TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում

21:11 11.04.2020

Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Ակտիվ առևտուր` Սուրբ Զատկի տոնին ընդառաջ

21:03 11.04.2020

Պանդեմիայով պայմանավորված սահմանափակումներն ուժի մեջ են, բայց հայաստանյան շուկաներում կյանքն այսօր սովորականի պես էր: Ինչ է արձանագրել SHANTNEWS-ի տեսախցիկը հանրապետության տարբեր քաղաքներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰ ̰
Կորոնավիրուսը չի նահանջում. ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պետությունները վիրուսի դեմ պայքարում

20:20 11.04.2020

Կորոնավիրուսը չի նահանջում: Վարակի տարածումը կանխելու նպատակով տարբեր պետություններ մշակել են վիրուսի դեմ պայքարի իրենց մեխանիզմները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հեղափոխությունից առաջ և հետո. պետական եկամուտներն ավելացնելու մասին․ Փաշինյան

20:18 11.04.2020

Հեղափոխությունից առաջ և հետո. պետական եկամուտներն ավելացնելու մասին, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խուճապի մթնոլորտ Ստամբուլում. նոր մանրամասներ. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:58 11.04.2020

Թուրքիայի 30 քաղաքներում և նահանգներից մեկում հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի հետևանքով խուճապի մթնոլորտ է ստեղծվել երկրի մի շարք մեծ քաղաքներում, այդ թվում՝ հայաշատ Ստամբուլում: Այս և այլ թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Մաշային և արջին» ուղարկել են ինքնամեկուսացման

19:46 11.04.2020

«Մաշան և արջը» անիմացիոն սերիալի հերոսները նոր դրվագում պատմում են հիգիենայի կանոնների մասին, նաև խոսում այն մասին, թե ինչ կարելի է անել, երբ չես կարող դուրս գալ տնից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: «Ի՞նչ անել տանը» կոչվող տեսանյութում հավաքված են սերիալի ամենից տարածված մասերը: Մուլտսերիալի հեղինակները պատմել են, որ հերոսներին ինքնամեկուսացման ուղարկելով՝ միացել են All […]

̰
ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի ամենաորակյալ պատկերները

19:08 11.04.2020

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի երբևէ արված ամենաորակյալ պատկերները: Այդ պատկերների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Արեգակի մթնոլորտը ավելի բարդ կազմություն ունի: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Այս նոր լուսանկարներից պարզվում է, որ Արեգակի մթնոլորտի այն հատվածները, որոնք մինչ այս առավելապես դատարկ կամ մութ էին համարվում, իրականում լցված են էլեկտրականացված տաք գազային «թելերով», որոնք […]

̰
Ներկայացվել է Sony PlayStation 5-ի համար նախատեսված նոր խաղային սարքը

19:07 11.04.2020

Sony ընկերությունը ներկայացրել է Sony PlayStation 5-ի համար նոր խաղային սարք՝ DualSense-ը: Այն լիովին տարբերվում է DualShock 4-ից: Չնայած կոճակների տեսքն ու դիրքն այնքան էլ շատ փոփոխությունների չի ենթարկվել, սակայն  փոխվել են կուրսորի կոճակները, իսկ աջ կողմի կոճակները կարծես իրարից մի քիչ հեռու են տեղակայվել: Սենսորային պանելը մի փոքր ավելի մեծ է դարձել, որի պատճառով […]

̰
The Beatles-ի Hey Jude երգի ձեռագիրը աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով

19:00 11.04.2020

Ամերիկյան Julien’s Auction աճուրդում վաճառվել է The Beatles-ի Hey Jude երգի ձեռագիրը՝ գրված Փոլ Մակքարտնիի կողմից, ասվում է աճուրդի տան կայքում: Լոտը վաճառվել է 910 հազար դոլարով: Աճուրդի տան կայքոում նշված է եղել, որ ձեռագրի նախնական արժեքը կազմել է 140-180 հազար դոլար: Hey Jude երգը գրվել է 1968թ.: Այն առաջադրվել էր «Գրեմմի» մրցանակի 1989թ. «Տարվա […]

̰
Փոթիում վարժանքներ են իրականացվել ՆԱՏՕ-ի ռազմանավերի մասնակցությամբ

18:53 11.04.2020

Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունը համատեղ վարժանքներ է անցկացրել ՆԱՏՕ-ի նավերի հետ Սև ծովում: Այս մասին հաղորդել է Վրաստանի ԳՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է newsgeorgia.ge-ն: Զորավարժություններն անցկացվել են Փոթիում ՆԱՏՕ-ի Մշտական երկրորդ ռազմածովային ստորաբաժանման (SNMG2) նավերի այցի շրջանակում: Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի և Վրաստանի առափնյա պահպանության նավերի միջև համագործակցության մակարդակի բարձրացումն է: COVID-19-ի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով […]

̰
Երևանյան շուկաների եռուզեռն ու համավարակով պայմանավորված սահմանափակումները

18:46 11.04.2020

Զատկի տոնին ընդառաջ երևանյան շուկաներում ակտիվ եռուզեռ էր: Սոցիալական հեռավորություն ասվածը, մեղմ ասած, «խախտվում էր»: SHANTNEWS-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ միմյանցից հեռու չեն կանգնում, մարդիկ կա՛մ պարզապես թողնում, հեռանում էին, կա՛մ մի քանի քայլ հեռանում մյուսներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ վիճակ է երևանյան շուկաներում. SHANTNEWS-ի անդրադարձը

18:20 11.04.2020

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սահմանափակումներն ուժի մեջ են, բայց Սուրբ Հարության տոնին ընդառաջ երևանյան շուկաներում կյանքը սովորականի պես է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարակակիրներին տեղափոխող մի քանի տասնյակ ՇՕ մեքենա Մոսկվայում մնացել է խցանման մեջ

17:17 11.04.2020

Ռուսաստանցի օգտատերերը համացանցում են տեղադրել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են շտապօգնության մի քանի տասնյակ մեքենաներ մնացել խցանման մեջ։ Արտակարգ իրավիճակների ոլորտի անանուն աղբյուրները մամուլին հաստատել են, որ այդ մեքենաները տեղափոխում էին այն մարդկանց, որոնց մոտ կորոնավիրուսի վարակի առկայություն է կասկածվում, փոխանցում է Lenta.ru-ն։

̰
Մարդիկ առավել պատասխանատվությամբ են վերաբերվում խնդրին. Տավուշի մարզպետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին

17:13 11.04.2020

Տավուշի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 6-ն են: Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ մարզում օրեցօր նվազում է անցակետերի եռուզեռը, իսկ մարդիկ առավել պատասխանատվությամբ են վերաբերվում խնդրին: Մանրամասները՝  հեռախոսազրույցում:

̰
Փակ տարածքում հազալու կամ փռշտալու հետևանքով օդակաթիլային մասնիկների տարածման 3D մոդելը

17:05 11.04.2020

Ինչպե՞ս են տարածվում օդակաթիլային մասնիկները փակ տարածքում հազալու կամ փռշտալու հետևանքով: Հարցին պատասխանելու համար Հելսինկիի Աալտո համալսարանի, Ֆիննական օդերևութաբանական ինստիտուտի, Հելսինկիի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնի և Հելսինկիի համալսարանի գիտնականների համատեղ ջանքերով ստեղծվել է մասնիկների տարածման 3D մոդելը: Գիտնականները մոդելավորել այնպիսի իրավիճակ, երբ մարդը հազում է խանութի դարակաշարերի միջև ընկած հատվածում: Ըստ հաշվարկների՝ մանրագույն մասնիկների շերտը […]

̰
Դիմակ կրելը մեր բոլորի պարտավորությունն է. Սերգեյ Հարությունյանը՝ տաքսու վարորդներին

16:57 11.04.2020

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված հերթական ասուլիսի ժամանակ Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյո՞ք ախտահանման աշխատանքներ իրականացվում են տաքսիներում, և ընդունելի՞ է արդյոք, որ հաճախ տաքսու վարորդները չունեն ոˊչ ձեռնոցներ, ոˊչ դիմակներ: Հարցին ի պատասխան՝ Սերգեյ Հարությունյանը ասաց. «Ընդունելի չէ, բայց նորից գալիս ենք անձնական […]

̰
Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. մարզպետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին

16:51 11.04.2020

Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վարակակրի վերաբերյալ մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին: «Մեր պացիենտը 1986թ. է ծնվել, ունեցել է որոշակի խնդիրներ՝ կապված երիկամների հետ, նաև ունեցել է միակողմանի թոքաբորբ: Մի քանի օր բուժվել է մեր բուժհաստատություններից մեկում: Թոքաբորբի հետ կապված՝ բավական դրական դինամիկա է եղել, բայց ցավեր է ունեցել […]

̰
Ինչպե՞ս պայքարել բանկերում և սուպերմարկետներում հերթերի դեմ. հարց քաղաքապետի տեղակալին

16:22 11.04.2020

«Հերթը ստեղծողը մենք ենք, մենք ինքներս, գիտակցելով վարակի տարածման վտանգը, պետք է մեր փոքր լուման դնենք և պահպանենք սոցիալական հեռավորությունը և չստեղծենք այդ հերթը»,- այսօր` ապրիլի 11-ին, ի պատասխան հարցի, որ բանկերում ու խանութներում հերթեր են, ինչպե՞ս պետք է պայքարել այդ խնդրի դեմ, ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ […]

̰
Ինչպիսի՞ն է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Սյունիքում. մարզպետը մանրամասներ է հայտնել

16:07 11.04.2020

Սյունիքի մարզում ապրիլի 3-ից մինչ օրս կորոնավիրուսի հաստատված նոր դեպքեր չեն արձանագրվել: Մարզպետ Հունան Պողոսյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել մարզում տիրող իրավիճակի, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվող բեռների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները ախտահանվում են. Սերգեյ Հարությունյան

15:22 11.04.2020

Կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ախտահանվում են բոլոր կանգառները, իսկ վարչական շրջանների և համատիրությունների կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում բոլոր շենքերի մուտքերում ու վերելակներում: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Նա նշեց, որ ախտահանման աշխատանքներ իրականացվում […]

̰
Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ ոստիկանության միջոցառումը

14:32 11.04.2020

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։ «Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։ Փողոցային առևտրով […]

̰
Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք … Նարեկ Դուրյանի խնդրանքը բուժաշխատողներին

14:30 11.04.2020

«Իմ մեծագույն շնորհակալությունը Ձեզ: Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք …»,- դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել բուժաշխատողներին: «Խոնարհվում եմ ձեր առաջ: Վստահ եմ՝ բոլորը միանում են ինձ, մերսի»,- եզրափակել է խոսքը Նարեկ Դուրյանը: Մանրամասները՝  «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:

̰
Ռուսաստանում դատապարտյալները խռովություն են հրահրել ու հրդեհել բանտը

14:15 11.04.2020

Ռուսաստանի Անգարսկի շրջանում գտնվող 15-րդ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները խռովություն են կազմակերպել․ նրանք հրդեհել են բանտի մի քանի շինություններ ու չեն ենթարկվել բանտապահներին։ Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։ Տարածաշրջանի քրեակատարողական համակարգի պատասխանատուները տեղեկացրել են, որ դատապարտյալների և բանտապահների միջև կոնֆլիկտից է սկսվել խռովությունը։ Դատապարտյալներից մի քանիսը հարձակվել են բանտապահներից մեկի վրա, որը ավելի ուշ […]

̰
Արցախում ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ հսկողությունը կխստացվի. Արայիկ Բաղրյան

14:04 11.04.2020

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հեռահար «Հեռանկարի» ընթացքում Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախում ընտրությունների երկրորդ փուլի անցկացման ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներին: «Միջոցները, ինչպես առաջին փուլում, ամեն ինչ արվել է առողջապահության կողմից, որ ավելի անվտանգ լինեն, բոլորին տրամադրվել են անհատական դիմակներ, գրիչներ, երկրորդ փուլի ժամանակ ևս կտրամադրվեն միջոցները, հսկողությունը կխստացվի, այս պահին բոլոր […]

̰
Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

13:54 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին, հորդորեց Զատկի միջոցառումներին չմասնակցել, հիշեցրեց՝ նման կոչով դիմել է նաև եկեղեցին: Վարչապետը նաև անդրադարձավ առաջիկա ամիսներին նշվող հիշատակի օրերին և տոներին: «Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, […]

̰
Երկուշաբթի օրվանից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

13:47 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար: «Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս […]

̰
Հանրային տրանսպորտի աշխատանքը կարգելվի, տրանսպորտային ծախսերը կհոգան գործատուները

13:36 11.04.2020

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով […]

̰
BACK_TO_TOP