14:33 09.04.2020
Կառավարությունն այսօր ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը: Այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, կարող են ստանալ միանվագ աջակցություն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հստակեցրել է, թե այս շրջանակի կոնկրետ որ խմբերի մասին է խոսքը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:07 09.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ գազի գնի նվազման հետ կապված հարցին պատասխանելիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիային» մարտի 31-ին ուղղված նամակի պատասխանը դեռ չի ստացվել։ «Դեռևս պատասխան չկա, սակայն, կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կար, ինչով էլ պայմանավորված է այս իրավիճակը։ Կարծում եմ` ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ […]
13:46 09.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետական պարտքի մասին հարցին պատասխանելիս նշեց, որ չի բացառվում, բայց դեռ վաղ է խոսել պետական պարտքի չափը մեծացնելու ուղղությամբ: Փոխվարչապետը նաև ընդգծեց, որ կառավարությունն ունի հստակ սցենարներ անհրաժեշտության դեպքում, բայց թվեր հրապարակել այդ առնչությամբ նպատակահարմար չի գտնում:
13:33 09.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը նշեցին, որ կախված իրավիճակից՝ հնարավոր կլինեն նաև այլ աջակցություններ` վիրուսով պայմանավորված: Կոմունալ վճարների բեռից ազատելու մասին հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կառավարությունը պետք է աշխատի թիրախներով, ոչ թե կոչերով: Պետք չէ խոսել համընդհանուր գործիքների մասին:
13:11 09.04.2020
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրերից 4-ը տնտեսական բնույթի են: Առաջինը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդավորման համար կառավարությունն առաջարկել է իր օգնությունը՝ ֆինանսական կազմակերպությունների օգնությամբ: Այս պահին բանկային համակարգի կողմից բավարարվել են 1մլրդ 433 մլն դրամ վարկային փաթեթներ, փաստացի տրամադրվել են 520 մլն դրամ վարկային միջոցներ: Երկրորդ միջոցառումը, որը վերաբերում […]
12:28 09.04.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ աջակցության ծրագրերն արդեն 10-ն են, որոնցից 6-ն արդեն գործարկվել են: Գործարկված ծրագրերով հատկացվող գումարը նախորդ օրվա դրությամբ կազմել է 3 մլրդ 670 մլն դրամ: Նոր ծրագիրը վերաբերում է միկրոբիզնեսին, այն ձեռներեցներին, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այլ գործում են որպես անհատ: Գրիգորյանը […]
12:20 09.04.2020
Երկքաղաքացիություն ունեցող անձի համար անձնական օրենք պետք է համարվի ՀՀ օրենքը. քաղաքացիական օրենսգրքում նման կարգավորում է առաջարկում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Հարցն այսօր քննարկվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում, դեմ են եղել «Իմ քայլի» պատգամավորները, կողմ՝ արարադատության փոխնախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:10 09.04.2020
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն, համայնքային շուրջ 70 ավտոբուսներ ամեն օր անվճար տեղափոխում են ավելի քան 1800 բուժաշխատողի: Այդ մասին է Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութը:
21:59 08.04.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անդրադարձել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ իր հնչեցրած կոչերին՝ նշելով, որ բնակչության կողմից արձագանքը բավական դրական է եղել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:55 08.04.2020
Ի՞նչ անել ու ինչպե՞ս շփվել միմյանց հետ պանդեմիայի պայմաններում։ Պարզվում է՝ դրա համար պետք է ընդամենը մտածել մարտահրավեր, անուն տալ և ուղարկել որևէ օգտատիրոջ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:33 08.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ ելակը մտավ զորամաս։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/635526720330049/
20:11 08.04.2020
Հանրապետության մի շարք գյուղերում նախապատրաստվում են ցրտահարության: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացրել էր գյուղատնտեսներին, որ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ […]
19:56 08.04.2020
Ապրիլի 8-ի դրությամբ արդեն իսկ ունենք հետևյալ պատկերը. Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի 15.4 միլիարդ դրամի չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/226803161759705/
19:30 08.04.2020
Կազանցի 4-ամյա Թամերլան Սիդիկովը դարձել է ռուսական «Առաջին ալիքի» «Лучше всех!» հաղորդման մասնակիցը: Փոքրիկը ցուցադրել է 40 այբուբենի իր իմացությունը: Հաղորդավար Մաքսիմ Գալկինը փոքրիկին հարցրել է՝ արդյոք կարո՞ղ է հայերեն գրել «նապաստակ» բառը: Թամերլանը ոչ միայն գրել է, այլև արտաբերել: Իսկ Մաքսիմ Գալկինը լրացրել է փոքրիկին՝ հայերեն մանկական բանաստեղծություն ասելով:
18:36 08.04.2020
Եվրախորհրդարանի ղեկավարությունը Բրյուսելի իշխանությունների համաձայնությամբ որոշել է իր նստավայր-շենքի մի մասը տրամադրել անտուններին նրանց կորոնավիրուսից պաշտպանելու համար։ Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ իրենք որոշել են օգնել ամենախոցելի խավին, փոխանցում է կառույցի պաշտոնական կայքը։ «Ավելին, մեր խոհանոցները օրական 1000 փաթեթ սնունդ կպատրաստեն նրանց համար, ովքեր դրա կարիքը ունեն, ինչպես նաև բուժաշխատողների համար, որպեսզի օգնեն նրանց կատարել […]
17:50 08.04.2020
Բարսելոնի հինգ աստղանի հյուրանոցը 2500 սենյակ է հատկացրել կորոնավիրուս ունեցած, ապա առողջացած և հիվանդանոցից դուրս գրված մարդկանց համար, որպեսզի նրանք չվերադառնան անմիջապես իրենց ընտանիքներ: Այդկերպ երկրի իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը:
17:22 08.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումների մասին է այսօր խոսել պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նա ներկայացրել է վարակվածների և նրանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու մեխանիզմները: «Հիվանդի հետ շփումներ ունեցած անձանց շրջանակը պարզելու նպատակով օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Մեր կողմից հարցում է իրականացվում և […]
17:10 08.04.2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Տաշիրի, Դիլիջանի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության, զինկոմիսարիատի, «ՀԷՑ» […]
16:53 08.04.2020
Իտալիայի Լիգուրիա և Տոսկանա մարզերի սահմանին՝ Մագրա գետի վրա, փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ: Փրկարարները դեպքի վայր են մեկնել, հաղորդում է Տոսկանայի La Nazione թերթը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան: #8aprile #Aulla (MS) aggiornamento ore 12:30, crollo ponte: due furgoni coinvolti, soccorsi i conducenti. In corso intervento di cinofili e sommozzatori dei #vigilidelfuoco per […]
16:33 08.04.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին:
16:15 08.04.2020
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Երուսաղեմում Ավագ շաբաթ օրը Աստծո Հարության տաճարում Կենարար լույսի դուրսբերման արարողությունում փոփոխություններ են մտցվել: Թեմայի շուրջ է SHANTNEWS-ի զրույցը Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:47 08.04.2020
Արդյոք Երևանում հետևո՞ւմ են տեղաշարժի սահմանափակումներին, փորձել է պարզել SHANTNEWS-ի նկարահանող խումբը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:36 08.04.2020
Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ-ի 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ […]
15:28 08.04.2020
«Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,- այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր տեսաուղերձում: Ավինյանի խոսքերով՝ այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով, բայց այդ ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, եթե դրսևորենք համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը: Նա դարձյալ կոչ է անում մնալ տանը: Մանրամասները՝ […]
14:49 08.04.2020
Ընտրություններ չանցկացնելու հիմքը, համաձայն Արցախի օրենսդրության, արտակարգ դրության ռեժիմ սահմանելն է. դա նաև Սահմանադրության պահանջ է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ անդրադառնալով Արցախում նախագահական ընտրության երկրորդ փուլը հետաձգելու հավանականությանը: ԿԸՀ նախագահը հույս հայտնեց, որ առողջամիտ լուծումներ կգտնվեն, դրանց վերաբերյալ հանրությունը տեղյակ կլինի, մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի ընտրությունների անցկացման մեխանիզմներին, դրանք […]
14:39 08.04.2020
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատների բաշխվածության վերաբերյալ: ԿԸՀ նախագահի խոսքերով՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. 1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, 2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, 3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` […]