12:32 14.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր ելույթը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսին:
12:22 14.04.2020
Բռնության քարոզի համար քրական պատասխանատվություն սահմանող օրենքում հատուկ ընդգծված չէ, բայց և այնուամենայնիվ մշակութային գործերը, որոնց մեջ բռնության հատկանիշ պարունակող արտահայտություններ կան, բռնության քարոզ չեն համարվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Գալյանը, սակայն, բացատրեց, որ դա օրենքի մեջ չեն գրում, քանի որ հետագայում կարող են ստեղծվել «մշակութային արժեքներ», որոնց […]
10:39 14.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը։ Գործատուներին կոչ է արել ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ։ Երեկ անցկացված 685 թեստից դրական է եղել 28-ը։ Դրական դեպքերն առաջին անգամ գրեթե կրկնակի քիչ են եղել, քան առողջացումները։ Երեկ դուրս է գրվել 54 առողջացած։ Ներկայում կա 786 ակտիվ դեպք։ Առաջին անգամ […]
09:23 14.04.2020
ԱՄՆ-ի հարավին պատուհասած փոթորիկների ու պտտահողմերի զոհն է դարձել առնվազն 30 մարդ։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Պտտահողմերն ուղեկցվել են հեղեղումներով ու սողանքներով։ 10 նահանգում առանց էլեկտրականության է մնացել 750 հազար տնտեսություն։ Վնասվել են հարյուրավոր տներ։ 11 մարդ զոհվել է Միսսիսիպիում, 9-ը՝ Հարավային Կարոլինայում, 6-ը՝ Ջորջիայում, մնացած զոհերը գրանցվել են Արկանզասում և Հյուսիսային Կարոլինայում։ ԱՄՆ […]
23:44 13.04.2020
Թիմ Ռոջերսոնը, ով Ուելսի Royal Gwent հիվանդանոցի բժիշկներից է, պատմել է, որ հիվանդանոցի աշխատակազմի մոտ 50 տոկոսի կորոնավիրուսային թեստի արդյունքները դրական են եղել: Նրա խոսքերով՝ այդ ամենից հետո հիվանդանոցը խուճապի մեջ է, DailyMail-ը: Բժիշկը ևս կորոնավիրուսով է վարակվել: Նա ասել է. «Դա տեղի ունեցավ՝ չնայած բոլոր նախազգուշական միջոցառումներին, ներառյալ ձեռքերը լվանալը. շատ հավանական բան է […]
22:44 13.04.2020
Ամերիկյան ֆուտբոլի հարձակվող Ալեքս Մորգանը ուժային մարզանք է կազմակերպել՝ հղիության վերջին փուլում: Մարզանքի որոշ հատվածներ պատկերող տեսանյութը Մորգանը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Աղջիկը բարձրացնում է մարզաքարը, հրում ու պոկում վարժություններն անում: 30-ամյա ֆուտբոլիստուհու էջի հետևորդները հիացական մեկնաբանություններ են թողել:
22:41 13.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու նախագիծը, գործադիրի կողմից հաստատվելուց հետո, ներկայացվել է խորհրդարանի հատուկ նիստին: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը խոսել է կատարված աշխատանքի արդյունքների մասին, պատասխանել է հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 13.04.2020
Նոր կորոնավիրուսի տարածման ինչ միտումներ են գրանցվել աշխարհում վերջին մի քանի օրվա ընթացքում: Ո՞ր երկրներում է գրանցվել հարաբերական աճ, որ երկրներում՝ նվազում: Արդյո՞ք այդ միտումներում կան օրինաչափություններ: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3080048578692198/
21:28 13.04.2020
Պարետի հրամանով այսօրվանից բացօթյա տարածքներում թույլատրվում է շինաշխատանքներ իրականացնել, ըստ այդմ՝ Գյումրիում վերսկսվել են դեռևս մարտի կեսերից դադարեցված փողոցաշինական աշխատանքները:Մասնավորապես «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունը վերացնում է դեռևս նախորդ տարվա ընթացքում Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգված Վազգեն Սարգսյան և Գերցեն փողոցներում առկա թերությունները: «Այս փուլում հիմնականում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ընկերություն կողմից: Մենք […]
21:07 13.04.2020
Իսպանիան այլևս չի դիմանում և ստիպված է մեղմացնել սահմանափակումները, իսկ Իտալիան շարունակում է խիստ հսկողությունը՝ մարդկանց պահելով տանը։ Մի երկիր էլ կա, որտեղ կորոնավիրուսի պայմաններում ֆուտբոլի հանդիպումներ են տեղի ունենում՝ հազարավոր հանդիսականներով։ Երկրների պայքարի ձևերը՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/525560564822346/
20:50 13.04.2020
Արցախում վաղը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայլիյանը: Ընտրությունները կանցկացվեն արտակարգ իրավիճակի պայմաններում. ինչպե՞ս անցան նախորդ ընտրություններն ու ինչպե՞ս են անցկացվելու այս ընտրությունները՝ SHANTNEWS-ի անդրադարձը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:31 13.04.2020
Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում 2 հարց էր: Գործադիրն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը և հաստատել է երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:01 13.04.2020
Արտո Թունչբոյաջյանի և Armenian Navy Band-ի «ոչՊաշտոնական» համերգը՝ աշխարհի տարբեր երկրներից։ #ArmGov #ՄնաՏանը
19:06 13.04.2020
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ամենաակտիվ օջախները Նյու Յորքում և Կալիֆոռնիայում են։ Երկու նահանգներում էլ վարակը տարածվում է նաև հայ բնակչության շրջանում: «Շանթի» հեռուստամեկնաբան Սագօ Արեանը ներկայացնում է, թե ինչ վիճակ է երկու նահանգների հայաշատ բնակավայրերում։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:54 13.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ արձագանքելով կալանավայրերի հետ կապված մտահոգությանը: «էդմոն ջան, ի՞նչ ասեմ, դուք լավ կալանավայրերից տեղյա՞կ եք, ախր պիտի նստես, որ իմանաս, նման բան չկա, որ ամեն օր կալանավորին դուրս չբերեն: Ես կես տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում, ամեն օր հանել, […]
18:25 13.04.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հայտարարեց՝ պետք է բալանսավորված մոտեցում ունենալ, քանի որ մի կողմից ունենք առողջապահական անվտանգության խնդիր, մյուս կողմից՝ հանրային կյանքի և տնտեսության փլուզման խնդիր: Մելքումյանը կրկին խոսեց չգրանցված և օրավարձով աշխատողների մասին: «Ի վերջո, պետության կողմից չգրանցված աշխատողներ կան: 2017թ. սեպտեմբերի 28-ի որոշումը, որտեղ հստակ արձանագրված է, թե […]
18:00 13.04.2020
Բաց է մնում չգրանցված, օրավարձով աշխատողների հարցը: Սա հրատապ լուծում է պահանջում: Ազգային ժողովում ելույթների փուլում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հսկայական նամակներ եմ ստացել Վերնիսաժից, մարդիկ գրանցված չեն, չգիտեն՝ ինչ անեն»,- ասաց Զոհրաբյանը: Անդրադառնալով կառավարության ընդունած տնտեսական աջակցության 11-րդ միջոցառմանը՝ Զոհրաբյանը նշեց. «Իմ աղջիկն ունի գյուղական տուն, հաստատ ամսվա մեջ չի սպառում շատ […]
17:25 13.04.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը SHANTNEWS.am-ին որոշ տեղեկություններ է հայտնել մարզում նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած վիճակի մասին: «Մինչ այս պահն Արագածոտնի մարզում ունեցել ենք թեստավորման 23 դրական պատասխան, 3 մարդ բուժվել է, 20-ը դեռ շարունակում է բուժվել: Բուժվում են և՛ Երևանում, և՛ մարզային բուժկենտրոններում»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ մարզում նախապատրաստված է հիվանդանոց, որն անհրաժեշտության […]
17:14 13.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, այսօր խորհրդարանում անդրադառնալով թեստերի ապահովմանը, հիշեցրեց, որ թեստերի արտադրություն է սկսվել մեր երկրում: «Մենք մեր կարիքը թեստերի պետք է կարողանանք ամբողջական բավարարել այն ներկրումներով, որ արդեն իսկ արել ենք. մոտ 60 000 թեստ բերել ենք Չինաստանից, 20 000 սպասում ենք Լեհաստանից, 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ, այս […]
17:07 13.04.2020
Այս պահին ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչառության սարքին միացված զինծառայող ևս չկա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ-ում համաճարակային իրավիճակին, ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նա նպատակահարմար չգտավ նշել, թե քանի ինքնամեկուսացած և մեկուսացած զինծառայողներ կա, բայց […]
16:57 13.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է այսօր SHANTNEWS-ին որոշ պարզաբանումներ տվել մարզում նոր կորոնավիրուսի մասով տիրող իրավիճակի, զարգացումների, ցուցանիշների և ձեռնարկվող քայլերի մասին: «Այս պահի դրությամբ մարզում ունենք մոտ 200 վարակակիր և 600 ինքնամեկուսացած: Նախորդ շաբաթ ունեինք ավելի մեծ թվով ինքնամեկուսացածներ, որոնցից 400-500-ը մեկուսացումից արդեն դուրս է եկել, որովհետև նրանց մոտ սիմպտոմ չի գրանցվել»,- ասել է […]
16:37 13.04.2020
Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ժամը 08։00-ից ընդհանուր առմամբ կբացվի 282 ընտրատեղամաս, այդ թվում՝ մեկը Երևանում: Ընտրողների նախնական ընդհանուր թիվը 102 815 է: Արցախի նախագահը հայտարարել է՝ ընտրությունները կանցկացվեն՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ: Ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը, SHANTNEWS.am-ը պարզել է Արցախի ԿԸՀ նախագահից: Սրբուհի Արզումանյանի խոսքերով՝ առաջին փուլի […]
16:13 13.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում, և տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով հանված արգելքը որքանո՞վ է մեծացրել վիրուսի տարածման ռիսկը: «Կարծում եմ՝ մինիմալ, որովհետև դրանք այն տեսակներն են, որոնք կարող են կազմակերպել աշխատանքը՝ պահելով սոցիալական հեռավարությունը, և տնտեսվարողները, […]
16:02 13.04.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում դիմեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ նշելով. «Օրենքով մենք սպառել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ երեսնօրյա ժամկետը, ըստ այդ օրենքի՝ հնարավոր չէ այն գերազանցել, սակայն Դուք մեկնաբանում եք այլ կերպ: Ուզում եմ հարցնել՝ որ էս երեսուն օրը լրանա, կարո՞ղ եք էլի երեսուն օր երկարացնել»: Ավինյանը նշեց, որ Մարուքյանի […]
15:59 13.04.2020
Գյուղացիները չեն կարողանում վարկերը ստանալ, մեծ մասն էլ վարկունակ չէ, ուստի չեն օգտվում այդ աջակցության միջոցներից: Խորհրդարանում այսօր այս խնդրով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին դիմեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք մտադի՞ր չեն փոփոխություն անել այստեղ: Շատերն էլ, ըստ պատգամավորի, տրանսպորտով տեղափոխման հարցը չեն կարողանալու լուծել: Ավինյանը նշեց՝ այդ հարցն արդեն իսկ […]
15:52 13.04.2020
Արտակարգ դրության և նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների 3-րդ փուլը, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, ենթադրում է մեծապես կիրառել տեղորոշման գործիքակազմ: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ քննարկված տեղորոշման գործիքն արդեն գործարկել են: Այդ գործիքը ավտոմատ տեղորոշում է այն անձանց շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ: Այս պահին 315 արձանագրված հիվանդի […]
15:30 13.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց, թե ինչ է ենթադրում կանխարգելիչ միջոցառումների երրորդ փուլը: Ըստ Ավինյանի ներկայացրած տեղեկությունների՝ այս պահին ՀՀ առողջապահական համակարգը կարող է սպասարկել մոտ 1700 մահճակալային վարակակիր, իսկ դա էլ իր հերթին թույլ է տալիս ունենալ մոտ 4500 միաժամանակյա վարակակիր: Խստացումները կարող են փոփոխվել յուրաքանչյուր շաբաթ՝ կախված […]