13:46 18.03.2019
«Գրանդ Հոլդինգ» ընկերության պատվերով Բագրատունյաց 47/2 հասցեում կառուցված շենքը այսօր՝ մարտի 18-ին, հանձնվեց շահագործման: Այն նախատեսված է ընկերության աշխատակիցների համար: Շենքն ունի 104 բնակարան, ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի: Բնակարանները հատկացվել են հիփոթեքային վարկավորման տարբերակով՝ առանց տոկոսադրույքի, և աշխատակիցները 12 տարիների ընթացքում մարելու ենք իրենց աշխատավարձից: «Վարկավորումն իրականացվում է առանց տոկոսադրույքի՝ սոցիալական ուղղվածությունը հենց դրանում է կայանում: […]
13:16 18.03.2019
Euronews հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մարտի 8-ին մահացած Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մասին: Սյուժեում նշվում է, որ Թուրքիայի հայ համայնքին սպասվում են նոր պատրիարքի ընտրություններ, սակայն այդ հարցում իրենց խոսքը կարող են ասել նաև Թուրքիայի իշխանությունները: «Կա մտավախություն, որ Անկարան կտորպեդահարի ընտրությունները, եթե ֆավորիտ դառնա իր անցանկալի թեկնածուն»,- ասվում է ռեպորտաժում: Նշվում է […]
13:05 18.03.2019
«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, ոչ թե քանդում»,- մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, որ շենքերի տանիքների մանսարդները պետք է ապամոնտաժվեն: Նրա խոսքերով՝ մանսարդների կառուցումը պետք է լինի քաղաքի 5-րդ ճակատը, բայց դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և քաղաքապետարանի ճարտարապետական բլոկի կողմից թույլ […]
12:32 18.03.2019
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը բացվել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Ազնավուրն իրոք եզակի էր. նրա կերպարն իր մեջ կարողացավ մարմնավորել Ֆրանկոֆոնիայի էությունը՝ իր խորությամբ եւ միաժամանակ բազմազանությամբ»,- իր ելույթում ասել է Ֆրանկոֆոնիայի փառատոնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը. Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին հսկայական օգնության […]
12:13 18.03.2019
Այսօր Շենգավիթում նորակառույց շենքի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի բռնվեցին նաև հարևան հին շենքի բնակիչների հետ, ովքեր խնդրում էին օգնել իրենց շենքի նորոգման հարցում։ Բնակիչներն ուշադրություն հրավիրեցին նաև այն խնդրի վրա, որ շենքը բակ չունի։ «Եկեք կենտրոնում ձեզ բակեր ցույց տամ … որ ասում եք՝ բակ չունեք, դե կիմանաք […]
12:09 18.03.2019
Շենգավիթում այսօր բացվում է նորակառույց շենք, և արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բուն հանդիսությանը մասնակցելուց առաջ Փաշինյանը որոշեց շրջել տարածքում ու ծանոթանալ նաև հարևանությամբ գտնվող մեկ այլ շենքի պայմաններին։ Փաշինյանը եղավ բակում դրված տաղավարում, մտավ հին շենք, դրա բնակիչներից մեկի բնակարան, իսկ դուրս գալիս նրան դիմավորեց նույն շենքի բնակիչներից մեկն ու դիմեց նրան․ […]
14:34 17.03.2019
Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տալիս Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին: Տասնամյա հիվանդությունից հետո պատրիարքը մարտի 8-ին կնքեց իր մահկանացուն: Համայնքն այսօր իր ցավն ու վշտակցությունն է հայտնում առաջնորդի մահվան կապակցությամբ, միաժամանակ գիտակցում, որ 40-օրյա սգո ավարտին Թուրքիայի հայ համայնքի համար մի նոր շրջափուլ կսկսվի: Երկարատև անորոշ իրավիճակին կհաջորդեն 85-րդ Պատրիարքի ընտրությունները: Հրաժեշտի արարողությանը […]
23:59 16.03.2019
«Հնարավոր է, որ «Մարտի 1»-ի գործով դատավարության մի մասը լինի փակ, գործը դատաքննության ընթացքում լսելիս վստահաբար մի որոշ հատված դռնփակ դատական նիստերով է լսվելու և այդ հատվածում լսված, ուսումնասիրված ապացույցները հրապարակային շրջանառության մեջ չեն դրվելու»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Ըստ Գրիգորյանի՝ տուժողների իրավահաջորդների դռնփակ նիստեր անցկացնելու դիրքորոշումը […]
23:17 16.03.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ունեցած զրույցի ժամանակ փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով տուժածների հարցին: Հայտնի է, որ Գրիգորյանը նրանց իրավահաջորդների շահերն է ներկայացնում: «Ի՞նչ վիճակում է գործը, և ե՞րբ է նախատեսվում դատավարությունը»,- հարցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը Գրիգորյանին: «Նախաքննության ավարտն արդեն հայտարարված է: Սակայն, նախաքննությունն ամբողջությամբ ավարտված համարվել չի կարող: Կողմերը գտնվում են գործի […]
23:02 16.03.2019
Յուլյա Նաչալովայի հայրը՝ պրոդյուսեր Վիկտոր Նաչալովը, «Москва» գործակալությանը հայտնել է որ դստեր մահվան պատճառն աբսցեսն է (թարախակույտ)։ «Մահվան պատճառն աբսցեսն է։ Քաղաքացիական հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի ուշ կհստակեցնենք»,- ասել է Վիկտոր Նաչալովը։ Ավելի վաղ երգչուհու PR մենեջեր Աննա Իսաևան Instagram-ում հայտնել է, որ Յուլյա Նաչալովան մահացել է 38 տարեկան հասակում։
22:03 16.03.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ և ոստիկանների հետ բախումներ: Բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվում էին ոստիկանական մեքենաների վրա և կոտրում էին հանրահայտ բրենդային խանութների և ռեստորանների ցուցափեղկերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Des habitants aperçus aux fenêtres de l'immeuble en feu. #Acte18 #GiletsJaunes #GiletsJaunesparis pic.twitter.com/bmoVEa4Gh3 — AnthoZ […]
21:31 16.03.2019
Երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան շաբաթ երեկոյան մահացել է, RIA novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչուհու PR տնօրեն Աննա Իսաևան Instagram-ի իր էջում։ Երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, երգչուհուն տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։ Նշվում էր, որ հոսպիտալացման պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է։ Այսօր ավելի վաղ Նաչալովայի հայրը հայտնել է, որ երգչուհու […]
20:45 16.03.2019
«Արտակարգ դրություն մտցնելու պարագայում փաստորեն գրաքննություն է մտցվում լրատվամիջոցների նկատմամբ»,- «Հեռանկար»-ի տաղավարում «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ նկատել է հաղորդավար Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ այ օրերին մամուլի շենքում ԱԱԾ-ից ներկայացուցիչ է եղել, ով ստուգել է գրված նյութերի բովանդակությունը՝ թույլ չտալով, որ թերթը հրապարակվի: Արդյո՞ք դատարանը պետք է քննարկի այդ […]
18:25 16.03.2019
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի վերածվել են զանգվածային անկարգությունների: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարիզում խաղաղ ցուցարարների մեջ կան նաև սևազգեստ խուլիգաններ, որոնք անկարգություններ են հրահրում: Նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր և այրել շինություններ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, գործի դրել ջրցան մեքենաներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ […]
14:05 16.03.2019
Ֆրանսիայում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղաղ ցուցարարների մեջ կան նաև սևազգեստ խուլիգաններ, որոնք անկարգություններ են հրահրում: Նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր և այրել անվադողեր, ինչին ի […]
13:55 16.03.2019
Փարիզում գիշերն անջատել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Նոր Զելանդիայի Քրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում կատարված հարձակման զոհերի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հարձակման զոհերի թիվը հասել է 50-ի: Մոտ 50 մարդ էլ վիրավոր է: Հարձակման պահին մզկիթներում եղել է մոտ 500 մարդ: 🇬🇧 To pay tribute to the #Christchurch victims in […]
13:41 16.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Օպերայի տարածքի 5 սրճարաններից 3-ն ապամոնտաժվել են: Ի՞նչ է լինելու մյուսների հետ. հարցին պատասխանելով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասել է, որ մյուսների պարագայում էլ առաջ են շարժվելու միայն օրենքի շրջանակներում: Հիշեցնենք, որ սրճարաններից 2-ը դատարան են դիմել՝ ապամոնտաժման աշխատանքները կանխելու և գործուներությունը շարունակելու նպատակով: Բարեկարգման, այգու վերականգման ժամկետների […]
13:27 16.03.2019
Կանադայի Մոնրեալ քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` բողոքելու ոստիկանական բռնությունների դեմ: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ նյութերով շշեր և կոտրել են տարբեր շինությունների ապակիները: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են նաև բախումներ ցուցարարների […]
13:15 16.03.2019
Աշխարհի ավելի քան 120 երկրներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` բողոքելու կլիմայական փոփոխությունների դեմ: Ցուցարարները նաև բողոքում են, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում մոտալուտ աղետը կանխելու համար: Այս մասին հայտնում էRussia Today-ը: Մի շարք երկրներում բողոքի ակցիաներին են միացել հազարավոր աշակերտներ, ովքեր ի նշան բողոքի՝ հայտարարել են դասադուլ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել […]
12:51 16.03.2019
SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է նաև Օպերայի տարածքի սրճարաններն ապամոնտաժողների հետ: Նրանք նկարագրել են, թե ինչ են անում, ինչպես են կոնստրուկցիաները մասերի բաժանում, բեռնում մեքենաները: Ապամոնտաժողները, սակայն, դժվարացել են ասել, թե ինչ է լինում գույքի հետ: Ավելի վաղ հարցին, թե ինչ է լինելու գույքի ու ապամանտաժված կոնստրուկցիաների մասերի հետ, պատասխանել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր […]
12:44 16.03.2019
Օպերայի տարածքում կատարվող աշխատանքներին հետևելու ժամանակ լրագրողները հետարքրվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից, թե ի՞նչ է լինելու այն ժամանակ, երբ դատարանը վճռի, որ սրճարանները չեն ապամոնտաժվելու: Ինչպես հայտնի է, Օպերայի տարածքում ապամոնտաժվող 5 սրճարաններից 2-ի ներկայացուցիչները դատարան են դիմել՝ ապամոնտաժման աշխատանքները կանխելու և գործուներությունը շարունակելու նպատակով: «Ոնց օրենքն ասում է, այդպես է լինելու: Մենք դրա […]
12:31 16.03.2019
Ինչպես հայտնի է, շարունակվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, իսկ սրճարաններից մեկի սեփականատերն առաջարկել է պահել տարածքում գործող շատրվանը: Ասել են, որ այն նվիրում են համայնքին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանից, թե ո՞րն է եղել համայնքի արձագանքը «Մեզ երեկ մոտեցավ սեփականատերը, ասաց, որ իրենք ուզում են նվիրեն Երևանին, […]
12:02 16.03.2019
Արդեն երրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում: Ու՞ր են տարվում և ինչպե՞ս են օգտագործվելու ապամոնտաժվող երկաթե կոնստրուկցիաների, շինությունների մասերը, գույքը. այս հարցը SHANTNEWS.am-ն ուղղել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին: «Արցախից բարեգործական կազմակերպություն է կապ հաստատել մեզ հետ: Արցախում տարբեր կամուրջներ, տուրիստական արահետներ են պատրաստում: Երեկ կարդացինք իրենց նամակը, […]
11:36 16.03.2019
Նոր Զելանդիայի Քրայստչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա տեղի ունեցած հարձակման գլխավոր կասկածյալ 28-ամյա Բրենթոն Թարանթը կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով: Այս մասին հայտնել է BBC-ն: Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ այս հարձակումից հետո երկրում կխստացվի զենք կրելու վերաբերյալ օրենսդրությունը: Հիշեցնենք, որ Քրայստչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա տեղի ունեցած հարձակման […]
10:58 16.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն որոշման վրա, որը արգելափակել էր հենց նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ ռեժիմ սահմանելու մասին էր։ Որպեսզի հիմա Կոնգրեսը կարողանա հաղթահարի վետոն ու լիարժեք արգելափակի այդ հրամանագիրը, պետք է հավաքի քվեների 2/3, ընդ որում՝ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։ Ներկայացուցիչների […]
10:56 16.03.2019
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ` այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի հրաժարականը: Իսկ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են: […]
10:37 16.03.2019
«Անցումային արդարադատության մասին միայն խոսեցին և կոնկրետ ոչինչ չարվեց»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքն արդեն ասել է, որ ուշացած է համարում «Մարտի 1»-ի գործերի վերաբացումը և անցումային արդարատտությունն անհրաժեշտ է օժանդակելու համար: «Ես անցումային արդարադատության անհրաժեշտությունը տեսնում եմ»,- ասել է Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:10 16.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է վերջին շրջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին. «Բողոքներն իրավացի են. կա հանրային շահ և անհատի շահ, խնդիրը դրանց համադրելն է: Մեզ մոտ բողոքների մասը գալիս է այն մարդկանցից, ովքեր ասում են՝բա մենք սրա՞ համար ենք […]
08:51 16.03.2019
«Մարդիկ հիմա քաղաքապետարանի որոշումով եկել են և իրականացնում են բարեկարգում: Մարդիկ ժամանակին զորբայություն են արել և եկել, գրավել են այդ տարածքները»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքերով՝ միշտ էլ կան արդար և ոչ արդար բողոքներ. «Ենթադրենք ես ունեմ մի քանի ծրագիր, որտեղ համատեղ եմ պետության […]
00:30 16.03.2019
«Այս պահի դրությամբ 3 վճիռ կա Մարտի 1-ի կոնտեքստի վերաբերյալ: Այս վճիռների վերաբերյալ վերաբացման վարույթն ընթացքի մեջ է: Այսինքն՝ բոլոր վարույթները վերաբացելու բողոք վճռաբեկ ներկայացված է՝ և՛ մեր կողմից, և՛ Գլխավոր դատախազության կողմից», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը՝ ադրադառնալով մինչ այս պահը եղած դատական գործընթացներին: Վահե Գիրգորյանն […]