TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+15.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:16 03.07.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […]

̰
Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

17:54 03.07.2024

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […]

̰
Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

17:47 03.07.2024

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը  և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը

17:07 02.07.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը: Աշխատանքները բաժանվել են մի քանի փուլի: Վերանորոգումից հետո թատրոնը կներկայանա ամբողջությամբ արդիականացված: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Իմ օրինակով փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը

16:57 02.07.2024

Պարեկային ծառայություն ընդունելության մրցույթը հաղթահարած Անի Հարությունյանը նշում է՝ ոստիկանի մասնագիտությունն իր համար բարդ և միաժամանակ շատ հետաքրքիր է։ Նա իր օրինակով փորձում է կոտրել կարծրատիպեր։ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը՝ ընդգծելով, որ կին ոստիկանը պետք է լինի գրագետ ու նպատակասլաց, որպեսզի հեշտությամբ կարողանա հաղթահարել ծառայության ընթացքում առաջացած դժվարությունները։ Մանրամասները՝ ՆԳ նախարարության […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

19:48 01.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն, […]

̰
Պետական պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

19:27 01.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ […]

̰
Երկու դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

19:18 01.07.2024

Արմավիրի մարզի պարեկները հունիսի 18-ին Երևան-Արմավիր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա։ Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով վարորդը և ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մեծամորի բաժին։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է 3 գրամից ավելի դեղնականչավուն զանգված։ Հաջորդ օրը Երևան-Արմավիր ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» […]

̰
Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:46 01.07.2024

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին տեղեկություն ստացան. Գեղանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ հողամասում և ջերմատանը աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։ Իրավապահները մեկնեցին Գեղանիստ։ Ստուգման ընթացքում նրանց աչքից չվրիպեցին կանեփի բույսերը, իսկ տղամարդը ներկայացրեց կանեփանման զանգվածով 4 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:55 01.07.2024

Հունիսի 24-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3915 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 150, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 223 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 468, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 246, վարելիս հեռախոսից […]

̰
Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որևէ հավակնություն չունի. Լիլիթ Մինասյան

16:23 01.07.2024

Ռումինիայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 31-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել վեհաժողովի քաղաքական եւ անվտանգային հարցերով […]

̰
Ի՞նչ ուղերձներ կային O’Բրայենի հայտարարություններում. Հարություն Մկրտչյանի մեկնաբանությունը

20:19 29.06.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի գործընկերների ձևաչափով հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս O’Բրայենը Բաքվում էր և ուշագրավ հայտարարություններ է արել: Միաժամանակ ներսում էլ քաղաքական որոշ գործընթացներ են: Թե ինչ է այս ամենը նշանակում,«Հեռանկարի»  տաղավարում  քննարկվել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում

14:25 29.06.2024

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի […]

̰
ԵՄ-ին միանալու հանրաքվեն պայծառ ապագա՞, թե փակուղի. Հեռանկար բանավեճ

13:58 29.06.2024

Օրեր առաջ Ազգային ժողովում կայացան լսումներ Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարի վերաբերյալ: Նախաձեռնությունը պատկանում է 4 արտախորհրդարանական կուսակցություններին: Ընդդիմությունը կտրականապես դեմ է հանրաքվեի անցկացմանը: Իշխանությունը հակված է գաղափարը պաշտպանել: Հեռանկար-բանավեճի տաղավարում հյուրընկալվել են հակառակ տեսակետների ներկայացուցիչները՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը և դիվանագետ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

̰
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

13:46 29.06.2024

Հունիսի 29-ին Դուբրովնիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի՝ հաշվի առնելով, որ Սլովենիան այս շրջանում հանդիսանում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական […]

̰
Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

19:08 28.06.2024

Հունիսի 27-ին Երևանում անցկացվել է Հետաղետային կարիքների գնահատման համապարփակ դասընթաց, որին մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 մասնակիցներ։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության գործընկերներին և ամբողջ թիմին՝ սերտ համագործակցության համար, ինչի արդյունքում հաջողությամբ արդեն իսկ իրականացվել է Բազմոլորտային […]

̰
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված փամփշտատուփը

18:42 28.06.2024

Հունիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Աթոյան անցուղու տներից մեկի մոտ գտնվող երիտասարդի մոտ զենք կա: Նշված հասցե մեկնեցին Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողներ: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը դիմեց փախուստի՝ այդ ընթացքում ավտոտնակների մոտ նետելով ատրճանակի լիցքավորված պահեստատուփ, իսկ Աթոյան անցուղու տներից մեկի պարսպի տակ՝ ատրճանակ: Հետապնդելով՝ ոստիկանները նրան բռնեցին, ձերբակալեցին […]

̰
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. Տավուշի ոստիկանների բացահայտումը

18:20 28.06.2024

Ոստիկանության Տավուշի բաժնում դանակահարության վերաբերյալ տեղեկությունը ստացվել է հունիսի 26-ին։ Այն ստուգվել և հաստատվել է։ Պարզվել է, որ նախորդ օրը՝ ժամը 22-ին, Այգեձոր բնակավայրում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տեղացի երիտասարդների միջև վիճաբանություն էր ծագել։ 21-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել էր 19-ամյա երկու համագյուղացիներին։ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, […]

̰
Ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահի գործունեությունը կասեցվել է. Երևանի քաղաքապետարանի տեսանյութը

21:00 26.06.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումներ համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի շարք մերսման սրահներ։ Ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահի գործունեությունը կասեցվել է։ Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:  

̰
Կառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած

18:17 25.06.2024

Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2003 թվականին ծնված Կառլոս Զառագոզաին: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Հրազդանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

17:42 25.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում շնորհիվ նաև Ձեր անձնական ներդրման հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել: Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք: Նկատի ունեմ Իրաքի և Հայաստանի […]

̰
Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

17:07 25.06.2024

Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, […]

̰
Կապանում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

15:06 25.06.2024

Հունիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը 5 հարկանի վարչական շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը: Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության շտաբի պետն էր Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանը: Ուսումնավարժությանը […]

̰
Ադրբեջանը մինչև նոյեմբեր կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը. զրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

20:37 24.06.2024

Պաշտոնական Երևանը կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու, խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի, և ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքուն դա կարող է անել 2024թ. նոյեմբերին կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո: Հայկական կողմի այս հայտարարությանը հաջորդեց ԱՄՆ պետքարտուղարի զանգը Ալիևին: Էնթոնի Բլինքենը հորդորեց Ադրբեջանի նախագահին առանց հապաղման Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այս […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:27 24.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Կիրառվելու է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ՝ մի ծառայողի, «Խիստ նկատողություն»՝ մյուսի նկատմամբ

18:14 24.06.2024

Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված […]

̰
Շարժման մարո՞ւմ, թե տրանսֆորմացիա, քաղաքական գործընթա՞ց, թե քաղաքական շոու

17:42 24.06.2024

Անցած շաբաթվա սկզբին ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրվեց: Օրակարգն էլ հստակ էր. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու պահանջով: Հրավիրվելը հրավիրվեց, բայց դա այդպես էլ չկայացավ՝ այնպես, ինչպես ենթադրվում էր: Իշխող ուժը մինչ այդ էր ասել, որ չի մասնակցելու:  Դրան զուգահեռ «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» դարձյալ հանրահավաք հրավիրեց, ու խոսվեց այն մասին, թե շարժումը շարունակվում է […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

10:55 24.06.2024

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական նիստը, որը վարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Համայնքը 8 նոր հատուկ տեխնիկա ձեռք կբերի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համար: Ընթացքում է նաև նոր շարժիչների ձեռքբերման գործընթացը, քանի որ դրանց խափանված լինելու հետևանքով որոշ մեքենաներ այս պահին չեն շահագործվում: *** Վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային […]

̰
Մասիսի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

10:14 24.06.2024

Հունիսի 19-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս Կայարանի տարածքում բնակվող 60-ամյա մի տղամարդ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի պահում թմրամիջոց։ Ստուգման նպատակով իրավապահներն այցելել են նշված հասցե, որտեղ տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր և չորացած կանեփանման զանգված։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 31 բույս […]

̰
Դաղստանում սինագոգի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

20:23 23.06.2024

Դաղստանի Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դերբենդի սինագոգի մոտ փոխհրաձգության է տեղի ունեցել անհայտ անձանց և իրավապահների միջև: Գերատեսչությունից տեղեկացրել են, որ անհայտ անձինք ավտոմատ զենքերից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա։ Նախնական տվյալներով՝ մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Գերատեսչությունից հայտնել են, որ կասկածյալները փախել են սպիտակ Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենայով։ […]

̰
BACK_TO_TOP