TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով. Փաշինյան

12:55 02.04.2020

2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով: Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ կան։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ուզում եմ Արցախի ժողովրդին շնորհավորել, տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

12:38 02.04.2020

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պաշտոնական արդյունքներն են վկայում այդ մասին։ Նիկոլ Փաշինյանը մի քանի խոսուն փաստ է ներկայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեր անկախության սերնդի զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ. Փաշինյան

12:30 02.04.2020

Մինչ նիստի օրակարգին անցնելը, կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցերից ամենակարևորի պատասխանն է տրվել։ Անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
92 հաստատված նոր դեպք. Հայաստանի 9 բժշկական հաստատություն զբաղվում է միայն կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներով

12:20 02.04.2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 92-ով: Այսօր այդ մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ հաստատված դեպքերի գերակշիռ մեծը ի սկզբանե կասածելի գոտում է եղել, բայց կան նաև նոր բերովի դեքեր տարբեր երկրներից թեˊ ցամաքային, թեˊ օդային ճանապարհով: «Այժմ նրանց շփման շրջանակը պարզվում է մեկուսացնելու համար: Այս պահին արդեն […]

̰
Ի՞նչ գնահատական է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը

12:10 02.04.2020

Ի՞նչ գնահատական է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության թեմային: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Ստեղծվել է ծալվող անիվներով հեծանիվ

11:35 02.04.2020

Կալիֆորնիայում բնակվող ինժեներ Ալեքս Անիմաշոնը՝ Jaguar Land Rover և Mobius Motors- ի նախկին ինժեներ, ստեղծել է ծալվող անիվներով հեծանիվ: Նա հուսով է, որ իր գյուտը լայն կիրառություն կգտնի հատկապես մեգապոլիսների բնակիչների շրջանում: Այս մասին գրում է New Atlas- ը: Ծալված ժամանակ հեծանիվը հիշեցնում է անվավոր պայուսակ: Այն կշռում է 14 կիլոգրամ: Գյուտարարի խոսքով՝ հեծանիվի մոտավոր […]

̰
«Մնա տանը»․ Եթե վերարկուով անկողին մտնելն ու արթնանալը հաղթահարեցինք, նոր կորոնավիրուսը կհաղղթահարենք. Նարեկ Դուրյան

21:59 01.04.2020

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Հայտնիները կիսվում են իրենց  սեփական փորձով, թե ինչպես են ի բարօրություն օգտագործում պարտադրված մեկուսացումը «Մնա տանը» այս անգամ հորդորում է դերասան Նարեկ Դուրյանհը. «Գիտեմ՝ դժվար է, բայց պիտի դիմանանք, ինչ անենք, իրականությունը սա է:  Մեզ համար՝ դերասններիս կրկնակի դժվարություն […]

̰
Ակտիվ մասնակցություն, ընտրության երկրորդ փուլ և գրանցված ընտրախախտումներ. Արցախի ընտրությունների ամփոփում

21:46 01.04.2020

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հրապարակել  է համապետական ընտրությունների նախնական արդյունքները: Պաշտոնական նախնական տվյալներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետևաբար, պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մնա տանը»․ սա մարտահրավեր է՝ ուղղված մարդուն, փորձենք հասկանալ՝ որքանով ենք տեղավորվում այդ տարածքում. Դավիթ Հակոբյան

21:19 01.04.2020

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Հայտնիները կիսվում են իրենց սեփական փորձով, թե ինչպես են ի բարօրություն օգտագործում պարտադրված մեկուսացումը։ «Մնա տանը» այս անգամ հորդորում է դերասան Դավիթ Հակոբյանը. «Այս ամենը, իհարկե, այնքան էլ հաճելի չէ՝ տանը մնալ, կամավոր բանտարկվել, բայց մի առիթ է մեր […]

̰
Վիճաբանություն և կրակոց գյուղմթերքի շուկայում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

21:16 01.04.2020

Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ […]

̰
Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժեր․ Տիգրան Ավինյան

21:06 01.04.2020

Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

̰
Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը  չի ենթադրում հեռախոսազանգերի գաղտնալսում

20:53 01.04.2020

ԱԺ-ում երեկ մի քանի արտահերթ նիստերի արդյունքում ընդունված աղմկահարույց նախագծին այսօր անդրադարձել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարետատանը հրավիրված ասուլիսի ընթացքում: Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը տեղեկությունների բացահայտման մասին չէ, չի ենթադրում հեռախոսազանգերի գաղտնալսում, իսկ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են անմիջապես արտակարգ դրության ավարտից հետո: Նախարարը դարձյալ պարզաբանել է մանրամասներն ու պատասխանել լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքն աննախադեպ էր. Տիգրան Հակոբյան

20:37 01.04.2020

Արցախի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքն աննախադեպ էր Արցախի ողջ պատմության ընթացքում: Այս մասին այսօր ապրիլի 1-ին, Ստեփանակերտում կայացած համատեղ ասուլիսին ասել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա իր խոսքում նշել է, որ մշտադիտարկումն Արցախում իրականացվում էր առաջին անգամ, վերգետնյա հեռարձակողների համար մեթոդաբանությունը հանձնաժողովի կողմից մշակվել էր առաջին անգամ, […]

̰ ̰
Ի՞նչ է սահմանում պարետի նոր որոշումը

20:13 01.04.2020

Արտակարգ դրության պարետի որոշմամբ՝ այսօրվանից նոր սահմանափակումներ են գործում։ Մասնավորապես՝ փոփոխություններ են կատարվել տեղաշարժի սահմանափակումների հարցում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեր հերոս բժիշկները. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:32 01.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հայ բուժաշխատողների մասին և տեսանյութին կից կատարել հետևյալ գրառումը. «Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, Մեր ոգին հանձնվել չգիտի․․․»:  

̰
Անցակետերում կիրականացվեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ

19:16 01.04.2020

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Ապրիլի 1-ի ժամը 23։59-ից աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ, այնպես էլ՝ մարզից մարզ։ Որոշման […]

̰
Հայաստանի «կորոնավիրուսային կորը»՝ այլ երկրների համեմատությամբ

19:14 01.04.2020

Կորոնավիրուսի վարակի տարածման արագությամբ Հայաստանը մոտ է արևելաեվրոպական երկրներին։ Այստեղ տեմպերն ավելի ցածր են, քան Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և առավել ևս Միացյալ Նահանգների տեմպերից։ Դա երևում է արդեն հայտնի դարձած «կորերի» միջոցով։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր երկրների աճի տեմպերը՝ լոգարիթմական սանդղակով։ Հետևաբար, որքան ավելի մեծ է կորությունը դեպի ձախ, այնքան ավելի մեծ է տարածման արագությունը։ […]

̰
Իտալիայի խորհրդարանում ցուցադրաբար ազատվել են ԵՄ դրոշից

18:57 01.04.2020

Իտալիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Ֆաբիո Ռամպելլին իր աշխատասենյակից հանել է Եվրամիության դրոշը ու դա տեսանկարահանել է: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Քաղաքական գործիչը տեսահոլովակում հայտարարել է, որ Եվրամիությունը չի օգնում կորոնավիրուսային վարակի պատճառով դժվարությունների բախված պետություններին: Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ռամպելլին Եվրամիության դրոշը փոխարինում Իտալիայի դրոշով: «Գուցե ուշ հանդիպենք: Գուցե»,- տեսանյութում ասում է խորհրդարանականը:  

̰
Հնարավոր է, որոշ սահմանափակումներ խաչվեն. Ռուստամ Բադասյանը՝ տաքսի ծառայությունների մասին

17:49 01.04.2020

Հայտնի է, որ տաքսի ծառայություններն ու նաև անհատ տաքսիներն իրավունք ունեն նաև միջհամայնքային տեղաշարժ իրականացնել, սակայն տեղեկություններ կան, որ քաղաքի մուտքի հատվածներում նրանց ելումուտը խոչընդոտվում է: SHANTNEWS.am-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, իրավունք ունե՞ն նրանց տեղաշարժը սահմանափակել,  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է, որ նման մասնավորեցված սահմանափակումների հարցում խորհուրդ է տալիս դիմել պարետատուն, իրենց թեժ գծին: […]

̰
Մեր նպատակն է, որ մեկ մարդը միջինը մեկից քիչ մարդու վարակի. Ռուստամ Բադասյան

17:13 01.04.2020

Նախօրեին ԱԺ-ում ընդունած աղմկահարույց օրենքները հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ու անձնական տեղեկությունների բացահայտման մասին չեն: Տեխնիկական հնարավորությունները ևս թույլ չեն տալիս դա անել: Օրենսդրական կարգավորումները գործելու են միայն արտակարգ դրության պայմաններում և նպատակ ունեն կանխել համաճարակի տարածումը: Այս մասին այսօր պարետատան ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Մեր նպատակն է, որ մեկ մարդը […]

̰
Ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները նորագույն տեխնոլոգիաներով

16:48 01.04.2020

Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը շարունակվում են։ Այդ մասին նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում: Իսկ տեղադրված տեսանյութում Արագածոտնի մարզում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նշենու և խնձորի այգիներ հիմնած գյուղատնտեսները ներկայացնում են աշխատանքի ընթացքն ու պետական սուբսիդավորումից օգտվելու առավելությունները։ «Շատ հողեր ունենք, որոնց մշակումը այդքան էլ էժան չի ու առանց պետության միջնորդության դժվար կլինի»,֊ ասում է Սամվել Մանվելյանը։ […]

̰
Միջազգային կազմակերպությունների արձագանքներն Արցախի ընտրություններին

15:40 01.04.2020

Արցախում կայացած ընտրություններին գնահատականներ են տվել միջազգային կազմակերպությունները և տարբեր երկրների ԱԳՆ-ներ: Թեմայի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք ապրիլի 14-ին ընտրության 2-րդ փուլ կանցկացվի. պարզաբանումներ Արցախի ԿԸՀ-ից

15:18 01.04.2020

ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է երկրորդ փուլի անցկացումը հետաձգվի՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ: Արզումանյանի խոսքերով՝ ապրիլի 14-ին ընտրության անցկացումը միայն օրենսդրական պահանջն է, բայց վերջնական որոշման համար կողմնորոշիչ լինելու է արցախցիների առողջությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը մասնակցել է ԵՎՐՈ 2020-ին

15:09 01.04.2020

Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը մասնակցել ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլին: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մեր ընտրանին ընդգրկված է եղել J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են եղել Ֆրանսիայի, Խորվաթիայի, Բելգիայի, Չեխիայի և Կիպրոսի հավաքականները: Հայաստանի հավաքականը վերջնական արդյունքներով խմբում զբաղեցրել է երրորդ տեղը:

̰
Արցախի ազգային ժողովում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր

14:52 01.04.2020

Արցախի ազգային ժողովում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր: Այդ ուժերն են՝ «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նախատեսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. Արցախի ԿԸՀ նախագահ

14:43 01.04.2020

ԱՀ ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց. որ ընդհանուր քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 3,5 տոկոսը՝ 2625 քվեաթերթիկ: Իսկ մնացած քվեաթերթիկների արդյունքները բաշխվել են այսպիսի հերթականությամբ. 1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս) 2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4) 3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե  (14.7 տոկոս) 4. Իշխանյան Դավիթ Ռուբենի – 1873 (2.56 […]

̰
Ե՞րբ են բանկերը վարկեր տրամադրելու. հարց էկոնոմիկայի փոխնախարարին

14:15 01.04.2020

«Ե՞րբ են բանկերն աշխատելու», նման հարցով են էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին դիմել լրագրողները պարետատան ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով, որ այս օրերին շատ բանկեր նման գործարքներ չեն կատարում: «Կան բանկեր, որոնք աշխատում են, իսկ կան բանկեր, որոնք մեծ ներկայացուցչություն ունեն մարզերում՝ ելնելով տեղաշարժման սահմանափակումներից, աշխատում են սահմանափակ ռեժիմով, մենք պայմանավորվել ենք, որ բանկերը կընդունեն հայտերը, կփորձենք […]

̰
UFC չեմպիոն Ջոն Ջոնսը տնային կալանքի տակ կլինի

14:12 01.04.2020

UFC-ի կիսածանր քաշային կարգում չեմպիոն Ջոն Ջոնսը մեղադրվում է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու, ինչպես նաև զենքի հետ անզգույշ վարվելու մեջ, որի համար թույլտվություն չի ունեցել: Այս մասին հայտնում է TMZ-ը: Ըստ աղբյուրի՝ Ջոնսը գործարք է կնքել հետաքննության հետ և համաձայնվել մեկ տարվա փորձաշրջանի: Գործարքի շրջանակներում մարտիկի նկատմամբ 96 ժամ տնային կալանք կկիրառվի: Ջոնսը ստիպված […]

̰
BACK_TO_TOP