18:07 09.07.2024
Հուլիսի 6-ին՝ ժամը 4.50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին Արագածոտնի պարեկները կանգնեցրել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ ուղևորը գրպանից նետում է շագանակագույն հեղուկով լցված երկու ներարկիչ։ Վարորդն ու ուղևորը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվում է […]
17:49 09.07.2024
Հունիսի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաղորդում գողության վերաբերյալ: Մուտք էին գործել Էջմիածնի Նար-Դոսի փողոցում գործող առևտրի կենտրոնի ոսկերչական տաղավար ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզներն անցան գործի, այդ ընթացքում համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ և ստացան հավաստի օպերատիվ տվյալներ, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Խոյ […]
17:23 09.07.2024
Հուլիսի 1-ին՝ ժամը 22.16-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց. մի քաղաքացի հայտնում էր, որ Եզնիկ Կողբացու փողոցում կրակոցի նմանվող ձայներ է լսել: Տեղեկությունը ստուգվեց անմիջապես։ Պարզվեց՝ ժամը 22.10-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան անցել է Կողբացու փողոցով, և այդ ընթացքում մեքենայից արձակվել են կրակոցներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]
16:50 09.07.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գլխավոր դատախազության վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր՝ այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման ուղղություններով: Հանրապետության գլխավոր դատախազն […]
16:38 09.07.2024
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2001 թվականին ծնված Զինա Սարկիսովան: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
22:05 08.07.2024
«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […]
21:51 08.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
19:42 08.07.2024
Հուլիսի 7-ին հանրապետությունում նշվել է Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Տոնի կապակցությամբ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներին մասնակցություն է ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Մայրաքաղաքի վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները մասնակցել են ջրցողման արարողությանը՝ համատեղության կարգով ապահովելով նաև քաղաքացիների անվտանգությունը: Քաղաքացիների տոնն էլ ավելի վառ ու գունավոր դարձնելու նպատակով […]
17:00 08.07.2024
Հուլիսի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը շրջայց է կատարել Սևանա լճի 1-ին և 2-րդ հանրային լողափերում, տեղում հետևել է հերթապահություն իրականացնող փրկարարների աշխատանքին, ծանոթացել ծառայության նյութատեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին: Ե. Կարապետյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել փրկարարներին, ինչպես նաև հորդորել՝ բարեխիղճ ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել քաղաքացիների անվտանգությունն […]
21:45 06.07.2024
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […]
19:12 06.07.2024
Հեղեղումներից վթարվել էր նաև Խաշթառակի կամուրջը: Մինչ վերջինիս վերակառուցման աշխատանքները կսկսեն, ներկայումս կառուցվում է ժամանակավոր նոր կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հետևել է տեղի ունեցող աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը հետևել է նաև Դիլիջան-Իջևան ճանապարհի՝ հեղեղումներից փլուզված հատվածներում վերակառուցման աշխատանքներին:
16:50 06.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: «Երկրորդ տարին անընդմեջ անցկացվեցին բանակային խաղերը: Տավուշի մարզում հետևեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերին, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից, մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական […]
16:36 06.07.2024
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանց գյուղում նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին: Այս մասին վարչապետը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրառում կատարել. «Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»,- գրել է վարչապետը։
15:40 06.07.2024
Ռուսաստանը հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել Ադրբեջանին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այս արտահայտությունը բուռն արձագանք առաջացրեց հատկապես Ռուսաստանում: Մոսկվայից անգամ վիրավորանքներով պատասխանեցին: Փաստն այժմ այն է, որ Արցախը հիմա Ադրբեջանի լիակատար վերահսկողության ներքո է՝ առանց հայերի: Ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը Արցախի ու ոչ միայն Արցախի հարցում: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել […]
22:21 05.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի: Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […]
21:20 05.07.2024
Բուժծառայության մայոր Գոհար Արզումանյանն ամեն օր մի քանի զինվորի է զննում, տարբեր հետազոտություններ անցկացնում, բուժում նշանակում: Բժշկուհին իր ուղին սկսել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետից, ապա ծառայության անցել տարբեր օղակներում: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:
20:59 05.07.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների […]
20:10 05.07.2024
Շարքային Հովհաննես Մկրտչյանը 1.5 տարի է, ինչ համազգեստ է կրում: Նա հարավային սահմանագոտու պաշտպաններից է՝ իր զորամասի լավագույն ժամկետայիններից մեկը: Հովհաննեսը նախապես պատրաստություն է անցել ուսումնական զորամասում, ապա տեղափոխվել է դիրքապահ ստորաբաժանում: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:
22:33 04.07.2024
Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարությունները դիվանագիտական դեմարշներով են փոխանակվել: Պատճառը Ավստրիայի հետ ֆուտբոլային խաղի ընթացքում՝ Թուրքիայի ազզգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի ձեռքով ցուցադրած նշանն է, որը խորհրդանշում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը: Սպասելի՞ էր, որ այդ միջադեպը այդպիսի հնչեղ քաղաքական հետևանքներ կունենա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարելի էր ակնկալել, որ նման զարգացում կլինի, […]
19:54 04.07.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին և Կանադայի բարեկամ ժողովրդին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ ամիսներ առաջ Հայաստանում Կանադայի նստավայր դեսպանության բացումով արձանագրվեց երկկողմ հարաբերությունների […]
19:19 04.07.2024
Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը, որի հետ հանդիպել են նաև ԱԺ քաղաքական ուժերը։ Այդ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Միաժամանակ գործընթացներ ընթանում են նաև հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և այլ հարցեր Հեռանկարի տաղավարում քննարկվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
18:36 04.07.2024
Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է 2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից: Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում: Ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են […]
17:45 04.07.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր՝ […]
17:29 04.07.2024
Շարահրապարակում հրետանային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:20 04.07.2024
Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տարի միջոցառումը չկայացավ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշվել է հունիսմեկյան միջոցառումն անցկացնել աղետի […]
22:49 03.07.2024
«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]
21:40 03.07.2024
Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում:
21:17 03.07.2024
Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
18:48 03.07.2024
Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում: