14:39 26.05.2024
ՆԳՆ-ն ներկայացրել է հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն:
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:
Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում մայիսի 25-ի ժամը 23.00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք-շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Ախթալա բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6 ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհն ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանն Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։
Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով՝ Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված են։
Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանումներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։
Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով՝ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել և սպասարկում են բոլոր դեպքերը:
Ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։
Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել են 13 դեպք, որոնցից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ), 11 դեպք՝ բնակելի շենք-շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։
Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության (ԵՓՎ) հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ)՝ 1 և 2 օպերատիվ խումբ (ՃԿԱԿ, ԵՓՎ ՀՓԱԿ)։
ԵՓՎ-ից 8 մարտական հաշվարկ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ՀՆՓԱԻԿ 1 խումբ-2 դեպքում իրականացրել են քարշակում։
Երևան քաղաքում նախնական տվյալներով ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես՝ 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
Ժամը 11.30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։
ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
23:59 09.05.2025
Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համարՄայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...
23:53 09.05.2025
Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելուՈւկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...
23:48 09.05.2025
«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից էՄայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...
23:42 09.05.2025
Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համարՌուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...