̰
Գույքահարկի ազդեցությունը բիզնեսի վրա. Թունյանն օրինակ բերեց

12:25 30.06.2020

Արդյո՞ք շատ կտուժի բիզնեսը․ այս հարցին ի պատասխան՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն օրինակ ներկայացրեց. «Օրինակ՝ Նար-Դոս փողոցում հասարակական նշանակության շենք, որը 490 քառակուսի մետր տարածք ունի, այսօր վճարում է մոտ 315.000 դրամ, նոր հարկը կազմելու է մոտ 460.000 դրամ: Բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա վճարում է 314.000 դրամ, 2021թ-ին վճարելու […]

̰
Շաբաթվա վերջում Կադաստրի առցանց հարթակում կտեղադրվի գույքահարկի հաշվիչ. Թովմասյան

12:18 30.06.2020

Կադաստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում այս շաբաթվա վերջում կտեղադրվի հաշվիչ, որտեղ քաղաքացին, նշելով վկայագրի տվյալները, կարող է իմանալ, թե կոնկրետ 6 տարվա բարեփոխումների արդյունքում որքան գույքահարկ կվճարի, և յուրաքանչյուր տարի որքան է կազմում իր գույքահարկը: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ինչ վերաբերում է բողոքարկման հնարավորությանը, Թովմասյանը նշեց, որ գնահատման արդյունքում […]

̰
Ազգային ժողովը փոփոխեց ՍԴ անդամների ընտրության հերթականությունը

12:04 30.06.2020

Ազգային ժողովում նախորդիվ ընդունված սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմի երեք դատավորներ ազատվել են պաշտոններից։ Այդ հաստիքները լրացնելու համար կարգ կա, ըստ որի՝ ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը հերթականությամբ թեկնածուներ են առաջարկում։ Խորհրդարանն այսօր փոփոխեց այդ հերթականությունը։ Բանն այն է, որ նախորդ երկու ընտրությունների ժամանակ ՍԴ անդամի թեկնածուներ արդեն առաջարկել են նախագահն ու […]

̰
BACK_TO_TOP