12:16 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որ հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ հրապարակային օֆերտայում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում այն կրկին կատարելու դեպքում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
«Առավել նպատակահարմար կլիներ հարցի կարգավորումն իրականացնել համալիր ձևով, մասնավորապես՝ ուսումնասիրել վարկային միջնորդային ծառայությունները գովազդելու բնագավառը, գովազդ իրականացնող սուբյեկտների շրջանակը (ֆիզիկական կամ իրավաբանական անձինք), առաջարկվող ծառայությունների ձևաչափը, առանձնահատկությունները, գնային քաղաքականությունը, որից հետո միայն անդրադառնալ համապատասխան կարգավորման մեխանիզմներին և նշանակվող տուգանքի չափին: Նշված տեղեկատվությունը հնարավորություն կտա լիարժեք ձևով գնահատել իրական պատկերը և ճիշտ ընտրել կարգավորման մեխանիզմները»,- ասված է նախագծում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ճշտեց.
«Մեր գործընկերների մտահոգությունը հետևյալն է՝ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, որի արդյունքում առաջանում են խնդիրներ, մարդիկ տոկոսի տակ են ընկնում և այլն: Մեր գործընկերներն առաջարկում են, որ այն կազմակերպությունները, որ լիցենզիա չունեն և նման ծառայություն են առաջարկում, այդ գովազդի համար ենթարկվեն վարչական տույժի, բայց մեր օրենսդրությամբ կա հնարավորություն, որ առանց լիցենզավորման նման օրինական ծառայություն մատուցվի: Պրոբլեմը կա, բայց մենք քննարկել և կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը: Շատ դեպքերում պետք է ուսումնասիրել՝ գովազդի սահմանափակում պե՞տք է անել, թե՞ ոչ, օգտակա՞ր է, թե՞ ոչ, պետք է որոշել քայլեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով, որ մարդիկ կարողանան հստակ հաշվարկել՝ ինչպիսի պարտք արժե վերցնել, ինչպիսի գործունեության համար, և լավ կլինի, որ դրանք միտված լինեն արդյունքներ, ոչ թե հետևանքներ ունենալու»:
Փաշինյանն արձագանքեց, որ այս փուլում գոնե հարկավոր է գնալ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, մանրամասն աշխպատում են ԿԳՆ հետ, արդեն վերապատրաստում են անցել բավական մեծ թվով ուսուցիչներ, վերապատրաստում անցնող ուսուցիչների ընդհանուր թիվը մոտ 12 000 է, ֆինանսական գրագիտության մեկամսյակ են անցկացնում բոլոր մարզերում, և այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, իրականացվելու են միջոցառումներ, հավաքներ, կլոր սեղաններ, բոլոր բուհերում, ուսումնական կազմակերպություններում աշխատում են անցկացնել սեմինարներ, հեռուստատեսությամբ և տարբեր այլ մեդիամիջոցներով:
«Այս նախագծում առաջարկը նաև մերն էր ոչ միայն գովազդի, այլև նշված գործողության համար, որ պատժենք առաջին անգամ 2 մլն դրամով, եթե կրկնվի՝ 4 մլն դրամով»,- ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե բուն գործունեության տեսակի հետ խնդիր չունեն, գովազդի հետ ինչո՞ւ են խնդիր առաջացնում:
«Սա եղավ կուրսայինների պատմությունը, որ բուն ֆունկցիայի հետ խնդիր չունենք, բայց գովազդն արգելում ենք, ես կարծում եմ՝ այդ գործունեությունն ինքնին պրոբլեմ է, պրոբլեմ եղել է և լինելու է, պետք է արգելել այդ գործունեությունը, դրան չենթարկվելու դեպքում պատասխանատվության ենթարկել այդ անձանց»,- ասաց նա:
Փաշինյանի համար զարմանալի էր, որ նախագծին տրված եզրակացությունը բացասական է, սակայն բանավոր ներկայացնելիս Կենտրոնական բանկը կողմ է արտահայտվում այդ նախագծին:
«Մենք այստեղ գործ ունենք հին իներցիայի հետ՝ եթե նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել, եթե էդ է, շատ վատ իներցիա է»,- ասաց նա:
Փաշինյանը կառավարության անդամներին դիմելով՝ ընդգծեց.
«Եթե որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է մերժվի, այս պահից արձանագրենք այդ գործելակերպի ավարտը»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...