17:35 04.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն […]
16:20 04.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «#ԿառուցենքՀայաստանըՆորովի» հեշթեգով:
15:00 04.07.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից հուլիսի 3-ից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը: Այս ծրագրով նախատեսված է միանվագ դրամական օգնություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Շահառու կարող են հանդիսանալ ծրագրում ընդգրկված ոլորտների բոլոր այն աշխատակիցները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը թեկուզ 1 օր աշխատանքային հարաբերություններ են ունեցել գործատուի հետ: Դիմումները կարելի է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում: […]
14:20 04.07.2020
Այսօր բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ օրն է։ Դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Այս անգամ ևս քննություններն ընթացել են հակահամաճարակային կանոններին համապատասխան` ախտահանված քննասենյակներում պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ի՞նչ տրամադրություն ունեին դիմորդներն ու ինչպե՞ս գնահատեցին իրենց գիտելիքները. այդ մասին խոսեցին քննության ավարտից հետո, քննակենտրոնների ղեկավարներն էլ ներկայացրեցին քննակենտրոններում իրականացված աշխատանքները: Մանրամասները՝ […]
13:52 04.07.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրապարակված տեքստում նշվում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ «Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր […]
13:25 04.07.2020
«Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները եղել են Արմավիրի մարզի Գայ գյուղում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց են տվել, որ մարզում արագիլները շարունակ աղտոտվում են ու, ըստ իրենց, եթե այդ միտումը շարունակվի, արագիլները կսկսեն սատկել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armecofront/videos/584108369197496/
11:56 04.07.2020
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
09:21 04.07.2020
Հուլիսի 4-ին դիմորդները հանձնելու են քննություններ աշխարհագրություն /286 հոգի/, հայոց պատմություն / 1598/ և քիմիա /349/ առարկաներից: Մայրաքաղաքում աշխարհագրություն առարկան հայտագրած 75 դիմորդ քննությունը հանձնելու է թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Թիվ 189 դպրոցի քննական կենտրոնում 129 հոգի քիմիա է հանձնելու: Մնացած 6 քննական կենտրոններում միայն հայոց պատմություն են հանձնելու՝ ընդհանուր 558 հոգի: […]
20:54 03.07.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ նշված է. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում ընդգրկված պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին: Հանձնարարել եմ մինչև տարեվերջ սկսել այդ նպատակով նախատեսված բնակարանաշինության առաջին ծրագրերը: Խոստացածի համաձայն՝ մինչև 2023թ.-ի վերջը խնդիրն ամբողջությամբ լուծված կհամարվի»:
19:53 03.07.2020
Ինչի՞ կհանգեցնի սիգի անարգել որսը։ Սիգը Սևանա լճից գրեթե ամեն օր մայրաքաղաքի շուկաներ են բերում և վաճառում՝ չնայած նրան, որ տասնյակ տարիներ այդ ձկնատեսակի որսը համարվում է արգելված։ «Հորիզոնն» իր նկարահանումները սկսել է Սևանա լճից և ավարտել Երևանի շուկաներում՝ համոզվելով, որ սիգի որսն ու վաճառքն արգելող հանգամանքներ չկան։ Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ թույլատրվել է […]
19:45 03.07.2020
Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում ոստիկանները բացահայտել են ընդհատակում ծածուկ գործող մի բար, որը թաքնված էր կենդանիների կերի խանութի խորքում։ Բարի գոյության փաստը պարզվել էր երկու կասկածելի դրվագների պատճառով։ Այս մասին հայտնում է RTÉ կայքը։ Կենդանիների կերի խանութում կենդանիներ չեն եղել, իսկ խորքից բարձր աղմուկ է լսվել։ Այս երկու դրվագը խիստ կասկածելի է թվացել ոստիկաններին։ Կենդանիների խանութում […]
18:45 03.07.2020
Կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում իսպանացիների մի մասը խուսափում է լողափերում հանգստանալուց։ Սրանից օգտվելով՝ սարերի լանջերին կառուցվել են փոքրիկ տնակներ՝ մի անկողնու չափով, որտեղ կարող են իրենց հանգիստը կազմակերպել ինտրովերտները։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ այդ հյուրանոցային համարները այնպես են կազմակերպված, որ մարդիկ հնարավորինս կտրված լինեն արտաքին աշխարհից։ Շփումը հնարավոր է միայն փոքր խմբի հետ […]
18:08 03.07.2020
Հայկական բանակի շարքերը տարեվերջին համալրած «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները գրոհային վարժանքներ են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/284629709321116/
15:36 03.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով մասնակցել է հանրապետության նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը: Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու, վերջինս էլ՝ կաշառք ստանալու մեջ: «Պատասխանեցի կողմերի հարցերին բավականին երկար: Կարծում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից: Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնք հնարավոր է՝ […]
15:04 03.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով մասնակցել է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը: Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, վերջինս էլ՝ կաշառք ստանալու համար: Դատարանի բակում՝ ճեպազրույցի ընթացքում, լրագրողները հետաքրքրվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի արդյունավետությամբ: Նախարարի խոսքերով՝ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով բավականին լավ է պայքարել համաշխարհային այս մարտահրավերի դեմ: «Մենք […]
14:00 03.07.2020
Հուլիսի 2-ին՝ ժամը 18։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի «Սուբասաններ» կոչվող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ […]
19:47 02.07.2020
Հավայական ռնգեղջյուրները որսագողության պատճառով ոչնչացման եզրին են։ Նրանց եղջյուրը, ենթադրաբար, արժեքավոր և օգտակար է ժողովրդական բժշկության մեջ: Հավայան կղզում մարդիկ ականատես են եղել լոգանք ընդունող հազվագյուտ տեսակի ռնգեղջյուրի: Աշխարհում այս կենդանիներից մնացել է շուրջ յոթ տասնյակ։ Ռնգեղջյուրը տանջվում էր շոգից և որոշեց մի փոքր հովանալ վայրի բնության ազգային պարկի ջրվեժի տակ: Կենդանաբանները հայտնում են, որ […]
19:18 02.07.2020
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, որը հաջորդ մրցաշրջանից սկսած խաղալու է «Բարսելոնայում», երեկույթ է կազմակերպել մտերիմների հետ՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու առիթը տոնելու կապակցությամբ: Երեկույթի վերջում Պյանիչը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է հոր գրկում: Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար կատալոնական ակումբը «Յուվենտուսին» կվճարի 60 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ։ ? – […]
18:43 02.07.2020
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։ «Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»,- ասված է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:40 02.07.2020
Երեկ Մոսկվայի գլխավորությամբ տեղի է ունեցել հեռավար ժողով՝ նվիրված Սիրիայում տիրող իրավիճակին: Դրան մասնակցել են Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները: Թեմայի վերաբերյալ է Սագօ Արեանի զրույցն արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:40 02.07.2020
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ կրելը։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Այս կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր, ինչպես փողոցներում, այնպես էլ բակային […]
18:05 02.07.2020
Օտար լեզուների միասնական քննությամբ այսօր հանրապետությունում մեկնարկել է բուհական ընդունելության քննաշրջանը: Այս քննության համար հայտագրվել էր ավելի քան 2100 դիմորդ: Առավել շատ հայտեր ստացվել էին անգլերենի քննության համար՝ շուրջ 1800, ամենաքիչը՝ իսպաներենի ու իտալերենի. համապատասխանաբար՝ 5 և 6: Իսկ պարսկերենի համար ոչ ոք չէր դիմել: Օտար լեզուների քննության անցկացման համար բացվել է 24 քննական կենտրոն: […]
17:49 02.07.2020
Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչև 2036 թվականը։ Այս հարցում Վլադիմիր Պուտինի կայացրած որոշման, ընտրությունների նախնական արդյունքների և Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններին վերաբերող այլ հարցերի մասին Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» ձևաչափով հեռահար զրույց է վարել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ Արամ Աբրահամյանի այն հարցին, թե ռուսաստանցիները համաձա՞յն են, որ Վլադիմիր Պուտինը լինի ցմահ […]
17:41 02.07.2020
Գերմանիայում ստեղծել են ռոբոտ, որն անփոխարինելի կդառնա գյուղատնտեսության մեջ: Այն անսխալ կերպով կճանաչի մոլախոտերը և կվերացնի դրանք` առանց քիմիկատներ օգտագործելու: Մոտ ժամանակներս նորույթը կմտնի շուկա:
16:56 02.07.2020
Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։ Ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրին արտակարգ ծառայություն։ Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։
16:38 02.07.2020
«Արարատ» մամուլի ակումբում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գրիգորյանի և Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: Պատգամավորներն անդրադարձել են Սահամանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, ինչպես նաև խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին: Նրանց խոսքով՝ սահմանադրական ավելի լայնամասշտաբ փոփոխությունները դեռ առջևում են, իսկ այս փոփոխությունները արել են Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու համար: Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանն […]
13:17 02.07.2020
«Գյուղատնտեսությունում թեև կա ջրի, սերմացուի, ճանապարհի, պարարտանյութի խնդիրներ, բայց եթե այդ օրակարգի հարցերը լուծվեն, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն, միևնույն է, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու»: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետը` շեշտելով փոփոխությունը կլինի, երբ լինի նաև բովանդակային փոփոխություն: «Քանի չունենք բովանդակային փոփոխություն, քանի դեռ չենք փոխել լավ ու վատ այգու մասին մեր […]
13:12 02.07.2020
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների քննությունը: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Այսօրվա նիստին Ծառուկյանը ներկա չէ, քանի որ հիվանդ է կորոնավիրուսով: Դատարանը հիմնավորել է, թե անհրաժեշտ […]