TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՊՆ-ն աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության

19:05 14.06.2024

Պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության: Մանրամասների համար զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28, ինչպես նաև 010 294537 հեռախոսահամարներով կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ:

̰
Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից. Հակոբ Բադալյան

21:22 13.06.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին օրերի իրադարձություններին՝ Հայաստանի դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների հետ կանչելու փաստին, վարչապետի երեկվա և այսօրվա ելույթներին, ՀԱՊԿ-ի և բազմաթիվ այլ թեմաների: Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկության մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա, […]

̰
Վարչապետը հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի մի խումբ աշակերտների

19:34 13.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում: Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված ևս երկու շենքերի բացման արարողությանը

19:14 13.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված ևս երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությանը: Բազմաբնակարան համալիրը նախատեսված է 50 ընտանիքի համար, որտեղ բնակություն կհաստատեն ոչ միայն 1988-ի երկրաշարժի հետևանքով տուն կորցրած, այլև 44-օրյա պատերազմում զոհված ու հենաշարժողական հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները։ Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականին […]

̰
Պարզվել են Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության հանգամանքները. ՔԿ

18:22 13.06.2024

2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ն է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Նույնականացվել է զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձ. ՔԿ

17:06 13.06.2024

2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ […]

̰
Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ․ Փաշինյանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին

12:51 13.06.2024

2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները հարձակում են գործել ոստիկանների վրա: «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ […]

̰
Հայաստանի Հանրապետությունում չկա ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին. վարչապետ

19:30 12.06.2024

«Հայաստանի Հանրապետությունում չկա ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետությունում կա ոստիկան, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը և վերջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության հետ հարց ու պատասխանից տեսանյութ հրապարակել:

̰
Կիրանցը որպես բնակավայր անվտանգ է, քան երբևէ. վարչապետ

18:56 12.06.2024

Անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը, և հիմա Կիրանցը որպես բնակավայր անվտանգ է, քան երբևէ: Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ է հրապարակել:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենին

17:23 12.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին: Նախագահը ողջունել է Ժան-Պիեռ Ռաֆարենի այցը Հայաստան: «Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, որը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեկ այլ վկայություն է: Ցանկանում եմ նաև մեր գոհունակությունը հայտնել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների կապակցությամբ և, առանձնահատուկ ընդգծել այն դրական դինամիկան, որը նկատվում […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի՝ աղետից տուժած բնակավայրեր

17:06 12.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հեղեղումներից տուժած բնակավայրերում և ծանոթացել իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Նախագահը զրուցել է բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել […]

̰
Կտուժե՞ն հայ-ֆրանսիական հարաբերությունները, եթե հաստատվեն լուրերը Մակրոնի սպասվող հրաժարականի մասին

00:04 12.06.2024

Ելիսեյան պալատը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է հրաժարական տալ: Հիշեցնեմ, կիրակի օրը Էմանուէլ Մակրոնը լուծարել էր Ազգային ժողովն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր նշանակել: Ասում են, առանց կրակի ծուխ չի լինում: Իրականում ի՞նչ է թաքնվում Մակրոնի հրաժարականի մասին լուրերի հետևում, ու որքանով է մեր համար վտանգավոր Մակրոնի հեռանալը կամ նրա […]

̰
Ջեյմս Օ՚ Բրայենի այցի գլխավոր ուղերձները. ամփոփում է Արեգ Քոչինյանը

21:51 11.06.2024

Ինչո՞վ առանձնացավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի այցը Հայաստան: Ի՞նչ է ենթադրում հայ – ամերիկյան ռազմավարական երկխոսությունը: Այս և այլ թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկարի» տաղավարում:   Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է աղմկում Ալիևը. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

21:50 10.06.2024

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը սկսել է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին` Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այսպես շարունակ: Հայաստանն էլ, արձագանքելով Բաքվին, հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունն իր ներքին գործն է և առաջարկեց առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը: Հայ-ադրբեջանական վերջին շրջանի հեռահար բանավեճերի ու առհասարակ երկու երկրների հարաբերությունների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին […]

̰
Հունիսը լի է մշակութային միջոցառումներով. Տիգրան Ավինյան

16:36 10.06.2024

Հունիսի 6-ից Երևանի համայնքային հիմնարկի տեխնիկան ուղարկվել է Ալավերդի համայնք՝ աջակցելու հեղեղումների հետևանքների վերացմանը: Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ: Հունիսի 7-9 մայրաքաղաքում կայացավ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն այս տարի անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:  Մշակույթի և տուրիզմի վարչության պետը քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հանգամանալից ներկայացրեց Երևանում հունիսին անցկացված և անցկացվելիք մշակութային […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին

16:14 10.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: «Այս առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:07 10.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները

21:10 08.06.2024

Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները, ինչու՞ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարչապետն այցելել է Ճոճկան

16:50 08.06.2024

«Այցելեցի Ճոճկան բնակավայր, որը ևս հեղեղումների հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Վարչապետը եղել է նաև Ախթալայում

16:12 08.06.2024

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Ախթալայում: «Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետևանքով մեկուսացման մեջ էր: Կառավարությունը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սնունդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Ալավերդու Թումանյան փողոցում

14:39 08.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Ալավերդու Թումանյան փողոցում: «Ալավերդու Թումանյան փողոցում ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում. Սուրենյան

14:04 08.06.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում»:

̰
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս

13:33 08.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:

̰
Ինչ են ուրվագծում քարտեզները. Հեռանկար բանավեճ

10:57 08.06.2024

Ի՞նչի մասին են խոսում քարտեզները: Որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը: Որտեղո՞վ է անցնում նոր բաժանարարը: Հեռանկար-բանավեճը՝ ակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ: Shant TV / Շանթ ՀԸ – ն նախագիծն իրականացնում է BBC Media Action -ի հետ համագործակցությամբ

̰
Իլհամ Ալիևը խաղաղ համաձայնության կնքումը տապալելու համար նոր պատրվակ է հորինում

21:06 07.06.2024

Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]

̰
Ո՞ւմ ամերիկահայերը կցանկանան տեսնել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի դերում, եթե Բայդենը դուրս գա արշավից

23:27 06.06.2024

Ամերիկյան մամուլում կրկին ակտիվ քննարկվում է հարցն այն մասին, թե արդյոք նախագահ Ջո Բայդենը գալիք նախագահական ընտրություններում կկարողանա ներկայացնել Դեմոկրատական կուսացկությունը: Նրա առողջության վատթարացման ֆոնին նոր թեկնածուների անուններ են քննարկվում: Իսկապես կա՞ն նախադրյալներ խոսելու այն մասին, որ կուսակցությունը կարող է ուրիշ թեկնածուի առաջադրել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրերս  «The wall street journal» […]

̰
Ի՞նչ է համապարփակ անվտանգության հայեցակարգը. մեկնաբանում է Մարեկ Քոհվը

20:53 06.06.2024

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ընթացող գործընթացները և ընդհանրապես անվտանգության հետ կապված հարցերը այսօր գերակա են մեր գրեթե բոլոր քննարկումներում: Այդ մասին արտահայտվում են ոչ միայն տեղացի, այլև միջազգային մասնագետները: Ճիշտ այս օրերին Երևանում անցկացվում է նաև Համապարփակ անվտանգության և դիմակայունության միջազգային համաժողովը, որը կազմակերպել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտապետությունը» մտակենտրոնը: Կոնֆերանսին մասնակցում է նաև էստոնիայի պաշտպանության […]

̰
Կարգազանց վարորդի մոտ հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր

18:55 06.06.2024

Հունիսի 5-ին՝ ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր: Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել […]

̰
Հետաղետային կարիքների խորքային գնահատման նպատակով Լոռու մարզ է ժամանել մասնագիտական խումբ Շվեյցարիայից

17:20 06.06.2024

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցույց տվել աղետի վնասների վայրերը և չափերը:

̰
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

16:28 06.06.2024

Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Քննարկումների առանցքում եղել են երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման ուղիները: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP