TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

1,9 միլիարդ դրամ՝ դպրոցների նորոգմանը և շինարարական աշխատանքներին

12:51 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից մեկով նախատեսվում է բյուջեում վերաբաշխում անել ու 1,9 միլիարդ դրամ գումար տրամադրել դպրոցների նորոգման ու հարակից աշխատանքներին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, թե ինչ աշխատանքներ են կատարվելու․ 7 քոլեջներում նորոգման աշխատանքներ, 10 ավագ դպրոցներում արդիականացման, տանիքների նորոգման և այլ աշխատանքներ, 4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգումներ, 30 հիմնական և […]

̰
Կառավարությունը կսուբսիդավորի աշնանացան ցորենի որակյալ սերմացուի գնումը

12:39 02.07.2020

Հայաստանում ընդունված է աշնանացանին ցանել նախորդ տարվա բերքի պարենային ցորենի մի մասը, ինչը զգալիորեն ցածր բերքատվություն է ապահովում։ Ավելի բարձր բերքատվություն կարելի է ստանալ ավելի բարձր որակի սերմացու գնելով, սակայն դա էլ թանկ է նստում գյուղացիների վրա։ Այս խնդրին պատասխանելու համար կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով սուբսիդավորելու է աշնանացանի համար որակյալ սերմացուի գնումը։ Էկոնոմիկայի նախարար […]

̰
Գագիկ Ծառուկյանը ներկա չէ դատական նիստին

12:34 02.07.2020

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների քննությունը: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Իսկ այսօրվա նիստին Ծառուկյանը ներկա չէ, քանի որ կորոնավիրուսով է  […]

̰
Քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գնած 5 լիտր բենզինը հենց 5 լիտր է, պրեմիումը՝ պրեմիում․ Փաշինյան

12:24 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը հավանություն տվեց Ղազախստանի կառավարության հետ համաձայնագրի կնքմանը, որի հիման վրա այդ երկրից Հայաստան բերվող նավթամթերքը ազատվելու է մաքսատուրքից։ Արդյունքում լինելու է ևս մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի էժան բենզին ներկրել։ Այս շեշտադրումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց նաև բենզինի որակի վրա։ Նա նշեց, որ պետք է ապահովել, որ քաղաքացին […]

̰
Նոր սպանդանոցների կառուցման համար կառավարությունը մինչև 4,8 մլն դրամ դրամաշնորհ կտա

11:56 02.07.2020

Հայաստանում առկա է 23 գործող սպանդանոց, ու առաջիկայում կավելանա ևս 36-ով։ Բայց սա բավական չէ, որ բոլոր համայնքներից գոնե մինչև 30 կմ հեռավորության վրա լինի գոնե մեկ սպանդանոց։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա զեկուցեց մի նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է մինչև 4,8 միլիոն դրամ դրամաշնորհներ տալ այն տնտեսվարողներին, որոնք […]

̰
Արսեն Թորոսյանը պատվաստանյութ գնելու հարցով բանակցություններ է վարում

11:51 02.07.2020

Աշխարհում հարյուրավոր կենտրոններում զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ։ Նրանցից 100-ը հնարավոր դրական ելք կունենան, իսկ մոտ 20-ի դեպքում ավելի հավանական է, որ կստացվի պատվաստանյութ ստանալ։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի պատվաստանյութ ստանալ, այն էլ՝ մի քանիսը։ Թորոսյանը նշեց, որ այսպիսի վիրուսի դեմ պատվաստանյութ […]

̰
Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ․ Փաշինյանը՝ 1 օրում 2800 տուգանքի մասին

11:39 02.07.2020

Ոստիկանության պետը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ երեկվա ընթացքում դիմակ չկրելու և այլ կանոններ չպահելու համար իրենք տուգանել են 2800-ից ավելի մարդու։ Այս տուգանքներից մոտ 2300-ը եղել է դիմակ չկրող հետիոտնների նկատմամբ։ «Մեր նպատակը տուգանելը չէ։ Մեր նպատակը՝ ընդհակառակը, ամբողջ հանրապետությունում փնտրելն է բոլոր հնարավոր ուժերով և չգտնելը որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի», […]

̰
Մենք կարող ենք կոչ անել, որ բոլորն արդեն գործարանային դիմակներ կրեն․ Փաշինյան

11:32 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք նախկինում կոչ էին անում դիմակ չկրել, իսկ հիմա կոչ են անում կրել։ Նա ասաց, որ գերզարգացած երկրներում էլ է եղել նույն անցումը, և նրանցից մեկում միայն այսօր են որոշել անցնել դիմակ կրելուն։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցեց, որ Հայաստանում դիմակների ավելցուկ կա, ու նախկինում թանկ […]

̰
Վերակենդանացման բաժանմունքները լիքն են, կան 1-2 տեղեր․ Թորոսյան

11:21 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստը նույնպես սկսվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի զեկույցով։ Նա ներկայացրեց, թե  վարակման, մահվան, առողջացման որքան դեպքեր են արձանագրվել մեկ օրվա ընթացքում։ Թորոսյանը նաև նշեց, որ առողջապահական համակարգում վերակենդանացման բաժանմունքները գործնականում լիքն են։ Նրա խոսքով՝ ամեն հաստատությունում 1-2 ազատ տեղ է լինում, որոնք լրացնելով՝ կարողանում են տեղավորել ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներին։ […]

̰
Բուհերի ընդունելության քննությունները սկսվում են․ այսօր օտար լեզվի միասնական քննության օրն է

08:30 02.07.2020

Այսօր Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Դրանք կանցկացվեն հուլիսի 2-8 ընկած ժամանակահատվածում։ Այսօր օտար լեզվի միասնական քննության օրն է: Երևանում ու մարզերում գործելու է 24 քննական կենտրոն, որից 8-ը՝ մայրաքաղաքում։ Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, […]

̰
Հոնկոնգում ցուցարարներին ցրել են ջրի շիթերով

22:41 01.07.2020

Չորեքշաբթի՝ հուլիսի 1-ին, Հոնկոնգում տեղի են ունեցել ցույցեր ազգային անվտանգության մասին նոր օրենքի դեմ: Ոստիկանությունը ակտիվիստների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, հայտնում է  South China Morning Post-ը: Նշվում է, որ իրադարձությունները տեղի են ունեցել Հեննեսի Ռոուդի հրշեջ կայանի շենքի շրջակայքում: Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ ցուցարարների կողմից հնչեցրած անկախության կարգախոսները խախտում են նաև ազգային անվտանգության նոր […]

̰
Ռուսական ընդդիմությունը նպատակ է դրել վարկաբեկել քվեարկության արդյունքները

21:45 01.07.2020

Մինչ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի սկիզբը ընդդիմությունն հետևյալ դերն էր ստանձնել՝ քարոզում էր բոյկոտել ընտրությունները և չմասնակցել ընտրություններին կամ մասնակցելու դեպքում փչացնել քվեաթերթիկները: Հիմա արդեն պարզ է, որ բոյկոտի այդ մարտավարությունը իրեն չի արդարացրել և, այնուամենայնիվ, բավականին մեծ է եղել մասնակցության ցուցանիշը: Ուստի ընդդիմությունը փոխում է մարտավարությունը և այժմ նպատակ է դրել վարկաբեկել քվեարկության արդյունքները: […]

̰
Փաշինյանը և Հարությունյանը ծնողներին խնդրում են չհավաքվել քննական կենտրոնների մոտ

20:20 01.07.2020

Վաղվանից Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ դիմորդների ծնողներին և ուղեկցողներին խնդրեցին չհավաքվել, կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ։ Հարությունյանը նշեց, որ նախկինում քննարկվում էր ընդհանրապես քննություններ չանցկացնելու տարբերակը։ Բայց իրենք որոշել են այնուամենայնիվ անցկացնել քննությունները՝ պահելով կանոնները։ Նա նշեց, որ քննությունները անցկացվելու […]

̰
ՀՖՖ նախագահը Խոակին Կապառոսին նվիրել է ՀՀ ազգային հավաքականի մարզաշապիկը

19:35 01.07.2020

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ու իր օգնական Լուսիանո Մարտինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պատմել են իրենց կատարած աշխատանքների մասին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ Խոակին Կապառոսին նվիրել է ազգային հավաքականի իր առաջին մարզաշապիկը։  

̰
Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց․ Փաշինյան

18:55 01.07.2020

Հայաստանում ապրիլ ամսվա ընթացքում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու կառավարությունը առերեսվելու էր այդ խնդրին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում մայիսին 50 հազար աշխատատեղ վերականգնվել է, բայց նույն այդ քաղաքականության հետևանքով աճեցին […]

̰
Կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ ոստիկանություն

18:50 01.07.2020

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։ Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում […]

̰
Փաշինյանը բացատրեց՝ ինչու էր Արսեն Թորոսյանը կոչ անում չկրել դիմակ

18:46 01.07.2020

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց այն մասին, որ ՀՀ առողջապահության պատասխանատուն նախկինում կոչ էր անում դիմակ չկրել։ Փաշինյանը բացատրեց՝ ինչու է այդպես եղել։ Նա նշեց, որ դա ոչ թե Հայաստանի պատասխանատուի կոչն է եղել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումը: Փաշինյանը բացատրեց, որ նախկինում հայտնի գիտելիքի հիման վրա եզրակացություն էր […]

̰
«Ռոմայում» երջանիկ են. ակումբը Մխիթարյանի բոլոր գոլերով և գոլային փոխանցումներով տեսանյութ է հրապարակել

18:43 01.07.2020

«Ռոմայում» երջանիկ են Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր ստորագրելու կապակցությամբ: Հռոմեական ակումբի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել իր կազմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խփած բոլոր գոլերի ու գոլային փոխանցումներով:

̰
Օրական 2000-2500 թեստ կարտադրենք Հայաստանի պահանջարկը բավարարելու համար․ Արսեն Առաքելյան

18:34 01.07.2020

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում արտադրված կորոնավիրուսային թեստերը անցել են փորձարկումներ և հաստատվել են։ Վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ նա մանրամասներ ներկայացրեց։ Առաքելյանի խոսքերով՝ ինստիտուտն արդեն սկսում է լիարժեք արտադրությունը և օրական արտադրելու է 2000-2500 թեստ, որը բավարարելու է Հայաստանի կորոնավիրուսային թեստավորումների պահանջարկը։ Մասնագետը նաև նշեց, որ այլ կենտրոնների հետ համագործակցությամբ […]

̰ ̰
Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին մահերը 30 տոկոսով աճել են․ Փաշինյան

18:18 01.07.2020

Մինչև մայիսը ներառյալ Հայաստանում մահացության ամսական ցուցանիշները չեն գերազանցում նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին՝ չնայած կորոնավիրուսին։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ վիճակագրությունը փոխվել է հունիս ամսվա ընթացքում․ 2020 թվականի  հունիսին մահացածների թիվը 30 տոկոսով ավելի է, քանի 2019-ի հունիսին մահացածներինը։ Փաշինյանը ասաց, որ վիճակագրության փոփոխությունը ամբողջությամբ կապված չէ […]

̰
Մեզ չի հաջողվում լուծել ռազմավարական խնդիրը՝ ապրել կորոնավիրուսի հետ․ Փաշինյան

18:10 01.07.2020

«Մեզ չի հաջողվում լուծել ռազմավարական խնդիրը»․ այս մասին այսօրվա պարետատան նիստի հետ տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ այդ խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի հետ։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում օրական լինում է վարակման մի քանի հարյուր դեպք։ Բայց չնայած՝ այդ մարդկանց մեծ մասը առողջանալու է, բայց մոտ 10 մահ է գրանցվելու։ […]

̰
Կամո Հովհաննիսյանի առաջին գոլը «Կայրաթի» կազմում

18:03 01.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Ժետիսուի» հետ խաղում: Սա Հովհաննիսյանի առաջին գոլն էր  «Կայրաթի» կազմում: Ի դեպ, հիշեցնենք, որ Կամոն հենց «Ժետիսուից» էր տեղափոխվել «Կայրաթ»: Հայ ֆուտբոլիստը «Կայրաթի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն 30-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով:

̰
Ի՞նչ ճակատագիր է ունենալու Սուրբ Սոֆիայի տաճարը. քննարկում

17:40 01.07.2020

Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին և հայտարարել, որ այդ ծրագրի իրագործումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Թեմայի շուրջ է զրույցը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Էրեբունիում խոշորացույցի տակ են հայտնվել բժշկական հիմնարկներն ու գեղեցկության սրահները

17:20 01.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Էրեբունի վարչական շրջանում գնացել են տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով։  Խոշորացույցի տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկներն ու գեղեցկության սրահները։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր և ողջ երկրում։

̰
Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել

16:46 01.07.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ Աբովյան քաղաքում բնակվող երկու երիտասարդ արտերկրից թմրամիջոցներ են ստանում։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին միացան ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ երիտասարդները մի տաքսու վարորդի պատվիրել են թմրամիջոցով առաքանին ստանալ ու բերել […]

̰
2019 թվականը Զինված ուժերի համար եղել է աննախադեպ տարի. Տիգրան Կարապետյան

15:26 01.07.2020

Պատգամավոր Տիգրան Կարապետյանն «Արարատ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Զինված ուժերում ընթացող բարեփոխումներին: Նա նշել է, որ 2019 թվականը Զինված ուժերի համար եղել է աննախադեպ տարի՝ քանակական ու որակական ձեռքբերումների, սպառազինության տեսանկյունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ամուլսարում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու հանքի պահապանների միջև

14:02 01.07.2020

Ամուլսարում իրավիճակը թեժ է: Առավոտից այստեղ են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր սպասում են՝ պահնորդական կազմը լքի տարածքը: Տեղում հավաքված են նաև ոստիկաններ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօրվանից մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը․ Զարուհի Բաթոյան

13:36 01.07.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին, որոնց մեկնարկը տրվելու է այսօրվանից։ Ծրագրերի մի մասը վերաբերում է երեխայի խնամքին, մյուս մասը՝ ծննդյան միանվագ օգնությանը և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային կամ բնակարանային ծրագրերին։ «Այս ծրագրերը միտված են ավելի շատ ստեղծելու պայմաններ այն ընտանիքների համար, որոնք սոցիալական […]

̰
2.5 դոլար՝ 10 դոլարի դիմաց. որքանով են մատչելի Հայաստանում արտադրված ՊՇՌ թեստերը

13:35 01.07.2020

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն անդրադառնալով կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներին, խոսել է այն մասին, թե որքանով են դրանք իսկապես մատչելի: «Մենք կառավարությունից ստացել ենք նյութեր՝ 250 հազար դոլարի, որպեսզի մատակարարենք 100 հազար թեստ: Այսինքն՝ թեստի արժեքը կազմում է 2.5 դոլար: Հավելյալ ֆինանսավորում մենք չեն ստացել, այդ աշխատանքները կատարվում են տարեկան մեզ […]

̰
BACK_TO_TOP