TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մարտի 22-ից մինչ այսօր ինքնամեկուսացման 11 895 ծանուցագիր է լրացվել անցակետերում. Հակոբ Ավագյան

17:34 03.04.2020

Մարտի 24-ից մինչ այսօր 257 կազմակերպությունում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է մշտադիտարկում, 38-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, և պարետի ցուցմանը համաձայն՝ 6 ժամով դադարեցվել է այդ կազմակերպությունների գործունեությունը: Դրանից հետո գործունեությունը թույլատրվել է, եթե խախտումը վերացված է եղել: Այս մասին այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար […]

̰
Ի՞նչ է պետք իմանալ տեղաշարժման սահմանափակումների մասին

17:30 03.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ տեղեկատվական տեսանյութ է հրապարակել։ Մանրամասները՝ ստորև. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/323561821937734/

̰
Թուրքիայում վարակվածների 60 տոկոսը Ստամբուլում է. Արա Գոչունյան

16:12 03.04.2020

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը SHANTNEWS-ին ներկայացրել է, թե ինչ վիճակ է Թուրքիայում՝ կորոնավիրուսի համաճարակի այս շրջանում: Գոչունյանը հայտնել է, որ երկրի մի շարք հիվանդանոցներ հռչակվել են համաճարակի դեմ պայքարի հիվանդանոցներ: Նա նաև տեղեկացրել է՝ կորոնավիրուսով վարակվածների 60 տոկոսը Ստամբուլում է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչպես պետք է տնտեսվարողները կազմակերպեն առցանց առևտուրը՝ առանց խախտելու արտակարգ դրությամբ պայմանավորված որոշման պահանջները. հարց նախարարին

13:49 03.04.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է SHANTNEWS-ի այն հարցին, թե ինչպես պետք է տնտեսվարողները կազմակերպեն առցանց առևտուրը՝ առանց խախտելու արտակարգ դրությամբ պայմանավորված որոշման պահանջները: «Եթե խանութների գործունեությունը արգելել ենք, նշանակում է՝ այդ տարածքում չեն կարող ֆիզիկապես ներկա գտնվել գնորդները, ովքեր գալիս են գնումներ անելու: Էլեկտրոնային եղանակով թույլ ենք տվել՝ հաշվի […]

̰
Այս պահին միանվագ օգնության եղանակով են տրվել, իսկ թե որքանով բազմակի կդառնա աջակցությունը, կախված է ժամանակից. էկոնոմիկայի նախարար

13:28 03.04.2020

Կառավարությունը հարցում է կատարել այն տնտեսվարողների շրջանում, որոնք մարտ ամսից սահմանափակել են գործունեության ծավալները. այս մասին մանրամասներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ: «1200 կազմակերպություն է մասնակցել հարցման պատասխանին, զգալի են ծավալները, որ կրճատվել են, դեռևս շուտ է գնահատական տալ, կախված է նրանից, թե որքան արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի […]

̰
Մինչ մարդիկ նստած են տանը, բնությունը հետ է վերցնում իր հասանելիքը. Вести

13:24 03.04.2020

Աշխարհում համաճարակի օրերին մի շարք փոփոխություններ են գրանցվել: Вести-ն հայտնում է, որ Չինաստանում և Հնդկաստանում այս մեկուսացման օրերին իջել է օդի աղտոտվածության ցուցանիշը: Աշխարհի ամենաաղտոտված քաղաքում՝ Նյու Դելիում, օդն 8 անգամ ավելի մաքուր է դարձել: Վենետիկի ջրանցքներում չկան մարդկանցով լի նավակներ, դրանց փոխարեն լողում են դելֆինները, կարապներն ու ձկնկուլները: Բրիտանական Ուելսում գտնվող մի քաղաք էլ […]

̰
Հունաստանում փախստականների ճամբարում կարանտին է հայտարարվել. Russia Today

13:04 03.04.2020

Հունաստանի իշխանությունները Աթենքից ոչ այդքան հեռու գտնվող փախստականների «Ռիտսոնա» ճամբարում կարանտին են հայտարարել այն բանից հետո, երբ այդտեղ բնակվող փախստականներից 23-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Հունաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հաստատված դեպքերից ոչ մեկը չի ունեցել ախտանշաններ: «Ռիտսոնա» ճամբարում կա շուրջ 2500 փախստական: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Եկող շաբաթն այն շաբաթն է, երբ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշիվների վրա կտեսնեն կառավարության կողմից հատկացված միջոցներ. Տիգրան Խաչատրյան

12:56 03.04.2020

Գործարար ոլորտն արդեն հաջորդ շաբաթ կկարողանա ստանալ ու շրջանառության մեջ դնել կառավարության կողմից տրամադրվող վարկային միջոցները: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ներկայացրել է, որ 24-500 մլն դրամի տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպություններից ստացվել է ավելի քան 120 դիմում՝ 1 մլրդ 400 մլն դրամի պահանջով: Մանրամասները՝ […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը` ԱՄՆ-ի հայ համայնքի վիճակի մասին

12:45 03.04.2020

Ապրիլի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Դեսպան Ներսեսյանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության գործունեության, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների, մասնավորապես, ուսանողների առջև ծառացած խնդիրների մասին, ներկայացրել է ԱՄՆ-ի հայ համայնքում առկա իրավիճակը։ ՀՀ դեսպանն անդրադարձել է […]

̰
Ինչո՞վ է զբաղվում անորոշ ժամանակով գործազուրկ մնացած բորտուղեկցորդուհին

11:51 03.04.2020

Կորոնավիրուսի պատճառով առանց աշխատանքի մնացած բորտուղեկցորդուհին ցուցադրել է, թե ինչով է զբաղվում տանը: Կադրերը հայտնվել են նրա ամուսնու YouTube-ի ալիքում, հայտնում է Лента-ն: WestJet-ի բորտուղեկցորդուհի Քրիստենը և նրա ամուսինը՝ կատակերգու Ուես Բարկերը, անորոշ ժամանակով զրկվել են աշխատանքից, քանի որ նրանց մասնագիտությունը թույլ չի տալիս հեռահար աշխատել: Այս կապակցությամբ զույգը որոշել է նկարահանել զվարճալի տեսահոլովակ, որում […]

̰
Հերթական աջակցության ծրագիրը կորոնավիրուսի հետևանքով սոցիալական դժվարություն ունեցող ընտանիքներին

23:23 02.04.2020

Կառավարությունն այսօր հավանություն է տվել սոցիալական աջակցության ևս մեկ ծրագրի: Այն  կթեթևացնի անչափահաս երեխաներ ունեցող ու չաշխատող ընտանիքների հոգսը` կորոնավիրուսով պայմանավորված այս դժվար իրավիճակում: Նիստից առաջ առողջապահության նախարարը ներկայացրել է իրավիճակը հանրապետությունում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ապրիլյան քառօրյայից 4 տարի անց․ փաստեր և հիշողություններ

23:14 02.04.2020

2016 թվականի այս օրը պատմության մեջ կմնա որպես ապրիլյան քառօրյայի մեկնարկի օր: Հորիզոնի անձնակազմն անցել էր 24-ժամյա եթերի: Մեր նկարահանող խմբերն սկզբում աշխատում էին Արցախի հանրային  հեռուստաընկերության մի սենյակում, այդտեղ էլ մոնտաժվում էին ռեպորտաժները: Իսկ աշխատանքի բուն շրջանակն ավելի մեծ էր՝ առաջնագծից մինչև Ստեփանակերտի կայան ու երևանյան տաղավար: Մեկ տեսանյութով փորձել ենք հիշել, թե ինչպես […]

̰
Արքայազն Չարլզը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի իր անձնական փորձը. НТВ

22:45 02.04.2020

Արքայազն Չարլզը, որ մի քանի օր առաջ հաղթահարել է կորոնավիրուսը, տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչ է զգացել հիվանդության ժամանակ և ինչպես է հաջողվել դուրս գալ այդ տհաճ իրավիճակից: Այս մասին հայտնում է НТВ-ն: Չարլզը գտնվում է, այսպես կոչված, ռիսկի խմբում. այսինքն` նրա մոտ հիվանդությունը կարող էր ընթանալ ծայրահեղ ծանր ձևով՝ տարիքի և […]

̰ ̰
Ո՞ր հարցի պատասխանն է տվել ապրիլյան պատերազմը. այդ ու այլ հարցերի մասին են բարձրաձայնել կառավարության նիստում

21:24 02.04.2020

Նիստի օրակարգային հարցերից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է օրվա գլխավոր թեմաներին: Ո՞ր հարցի պատասխանն է տվել ապրիլյան պատերազմն ու ինչպե՞ս է գնահատել վարչապետն արցախյան ընտրությունները: Այդ ու նիստի օրակարգային հարցերի մասին՝ տեսանյութում:

̰
Կոռուպցիոն բնույթի հանցագործություն Արևուտ գյուղի դպրոցում

19:10 02.04.2020

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայաստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի […]

̰
Սնունդ ենք պահանջում. կարանտինի հետևանքները Ղրղզստանում և Ղազախստանում. Настоящее Время

18:54 02.04.2020

Настоящее Время-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Ղրղզստանի ու Ղազախստանի բնակիչները դժգոհում են կարանտինի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներից: «Մենք քաղցած ենք, սնունդ ենք պահանջում»,- ասել է բնակիչներից մեկը: Մյուսներն էլ նշել են, որ պետական աջակցություն չեն ստանում այն դեպքում, երբ իրենց միջոցները սպառված են:

̰
Ո՞ր դեպքերում է սահմանափակվում անձանց միջմարզային տեղաշարժը

18:23 02.04.2020

Հանրապետության բոլոր մարզերում գործում են անցակետեր, որտեղ որոշվում են անձանց հետագա ուղղությունները: Թե որ դեպքերում է սահմանափակվում անձանց միջմարզային տեղաշարժը, մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քանի՞ անձ է տուգանվել ՀՀ պարետի որոշումները խախտելու համար

18:09 02.04.2020

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին՝ ժամը 9-ից 15-ի դրությամբ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4842 անձի նկատմամբ, 2261-ը՝ մայրաքաղաքում, 2581-ը՝ մարզերում։ Ոստիկանությունից բնակչությանը ևս մեկ անգամ […]

̰
Չգրանցված աշխատողները ևս օժանդակություն կստանան. Զարուհի Բաթոյան

17:53 02.04.2020

Այն ընտանիքները, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը (եթե ծնողը միայնակ է), գրանցված աշխատանք չունեն մարտի 12-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, նրանք չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ևս կստանան սոցիալական աջակցություն: Այս մասին այսօր կայացած պարետատան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Կառավարությունից օժանդակություն կստանան այն ընտանիքները, որոնք մարտի 12-ի դրությամբ […]

̰
Տարեցներին օժանդակելու ծրագրերը շարունակվում են. Զարուհի Բաթոյան

16:52 02.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարետատան ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ տարեցների խնամքի բոլոր ծրագրերը շարունակում են գործել: Տարեցներին հատկացվում են սննդի փաթեթներ: Նախարարը նաև պարզաբանել է այն սոցիալական փաթեթները, որոնք կառավարությունն ընդունել է որպես հակաճգնաժամային: Առաջինը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողը  ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ն […]

̰
Աղավնաձորում 14-օրյա մեկուսացումից դուրս եկող կանանց ճանապարհել են ծաղկեփնջերով

16:18 02.04.2020

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո՛, կորոնավիրուսից հետո […]

̰
Քանի՞ հայ է մահացել կորոնավիրուսից արտերկրում

16:02 02.04.2020

Ավելանում է արտերկրում հիվանդացած և մահացած հայերի և ՀՀ քաղաքացիների թիվը: «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը փորձել է պարզել՝ քանի՞սն են նրանք, ի՞նչ տվյալներ կան: Մանրամասները՝ տեսանյութում

̰
Ինչպես են ոստիկանները հետևում տեղաշարժի սահմանափակումների պահպանմանը

15:55 02.04.2020

ՀՀ արտակարգ դրության պարետի որոշումով՝ տեղաշարժի և երթևեկության սահմանափակումները Հայաստանում ավելի են խստացվել, և ոստիկանությանը հրահանգվել է հետևել այդ սահմանափակումների հսկողությանը։ SHANTNEWS.am-ը հետևել է ոստիկանության աշխատանքին՝ այս գործընթացը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը. Արսեն Թորոսյան

15:47 02.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»։

̰
Ռոբին վան Պերսիի գեղեցիկ ֆուտբոլային պարը որդու հետ

15:40 02.04.2020

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին տեսանյութ է հրապարակել, որում որդու հետ գեղեցիկ «ֆուտբոլային պար» է պարում: Հայր ու որդի համաչափ շարժումներ ու հնարքներ են անում գնդակով: Տեսանյութը նկարահանվել է Ռոբին վան Պերսիի տան բակում: «Մենք լավագույն պարողները չենք, բայց կարողանում ենք Շակիլի հետ գնդակով զվարճանալ մեր այգում: Առողջ եղեք»,- գրել է Վան Պերսին: […]

̰
Մանրամասներ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին

15:37 02.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին: Ֆեյսբուքյան էջում նախարարությունը տեսանյութ հրապարակել և այս վերնագրել. «Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին»:

̰
Պետք է պահպանել կանոնները, որ դեպք չեղած մարզերում դեպքեր չլինեն. նախարար

15:14 02.04.2020

Գեղարքունիքի՝ այս պահին միակ մարզ լինելը որպես այդպիսին առավելություն էլ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը շեշտեց՝ կարելի է հանգիստ սպասել, որ վաղը որևէ քաղաքացի հնարավոր է ունենա դրական թեստ, և դա որևէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում: Թորոսյանը կրկին հիշեցրեց՝ պետք է պահպանել կանոնները: […]

̰
Բացի արդեն հայտնի 3 դեպքից, այլ բուժաշխատողների վարակվելու դեպքեր էլ կան. նախարար

14:54 02.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև բուժաշխատողների վարակվածության դեպքերի մասին, հաստատել է, որ կան նոր դեպքեր: «Զավեշտալի դեպքեր կան, երբ բուժաշխատողները, ոչ թե աշխատանքի վայրում են հիվանդանում, այլ իրենց միջավայրում, շփման ժամանակ»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով. Փաշինյան

12:55 02.04.2020

2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով: Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ կան։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP