TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վերականգնողական աշխատանքները՝ Հաղպատի խաչմերուկի հատվածում

18:43 28.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածում նույնպես կատարվում են աշխատանքներ՝ ճանապարհի այդ տեղամասը ժամանակավոր վերականգնելու և երթևեկությունը խիստ անհրաժեշտության դեպքում ապահովելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների

17:49 28.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների։ Պարգևատրման արարողությունը կայացել է ՀՀ Նախագահի նստավայրում։ Մասնավորապես․ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ՝ 1․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 2․ ՀՀ […]

̰
Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են

17:16 28.05.2024

Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են: Կատարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հեղեղից վնասված ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել նաև Լոռու մարզպետարանը:

̰
Ի՞նչ են ենթադրում Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները

22:33 27.05.2024

Թուրքիայի նախագահը հաստատել է երկրի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ շուտով խորհրդարանին կներկայացնի հիմնական օրենքի նախագիծը: Էրողանի թիմը ունի՞ բավական ռեսուրս սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սահմանադրական բարեփոխման մասին Էրդողանը հայտարարել է այսօր՝ Անկարայում գումարված մի գիտական սիմպոզիումին, որը նվիրված է եղել 1980թ.-ի […]

̰
4 զոհ. ջրհեղեղը ի՞նչ վնասներ է հասցրել Տավուշում և Լոռիում. զրույց Արեն Մկրտչյանի հետ

22:07 27.05.2024

Լոռիում և Տավուշում ստեղծված իրավիճակին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը: Պատգամավորն այս օրերին Ալավերդիում է գտնվում և մի շարք մանրամաասներ է հայտնել:  

̰
Ալավերդու Հունական ԲԿ-ն գրեթե ամբողջությամբ լցված էր ջրով. Սանոսյան

18:58 27.05.2024

«Ալավերդու Հունական ԲԿ-ն գրեթե ամբողջությամբ լցված էր ջրով։ Ջուրն ու տիղմը մասամբ մաքրվել է արդեն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:25 27.05.2024

Մայիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 527, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 259, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Չարենցավանի ոստիկանները մեթամֆետամինով փաթեթներ են հայտնաբերել

17:46 27.05.2024

Մայիսի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ոստիկանների հետ իրացնելով, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 16 փաթեթ՝ 6 գրամից ավելի մեթամֆետամինով։ Մայիսի 18-ին Չարենցավանի բաժնի քրեական […]

̰
Որոնվում են տեսագրությունում երևացող անձինք

16:16 27.05.2024

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել գետն ընկած «UAZ» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները

00:06 27.05.2024

Մայիսի 26-ին՝ ժամը 20։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի […]

̰
Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում

22:24 26.05.2024

Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատանքները Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում, և նվազեցվում-կանխարգելվում են ճանապարհների փլուզման դեպքերը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցները նույնպես Հայաստանի հյուսիսում են՝ մասնակցելով հեղեղումների ու ավերածությունների հետևանքների վերացման աշխատանքներին։

̰
Այս պահին Ալավերդի քաղաքում իրականացվում են ճանապարհի ամրացման աշխատանքներ. ՏԿԵՆ

22:14 26.05.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահին Ալավերդի քաղաքում ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են իրականացնել ճանապարհի ամրացման աշխատանքներ՝ գետում մեծ չափերի քարեր լցնելու և գետի հունը փոխելու միջոցով: Նշված աշխատանքներն իրականացվում են ճանապարհի հետագա փլուզումը կանխելու նպատակով:

̰
Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ

21:00 26.05.2024

Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում: Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու […]

̰
Տավուշի մարզում վարչապետը հետևել է հեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին

19:37 26.05.2024

Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է հեղեղի պատճառով փլուզումների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին։

̰
Հանձնարարել եմ սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները. վարչապետ

16:27 26.05.2024

«Հանձնարարել եմ սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետև կիրականացնենք աղետի հետևանքների վերացման ծրագրեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Ալավերդիում զրուցել եմ հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ. վարչապետ

16:17 26.05.2024

«Աղետի գոտում՝ Ալավերդիում, զրուցել եմ հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել ՏԿԵ նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին. Ավինյան

15:20 26.05.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին […]

̰
ՆԳՆ թարմացված տվյալները՝ աղետի հետևանքների մասին. Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել 1 դի

14:39 26.05.2024

ՆԳՆ-ն ներկայացրել է հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն: Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ): Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և […]

̰
Վարչապետն աղետի գոտում է

14:28 26.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտում է: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:  

̰
«Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը հայտնվել է ջրի տակ

14:09 26.05.2024

Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը, տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ […]

̰
Ալավերդին ամբողջությամբ պարալիզացված է. տեղի ԶԼՄ-ները մանրամասներ են հաղորդում

12:54 26.05.2024

Տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը՝ մանրամասնելով, որ Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են […]

̰
Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին. ՏԿԵՆ

12:45 26.05.2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին: Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող […]

̰
Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում

12:37 26.05.2024

Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ն է (Դիլիջանից Իջևան): Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում։

̰
Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտե

11:55 26.05.2024

Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից: Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել […]

̰
Տաշիրն այսօր. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:26 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Տաշիրն այսօր»:

̰
Երևանի քաղաքապետարանի տեսանյութը՝ Շենգավիթի հնավայրի մասին

21:44 25.05.2024

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է պատրաստել Շենգավիթի հնավայրի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից

21:32 25.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից: «Մի հատված Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից»,-տեսանյութին կից գրել է վարչապետը:

̰
Պատասխանել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին. վարչապետ

20:53 25.05.2024

«Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում պատասխանել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են. Սուրենյան

20:16 25.05.2024

«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են: Այլևս գիժը մայիսն է»,-ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նաև մայրաքաղաքի մայիսյան ամպրոպից լուսանկար է հրապարակել, իսկ Քաջարանից՝ տեսանյութ:

̰
Էկոնոմիկայի նախարարությունը կաջակցի մեղվաբույծներին

14:54 25.05.2024

Բնագետները վաղուց են ապացուցել՝ եթե չլիներ մեղուն, 100 հազարավոր տեսակի բույսեր ուղղակի կվերանային երկրի երեսից։ Մայիսի 20-ը մեղվաբույծների միջազգային օրն է: Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին հաջորդող հանգստյան օրերին «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է մեղվաբուծության ֆորումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP