TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ամեն գյուղատնտեսական մի ծրագիր առանձին բանկ է սպասարկում. էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացնում է արտոնյալ վարկեր ստանալու կարգը

13:55 01.04.2020

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն այսօր հրավիրված պարետատան ասուլիսի ժամանակ մանրամասնել է գյուղացիական տնտեսություններին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարկային աջակցության ծրագրերը, ներկայացրել է, որ ոչ միայն տրամադրվում են վարկեր, այլև լսարանային ու դաշտային դասընթացներ են կազմակերպվում, իսկ հավաստագիր ստանալու դեպքում ջերմոց են կառուցում: «Ունենք մի վարկատեսակ մինչև 1 մլն և 3-15 մլն վարկավորումը, որն ունի նաև արտոնյալ […]

̰
Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտները. կառավարությունը հաստատել է միջոցառումների կարգերը

13:22 01.04.2020

Կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն են այսօր ներկայացրել Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանն ու Արման Խոջոյանը: Նրանք խոսել են փոքր և միջին ձեռնարկատիրության ու գյուղատնտեսության ոլորտներում աջակցության ծրագրերի մասին: Դրանցով նախատեսվում է տնտեսվարողներին ու գյուղատնտեսներին արտոնյալ պայմաններով անտոկոս վարկեր տրամադրել: Կառավարությունը հաստատել է միջոցառումների իրականացման կարգերը: Փոքր ու միջին ձեռներեցության ու գյուղատնտեսության ոլորտի հակազդման կարգերի […]

̰
Ինչո՞ւ են ուշացել Արցախի ընտրությունների արդյունքները. պարզաբանում է Իոաննիսյանը

13:08 01.04.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Արցախում լրագրողների հետ խոսելիս շեշտել է, որ արդյունքների ուշացումը օբյեկտիվ պատճառներ է ունեցել՝ տեխնիկական խնդիրներ են եղել, իսկ դիտորդները մինչև վերջին քվեաթերթիկը հետևել են գործընթացին: Ըստ Իոաննիսյանի՝ արդեն ստացված արդյունքներով նախագահական ընտրության երկրորդ փուլ է լինելու, չնայած թեկնածուներից Արայիկ Հարությունյանին քիչ ձայներ են պակասել 50 տոկոսի […]

̰
Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք

11:42 01.04.2020

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է e-rights.am հարթակը։ Հարթակը հնարավորություն է ընձեռում․ – առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների […]

̰
Երկու ընտրատարածքի նախնական տվյալները հայտնի են. SHANTNEWS-ն Արցախից տվյալներ է հաղորդում

11:10 01.04.2020

Արցախում երեկ՝ մարտի 31-ին, համապետական ընտրություններ էին: Արցախը նախագահ ու խորհրդարան է ընտրում: 20:00-ից հետո սկսվել է ձայների հաշվարկը: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից տեղեկացնում է, որ երկու ընտրատարածքի նախնական տվյալները հայտնի են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԼՂ բնակչության ներքին գործն է. Վլադիմիր Կազիմիրովը՝ Արցախում անցկացվող ընտրությունների մասին

23:22 31.03.2020

Արցախյան ընտրությունների թեմայի շուրջ այսօր «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Կազիմիրովի հետ: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն էր 1992-1996թթ.: Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

̰
Կորոնավիրուսի տարածումն աշխարհում հարուցում է նոր խնդիրներ

22:36 31.03.2020

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում հարուցում է նոր խնդիրներ: Մի շարք երկրներում խստացվել են կարանտինի կանոններն ու երկարացվել են ժամկետները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում

22:04 31.03.2020

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն այս պահին խորհրդարանում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ, որից հետո կկայանա վերջնական քվեարկությունը: Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նախագծի տապալումից հետո երեկոյան ևս մեկ արտահերթ նիստ էր հրավիրել: Նիստին ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում: Քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» […]

̰
«Մնա տանը». հորդորում է Ռոզի Արմենը

21:56 31.03.2020

Հասարակական, քաղաքական, մշակութային ու սպորտային հայտնի գործիչները շարունակում են հենց «Շանթի» եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ֆրանսիայից նաև երգչուհի  Ռոզի Արմենն է կոչ արել: Երգչուհին հորդորել է միայն խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ, ձեռքերը հաճախ լվանալ, հեռավորություն պահպանել: Ռոզի Արմենը հույս  է հայտնել, […]

̰
̰
ՊԲ վիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան

20:58 31.03.2020

Պաշտպանության բանակում վիճակը վերահսկելի է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ ավելացնելով, որ սպայական, հրամանատարական անձնակազմի, ժամկետային զինծառայողների կողմից ամեն ինչ արվում է, զգոնությունն էլ ավելի է բարձրացել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սպառազինության համալրումը Դավիթ Տոնոյանի անմիջական ցուցումներով է կատարվում. Ջալալ Հարությունյան

20:54 31.03.2020

ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն Արցախում լրագրողների հետ զրուցելիս նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և սպառազինությունների համալրումն անմիջական նրա ցուցումով է կատարվում: Նաև նշել է, որ  մոտակա օրերին տեղադրելու են նոր սպառազինությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բանակում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն ավելի հեշտ է. Ջալալ Հարությունյանն անդրադարձել է կորոնավիրուսի վտանգին

20:51 31.03.2020

ԱՀ նախագահի հետ եղել է պայմանավորվածություն, և հստակ ժամանակացույց է սահմանվել, թե երբ են զինվորները գնալու ընտրության: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ ավելացնելով, որ բանակում կանխարգելիչ միջոցառումները իրականացնելն ու իրավիճակը վերահսկելը ավելի հեշտ է, քան քաղաքացիական կառույցներում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Մնա տանը» արտահայտությունը՝  ստեղծագործ մտքի ու նոր գաղափարների շուրջ խորհելու առիթ

19:30 31.03.2020

Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը: Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը  խեցեգործությանը իր […]

̰
Facebook-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում

19:10 31.03.2020

Վերջերս Facebook սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օրինակ՝ այս էջը։ Կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը խոսում է համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին։ Սակայն տեսանյութի վերնագրի հատվածում անհասկանալի հայերենով գրված է բոլորովին այլ […]

̰
̰
Ինչպես բժիշկները կարող են իրենց պաշտպանել կորոնավիրուսից. DW

19:00 31.03.2020

Միաժամանակ 3 երկրում՝ Իտալիայում, Չեխիայում և Ռուսաստանում, իրարից անկախ մտածել են՝ ինչպես բժիշկները կարող են պաշտպանվել կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է DW-ն: Խողովակներով այն դիմակները, որ օգտագործվում են սուզվելու համար, լիցքավորում են հատուկ ֆիլտրերով, որոնք տպում են 3D պրինտերով, ավելացնում դետալներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պարետի որոշմամբ՝ 6 ժամով կասեցվել է Երևանի և Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը

18:31 31.03.2020

ՀՀ պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երևանի և Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական և աշխատանքի […]

̰
ԲԴԽ-ի և Երևանի դատարանների վարչական շենքերն ախտահանվել են

17:50 31.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանումներ են իրականացվել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից: «Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների […]

̰
ԿԲ նախագահի միակ թեկնածուի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

17:36 31.03.2020

ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի թեկնածությունը քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում: «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանը ԿԲ նախագահի միակ թեկնածուն է: Նիստի ժամանակ հանձնաժողովի անդամներին ներկայացվել է նրա կենսագրությունը: Իսկ Գալստյանը խոսել է իր ծրագրային դրույթներից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կա՞ գործողությունների պլան Բ՝ համաճարակի տարածման ծավալների ավելացման դեպքում. հարց պարետին

17:03 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին այսօր հարց ուղղվեց՝ արդյո՞ք կա գործողությունների պլան Բ՝ այն պարագայում, երբ կորոնավիրուսի համաճարակի տարածման ծավալներն ավելանան: «Մենք մոտեցել ենք երկրորդ փուլի վերջին, մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումները, ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, տնտեսական գործունեության սահմանափակումներ, անվտանգության և սանիտարահամաճարակային կանոններ, վերահսկողության մեխանիզմներ, տույժ-տուգանքներ»,- ասաց նա: Ավինյանը նշեց՝ հաջորդ […]

̰
«Մնա տանը». ի՞նչ է հորդորում Հռիփսիմե Խուրշուդյանը

16:30 31.03.2020

Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են «Շանթի» եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հորդորը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ելնելով իրավիճակից՝ ես և իմ ընտանիքի անդամները հետևում ենք խորհրդին՝ մնալով տանը, որպեսզի կախենք կորոնավիրուսը: Պահում ենք մեր առողջությունը և մեր […]

̰
Նախագահ Սարգսյանը գերմանական կողմին առաջարկել է դիտարկել Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը

16:15 31.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանն իր ողջույններն ու բարեմաղթանքն է փոխանցել […]

̰
Ինչպես է պայքարում 9 տարի պատերազմի մեջ գտնվող Սիրիան կորոնավիրուսի դեմ

16:10 31.03.2020

Երեկ Սիրիայում կորոնավիրուսից երկրորդ մարդն է մահացել: 9 տարի պատերազմող երկիրն այս անգամ դիմագրավում է կորոնավիրուսի համաճարակին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ են շատանում կորոնավիրուսով վարակման դեպքերը. ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել

16:09 31.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց ՀՀ քաղաքացիներին, նա կոչ արեց չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: «Մտածենք ինքներս մեր մասին, մեր հարազատների, առնվազն կամ ամենաշատը տարիքով ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետև նրանք խոցելի են այս հիվանդության առաջ»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց՝ չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չկա կամ չկա առողջապահական համակարգի […]

̰
Սիսիանի ոստիկանները բնակարանային գողության ու փորձի դեպք են բացահայտել

15:51 31.03.2020

Մարտի 23-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Սիսիանի Որոտանի փողոցի 23-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա փետրվարին լինգով բացել էր Տորունիք համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի մուտքի դուռը, հետո մտել նկուղ, բայց արժեքավոր բան չգտնելով` հեռացել էր: Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել են, որ կասկածվողը գաղտնի […]

̰
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

15:31 31.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տավուշի ոստիկանների բացահայտած ապօրինի ծառահատումների հետքերով

15:25 31.03.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգել են Ադամյան փողոցի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղի հանդամասից, բայց համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: […]

̰
«Մնա տանը». ՀՀ-ում ժողովրդի մի հատվածն այնքան էլ լուրջ չի ընդունում տանը մնալու հորդորը. Անդրե Սիմոնյան

15:20 31.03.2020

Հասարակական-քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են «Շանթ» ՀԸ եթերից տանը մնալու կոչ անել: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք երաժիշտ, The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի կոչ-հորդորը. «Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, քանի որ իմ թռիչը չեղարկվեց և ես ստիպված եղա մնալ այստեղ: […]

̰
Սիրիայում կորոնավիրուսի տարածման հետևանքները ողբերգական կլինեն

15:15 31.03.2020

Սիրիացի համայնքային գործիչ Երան Զեյթունցյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Մի շարք քաղաքական մեկնաբանների վերլուծությամբ՝ եթե այս համաճարակը տարածվի Սիրիայում, ապա հետևանքները պիտի շատ ողբերգական լինեն: Մենք էլ ենք դրանում համոզված, քանի որ 9 տարվա պատերազմի արդյունքում մի շարք հիվանդանոցներ և բուժկենտրոններ արդեն գոյություն չունեն, հենց այս պատճառով համաճարակի տարածումը կանխելու […]

̰
BACK_TO_TOP