22:05 08.07.2024
«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։
Ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջերը այնքան համոզիչ հաղթանակ էին տարել, որ քչերն էին կասկածում նրանց հաջողության մեջ: Բայց արդյունքում ընդամենը 3-րդ տեղում հայտնվեցին: Այսպիսի արդյունքը կարելի՞ է սենսացիա համարել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Չէի ասի սենսացիա, որովհետև Ֆրանսիայի պատմության մեջ մինչ այդ էլ եղել են դեպքեր, երբ 1-ին փուլում հաղթանակած քաղաքական ուժը արդյունքում դժվարությամբ է 3-րդ տեղում հայտվել, քանի որ առաջին փուլում ընտրվել էր ընդամենը պատգամավորներից 74-ը, այն դեպքում, երբ ամբողջ խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից:
Ֆրանսիայում՝ ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, 2-րդ փուլ են դուրս գալիս ոչ թե 2 թեկնածուներ, ովքեր առավելագույն ձայն են հավաքել, այլ 3 կամ 4, այսինքն՝ նրանք, ովքեր 12.5 տոկոս ձայնից ավելի են հավաքել:
Եվ քանի որ կար իրական վտանգ, որ ուլտրաաջերը կհաղթեն, ձախակողմյան թեկնածուները, Մակրոնի թիմակիցները համախմբվում էին և մեկը մյուսի օգտին հանում թեկնածությունը, որպեսզի արդյունքում բացառվի ուլտրաաջ թեկնածուի ընտրությունը:
Ահա այս ամենի արդյունքում հաջողվեց տապալել ուլտրաաջերին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ո՞վ կարող է դառնալ վարչապետ: Հայազգի պատգամավորներ նոր խորհրդարանում լինելո՞ւ են:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...