TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շնաձուկը «համբուրել» է ջրասուզորդին

00:17 16.03.2019

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքին մոտ գտնվող ափերից մեկում շնաձուկը «համբուրել» է ջրասուզորդին: Միջադեպի վերաբերյալ տեսանյութը ջրասուզորդը հրապարակել է Instagram-ում: Օվկիանոսագետ Քեյվին Շմիդթը սուզվել էր Քեյփթաունի ափերին մոտ տարածքում: Նրան հանդիպել էր «հետաքրքրասեր» կապույտ շնաձուկը: Կենդանին մոտեցել էր տղամարդուն և «համբուրել» նրա գլխի հատվածը: https://www.instagram.com/p/Bu1cYfHFm3-/?utm_source=ig_embed      

̰
Ինչո՞ւ է մարտի 1-ին կատարվածը համարվում սահմանադրական կարգի տապալում

23:18 15.03.2019

«Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով  շատ հստակ նկարագրված է սահմանադրական կարգի տապալման արարքի նկարագրությունը: Այդ արարքի նկարագրությունն իր մեջ ներառում է 2005 թվականի Սահմանադրության 1-5-րդ հոդվածների,  6-րդ հադվածի առաջին մասով նախատեսված նորմերի փաստացի չգոյությունը կամ նրանց իրավակարգում գործողության փաստացի դադարեցումը»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է  «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե […]

̰
ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ուժեղ քամին կողաշրջում բեռնատարը

20:10 15.03.2019

ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, թե ինչպես է ուժեղ քամին գետնից պոկում բեռնատարը: Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքում: Կատարվածը նկարահանել է ականատեսը: Կադրում լսվում է տղամարդու ձայնը, երբ նա անընդհատ կրկնում է «Աստվա´ծ իմ»: Հաղորդվում է, որ քաղաքում քամու արագությունը հասել է 120կմ/ժ-ի:  

̰

19:51 15.03.2019

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված «Գործարարություն» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մի շարք միջոցառումների իրականացման արդյունքում ՝ 1. կնվազեցվի վարչարարական բեռը 2. կվերացվեն գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները 3. կպարզեցվի հարկային և մաքսային քաղաքականությունը 4. կսահմանվի արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե ապրանքը վաճառողը, ապրանք բերողը չկան գործի մեջ, ապա մեզ ինչի՞ համար են դատել. Սամվել Բաբայան

17:40 15.03.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` այս գործը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության: Դատավորը  նախ` տեղեկացրեց, որ գրություն էր ստացվել այն մասին, որ դատարանին չի տրվել օպերատիվ-հետախուզական գործունեության մասին տվյալներ, որոնք պահանջել էր Բաբայանի պաշտպանական թիմը։ Սամվել […]

̰
Ռուսական օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների սակագները կհամահարթեցվեն ԵԱՏՄ անդամ-պետությունների կտրվածքով. Շաբոյան

17:31 15.03.2019

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան, ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս […]

̰
Օրենք է, պետք է ենթարկվենք ու առաջարկում եմ բոլորին էլ այսուհետ շարժվել միայն օրենքով. Վիկտոր Մնացականյան

17:25 15.03.2019

Ազատության հրապարակում այսօր ապամոնտաժման աշխատանքները ընթանում են խաղաղ մթնոլորտում: Ի տարբերություն նախորդ օրերի` հարակից տարածքներում բողոքող քաղաքացիներ ու աշխատակիցներ չկան, թեպետ սեփականատերերը տարածքում են: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ևս վաղ առավոտից տարածքում է: Նա որոշ քաղաքացիների հետ մտերմիկ զրույցներ է ունենում: «Սրճարանների սեփականատերը կարող են իրենց սրճարանները աշխատացնել ու զարգացնել, բայց դա չպետք […]

̰
Նորզելանդացի հրաձիգի զենքի վրա նաև հայատառ գրառում կա

17:15 15.03.2019

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակում գործած անձանց զենքի պահունակների վրա տարբեր լեզուներով, այդ թվում և հայերենով գրառումներ կան։ Այս մասին հայտնի է դառնում հենց հրաձիգների տարածած տեսանյութերից։ Հայերեն, վրացերեն, ռուսերեն և այլ լեզուներով արված գրառումներում հիշատակվում են պատմական իրադարձություններ, որոնց ժամանակ մուսուլմանական պետությունների բանակները, մասնավորապես Օսմանյան բանակը, խոշոր պարտություններ են կրել։ Հայերեն գրառումով հիշատակվում է […]

̰
Ե՞րբ է լինելու Փաշինյան-Ալիև հանդիպումն ու ի՞նչ է քննարկվելու

17:05 15.03.2019

Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցին, թե երբ է տեղի ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, և արդյոք բանակցությունները հենց Մադրիդյան 3 սկզբունքների 6 տարրերի շուրջ են լինելու, ինչի մասին հայտարարել են համանախագահները: Ինչ վերաբերում է հանդիպմանը, նախարարը նկատեց, որ կա մշակույթ և կողմերի համաձայնեցնում, ավարտում են ամեն ինչ, որից հետո միաժամանակ հայտարարում են: Ըստ նախարարի՝ […]

̰
Հիվանդին վնաս հասցնելու մեջ մեղադրվող հայ պլաստիկ վիրաբույժը ստի դետեկտորի թեստ է անցել

16:40 15.03.2019

Հայաստանցի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի թոք շոուի ժամանակ պատմել է իրեն հասցեագրվող մեղադրանքի մասին: Ստեփանյանը մեղադրվում է Կարոլինա Սարգսյանի առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար:  Ստեփանյանը պլաստիկ վիրահատության էր ենթարկել Կարոլինային: Վիրաբույժի խոսքերով` վիրահատությունը հաջող է անցել, հաջորդ օրը ինքը մաքրել է վերքերը և երկու օրով մեկնել Հայաստան: Ստեփանյանը, որը […]

̰
Եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու. նախարար

16:30 15.03.2019

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքում ընկած սկզբունքները հնացած են: Այս հայտարարությանը և հարցին, թե արդյոք ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումների մեջ տարբերություն կա՞, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Պարոն Մայիլյանն արտահայտվել է որպես ԼՂ ԱԳ նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք և շարունակական […]

̰
Միասնաբար պետք է ձեռնարկենք քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. Արսեն Թորոսյանի ելույթը ՄԱԿ-ում

16:16 15.03.2019

Այսօր ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը: Ելույթի մի մասը հայերենով նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում. «Երեկ այս դահլիճում միահամուռ հաստատվեց «Թմրամիջոցների համաշխարհային խնդրին դիմակայելու և հակազդելու մեր համատեղ պարտավորությունների կատարման իրականացումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործողությունների ամրապնդման մասին» նախարարական հռչակագիրը, որն սովորական պահեստային […]

̰
Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային հարց է, բայց ոչ նախապայման. ԱԳ նախարար

16:09 15.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր խորհրդարանում՝ փակ դռների հետևում քննարկում է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու ձգտումը դիտարկվում է որպես […]

̰
Նախագահը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին

15:56 15.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին: Հյուրերը տեղեկացրել են, որ միաբանության կողմից ձեռնարկվել է Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարակություն, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The […]

̰
Մահաբեմ և վերջին օծման կարգ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին հողին կհանձնեն վերջին օծումով

15:43 15.03.2019

Ստամբուլում մարտի 17-ին կկայանա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը Ստամբուլի Գում-Գափու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Մինչ այդ քահանաների համար եկեղեցական կարգով ընդունված է վերջին օծում կատարել: «Երբ քահանան օծվում է և երբ մահանում է, վերջին օծման կարգ է կատարվում: Վերջին անգամ օծվում է և այդպես հուղարկավորվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե վարդապետ Ուչքունեանը: […]

̰
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

15:30 15.03.2019

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ապամոնտաժման աշխատանքներին դիմադրություն չի ցուցաբերվում: Իրավիճակը ներկայումս հանգիստ է: Ավելի վաղ հայտնել էինք` լրագրողների հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել էր, որ այս տարի ևս այլ սրճարաններ են ապամոնտաժվելու: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Սաբոտաժները ևս գալիս են կադրային համակարգի լուծումներից. Կարեն Վարդանյան

14:46 15.03.2019

«Նման դեպքում ես կարող եմ սոցիալական աստիճաններ սարքել, որոնց մեջ մարդիկ պետք է տեղավորվեն, որպեսզի այս երկրում փողոցային առևտրի մասին ընդհանրապես խոսակցություն չլինի»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով փողոցային առևտրի խնդրին: Փորձագետը վստահ է, որ սաբոտաժները ևս գալիս են կադրային համակարգի լուծումներից, քանի որ եթե […]

̰
Կան նաև ուրիշ սրճարաններ, որ պետք է այս տարի քանդվեն. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

14:01 15.03.2019

«Կան նաև ուրիշ սրճարաններ, որ պետք է այս տարվա մեջ քանդվեն»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա դժվարացավ անուններ ասել: Միայն նշեց, որ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում և որպես օրինակ բերեց Օղակաձև այգին: Այնտեղ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում, բայց 3-4 տարի է՝ բետոն են […]

̰
Աստված տա, բոլորս կարողանանք միշտ մեր աշխատանքին և ստատուսին հարիր պահել մեզ. Վիկտոր Մնացականյան

13:29 15.03.2019

«Սպասեք մեկ ամիս ու կտեսնեք` էս ամառ ինչ ֆանտաստիկ տեղ է դառնալու Օպերայի տարածքը»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ապամոնտաժվող սրճարանների տարածք այցելած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նրա խոսքերով` պետությունը պետք է կատարի իմաստուն և խոհեմ քայլեր՝ հաշվի առնելով բոլորի շահերը: Օպերայի շահը երկկողմանի չէր, որովհետև Երևանի խորհրդանիշներից մեկի՝ Օպերայի կանաչապատ տարածքը […]

̰
Ի՞նչ հարցերում է Հայաստանը գերազանցում այլ երկրներին սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում. Բաբկեն Պիպոյան

13:11 15.03.2019

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն  Պիպոյանն իրենց տոնին չի ցանկանում շատ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան ոլորտում: «Եթե սկսենք խնդիրները նշել, մեր տոնը կփչացնենք, էսօր շնորհավորելու օր է»,- ասում է նա: Իսկ խնդիրները շատ են ու անվերջ, բայց կարելի է թվարկել ձեռքբերումները, որոնք ունեցել է այս ոլորտում Հայաստանն ու ինչ-որ առումով գերազանցել […]

̰
Մեր քաղաքային իշխանությունները շատ բարի են վարվում. Կարեն Վարդանյանը` Օպերայի սրճարանների ապամոնտաժման մասին

13:08 15.03.2019

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը  «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է հարկերից խուսափող, հարկեր վճարել չցանկացող քաղաքացիներին. «Սրճարաններ ապամոնտաժելու դեմ բողոքը ևս հարկերի խնդիր է: Գրանցված է եղել 3000 քառակուսի մետր տարածք, և ունեցել է 1  գրանցված աշխատող, իսկ իրականում եղել է 20 աշխատող, և  […]

̰
Անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին մեկ քննություն հանձնել. Հարությունյան

12:57 15.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կրթական խնդիրներին. «Վերջին շրջանում մենք շատ նամանկներ ենք ստանում, որ բուհերը թույլ տան, որ ուսանողները 3-րդ լուծարք ունենան: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գնում է քննության, 3-րդ փորձից է ձախողում և հիմա դիմում են, որպեսզի թույլ տան 4-րդ փորձը ունենալ»: Նրա խոսքով՝ այս […]

̰
Նոր Զելանդիայի հրաձգության զոհերի թիվն ավելացել է

12:41 15.03.2019

Նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունների զոհերի թիվը հասել է 49-ի։ Այս մասին հայտարարել են քաղաքի իրավապահները։ Նրանցից 41 մարդ սպանվել է մզկիթներից մեկում, 7 մարդ՝ մյուսում, ևս 1 մարդ մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ժամանակ։ Հիշեցնենք, որ հրաձիգը տեսանկարահանող սարքով ուղիղ եթերում հեռարձակել է իր գործողությունները, թե ինչպես է մեքենայով գալիս մզկիթներից մեկը, վերցնում […]

̰
Եթե մենք փողոցներում առևտուրը հանդուրժենք, որ սոցիալական խնդիր ենք լուծում, կնշանակի, որ պետք է հանդուրժենք`  մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր. վարչապետ

12:21 15.03.2019

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից բացի սահմանվեց նաև լսելի լինելու իրավունքը Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում բազմաթիվ են խնդիրները, որոնց մասին այսօր բարձրաձայնվել է «Իրազեկ սպառող, առողջ հասարակություն» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ, որին […]

̰
Ամերիկահայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին

12:20 15.03.2019

Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից: Ամերիկայի […]

̰
Սրճարանների քանդման աշխատանքներին զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները. Հակոբ Կարապետյան

12:07 15.03.2019

«Ապամոնտաժման գործընթացն իր օրինաչափ հունով շարունակվում է: Դատական պրոցեսները չեն ձգձգվի»,- մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ քանդման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն և զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Ապամոնտաժմանը զուգահեռ զգուշությամբ տեղափոխվում են թփերը, որոնք հետագայում կօգտագործվեն Օպերայի տարածքում կամ այլ վայրերում: Զբոսաշրջային սեզոնին արդեն, […]

̰
Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. վարչապետ

11:56 15.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է […]

̰
Շատրվանը փչացնում են, ո՞վ է փոխհատուցելու. ապամոնտաժվող սրճարանների սեփականատերերը վրդովված են

11:51 15.03.2019

«Այն, ինչ հիմա արվում է, վանդալիզմ է»,- մարտի 15-ին Օպերային հարող տարածքում ապամոնտաժվող սրճարաններից մեկի ներկայացուցիչը կրկին իր վրդովմունքը հայտնեց ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր սրճարանին որևէ այլընտրանքային տարածք չի առաջարկվել և իրենց տարածքներ չեն առաջարկվել: Ինչ վերաբերում է գրանցված աշխատողներին, ապա զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք որևէ աշխատողի չեն թաքցրել: […]

̰
Ինչպես է իրականացվում սրճարանների ապամոնտաժումը Օպերայի բակում

11:39 15.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Հիշեցնենք` սրճարանների ապամոնտաժման աշխատանքները երեկ ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, ոստիկանների հետ բախումներով։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը

10:24 15.03.2019

Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել էր սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Երեկ ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, ոստիկանների հետ բախումներով։

̰
BACK_TO_TOP