14:22 10.04.2020
Ինչպե՞ս է Կոտայքի մարզում իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարը։ Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հեռախոսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել, թե հիվանդությունը ե՞րբ և ինչպե՞ս տարածում գտավ մարզում, ի՞նչ իրավիճակում են հիմա և ի՞նչ հագեցվածությամբ են գործում մարզի բժշկական կենտրոններն ու մեկուսացման վայրերը։ Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
14:16 10.04.2020
«Պարո՛ն Թորոսյան, հիմա մեզ վերջնական պատասխան տվեք՝ մենք դիմակներ դնո՞ւմ ենք, թե՞ չէ, էն պատմությունն եղավ, որ մեկն ասում է՝ սենց պառկի, մյուսը՝ սենց, հիմա ի՞նչ անենք»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հարց բարձրացրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Դիմակների և ձեռնոցների՝ առօրյայում կրելու նպատակն այն է, որ […]
14:12 10.04.2020
«Մենք այսօրվանից ընդլայնել ենք ինքնամեկուսացածների ցանկերը, ընդգրկել ենք կասկածի տակ գտնվող բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց, ցուցումներով հղիներին կասկածելի դեպքերով, ցուցումները միշտ ուժի մեջ են, եթե կա կոնտակտ հիվանդացած մարդու հետ, կլինիկական ցուցում կա անելու, դա բարդ է»,- այսօր ԱԺ-ում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա զեկուցում էր 2019-ի ոլորտի կատարողականը, սակայն […]
14:00 10.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը պանդեմիայի շրջանակներում և վերջում պատրաստակամություն հայտնել այս աշնանը Հայաստանում ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ հույս հայտնելով, որ մինչ այդ պանդեմիան հաղթահարված կլինի: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներ, և պետք է անել հնարավոր […]
13:56 10.04.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձող հայ աշակերտները երգում են «Էրեբունի-Երևան»-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում սովորող հայ աշակերտները վերադառնում են Հայաստան:
13:10 10.04.2020
2019-ին նվազագույն աշխատավարձ սահմանվեց 68 հազար դրամը, նվազագույն կենսաթոշակի չափը կազմեց 25 հազար 500 դրամ, բարձրացան վետերանների պատվովճարները և բազմաթիվ այլ ծրագրեր իրականացվեցին: Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2019թ. կատարողականն է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա անդրադարձել է նախարարության ռազմավարությանը, ներկայացրել նաև այլ ուղղություններով կատարված աշխատանքները: Պատգամավորները հետաքրքրվել […]
13:09 10.04.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին իրականացնում է ուսումնասիրություններ՝ պարզելու արտակարգ դրությունն ազդե՞լ է սպառողական շուկայում գնաճի վրա, թե՞ ոչ։ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքները։
13:06 10.04.2020
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, դրել է բժշկական դիմակ և ամերիկացիներին հորդորել կրել այն կորոնավիրուսային համաճարակի ժամանակ: Ամերիկայի առաջին տիկինը նաև ցույց է տվեց, թե ինչպես կարելի է դիմակ կրել: Լուսանկարն ու տեսանյութը հայտնվել են Instagram-ի նրա միկրոբլոգում: Սպիտակ տան ղեկավարի 49-ամյա կինը բոլորին հորդորել է դիմակներ կրել հասարակական վայրերում: Մելանյան հիշեցրել է […]
13:04 10.04.2020
Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Արցախում երեք վարակակիր կա: Այդ մասին հայտարարեց Արցախի առողջապահության նախարարությունը: Երեկ թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած Հայաստանի քաղաքացի է, որը մինչ թեստավորումը ևս գտնվել է ինքնամեկուսացման մեջ և առաջիկայում տեղափոխվելու է Հայաստան: Արցախում կորոնավիրուսը տարածվում […]
12:57 10.04.2020
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են Եվրասիական տնտեաական հաձնաժողովի կողմից միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և հրապարակման հետ կապված խնդիրները: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատել է, որ ՌԴ -ում՝ Մոսկվայի սուպերմարկետներում, միանգամից չեն ընդունում Հայաստանից ներկրված ապրանքները, պետք է այդ գործընթացը միջնորդավոված լինի: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը […]
12:52 10.04.2020
«Ռոման» հայտարարել է 500 մարզաշապիկների թողարկման մասին, որոնց վաճառքից ստացված գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին: Մարզաշապիկները կվաճառվեն ակումբային խանութում: Մեկ հավաքածուի գինը 192,7 եվրո է: 500 մարզաշապիկներից յուրաքանչյուրը համարակալվելու է, դրանց վրա գրված է ASSIEME, ինչը նշանակում է «Միասին»: «Մենք սկսեցինք այս արշավը` երկրպագուներին ցույց տալու համար, որ մենք նրանց կողքին ենք, չնայած խաղերի բացակայությանը»,- […]
23:21 09.04.2020
Ամբողջ աշխարհը մեկուսացել է, միայն ոչ Բելոռուսը, ամենուր չեղարկվել են զանգվածային միջոցառումները, իսկ Բելառուսում շարունակվում են հոկեյի և ֆուտբոլի մրցաշարերը: Այդ երկրի նախագահի հայտարարութունները դառնում են սենսացիոն վերնագրեր միջազգային ԶԼՄ-ներում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 09.04.2020
Ճապոնիայում տեղի է ունեցել ավարտական վկայականների հեռահար հանձնում, հայտնում է ТАСС-ը: Կորոնավիրուսային պանդեմիայի օրերին ուսանողների փոխարեն դիպլոմները ստացել են նրանց կողմից վերահսկվող ռոբոտները: Ռոբոտները կրել են ակադեմիական գլխարկներ ու թիկնոցներ, իսկ նրանց «գլխի» փոխարեն պլանշետներ են եղել, որոնց էկրաններին շրջանավարտների դեմքերն են եղել:
20:52 09.04.2020
Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքի մասին մանրամասներ են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը: Մհեր Գրիգորյանը պատասխանել է նաև պետական պարտքի ավելացման հավանականության, գազի գնի նվազման և կոմունալ վճարումների չեղարկման վերաբերյալ հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:31 09.04.2020
Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը փակել է օդային սահմանը, և թռիչքներ դեպի այլ երկրներ չեն իրականացվում: Մինչ օրս հնարավոր է եղել հատուկ ՀՀ քաղաքացիների համար մի քանի թռիչք կազմակերպել և շատերին Հայաստան տեղափոխել: Ոչ բոլորին է, սակայն, հաջողվել վերադառնալ: Չնայած ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկներին՝ տեղափոխվել հյուրանոց, […]
19:05 09.04.2020
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են հիվանդանոցներից մեկի բուժքույրերն ու բուժակները միացել հայտնի պարային թրենդին: Մանրամասները՝ տեսանյութում:
19:00 09.04.2020
Կորոնավիրուսային վարակի դեմ պաշտպանության յուրօրինակ մեթոդ է մտածել Ուֆայի մի բնակիչ: Նա դուրս է եկել աղբը թափելու տիրանոզավրի կոստյումով: Մանրամասները՝ տեսանյութում: Как вам? Надели бы подобный костюм? ? pic.twitter.com/XHg4YdTcrG — ВЕСТИ (@vesti_news) April 9, 2020
18:50 09.04.2020
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին հնչել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նշվում է, որ 2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` […]
18:10 09.04.2020
ԵՄ որոշ երկրներ պատրաստվում են կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանափակումների մեղմացմանը: Այս և այլ թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:06 09.04.2020
«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Նախատեսվել է տեսական քննությունների […]
17:30 09.04.2020
Բժիշկների երեխաները արքայական ընտանիքի անդամներին ողջունել են Զատկի նապաստակի ականջներով:
17:20 09.04.2020
87 տարի առաջ՝ այս օրը, ֆրանսիացի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում ծնվեց որդի: Տղան փոքր ժամանակ շատ լավիկն էր, ու հայրը նրան օգտագործում էր որպես մոդել իր թմբլիկ կուպիդոնների համար: Դրանք մինչև հիմա էլ կարելի է տեսնել Փարիզի հրապարակներում՝ շատրվանների մոտ: Դպրոցում չար էր, անընդհատ անկարգություն էր անում: Անկառավարելի վարքագծի պատճառով նրան անգամ հեռացրել են դպրոցից: […]
15:04 09.04.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ է ներկայացրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով հետևյալն է առաջարկել. «Ընտանեկան օրենսդրության փոփոխություններով սահմանում են գործունեության հիմքերը, գիտական համայնքի հետ կապված քննարկումներից պարզվել է, որ ընտանեկան օրենսգրքի հետ անհամապատասխանություն կա: Ընտանեկան օրենսգրքով սահմանվում է ամուսնության ավելի ցածր տարիքի հնարավորություն, եթե ամուսնացած է անձը, գործունակություն ձեռք […]
14:48 09.04.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքներին: Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին: Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 […]